Մարիա Ռեսա

Մարիա Անջելիտա Ռեսա (անգլ.՝ Maria Angelita Ressa,հոկտեմբերի 2, 1963(1963-10-02), Մանիլա, Ֆիլիպիններ[1] ), ֆիլիպին-ամերիկյան լրագրող և գրող, Rappler առցանց լրատվական կայքի համահիմնադիր և գործադիր տնօրեն։ Ֆիլիպինցի առաջին Նոբելյան մրցանակակիրը[11]։

Մարիա Ռեսա
անգլ.՝ Maria Angelita Ressa
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 2, 1963(1963-10-02) (60 տարեկան)
ԾննդավայրՄանիլա, Ֆիլիպիններ[1]
Քաղաքացիություն Ֆիլիպիններ և  ԱՄՆ[2]
ԿրթությունՓրինսթոնի համալսարան, University of the Philippines Diliman?, Toms River High School North? և St. Scholastica's College?
Մասնագիտությունլրագրող, խմբագիր և համալսարանի դասախոս
ԱշխատավայրNalle?[3]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում[10]
Կայքmariaressa.com
 Maria Ressa Վիքիպահեստում

Կենսագրություն

Վաղ տարիներին

Մարիա Ռեսան ծնվել է 1963 թվականի հոկտեմբերի 2-ին Մանիլայում։ Նրա հայրը մահացել է, երբ նա ընդամենը մեկ տարեկան էր։ Նրա մայրն ամուսնացել է ամերիկացու հետ, իսկ Մարիա Անջելիտան 1973-1986 թվականներին ապրել է ԱՄՆ-ում, որտեղ ավարտել է Փրինսթոնի համալսարանը[12]։

Կարիերա

Մարիա Անգելիտան հայրենիք վերադարձավ 1986 թվականին՝ Դեղին հեղափոխությունից հետո և սկսեց աշխատել հեռուստատեսությունում։ Նա եղել է Մանիլայում CNN-ի բյուրոյի ղեկավարը 1987-1995 թվականներին և CNN-ի բյուրոյի ղեկավարը Ջակարտայում 1995-ից 2005 թվականներին։ 2005 թվականից նա ղեկավարում է ֆիլիպինյան ABS-CBN հեռարձակողի լրատվական ծառայությունը[12], իսկ 2011 թվականին նա ստեղծել և ղեկավարել է Rappler առցանց լրատվական կայքը[13][14][15]։

Հակամարտություն Ֆիլիպինների իշխանությունների հետ

2020 թվականին նա դատապարտվել է առցանց զրպարտության համար[16][17] հիմնված վիճահարույց Ֆիլիպինների կիբերհանցագործության մասին օրենքի վրա[18][19]։ Մարիա Ռեսայի հետապնդումը դատապարտվել է իրավապաշտպան կազմակերպությունների և լրագրողների կողմից՝ որպես հարձակում մամուլի ազատության դեմ[20][21][22]։

2019 թվականի փետրվարի 13-ին Ռեսան ձերբակալվեց այն մեղադրանքով, որ 2012 թվականին Ռապլերը իբր կեղծ լուրեր է հրապարակել առ այն, որ գործարար Վիլֆրեդո Քենգն (Wilfredo Keng) իր մեքենան պարտքով է տվել երկրի Գերագույն դատարանի գլխավոր դատավոր Ռենատո Կորոնային։ Հաջորդ օրը նրան գրավի դիմաց ազատ են արձակել։ 2020 թվականի հունիսի 15-ին Մանիլայի դատարանը նրան մեղավոր է ճանաչել զրպարտության մեջ։ Քանի որ Ռեսան Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի մշտական քննադատն է, նրա ձերբակալությունը և դատապարտումը ընդդիմության և միջազգային հանրության շատերի կողմից դիտվեց որպես քաղաքական դրդապատճառներով արարք[17][23][24][25]։

Նվաճումներ և մրցանակներ

Ընդգրկվել է Time ամսագրի 2018 թվականի «Տարվա մարդ» ցուցակում որպես լրագրողներից մեկը, որը հետապնդվել է իրենց տեսակետների և ճշմարտությունը փնտրելու համար[26][27]։

Ռեսան 25 առաջատար դեմքերից մեկն է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից ստեղծված տեղեկատվության և ժողովրդավարության հանձնաժողովի կողմից[28]։

2021 թվականին Ռեսան արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի (ռուսական «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովի հետ միասին)։ Պարգևատրվել է համապատասխանաբար Ֆիլիպիններում և Ռուսաստանում խոսքի ազատության պաշտպանության համար «համարձակ պայքարի» համար[29]։

Ծանոթագրություններ