Կենտավրոսի Պրոքսիմա

Կենտավրոսի Պրոքսիմա (անգլ.՝ Proxima Centauri), փոքր, ցածրազանգված աստղ, որն արեգակին ամենամոտ հայտնի աստղն է և գտնվում է Կենտավրոսի համաստեղությունում՝ արեգակից 4․244 լուսային տարի կամ 1․301 պարսեկ հեռավորության վրա։ Լատիներեն անվանումը նշանակում է «Կենտավրոսի ամենամոտ աստղը»։ Հայտնաբերվել է 1915 թվականին շոտլանդացի աստղագետ Ռոբերտ Ինեսի կողմից։ 11.13 տեսանելի աստղային մեծությամբ անզեն աչքի համար անտեսանելի է։ Հանդիսանում է Կենտավրոսի ալֆա համակարգի անդամ, կրում է Կենտավրոսի ալֆա C անունը և գտնվում է Կենտավրոսի ալֆա AB զույգից 2.18° դեպի հարավ-արևմուտք։ Ներկայումս գտնվում է այդ զույգից 12․950 աստղագիտական միավոր հեռավորության վրա, որի շուրջը սիդերիկ պտույտի պարբերությունը կազմում է մոտավորապես 550,000 տարի։

Կենտավրոսի Պրոքսիմա
Հետազոտման տվյալներ
ՏեսակԲռնկվող աստղեր, eruptive variable star?, աստղ, կրկնակի աստղ, near-IR source?, rotating variable star? և Փոփոխական աստղեր
Հեռավորություն1,3019 պկ[1]
Տեսանելի աստղային մեծություն11,13[2] (V)
ՀամաստեղությունԿենտավրոս
Աստղաչափություն
Ճառագայթային արագություն (Rv)−20,578199 ± 0,004684 km/s[3]
Պարալաքս768,0665 ± 0,0499 մավ[1]
Բացարձակ աստղային մեծություն15,49
Բնութագիր
Սպեկտրալ դասակարգումM5V[4]
Գույնի ցուցանիշ1,9
ՓոփոխականությունԲռնկվող աստղեր[5], rotating variable star?[6][7] և BY Draconis variable?[8]
Ֆիզիկական տվյալներ
Շառավիղ0,141 արևային շառավիղ[9]
Տրամագիծ200 000 ± 1 կմ
Տարիքմ.թ.ա. 555033 հազարամյակ
Լուսավորություն0,0017 արեգակնային լուսատվություն
Պտույտ2,7 ± 0,3 km/s[10]
ԱրբանյակՊրոքսիմա Կենտավրոսի b և Proxima Centauri d?
Ուղեծրի էլեմենտներ
Այլ անվանումներ
2MASS J14294291-6240465, HIP 70890, IRAS 14260-6227, GJ 551, 1ES 1426-62.4, 1RXS J142947.9-624058, 2EUVE J1429-62.6, CCDM J14396-6050C, CSV 2142, EUVE J1429-62.6, EUVE J1430-62.6, HIC 70890, JP11 5155, JP11 5156, JP11 5187, LFT 1110, LHS 49, LPM 526, LTT 5721, NLTT 37460, PLX 3278, PLX 3278.00, V645 Cen, WDS J14396-6050C, Zkh 211, PM J14297-6240, Ci 20 861, PM 14263-6228, [GKL99] 301, RX J1429.7-6240, PMSC 14328-6025C, Gaia DR2 5853498713160606720, Gaia DR3 5853498713190525696 և TIC 388857263
ՀայտնաբերողՌոբերտ Թորբերն Էյթոն Ինես
Հայտնաբերման տարեթիվ1915

