Սեռական բռնություն երեխաների նկատմամբ

Սեռական բռնություններ երեխաների նկատմամբ, երեխաների նկատմամբ բռնության տեսակ, որի դեպքում մեծահասակը կամ դեռահասը օգտագործում են երեխային՝ սեռական ստիմուլյացիայի համար[1]։ Երեխաների նկատմամբ սեռական բռնության ձևերին հիմնականում վերաբերվում են՝ երեխաներին սեռական գործողություներ առաջարկելը կամ ստիպելը (անկախ արդյունքից), անվայել մերկությունը (երեխաներին սեռական օրգանների ցուցադրումը և այլն), սեփական սեռական ցանկությունները բավարարեու նպատակով, երեխային վախեցնելը կամ դրդելը սեռական հարաբերությունների, ֆիզիկական սեռական հարաբերությունները երեխաների հետ, երեխաներին մանկական պոռնոգրաֆիայի արտադրության մեջ օգտագործելը[1][2][3]։

Երեխաների նկատմամբ սեռական բռնությունների հետևանքների մեջ առանձնացնում են դեպրեսիան, հետտրավմատիկ սթրեսային խանգարումները, տագնապայնությունը, ֆիզիկական խեղությունը և այլ խնդիրներ[4][5][6][7]։

Ընտանիքի անդամի կողմից կատարված սեռական բռնությունը ինցեստ է հանդիսանում և կարող է հանգեցնել ավելի ծանր և երկարաժամկետ հոգեբանական խանգարման, հատկապես ծնողներից մեկի ինցեստի ժամանակ[8]։ Սեռական բռնության ամեն երրորդ դեպք հանդիսանում է ինցեստ[9]։

Աշխարհում երեխաների նկատմամբ սեռական բռնությունը գնահատվում է 19,7 % աղջիկների և 7,9 % տղաների մոտ, համաձայն 2009 թվականին հրապարակված 22 երկրներում կատարված 65 հետազոտության։ Ըստ տվյալների երեխաների նկատմամբ բռնության առավել բարձր մակարդակ գրանցվել է Աֆրիկայում (34,4 %)։ Եվրոպայում տարածվածության մակարդակը ամենից ցածրն է (9,2 %), Ամերիկայում և Ասիայում տատանվում է 10,1 %- 23,9 % սահմաններում[10]։

Երեխաների նկատմամբ սեռական բռնություն կատարողներից ոչ բոլորն են պեդոֆոլներ[11][12]։ Որոշ տվյալների համաձայն երեխաների նկատմամբ սեռական բռնություն կատարող հանցաագործների միայն 2-10 %-ն են տառապում պեդոֆոլիայով[13]։ Երեխաների նկատմամբ սեռական բռնություն կատարողների մեծ մասը ծանոթ է զոհի հետ, 30 % դեպքերում հանդիսանում են երեխայի բարեկամները, հաճախ եղբայրները, հայրերը, քեռիները և այլք, շուրջ 60 %-ը «ընտանիքի ընկերներն» են խնամողները, հարևանները, անծանոթները երեխաների նկատմամբ սեռական բռնություն են կատարում 10 % դեպքերում[9]։

Հետևանքներ

Հոգեբանական հետևանքներ

Սեռական բռնությունը կարող է հանգեցնել ինչպես կարճաժամկետ այնպես էլ երկարաժամկետ հետևանքների, այդ թվում հոգեպաթոլոգիայի զարգացմանը[7][14]։ Մանկության շրջանում սեռական բռնության հետևանքներ և հատկանիշներ են հանդիսանում դեպրեսիան, տագնապայնությունը, մարսողության խանգարումներ, ցածր ինքնագնահատական, հոգեմարմնական հիվանդություններ, քնի խանգարում, դիսոցացիոն և տագնապային խանգարումներ, այդ թվում հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ[4][6][15][16][17][16][17][5][18][19][20]։

Սեռական բռնության տևական հետևանքների շարքին են դասվում՝ ինքնասպանության փորձերը, վախերը, դեպրեսիան, ալկոհոլի և թմրանյութերի չարաշահումը, ուսոցման ընդհատումը դպրոցում, սեռական խանգարումներ, ընդհանուր բնույթի հոգեկան խնդիրներ[21]։ Ըստ շվեդ հետազոտողների՝ մանկության ընթացքում սեռական բռնության ենթարկված աղջիկների 17 %-ը ինքնասպնության մտքեր ունեին, ավելի քան 30 %-ը ինքնասպանության կամ ինքնավնասման փորձ են կատարել[22]։ Համապատասխան թվերը տղաների շրջանում՝ 8 % և 33 %[21]:

