Ռիչարդ Աթենբորո

Ռիչարդ Աթենբորո (անգլերեն` Richard Attenborough, ամբողջական անունը` Ռիչարդ Սեմյուել Աթենբորո կամ բարոն Աթենբորո (Richard Samuel Attenborough, Baron Attenborough), օգոստոսի 29, 1923(1923-08-29)[1][2][3][…], Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - օգոստոսի 24, 2014(2014-08-24)[5][1][3][…], Մեծ Լոնդոն, Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), թատրոնի և կինոյի բրիտանացի դերասան, կինոռեժիսոր, պրոդյուսեր։ Նրան շնորհվել էր ցմահ պերի տիտղոս` բարոնի աստիճանով։ Կենդանության օրոք նա Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի, ինչպես նաև Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստների ակադեմիայի նախագահն էր։ Արժանացել է «Օսկար» (1983 թ.), «Ոսկե գլոբուս» (1967 թ., 1968 թ., 1983 թ.) և BAFTA (1965 թ., 1983 թ., 1994 թ.), ինչպես նաև Բեռլինի կինոփառատոնի մրցանակներին։

Ռիչարդ Աթենբորո
անգլ.՝ Richard Attenborough
Ծնվել էօգոստոսի 29, 1923(1923-08-29)[1][2][3][…]
ԾննդավայրՔեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մահացել էօգոստոսի 24, 2014(2014-08-24)[5][1][3][…] (90 տարեկան)
Մահվան վայրՄեծ Լոնդոն, Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
ԳերեզմանSt Mary Magdalene
ԿրթությունԴրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1942)[6], Wyggeston and Queen Elizabeth I College? և Wyggeston Grammar School for Boys?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[7]
Մասնագիտությունսցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոդերասան, կինոռեժիսոր, քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս, թատրոնի դերասան, դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր
ԺանրերՇեքսպիրի կատակերգություն
ԸնտրանիA Bridge Too Far?, Գանդի և Ստվերների երկիր
Ծնողներհայր՝ Frederick Attenborough?[8], մայր՝ Mary Clegg?[8]
Ամուսին(ներ)Sheila Sim?
Երեխա(ներ)Michael Attenborough?[8], Charlotte Attenborough?[8] և Jane Attenborough?[8]
Պարգևներ և մրցանակներ
Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր[9] Ասպետ-բակալավր[14] Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր[10] Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[10] Օ. Ռ. Տամբոյի ուղեկցողների օրդեն Պադմա Բհուշան[12]

Ամերիկայի ռեժիսորների համքարության մրցանակ

[11]

Կայսերական մրցանակ

[13]
Օսկար լավագույն ռեժիսորի համար Օսկար լավագույն ֆիլմի համար

Արծաթե պատյան լավագույն դերասանի համար

Ոսկե Գլոբուս մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանի համար - կինոֆիլմ

European Film Academy Special Achievement Award?

[15]

ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ լավագույն ֆիլմի համար

Բրիտանական ակադեմիայի կինոմրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

Ոսկե Գլոբուս մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանի համար - կինոֆիլմ

Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար

Լավագույն դերասանի ԲԱՖՏԱ մրցանակ

BAFTA Academy Fellowship Award

Berlinale Camera?

և

Բոդլիի մեդալ

[16]
richardattenborough.com

Կենսագրություն

Ռիչարդ Աթենբորոն ծնվել է Քեմբրիջում` բրիտանական ակադեմիկոս Ֆրեդերիկ Աթենբորոյի ընտանիքում։ Նրա կրտսեր եղբայրը գրող և կինովավերագրող սըր Դևիդ Աթենբորոն է։ Ուսանել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում, որն հետագայում ղեկավարել է մինչև իր կյանքի վերջին օրերը։

Աթենբորո ընտանիքը այն ընտանիքներից էր, ովքեր 1939 թվականին արձագանքել էին «Կինդերտրանսպորտ» փրկարարական գործողության կամավորական կոչին և իրենց հարկի տակ ընդունել էին երկու գերմանա-հրեական` 9 և 11 տարեկան աղջիկների։ Այդ աղջիկները մնացին ընտանիքում ապրելու պատերազմի ավարտից հետո նույնպես, երբ հայտնի դարձավ, որ նրանց ծնողները մահացել են։ 1950-ական թվականներին աղջիկները տեղափոխվեցին ԱՄՆ։