Կենտավրոսի Պրոքսիման կարմիր թզուկ է, որի զանգվածը կազմում է արեգակի զանգվածի ութերորդ մասը, իսկ միջին խտությունը 33 անգամ ավելին է արեգակի խտությունից։ Երկրին մոտ գտնվելու շնորհիվ ուղղակիորեն կարելի է չափել նրա անկյունային տրամագիծը, իսկ փաստացի տրամագիծը հավասար է արեգակի տրամագծի մեկ յոթերորդ մասին։ Թեև ունի շատ ցածր միջին լուսատվություն, Պրոքսիման բռնկվող աստղ է, որը մագնիսական ակտիվության պատճառով ենթարկվում է պայծառության պատահական կտրուկ աճերի։ Աստղի մագնիսական դաշտը ստեղծվում է կոնվեկցիայի միջոցով, որի արդյունքում բռնկման ակտիվությունն առաջացնում է ռենտգենյան ճառագայթների արտանետում, որը նման է արեգակի կողմից արտանետվողին։ Կոնվեկցիայի միջոցով Պրոքսիմայի միջուկում նյութերի խառնումն ու նրա՝ հարաբերականորեն ցածր էներգաարտադրության մակարդակը նշանակում են, որ Պրոքսիման ևս չորս տրիլիոն տարի լինելու է Հերցեպրունգ-Ռեսելի դիագրամի աստղ։

Կենտավրոսի Պրոքսիման ունի երկու հաստատված և մեկ չհաստատված մոլորակ։ Պրոքսիմա Կենտավրոսի b-ի գոյության մասին հայտարարվել է 2016 թվականի սկզբին․ այն աստղի շուրջը պտտվում է կոպիտ հաշվարկներով 0․05 աստղագիտական միավոր կամ 7․5 միլիոն կմ հեռավորության վրա, իսկ սիդերիկ պարբերությունը կազմում է մոտավորապես 11.2 երկրային օր։ Հաշվարկված զանգվածը առնվազն 1.17 անգամ գերազանցում է Երկրի զանգվածին[11], իսկ ջերմաստիճանն այնպիսին է, որ նրա մակերևույթի վրա ջուրը կարող է գոյություն ունենալ հեղուկ վիճակում, այսպիսով՝ այն գտնվում է Կենտավրոսի Պրոքսիմայի բնակելիության գոտում, թեև, Կենտավրոսի Պրոքսիմայի կարմիր թզուկ ու բռնկվող աստղ լինելու հանգամանքով պայմանավորված, այնտեղ կյանքի գոյությունը կասկածի տակ է առնվում։ Երկրի զանգվածից մեծ զանգված ունեցող Պրոքսիմա c-ն, որը պտտվում է 1․5 աստղագիտական միավոր կամ 220 միլիոն կմ հեռավորությամբ և 1900 օր կամ 5․2 տարի սիդերիկ պարբերությամբ, հայտնաբերվել է 2019 թվականին ու հաստատվել 2020 թվականին՝ օգտագործելով 1995 թվականի արխիվային պատկերները․ երբևէ ուղղակիորեն պատկերված ամենամոտ մոլորակն է (և առաջինը)։ 2019 թվականին, օգտագործելով շառավղային արագության տվյալները, արձանագրվել է 5․15 օր սիդերիկ պարբերությամբ լրացուցիչ ազդանշան։ Ազդանշանի հավանական բացատրությունների թվում են չբացահայտված էկզոմոլորակները կամ վիճակագրական աղմուկը[11][Ն 1]։