Ինչպես ցույց են տալիս որոշ հետազոտություններ՝ 70 % մարդիկ, ովքեր սեռական բռնության են ենթարկվել, այդ թվում առանց ֆիզիկական բռնության դեպքերի, 21 տարեկանում սկսում են տառապել հոգեկան լուրջ շեղումներով[23]։ Այս շեղումները ներառում են մոլական-դեպրեսիվ փսիխոզ, ֆոբիաներ, հետտրավմատիկ սինդրոմ, ալկոհոլիզմ, թմրամոլություն, հակահասարակական վարքագիծ։ Մարդկանց ավելի քան քառորդ մասը փորձել են ինքնասպանություն գործել։ Ընդ որում հոգեբանական շեղումներ նկատվել են 27 % մարդկանց մոտ, ովքեր մանկության ընթացքում նմանատիպ սեռական փորձ չունեին։ Հարկ է նշել, որ մանկության ընթացքում սեռական բռնության հետևանքների գնահատումը բարդանում է նրանով, որ սեռական բռնության զոհ հաճախ դառնում են այն երեխաները, ովքեր արդեն ենթարկվել են բռնության այլ տեսակների։

Հետազոտողների գնահատմամբ այս կամ այն հոգեբանական ախտանշանները ի հայտ են գալիս 51-79 % մարդկանց մոտ, ովքեր ենթարկվել են սեռական բռնության[24][25]։ Հոգեբանական տրավմայի աստիճանը բարձր է, եթե բռնավորը բարեկամ է, եթե բռնությունը ներառում է սեռական ակտ կամ այն կատարելու փորձ, ինչպես նաև, եթե բռնավորը ֆիզիկական ուժ կամ սպառնալիքներ է կիրառում[26]։ Հոգեբանական վնասի աստիճանը կարող է կախված լինել տարբեր գործոններից, ինչպես օրինակ բռնության տևականությունը և հաճախականությունը[7][14][27][28]։ Սեռական բռնության սոցիալական ստիգմատիզացիան կարող է ուժեղացնել երեխաներին հասցված հոգեբանական վնասվածքը[28][29]։ Ընտանիքի աջակցությունը ընդհակառակը՝ նվազեցնում է տուժած երեխաների բացասական հետևանքները[30][31]։

Դիսոցիացիա և հետտրավմատիկ սթրեսային խանգարում

Բռնությունը երեխաների նկատմամբ, այդ թվում սեռական բռնությունը քրոնիկական բռնություն է, որը ծագում է վախ տարիքում, հանգեցնում է վառ արտահայտված դիսոցիացիոն ախտանշանների, այդ թվում ամնեզիայի[32]։ Դիսոցիացիոն ախտանշանների արտահայտվածության աստիճանը բարձր է առավել դաժան բռնության դեպքում (մի քանի բռնավորներ, շարունակելիություն)[33]։ Մանկության շրջանում սեռական բռնության ենթարկվածները կարող են տառապել հետտրավմատիկ սթրեսային խանգարմամբ, (հայտնի է որպես «աֆղանական սինդրոմ» կամ «չեչենական սինդրոմ»), ինքնության դիսոցիացիոն խանգարում կամ սահմանային անձնային խանգարում[34]։

Ֆիզիկական հետևանքներ

Ֆիզիկական վնասվածքներ

Երեխաների նկատմամբ սեռական բռնությունը կարող է հանգեցնել ներքին վնասվածքների և արյունահոսության։ Առաջացման հավանականությունը կախված է երեխայի տարիքից և հասակից, ինչպես նաև կիրառված ֆիզիկական բռնության աստիճանից։ Հատուկ ծանր դեպքերում կարող են հասցնել ներքին օրգանների վնասվածքների, այդ թվում մահվան[35]։ Հյուսիսային Կարոլինայում 1985-1994- ական թվականներին բացահայտվել էր սեռական բռնության արդյունքում մահացած 6 հաստատված և 6 ենթադրական դեպքեր։ Մահացածները 2-ից 10 տարեկան երեխաներ էին։ Մահվան պատճառներից էին՝ սեռական օրգանի կամ ուղիղ աղիքի վնասվածքը կամ խեղությունը[36]։

Վարակներ

Սեռական բռնությունները երեխաների նկատմամբ կարող են հանգեցնել վարակների և հիվանդությունների, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով[37]։ Անչափահաս աղջիկների մոտ վարակի վտանգը մեծ է, հեշտոցային քսուքի պատճառով։ Հանդիպում են վագինիտի դեպքեր[37]։

Տեսակներ

Երեխաների նկատմամբ սեռական բռնությունը կարող է ծագել ինչպես ֆիզիկական կապի այնպես էլ առանց անմիջական ֆիզիկական կոնտակտի դեպքերում[38][39]։ մարդիկ, ովքեր տառապում են երկբեւեռային խանգարումներից եւ անհատական խանգարումներից տղամարդկանց եւ կանանց միջեւ սպանել եւ բռնաբարել են երեխաներին եւ աղջկան բռնաբարել եւ սպանել, ոմանք չեն գտել այս հետազոտության արդյունքում եւ մարդկային մտավոր դեմոկրատիայի մեջ այս երեւույթի համաշխարհային ուսումնասիրությունը, սեռական բռնության եւ սեռական բռնության հետ,որ որոշ փորձագետների հոգեբաններ եւ հոգեբույժներ մարդկային միտքը ասում է, որ ապագայում իր երեխաների բռնությունը մեծապես կաճի անհամաչափ։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն