Պամիր

Պամիր ( չինարեն հեշտ. 帕米尔 , պինին: Pàmǐ'ěr, պարս.՝ پامیر, տաջ.՝ Պամիր) Կենտրոնական Ասիայի հարավում և Հիմալայան լեռների հյուսիսում ձգվող լեռնաշղթա է[к. 1][1], որն անցնում է Չինաստանով, Աֆանստանով և Պակիստանով։ Պամիրը գտնվում է Կենտրոնական Ասիայի այլ հզոր լեռնային համակարգերի հարևանությամբ՝ Հինդուկուշ, Կարակորումի, Կունլունի և Տյան Շանի[к. 2]։

Պամիր
Տեսակլեռնաշղթա
Երկիր Ղրղզստան,  Տաջիկստան,  Չինաստան,  Աֆղանստան,  Հնդկաստան և  Պակիստան
Մասն էԱլպ-Հիմալայան գեոսինկլինալ
Բարձրություն (ԲԾՄ)7649 մետր
Երկարություն500 կմ
Մակերես120 000 կմ²
Մեծագույն գագաթԿոնգուր
Պամիրը տիեզերքից
Պամիրի տոպոգրաֆիկ քարտեզ
Իսմոիլ Սիմոնի պիկ (նախկինում՝ Կոմունիզմի պիկ)
Բարտանգ գետը հոսում է Պամիրի լեռնաշղթայով

Լեռնագրություն

Պամիրի լեռնաշղթաներ

  • Գիտությունների ակադեմիայի լեռնաշղթա
  • Վանչի լեռնաշղթա
  • Վախանի լեռնաշղթա
  • Վախշի լեռնաշղթա
  • Դարվազի լեռնաշղթա
  • Զաալայի լեռնաշղթա
  • Զուլումարտ
  • Իշկաշիմի լեռնաշղթա
  • Կալատ (լեռ)
  • Կարատեգինի լեռնաշղթա
  • Մուզկոլ
  • Պյոտր I լեռնաշղթա
  • Պշարտի լեռնաշղթա
  • Ռուշանի լեռնաշղթա
  • Սարիկոլսկի լեռնաշղթա
  • Հյուսիսային Տանիմաս
  • Հյուսիս-Արիչուլի լեռնաշղթա
  • Խազրատիշոխ
  • Շախդարինի լեռնաշղթա
  • Շուգնանի լեռնաշղթա
  • Հարավ-Ալիչուրի լեռնաշղթա
  • Յազգուլեմի լեռնաշղթա

Պամիրի լեռնագագաթներ - յոթ հազարականներ

  • Կոնգուրի պիկը (բարձրությունը 7649 մ)  Պամիրի ամենաբարձր գագաթն է, գտնվում է Չինաստանի տարածքում։
  • Իսմոիլ Սոմոնի պիկը (նախկինում Կոմունիզմի պիկ) (բարձրությունը 7495 մ) նախկին ԽՍՀՄ—ի ամենաբարձր գագաթն է, որը հայտնաբերել են ռուս լեռնագնացները 1880 թվականին[2]։ 1932 թվականին այն անվանեցին Ստալինի պիկ, 1962 թվականին անվանափոխվեց Կոմունիզմի պիկ, 1998 թվականին վերանվանվեց Իսմաիլ Սոմոնի պիկ։
  • Լենինի պիկի (Աբու Ալի իբն Սինի պիկ) բարձրությունը 7134 մ է, հայտնաբերվել է 1871 թվականին, նախկինում անվանել են Քաուֆմանի պիկ, 1928 թվականին անվանափոխվեց Լենինի պիկ, 2006 թվականին անվանափոխվեց Աբու Ալի Իբն Սինի պիկ[3]։
  • Կորժենևի պիկի բարձրությունը 7105 մ է, հայտնաբերվել է 1910 թվականին, ի պատիվ ռուս աշխարհագետ Ն. Լ. Կորժենևսկու, անվանեցին նրա կնոջ անունով՝ Եվգենի Կորժենևսկի։

Պամիրի մյուս լեռնագագաթներ

  • Գարմոյի պիկ
  • Կարլ Մարքսի պիկ
  • Մայակովսկու պիկ
  • Մուետոգաթա
  • Անկախության պիկ
  • Ֆրունզեի պիկ
  • Էյլերի պիկ
  • Էնգելսի պիկ

Գետեր

  • Բալյանդկիիկ
  • Բարտանգ
  • Բելեուլի
  • Վանչ
  • Գունտ
  • Կաինդի (գետ)
  • Մարկանսու
  • Օբիխինգոու
  • Պամիր (գետ)
  • Փյանջ
  • Սաուկսկոյ
  • Սելդարա
  • Շախդարա
  • Յազգուլեմ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պամիր» հոդվածին։


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "к.", but no corresponding <references group="к."/> tag was found