Միրա Բաի

Միրա Բաի[7], հանդիպում են նաև ՄիրաԲայ, Միրաբայ, Միրաբաի անվանումները (հինդի՝ मीरा बाई, 1498[1][2][3][…] կամ 1504, Merta City, Nagaur district, Ajmer division, Ռաջասթան, Հնդկաստան և Kudki, Ռաջասթան, Հնդկաստան - 1546[4][5][3][…], 1547[1][2] կամ 1552, Դվարկա, Jamnagar district, Գուջարաթ, Հնդկաստան), հնդիկ սրբուհի և բանաստեղծուհի, կրիշնայական պոեզիայի ամենաերևելի ներկայացուցիչը հինդի գրականության մեջ։ Գրել է Բրաջայի, Ռաջասթանի և Գուջարաթի լեզուներով։ Միրաբայի ստեղծագործության հիմնական թեման Կրիշնայի հանդեպ իր ինքնամոռաց սիրո նկարագրությունն է[8]։

Միրա Բաի
Ծնվել է1498[1][2][3][…] կամ 1504
ԾննդավայրMerta City, Nagaur district, Ajmer division, Ռաջասթան, Հնդկաստան կամ Kudki, Ռաջասթան, Հնդկաստան
Վախճանվել է1546[4][5][3][…], 1547[1][2] կամ 1552
Վախճանի վայրԴվարկա, Jamnagar district, Գուջարաթ, Հնդկաստան
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող և Միստիկա
ՔաղաքացիությունՀնդկաստան[1][6][2][…]
Գրական ուղղություններBhakti movement? և Վայշնավիզմ
ԱմուսինBhoj Raj?
 Meera (Mirabai) Վիքիպահեստում

Կենսագրություն

Մանկություն և պատանեկություն

Հայտնի է, որ ծնվել է մոտ 1498 թվականին Մարվարի (Ռաջպուտանա) Գուրխի գյուղում։ Հայրը՝ Ռաթանա Սինգհ Ռանթորան, Ջոդհպուրի հիմնադիրը, կրոնական կրիշնայական էր, որը մանկուց սեր էր սերմանում դստերը աստծո հանդեպ։ Մայրը մահացել է, երբ աղջիկը 4 կամ 5 տարեկան էր։

Կրոնականության մթնոլորտը, որում մեծացել է Միրաբայը, ազդել է երեխայի մտքի վրա. դեռ վաղ մանկության տարիներին  տեսել է հարսանեկան շքեղ արարողություն և հարցրել մորը. «Ո՞վ է լինելու իմ ամուսինը», որին նա պատասխանել է. «Դու արդեն փեսացու ունես՝ Շրի Կրիշնան»։

Միրան ընդամենը չորս տարեկան էր, բայց լուրջ էր ընդունում մոր խոսքերը, և այդ ժամանակից ի վեր Շրի Կրիշնան լցրեց նրա կյանքը։ Միրան այնքան էր սիրում Կրիշնայի կերպարը և նրա արձանիկը, որ ժամանակ էր ծախսում նրան լողացնելու և հագցնելու վրա։ Միրան երկրպագում էր կերպարին, քնում նրա հետ և պարում նրա շուրջը էքստազի մեջ։ Երգեր էր երգում նրա առջև և խոսում նրա հետ։

Միրա Բաին ամուսնացել է վաղ տարիքում՝ Գուհիլոտների ներկայիս ազդեցիկ տոհմի ավագ որդու[9]՝ արքայազն Բհոջա Ռաջայի հետ (անգլ.՝ BhojRaj)[10]։ Նոր ընտանիքի ազդեցության շնորհիվ Միրաբայը ստանում է նոր, ավելի բարձր սոցիալական կարգավիճակ։ Միրաբային չէր հետաքրքրում ամուսինը և պալատի շքեղությունը, նա նվիրված էր միայն Կրիշնային։ Միևնույն ժամանակ, Միրան չէր կոպտում իր ամուսնուն, կատարում էր իր բոլոր կնոջ պարտականությունները[11]։

Միրաբայի մասին լեգենդներից շատերը նշում են նրա անվախ անտեսումը սոցիալական և ընտանեկան պայմանականությունների նկատմամբ, նվիրվածությունը Կրիշնային, նրա վերաբերմունքը Կրիշնային որպես ամուսին և հարազատների կողմից հետապնդումը կրոնական նվիրվածության համար։ Միրան եղել է բազմաթիվ ժողովրդական հեքիաթների և սրբախոսական լեգենդների թեմա, որոնք հակասական են կամ շատ տարբեր են մանրամասներով[12]։

Ծանոթագրություններ