Շվեդ ժողովուրդը ձևավորվել է շվեդ, վաղ միջնադարյան պետության կազմավորման ժամանակաշրջանում (9-11-րդ. դդ․)՝ այսպես կոչված, վիկինգների դարաշրջանում, մ․թ․ 1-ին հազարամյակումՍկանդինավիայում բնակվող հյուսիսային Գերմանիայի ցեղերի միավորման հետևանքով։
Շվեդիայի ազգագոյացման մեջ որոշակի դեր ունեն նաև ֆիններն ու սաամները։ Միջին դարերում Շվեդացիների պայքարը գերմանացիների ու դանիացիների ճնշման դեմ, ինչպես նաև Բալթիկային տիրանալու համար պատերազմները, տնտեսության և առևտրի արագ զարգացումը, ազգային շուկայի ձևավորումը նպաստել են շվեդների ազգային համախմբմանը (17-18 րդ. դդ․)։ Ժամանակակից շվեդները աշխատում են հիմնականում արդյունաբերության մեջ։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 566)։