Մուհամմադ Սալահ

Մուհամմադ Սալահ Համիդ Մահրուս Ղալի (արաբ․՝ محمد صلاح حامد محروس غالي‎‎, ծնվել է 1992 թվականի հունիսի 15-ին, Բասյունե, Գարբիա, Եգիպտոս), եգիպտացի ֆուտբոլիստ, հանդես է գալիս անգլիական Լիվերպուլի և Եգիպտոսի ազգային հավաքականի֊ի կազմում։

Մուհամմադ Սալահ
արաբ․՝ محمد صلاح‎‎
Անձնական տվյալներ
Ամբողջական անունՄուհամմադ Սալահ Համեդ[1]
ՔաղաքացիությունըԵգիպտոս Եգիպտոս
ՄականունThe Pharaoh
Ծննդյան ամսաթիվհունիսի 15, 1992 (31 տարեկան)
ԾննդավայրԲասիոն, Գարբիա, Եգիպտոս
Հասակ175
Քաշ72
ԴիրքՀարձակվող[2]
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԱնգլիա Լիվերպուլ
Համար11
Պատանեկան կարիերա
2002-2010Եգիպտոս Մոկավլուն

Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2010-2012Եգիպտոս Մոկավլուն41 (11)
2012-2014Իտալիա Բազել47 (9)
2014-Անգլիա Չելսի ՖԱ13 (2)
2015  Իտալիա Ֆիորենտինա16 (6)
2015-2017  Իտալիա Ռոմա ՖԱ65 (29)
2017-այժմԱնգլիա Լիվերպուլ57 (45)
Ազգային հավաքական
2010-2011Եգիպտոս Եգիպտոս Մ-2011 (3)
2010-2011Եգիպտոս Եգիպտոս Մ-2311 (4)
2011-ներկաԵգիպտոս Եգիպտոս62 (39)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սալահը ներկայացնում է իր թիմին փոքր տարիքայինների միջազգային ասպարեզում, մասնակցել է երիտասարդական հավաքականների ֆուտբոլի աշխարհի առաջնությանը և 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերին։ Առաջին տարում Բազելը հաղթեց Սուպերլիգան և ստացել է Աֆրիկայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչմանը[6]։ 2013 թվականին նա արժանացել է Շվեյցարիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։

Ակումբային կարիերա

Մոկավլյուն

Սալահը, Մոկավլյուն ակումբի սան է։ 2010/11 մրցաշրջանում Մոհամեդդը հանդիսանում էր հիմնական կազմի հզորագույն ֆուտբոլիստներից մեկը։ 2010 թվականի դեկտեմբերի 25-ին Ալ-Ահլիի դեմ խաղում նա խփեց իր առաջին գնդակը թիմի կազմում։ Պորտ-Սաիդեյի ողբերգությունից հետո՝ 2012 թվականի սկզբին առաջնությունը կանգնեցվեց[7]։

Բազել

2012 թվականի ամռանը Մուհամմադը լքեց «Էրաբ Կոնտրակտորս» ակումբը և տեղափոխվեց շվեյցարական Բազել։ 2012 թվականի ապրիլի 10-ին հայտարարվեց, որ ֆուտբոլիստը 4 տարվա պայմանագիր է կնքել Բազելի հետ։ 2012 թվականի հունիսի 13-ին իր դեբյուտային խաղում Ստյաուային խփեց գնդակ, որը եղավ առաջինը Բազելում։ Դեբյուտը պաշտոնական խաղում տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի նախընտրական խաղում՝ Մոլդեյի դեմ։ Մոհամեդն անգամ ուներ կարիք տեղափոխվել ռումինական ակումբ, բայց նա չռեալիզացրեց մի տեղից մյուսը տեղափոխվելը։ Օգոստոսի 12-ին Տունայի դեմ հանդիպման ժամանակ տեղի ունեցավ հարձակվողի դեբյուտը շվեյցարական առաջնությունում։ Այդ խաղում նա իր դերն ունեցավ բոլոր գոլերի մեջ և օգնեց իր թիմին հաղթել 3։1 հաշվով։ Օգոստոսի 18-ին Լոզանիի դեմ խաղի ժամանակ Սալահը խփեց իր առաջին գնդակը առաջնությունում։