Դիտարկում

1915 թվականին շոտլանդացի աստղագետ, Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհաննեսբուրգ քաղաքում գտնվող աստղադիտարանի տնօրեն Ռոբերտ Ինեսը աստղ է հայտնագործել, որն ուներ նույն շարժումը, ինչ Կենտավրոսի ալֆան[12][13][14][15]։ Առաջարկել է այն անվանել Proxima Centauri[16] (փաստացի՝ Proxima Centaurus)[17]։ 1917 թվականին Բարեհուսո հրվանդանի մոտ գտնվող Արքայական աստղադիտարանում հոլանդացի աստղագետ Յոան Վուտեն չափել է աստղի եռանկյունաչափական պարալաքսը 0.755″±0.028″ և հասկացել, որ Կենտավրոսի Պրոքսիման արեգակից ունի մոտավորապես նույն հեռավորությունը, ինչ Կենտավրոսի ալֆան։ Պարզվել է նաև, որ այն ժամանակ հայտնի ամենաթույլ լուսատվությամբ աստղն է[18]։ Կենտավրոսի Պրոքսիմայի պարալաքսի նույնչափ ճշգրիտ չափումներ է կատարել ամերիկացի աստղագետ Հարոլդ Ալդենը 1928 թվականին, որը հաստատել է Ինեսի տեսակետը, որ աստղն ավելի մոտ է և ունի 0.783″±0.005″ պարալաքս։

Արեգակին ամենամոտ գտնվող աստղերը, այդ թվում և Կենտավրոսի Պրոքսիման

1951 թվականին ամերիկացի աստղագետ Հառլոու Շեփլին հայտարարել է, որ Կենտավրոսի Պրոքսիման բռնկվող աստղ է։

2016 թվականին Միջազգային աստղագիտական միությունն աշխատանքային խումբ է ձևավորել աստղերի անունների գրանցման ու միօրինականացման համար (WGSN)[19], որը 2016 թվականի օգոստոսին հավանության է արժանացրել Proxima Centauri անունն այս աստղի համար և այն այժմ ընդգրկված է աստղանունների ցուցակում[20]։

Կենտավրոսի Պրոքսիմայի հարավային թեքման պատճառով այն կարելի է տեսնել միայն 27-րդ հյուսիսային զուգահեռական աշխարհագրական լայնությունից հարավ։ Նրա նման կարմիր թզուկները չափազանց աղոտ են անզեն աչքով տեսնելու համար։ Նույնիսկ Կենտավրոսի ալֆա A կամ B-ից Պրոքսիման կդիտվեր որպես հինգերորդ մեծության աստղ[21][22]։ Նրա տեսանելի աստղային մեծությունը հավասար է 11-ի, այսպիսով՝ առնվազն 8 սմ ոսպնյակային բացվածքով աստղադիտակ է անհրաժեշտ այն դիտարկելու համար նույնիսկ իդեալական պայմանների՝ պարզ, մութ երկնքի, առկայության դեպքում[23]։

2018 թվականին գերբռնկում է արձանագրվել Կենտավրոսի Պրոքսիմայի վրա, որը երբևէ դիտարկված ամենահզոր բռնկումն է եղել։ Հաշվարկվել է, որ նմանատիպ բռնկումներ տեղի են ունենում տարվա մեջ մինչև հինգ անգամ, բայց այնքան կարճատև են (միայն մի քանի րոպե), որ նախկինում երբևէ չեն արձանագրվել[24]։

2020 թվականի ապրիլի 22-ին և 23-ին Նոր հորիզոններ ավտոմատ միջմոլորակային կայանը լուսանկարել է ամենամոտ գտնվող երկու աստղերին՝ Կենտավրոսի Պրոքսիմային ու Առյուծ համաստեղության Վուլֆ 359-ին։ Երկրից կատարված լուսանկարների հետ համեմատելուց հետո չափվելու է դրանց պարալաքսը[25]։

Ֆիզիկական հատկանիշներ

Կենտավրոսի Պրոքսիման կարմիր թզուկ է, քանի որ այն պատկանում է Հերցեպրունգ-Ռեսելի դիագրամի գլխավոր հաջորդականությանը և ունի M5.5 սպեկտրալ դասակարգում։ M5.5-ը նշանակում է, որ այն տեղակայված է M տիպի ցածրազանգված աստղերի շարքի վերջում[26]։ Բացարձակ աստղային մեծությունը 10 պարսեկ հեռավորությունից դիտելիս կազմում է 15.5[27]։ Ընդհանուր լուսատվությունը բոլոր ալիքների երկարությամբ հավասար է արեգակի լուսատվության 0.17% -ին[28], չնայած աչքի համար ընկալելի տեսանելի լույսի ալիքների երկարությամբ դիտարկելիս այդ թիվը կազմում է ընդամենը 0.0056%[29]։ Ճառագայթային հզորության ավելի քան 85%-ը ինֆրակարմիր ճառագայթներ են[30] և ունի աստղաբծերի կանոնավոր ակտիվության ցիկլ[31]։