1967 թվականին Ռիչարդ Աթենբորոն արժանացել է Բրիտանական կայսրության ուխտի կոմանդորի աստիճանին, 1976 թվականին նրան շնորհվել է ասպետի տիտղոս, իսկ 1993 թվականին՝ Միացյալ թագավորության պերության` բարոնի ցմահ տիտղոսը։ Նա 2008 թվականից հանդիսանում էր «Չելսի» ֆուտբոլային ակումբի ցմահ փոխնախագահը։

«Գանդի» (1982 թ.) կենսագրական ֆիլմի համար Ռիչարդ Աթենբորոն` որպես բեմադրիչ և պրոդյուսեր, արժանացել է «Օսկար», «Ոսկե գլոբուս» և BAFTA մրցանակների։ Ռիչարդ Աթենբորոն ստացել է նաև Ֆրանսիայի Արվեստների և գրականության շքանշան, Հնդկաստանի պետական Պադմա Բհուշան պարգևը, Հարավաֆրիկյան Հանրապետության Օլիվեր Տամբոյի անվան պետական պարգևը և այլ պարգևներ ու մրցանակներ։

Անձնական կյանք

1945 թվականին Ռիչարդ Աթենբորոն ամուսնացել է դերասանուհի Շեյլա Սիմի հետ։ Նրանք ունեցել են երեք երեխա, որդին՝ թատրոնի ռեժիսոր Մայքլ Ջոն Աթենբորոն, և երկու դուստրերը` Ջեյն Աթենբորոն և Շառլոտա Իզաբել Աթենբորոն։ 2004 թվականին Ռիչարդ Աթենբորոյի դուստր Ջեյնը, դստեր հետ միասին զոհվել է Թաիլանդում` Հնդկական օվկիանոսում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ։

Կաթվածի պատճառով անհաջող վայր ընկնելու հետևանքով, իր կյանքի վերջին հինգ տարիների ընթացքում Ռիչարդ Աթենբորոն գամված է եղել հաշմանդամի սայլակին։ 2013 թվականին նրա առողջական վիճակը սկսել է վատանալ, և 2014 թվականի օգոստոսի 24-ին մահացել է։