Չելսի

2014 թվականի հունվարի 26-ին Մուհամմադը տեղափոխվեց անգլիական Չելսի։ Նա կնքեց 5 տարվա պայմանագիր և վերցրեց 15 համարի մարզաշապիկը[8]։ Փետրվարի 8-ին Նյուքասլի հետ խաղում նա նշեց իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում՝ փոխարինելով Վիլյանին երկրորդ խաղակեսի ընթացքում[9]։ Մարտի 22-ին Արսենալի հետ խաղում նա խփեց իր առաջին գնդակը Չելսիում[10]։

Վարձավճարով Ֆիորենտինայում

Տրանսֆերային պատուհանի վերջին օրը Սալահը տեղափոխվեց իտալական Ֆիորենտինատրվարի[11]։ Փետրվարիի 8-ին Ատալանտայի դեմ խաղում Մուհամմադը իր դեբյուտը նշեց Սերիա Ա-յում, փոխարինելով Խոկաինին երկրորդ խաղակեսում։ Մեկ շաբաթ անց Սասուոլոյի հետ խաղում Սալահը խփեց իր առաջին գնդակը Ֆիորենտինայի կազմում[12]։ Փետրվարի 26-ին Եվրոպա Լիգայում, անգլիական Տոտենհեմի հետ հան դիպման ժամանակ, նա խփեց գնդակ, որը Ֆիորենտինային դուրս բերեց 1/8 եզրափակիչ փուլ[13]։ Մարտի 1-ին Ինտերի հետ խաղում Մոհամեռդի գնդակը օգնեց հաղթել Ինտերին, որը եղավ 1990/2000 մրցաշրջանից հետո առաջին հաղթանակը[14]։ Մարտի 5-ին թուրինյան Յուվենտուսի հետ խաղում Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչում նա ձևակերպեց դուբլ[15]»[15]:

Ռոմա

2015 թվականի օգոստոսի 6-ին Սալահը վարձավճարով տեղափոխվեց Ռոմա։ Օգոստոսի 22-ին, «Էլլաս Վերոնա»-ի դեմ խաղում նա առաջին խաղն անց կացրեց նոր ակումբում։ Սեպտեմբերի 20-ին «Սասուոլո»-ի դեմ խաղում հարվածեց առաջին գոլը նոր ակումբի կազմում։ 2016 թվականի նոյեմբերի 6-ին «Բոլոնի»-ի դեմ խաղում առաջին անգամ Սալահը կազմեց հեթ-տրիկ եվրոպական չեմպիոնատում:2015 թվականի ավարտին «Ռոմա»-ն վերջնականապես գնեց Սալահի տրանսֆերը։

Լիվերպուլ

2017 թվականի հունիսի 22-ին տեղափողվեց Լիվերպուլ։ Տրանսֆերի արժեքը կազմեց 42մլն եվրո և ստացավ 11 համարի մարզաշապիկը։ Օգոստոսի 12-ին <<Ուոտֆորդ>>-ի դեմ անց կացրեց առաջին խաղը նոր ակումբում և հենց նույն խաղի ժամանակ էլ հարվածեց առաջին գոլը <<Լիվերպուլ>>-ում։

Վիճակագրություն

Վիճակագրությունը հավաքականում

ՀավաքականՄրցաշրջանԸննկերականներԱռաջնություններԱմբողջը
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Եգիպտոս2011002121
201211542157
2013326597
2014326395
2015100010
Ամբողջ կարիերայի ընթացքում18918113620

Հաջողություններ

Ակումբային

Բազել

  • Սուպերլիգայի չեմպիոն՝ 2012/13

Չելսի

  • Անգլիական գավաթի լիգայի հաղթող 2015

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուհամմադ Սալահ» հոդվածին։