Արեգակի, Կենտավրոսի ալֆայի, Կենտավրոսի բետայի ու Կենտավրոսի Պրոքսիմայի համեմատական չափսերը (ձախից աջ)
Երկու պայծառ կետերը Կենտավրոսի ալֆա համակարգն ու Կենտավրոսի բետան են (ձախից աջ)։ Կարմիր շրջանակի մեջ վերցված աստղը Կենտավրոսի Պրոքսիման է։

Գլխավոր հաջորդականության ցածրազանգված աստղերն ունեն ավելի մեծ միջին խտություն, քան խոշորազանգված աստղերը[32] և Կենտավրոսի Պրոքսիմայի միջին խտությունը արեգակի 1.411×103 կգ/մ3 (1.411 g/cm3) միջին խտության դիմաց կազմում է 47.1×103 կգ/մ3 (47.1 g/cm3

1998 թվականին կատարված Էլեկտրամագնիսական ճառագայթման տատանումների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Կենտավրոսի Պրոքսիման պտույտ է գործում յուրաքանչյուր 83.5 օրը մեկ[33]։ Քրոմոսֆերայի ցուցիչների դինամիկայի շարքի հետագա վերլուծությունը 2002 թվականին արձանագրել է պտույտի ավելի երկար ժամանակահատված՝ 116.6±0.7 օր[34], որը սակայն դուրս է մղվել հօգուտ 82.6±0.1 օրվա։ Կենտավրոսի Պրոքսիմայի զանգվածով կարմիր թզուկը մնալու է գլխավոր հաջորդականության մեջ մոտ չորս տրիլիոն տարի, և քանի որ հելիումի համամասնությունն աճում է ջրածնի այրման շնորհիվ, աստղը դառնակու է ավելի փոքր ու ավելի տաք՝ աստիճանաբար վերածվելով այսպես կոչված կապույտ թզուկի։ Այս փուլից հետո այն դառնալու է ավելի պայծառ՝ հասնելով արեգակի պայծառության 2.5%-ին ու մի քանի միլիարդ տարի ջերմացնելու է իր շուրջը պտտվող ցանկացած մարմնի։ Երբ ջրածինն սպառվի, Կենտավրոսի Պրոքսիման վերափոխվելու է սպիտակ թզուկի (առանց կարմիր հսկա փուլն անցնելու) և կայուն կերպով կորցնելու է մնացած ջերմային էներգիան[35]։

Հեռավորություն և շարժում

Կենտավրոսի Պրոքսիման մոտավորապես 4․244 լուսային տարի (1․301 պարսեկ կամ 268․400 աստղագիտական միավոր) հեռու է արեգակից։ Երկրային դիտակետից նայելիս այն Կենտավրոսի ալֆայից բաժանված է 2.18 աստիճանով[36], որը հավասար է լիալուսնի անկյունային տրամագծի չորս անգամ բազմապատիկին[37]։ Պրոքսիման նաև ունի համեմատաբար մեծ սեփական շարժումներ և տարվա մեջ երկնքում շարժվում է 3.85 արքվայրկյան[38]։ Շառավղային արագությունը դեպի արեգակը հավասար է 22.2 կմ/վ։

Ամենամոտ աստղերի հեռավորությունները 20,000 տարի առաջ մինչև 80,000 տարի մեզնից հետո։ Կենտավրոսի Պրոքսիման դեղինն է