Ֆիլմագրություն

Դերասան

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1942Որտեղ մենք ծառայում ենքIn Which We Serveերիտասարդ Սթոքեր
1943Շվեյկի նոր արկածներըSchweik’s New Adventuresերկաթուղային բանվոր
1944Պատուհան` հարյուր ֆունտի դիմացThe Hundred Pound WindowԹոմի Դրեպեր
1945Համատեղ ճամփորդությունJourney TogetherԴևիդ Ուիլթոն
1946Աստիճան դեպի երկինքA Matter of Life and Deathանգլիական օդաչու
1946Դպրոց` գաղտնիքների համարSchool for SecretsՋեք Առնոլդ
1947Մարդը ներսումThe Man WithinՖրենսիս Էնդրյուս
1947Պար հանցագործի հետDancing with CrimeԹեդ Փիթերս
1947Բրայթոնյան ժայռBrighton RockՓինքի Բրաուն
1948Լոնդոնը պատկանում է ինձLondon Belongs to MeՓերսի Բուն
1949ԾովախոզուկThe Guinea PigՋեք Ռիդ
1949Կորսված մարդիկThe Lost PeopleՅան
1949Դարչնագույն հագած տղաներըBoys in BrownՋեքի Նոուլս
1950«Աղետ» գործողությունըMorning DepartureՍթոքեր Սնայփ
1951Ստվերում մնացածըThe Magic BoxՋեք Քարթեր
1952Նվիրած ձինGift HorseԴրիպեր Դենիելս
1956Շարքայինի ուղինPrivate's Progressշարքային Կոքս
1956Երեխան և զրահանավըThe Baby and the BattleshipՆոկեր Ուայթ
1957ՅուրայիններըBrothers in LawՀենրի Մարշալ
1958ԴյունկերկDunkirkՋոն Հոլդեն
1958Ավազե ծովSea of SandԲրոդի
1959Վտանգի մեջDanger Withinկապիտան Ֆիլիպս
1959Ամեն ինչ կարգին է, ՋեկI'm All Right JackՍիդնի Դե Վիր Կոքս
1960Զայրացած լռությունThe Angry SilenceԹոմ Քյորթիս
1960Ջենթլմենների լիգանThe League of GentlemenԼեքսի
1962Միայն երկուսի համարOnly Two Can PlayՊրոբերտ
1962Ամբողջ գիշերն անընդհատAll Night LongՌոդ Համիլթոն
1962Գործընթաց և սխալThe Dock BriefՀերբերտ Ֆոուլի
1963Մեծ փախուստThe Great EscapeՌոջեր Բարթլեթ
1964Երրորդ գաղտնիքըThe Third SecretԱլֆրեդ Փրայս-Գորեմ
1964Սեանս անձրևոտ երեկոյանSeance on a Wet AfternoonԲիլլի Սևիջ
1964Թնդանոթներ Բատասիի մոտGuns at BatasiԼոդերդեյլ
1965Փյունիկի թռիչքըThe Flight of the PhoenixԼյու Մորան
1966Ավազե գետաքարThe Sand PebblesՖրենչի Բերգոյն
1967Դոկտոր ԴուլիթլDoctor DolittleԱլբերտ Բլոսոմ
1968Միս Բլոսոմի երանությունըThe Bliss of Miss BlossomՌոբերտ Բլոսոմ
1969Մոգական քրիստոնյանThe Magic Christianմարզիչ
1969Դավիթ ԿոպպերֆիլդDavid CopperfieldԴավիթ
1970ԱվարLootտեսուչ Տրասկոտ
1970Վերջին նռնակըThe Last Grenadeգեներալ Չարլզ Ուայթլի
1970Ռելլինգթոն Փլեյս, տուն 1010 Rillington PlaceՋոն Ռեջինալդ Քրիստի
1970Կտրված գլուխըA Severed HeadՓալմեր Անդերսոն
1974Տաս նեգրիկներըEin Unbekannter rechnet ab-
1975ԲրեննիգանBranniganսըր Չարլզ Սուոն
1975Վարդի կոկոնRosebudԷդվարդ Սլոատ
1975Անարժան վարքագիծConduct Unbecomingմայոր Լայոնել Ռոաչ
1977ՇախմատիստներըShatranj Ke Khilariգեներալ Աութրեմ
1979Մարդկային գործոնThe Human Factorգնդապետ Ջոն Դեյնտրի
1993Յուրայի ժամանակաշրջանի այգինJurassic ParkՋոն Հեմմոնդ
1994Հրաշք 34-րդ փողոցումMiracle on 34th StreetՔրիս Քրինգլ
1996Հաջողության բանաձևըE=mc2հաճախորդ
1996ՀամլետHamletանգլիական դեսպան
1997Յուրայի ժամանակաշրջանի այգին 2. Կորուսյալ աշխարհըThe Lost World: Jurassic ParkՋոն Հեմմոնդ
1998ԷլիզաբեթElizabethսըր Ուիլյամ Սեսիլ
1999Հովսեփը և նրա երազների զարմանալի բազմագույն անձրևանոցըJoseph and the Amazing Technicolor DreamcoatՀակոբ
2000Ճանապարհի երեխաներըThe Railway Childrenծերուկ ջենթլմեն
2001Ջեկը և բակլայի ծառը. Ճշմարտացի պատմությունJack and the Beanstalk: The Real StoryՄագոգ

Ռեժիսոր և պրոդյուսեր

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումՆերդրում
1960Զայրացած լռությունThe Angry Silenceպրոդյուսեր
1961Սուլիր քամունWhistle Down the Windպրոդյուսեր
1962Անկյունային սենյակThe L-Shaped Roomպրոդյուսեր
1964Սեանս անձրևոտ երեկոյանSeance on a Wet Afternoonպրոդյուսեր
1969Օ, ինչ հրաշալի պատերազմ էOh! What a Lovely Warռեժիսոր, պրոդյուսեր
1972Երիտասարդ ՈւինսթոնըYoung Winstonռեժիսոր, պրոդյուսեր
1977Կամուրջը չափազանց հեռու էA Bridge Too Farռեժիսոր
1978ՄոգությունMagicռեժիսոր
1982ԳանդիGandhiռեժիսոր, պրոդյուսեր
1985ԿորդեբալետA Chorus Lineռեժիսոր
1987Ազատության կոչըCry Freedomռեժիսոր, պրոդյուսեր
1992ՉապլինChaplinռեժիսոր, պրոդյուսեր
1993Ստվերների երկիրըShadowlandsռեժիսոր, պրոդյուսեր
1996Սիրո և պատերազմի մեջIn Love and Warռեժիսոր, պրոդյուսեր
1998Գորշ բունGrey Owlռեժիսոր, պրոդյուսեր
2007Շրջանը փակելովClosing the Ringռեժիսոր, պրոդյուսեր

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Աթենբորո» հոդվածին։