Բոլոր հայտնի աստղերից Կենտավրոսի Պրոքսիման արեգակին ամենամոտ աստղն է եղել մոտավորապես 32,000 տարի և այդպիսին լինելու է ևս 25,000 տարի, որից հետո Կենտավրոսի ալֆա A-ն և B-ն յուրաքանչյուր 79.91 տարին մեկ հաջորդելու են միմյանց որպես արեգակին ամենամոտ աստղեր։ 2001 թվականին Ջ․ Գարսիա-Սանչեսը կանխատեսել էր, որ Պրոքսիման արեգակին ամենաշատը կմոտենա մոտավորապես 26,700 տարի հետո, հասնելով 3․11 լուսային տարի կամ 0․95 պարսեկ հեռավորության[39]։ 2010 թվականին կատարված Վ․ Բոբիլևի ուսումնասիրությունը կանխատեսել է մոտեցում 2․90 լուսային տարվա կամ 0․89 պարսեկ հեռավորությամբ մոտավորապես 27,400 տարի հետո[40], որին հաջորդել է 2014 թվականի Ք․ Ա․ Լ․ Բեյլեր-Ջոնսի ուսումնասիրությունը՝ կանխատեսելով 3․07 լուսային տարվա կամ 0․94 պարսեկ մոտեցում կոպիտ հաշվարկներով 26,710 տարի հետո[41]։ Կենտավրոսի Պրոքսիման պտտվում է Ծիր Կաթինով գալակտիկական կենտրոնից 27-31 լուսային տարի (8․3-9․5 պարսեկ) հեռավորության վրա 0․07 ուղեծրային էքսցենտրիսիտետով[42]։

Կենտավրոսի Պրոքսիմայի ուղեծրային սխեման Երկրից դիտելիս

Կենտավրոսի Պրոքսիմայի հայտնագրծումից ի վեր այն համարվել է Կենտավրոսի ալֆա կրկնակի կաստղի իսկական ուղեկիցը։ Պրոքսիման և Կենտավրոսի ալֆան ձգողականությամբ կապված են։ Կենտավրոսի ալֆա AB բարիկենտրոնի շուրջը Պրոքսիմայի սիդերիկ պտույտի պարբերությունը կազմում է 547000+6600
−4000
տարի 0.5±0.08 էքսցենտրիսիտետով։ Ներկայումս Պրոքսիման Կենտավրոսի ալֆա AB բարիկենտրոնից 12․947 ± 260 աստղագիտական միավոր հեռավորության վրա է, որը նրա ուղեծրի ամենահեռավոր կետն է։

Վեց առանձին աստղեր, երկու կրկնակի աստղեր և մեկ եռակի աստղ տիեզերքում ընդհանուր շարժում ունեն Կենտավրոսի Պրոքսիմայի ու Կենտավրոսի ալֆա համակարգի հետ։ Այդ աստղերի տիեզերական արագությունները գտնվում են Կենտավրոսի ալֆայի պեկուլյար արագության 10 կմ/վ սահմանում։ Այսպիսով՝ նրանք կարող են ձևավորել աստղերի շարժվող խմբեր, որը կվկայեր ընդհանուր ծագման մասին[43], ինչպես աստղակույտերի դեպքում է։

Մոլորակային համակարգ

Proxima Centauri մոլորակային համակարգ[44][45][46]
ԱրբանյակԶանգվածԿիսագլխավոր առանցք
(ա․ մ․)
Սիդերիկ պարբերություն
(օրեր)
ԷքսցենտրիսիտետՈւղեծրի թեքումՇառավիղ
b≥ 1.173+0.087
−0.090
 M
0.04857+0.00029
−0.00029
11.18418+0.00068
−0.00074
0.109+0.076
−0.068
0.8–1.5[47] R
c7±1 M1.489±0.0491928±200.04±0.01133±1°
Հավանական աստղերի զանգվածային սահմաններն ըստ շառավղային արագության[48]
Սիդերիկ

պարբերություն

(օրեր)

Հեռավորություն
(ա․մ․)
Առավելագույն

զանգված[Ն 2]

(M)

3.6–13.80.022–0.0542–3
< 100< 0.218.5
< 1000< 116

Կենտավրոսի Պրոքսիմա b-ն, նույն ինքը՝ Կենտավրոսի ալֆա Cb-ն, պտտվում է աստղի շուրջը կոպիտ հաշվարկներով 7․5 մլն․ կմ կամ 0.05 աստղագիտական միավոր ( կմ) հեռավորությամբ 11.2 երկրային օր սիդերիկ պարբերությամբ։ Նրա հաշվարկված զանգվածը առնվազն 1.3 անգամ ավելին է Երկրի զանգվածից։ Պրոքսիմա b-ի միջին ջերմաստիճանը գտնվում է այն միջակայքում, որի պայմաններում ջուրը նրա մակերևույթին կարող է գոյություն ունենալ հեղուկ վիճակում, այսպիսով՝ այն գտնվում է Կենտավրոսի Պրոքսիմայի բնակելիության գոտում[49][50]։

Կենտավրոսի Պրոքսիմա b էկզոմոլորակի առաջին նշանները հայտնաբերվել են 2013 թվականին ֆինլանդացի աստղագետ Միքո Թուոմիի կողմից Միացյալ Թագավորության Հերթֆորդշիրի համալսարանում արխիվային տվյալներն ուսումնասիրելիս[51][52]։ Հնարավոր հայտնագործությունը հաստատելու համար աստղագետների մի թիմ 2016 թվականի հունվարին նախաձեռնել է «Pale Red Dot»[Ն 3] նախագիծը[53]։ 2016 թվականի օգոստոսի 24-ին ամբողջ աշխարհից հավաքված 31 գիտնականներից բաղկացած թիմը[54] Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանի ներկայացուցիչ Գուիլեմ Անգլադա-Էսկուդեի ղեկավարությամբ հաստատել է Կենտավրոսի Պրոքսիմա b-ի գոյությունը[55]։

Կենտավրոսի Պրոքսիմա c-ն սուպեր-երկիր (անգլ.՝ Super-Earth) մոլորակ է, որն ունի Երկրի զանգվածը 7 անգամ գերազանցող զանգված և պտտվում է 1․5 աստղագիտական միավոր կամ 220 մլն․ կմ հեռավորության վրա յուրաքանչյուր 1․900 օրը կամ 5․2 տարին մեկ։ Եթե Պրոքսիմա b-ն լիներ այդ աստղի Երկիրը, ապա Պրոքսիմա c-ն համարժեք կլիներ Նեպտունին։ Կենտավրոսի Պրոքսիմայից այսքան հեռու գտնվելով՝ անհնար է, որ այն բնակեցված լինի, քանի որ ունի մոտավորապես 39 Կ․ ցածր միջին ջերմաստիճան։ Մոլորակի գոյության մասին առաջին անգամ հաղորդել են իտալացի աստղաֆիզիկոս Մարիո Դամասոն և իր գործընկերները 2019 թվականի ապրիլին[56][57]։ 2020 թվականին մոլորակի գոյությունը հաստատվել է։

Բնակելիություն

Պրոքսիմա Կենտավրոսի b-ն Կենտավրոսի Պրոքսիմայի շուրջ երկրանման էկզոմոլորակների միջազգային ուսումնասիրությունների թիրախ է

Նախքան Պրոքսիմա Կենտավրոսի b-ի հայտնագործումը «Այլմոլորակային աշխարհներ» հեռուստատեսային վավերագրական ֆիլմը վարկած է առաջ քաշել, որ հնարավոր է բնակելի մոլորակի գոյությունը Կենտավրոսի Պրոքսիմայի ուղեծրի շրջակայքում և այլ կարմիր թզուկների վրա։ Այդ մոլորակը կարող էր գտնվել Կենտավրոսի Պրոքսիմայի բնակելիության գոտում, մոտավորապես 0․023-0․054 աստղագիտական միավոր նրանից հեռու, և կունենար 3.6–14 օր սիբերիկ պարբերություն[58]։ Այս գոտում գտնվող մոլորակը աստղի հետ կունենար համաժամանակյա պտույտներ։ Եթե այս ենթադրական մոլորակի ուղեծրային էքսցենտրիսիտետը ցածր լիներ, Կենտավրոսի Պրոքսիման քիչ կշարժվեր նրա երկնքում, իսկ մակերեսին հիմնականում կլիներ հավերժական կա՛մ ցերեկ, կա՛մ գիշեր։ Մթնոլորտի առկայությունը կծառայեր աստղի կողմից լուսավորվող կողմից դեպի մոլորակի հեռավոր անկյունը էներգիայի վերաբաշխման համար[59]։

Այլ գիտնականներ, հատկապես Երկրի եզակիության վարկածի կողմնակիցները[60], անհամաձայնություն են արտահայտել, որ կարմիր թզուկներում հնարավոր է կյանքի գոյությունը։ Այս աստղի բնակելիության գոտում գտնվող ցանկացած էկզոմոլորակ հավանաբար կգտնվեր աստղի հետ համաժամանակյա պտույտի մեջ, որի արդյունքում կունենար համեմատաբար ավելի թույլ մոլորակային մագնիսական մոմենտ, որն էլ իր հերթին կառաջացներ ուժեղ մթնոլորտային քայքայում՝ Կենտավրոսի Պրոքսիմայի պլազմային արտանետումների կողմից[61]։

Հետագա ուսումնասիրություն

Արեգակի տեսքը Կենտավրոսի ալֆա համակարգից՝ օգտագործելով «Սելեստիա» աստղագիտական համակարգչային ծրագիրը

Քանի որ Կենտավրոսի Պրոքսիման գտնվում է Երկրին մոտ, այն առաջարկվել է որպես թռիչքային նպատակակետ միջաստղային ճամփորդությունների համար[62]։ Այն ներկայումս շարժվում է Երկրի ուղղությամբ 22.2 կմ/վ արագությամբ։ 26,700 տարի հետո, երբ այն կմոտենա մինչև 3.11 լուսային տարի, կսկսի հեռանալ։

Եթե օգտագործվեն ոչ միջուկային, սովորական շարժիչ տեխնոլոգիաներ, ապա դեպի Կենտավրոսի Պրոքսիմա և իր մոլորակներ թռիչքի համար տիեզերանավից կպահանջվեն հազարավոր տարիներ[63]։ Օրինակ՝ «Վոյաջեր-1-ը», որն այժմ թռչում է 17 կմ/վ արագությամբ[64], կարող է այնտեղ հասնել 73,775 տարվա ընթացքում։ Միջուկային շարժիչներով տեխնոլոգիաներն այդ ժամանակը կկրճատեն մինչև մեկ դար։

«Breakthrough Starshot» նախագիծը նպատակ ունի հասնել Կենտավրոսի ալֆային 21-րդ դարի առաջին կեսում[65]։ Փորձեր են արվելու թռչել Կենտավրոսի Պրոքսիմայի մոտով՝ լուսանկարներ անելու և մոլորակի մթնոլորտային պայմանների մասին տվյալներ հավաքելու համար։ Հավաքված տեղեկությունը Երկիր հասնելու համար պահանջվելու է 4.22 տարի[66]։

Կենտավրոսի Պրոքսիմայից Արեգակը կունենար 0.4 մեծությամբ պայծառ աստղի տեսք Կասիոպեա համաստեղությունում, ճիշտ այնպիսին, ինչպիսին Ախերնարն է երևում Երկրից[67]։

Նշումներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենտավրոսի Պրոքսիմա» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան