Փոլ Ուոքեր

Փոլ Ուոքեր, լրիվ անուն ազգանունը՝ Փոլ Ուիլյամ Ուոքեր IV (անգլ.՝ Paul William Walker IV, սեպտեմբերի 12, 1973(1973-09-12)[1][2][3], Գլենդեյլ, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] - նոյեմբերի 30, 2013(2013-11-30)[5][6][2][…], Վալենսիա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7]), ամերիկացի դերասան, նախկին մոդել։

Փոլ Ուոքեր
անգլ.՝ Paul Walker
Փոլ Ուոքերը 2009 թվականին Լոնդոնում՝ «Ֆորսաժ 4» ֆիլմի շնորհանդեսի ժամանակ
Ծնվել էսեպտեմբերի 12, 1973(1973-09-12)[1][2][3]
ԾննդավայրԳլենդեյլ, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Մահացել էնոյեմբերի 30, 2013(2013-11-30)[5][6][2][…] (40 տարեկան)
Մահվան վայրՎալենսիա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7]
ԳերեզմանՖորեստ Լոուն հուշայգի
ԿրթությունVillage Christian Schools?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունկինոդերասան, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, սցենարիստ, ավտոարշավորդ, դերասան և ծովային կենսաբան
ԸնտրանիՖորսաժ
Ծնողներհայր՝ Paul Walker III?
Երեխա(ներ)Meadow Walker?
Պարգևներ և մրցանակներ
paulwalkerfoundation.org

Կինոյում սկսել է նկարահանվել սկսած 1986 թվականից, խաղացել է մոտ 40 գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում, ճանաչում է ձեռք բերել նկարահանվելով Ֆորսաժ ֆիլմում և նրա հաջորդ սերիաներում՝ Կրկնակի ֆորսաժ, Ֆորսաժ 4, Ֆորսաժ 5 և Ֆորսաժ 6 ֆիլմերում, ստացել է 5 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել 8 անգամ, որոնց թվում՝ 2 անգամ Ոսկե ազնվամորի «հակամրցանակի»։ Մահացել է Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կլարիտա քաղաքում՝ ավտովթարից[8][9][10]։

Մարզվել է բրազիլական ջիու-ջիցու մարզաձևով, ունեցել է այդ մարզաձևից դարչնագույն գոտի[11]։ Ունի մեկ դուստր՝ Միդոու Փեյն։

Կենսագրություն

Փոլ Ուիլյամ Ուոքերը ծնվել է 1973 թվականի սեպտեմբերի 12-ին ամերիկյան Գլենդել քաղաքում, Կալիֆոռնիա նահանգ[12]։ Նա գործարար Փոլ Ուոքեր III-ի[13] և նախկին մոդել Շերիլի[14] (նրանք ամուսնալուծվել են 2004 թվականին) ավագ որդին է։ Փոլն ունի երկու կրտսեր եղբայրներ՝ Կոդի Բյու և Կալեբ, և երկու կրտսեր քույրեր՝ Էշլի և Էմի[15]։ Ուքերների ընտանիքը դավանում է մորմոնություն[13]։ Դերասանն ունի անգլիական ծագում, ինչպես նաև կան իռլանդական և գերմանական արմատներ[16][17]։

Փոլի դերասանական կարիերան սկսվել է վաղ մանկությունից, 1975 թվականին, «Pampers Diapers» մանկական տակդիրների հեռուստատեսային գովազդից[18]։ Մեծանալով, նա շարունակում է նկարահանվել տարբեր հեռուստատեսային ծրագրերում և գովազդային հոլովակներում։ Կինոյում իր առաջին դերը Ուոքերը խաղացել է տասներեք տարեկանում՝ «Հրեշը պահարանից» («Monster In The Closet») կատակերգական սարսափ ֆիլմում։ Այնուհետև հետևում են այլ դերեր ինչպես կինոյում, այնպես էլ հեռուստատեսային սերիալներում («Չարլզը պատասխանատու է» («Charles In Charge»), «Ո՞վ է տան տերը» («Who’s The Boss?»), «Երիտասարդ և հանդուգն» («The Young & The Restless»))։ Բացի դերասանական աշխատանքից, Փոլն ակտիվորեն զբաղվում էր սպորտով և մասնակցում է տարբեր մրցաշարերի։

1991 թվականին ավարտելով Քրիստոնեական դպրոցը[19][20] Սան Վելիում, Կալիֆոռնիա, Ուոքերը որոշում է զբաղվել ծովային կենսաբանության հետազոտությամբ[21] և ընդունվում է Կալիֆոռնիայի քոլեջ։ Սակայն դերասանական արվեստի նկատմամբ սերը գերադասում է կենսաբանությամբ զբաղվելուց։

Կարիերա

Կարիերայի սկիզբը

1994 թվականին Ուոքերը նկարահանվում է «Թեմի և Թի Ռեքս» («Tammy & The T-Rex») ֆիլմում, այն ժամանակ դեռևս անհայտ Դենիզ Ռիչարդսի հետ։ Երիտասարդ դերասանի հաջորդ դերակատարումը 1998 թվականի «Դիմավորեք Դիդլներին» («Meet The Deedles») ֆիլմում է, Mighty Mighty Bosstones-ի մոտ երգ-սաունդթրեք «Wrong Thing Right Then»-ի հոլովակում։ Նույն թվականին դերասանը ստանում է իր հաջորդ դերը, դառնալով Ռիզ Ուիզերսփունի կերպարի կրքերի օբյեկտը «Պլեզանտվիլ» («Pleasantville») ֆիլմում։ Չնայած կինոնկարը ձախողվում է վարձույթում, քննադատները այն վատ չեն ընդունում, գնահատելով դերասանական աշխատանքները։ Այդ դերը նրան ճանաչում է բերում, և կինոյում նրա դերերի ցանկը սկսում է համալրվել նոր դերերով։ Հաջորդ, 1999 թվականին, նա նկարահանվում է բավականին հաջողակ «Այդ բոլորը նա է» («She’s All That») (Ֆրեդի Պրինց Կրտսերի լավագույն ընկերոջ փոքրիկ դեր) և «Ուսանողական թիմ» («Varsity Blues») (դպրոցական ֆուտբոլի դժվարին առօրյաի մասին) ֆիլմերում։

Եղել է «S.W.A.T.. Հրեշտակների քաղաքի հատուկ ջոկատ» ֆիլմի գլխավոր հերոս Ջիմ Սթրիթի և «Ֆանտաստիկ քառյակ» ֆիլմում Ջոնի Շտորմի դերերի թեկնածուներից[16]։ Փորձակվել է Էնակին Սքայուքերի դերի համար, սակայն բավականին տարիքով է եղել նրա համար։ Ըստ դերասանի խոստովանության, դա միակ դերն է, որը նա իրականում շատ էր ցանկանում ստանալ։ «Աստղային պատերազմներ» սագան նրա ամենասիրելին էր[16]։

Հաջողություն

Շնորհիվ երիտասարդների շրջանում իր հանրաճանաչության աճին, 2001 թվականին դերասանը երկրորդական դերերի խաղից տեղավոխվում է գլխավոր դերերի։ Իր առաջին գլխավոր դերը կինոյում նա խաղացել է «Ֆորսաժ» («The Fast & The Furious») ֆիլմում, Վին Դիզելի հետ։ Շնորհիվ այդ կինոնկարի անսպասելի հաջողության, Փոլ Ուոքերը դառնում է հայտնի ոչ միայն ԱՄՆ-ում, վերջնականապես ամրապնդվելով երիտասարդական կինոյի կուռքային կերպարի կարգավիճակում։ «Ֆորսաժ» ֆիլմի թողարկումից ընդամենը երեք ամիս անց կայանում է գլխավոր դերում Փոլ Ուոքերի մասնակցությամբ ևս մեկ ֆիլմի առաջնախաղ՝ «Ահա քեզ ուղևորություն» («Joy Ride»), առաջին դերը սարսափ ժանրում, որտեղ հիմնականում սկվսում է երիտասարդ դերասանների կարիերան։ Այդ կինոնկարում Ուոքերի խաղընկերներն են դառնում Լիլի Սոբեսկին և Սթիվ Զանը։ «People» ամսագիրը 2001 թվականին Ուոքերին ընդգրկում է իր «Աշխարհի ամենագեղեցիկ մարդիկ» ցուցակի մեջ[16]։

Այնուհետև հետևում է «Ֆորսաժ»-ի շարունակությունը (արդեն առանց Վին Դիզելի) և Ուոքերը նկարահանվում է ամերիկյան ռեփ երգիչ Լուդաքրիսի «Act A Fool» երգի հոլովակում։ Այնուհետև հետևում է դեր Մայքլ Կրայտոնի «Ժամանակի թակարդում» («Timeline») վեպի էկրանավորման մեջ (որտեղ նաև նկարահանվել է Ջերարդ Բաթլերը), կինոնկարը ջերմ ընդունելություն չի ստանում ինչպես քննադատների, այնպես էլ հանդիսատեսի կողմից։ 2005 թվականին թողարկվում է գանձերի որոնման մասին «Բարի գալուստ դրախտ» («Into The Blue») բախտախնդիր-արկածային մարտաֆիլմը (ֆիլմը հավաքում է հաջող դրամագլուխ, իսկ 2009 թվականին թողարկվում է ֆիլմի ցածրաբյուջե շարունակությունը քիչ հայտնի դերասաններով) Ջեսիկա Ալբայի մասնակցությամբ, որտեղ Ուոքերը փայլում է իր լողորդի ունակություններով. Փոլը մանուկ ժամանակից զբաղվում էր սերֆինգով։ Հետաքրքիր է, որ Ալբան ևս ունեցել է նման փորձ՝ երիտասարդ ժամանակ նա խաղացել է «Ֆլիպպեր» սերիալում։

Ուոքերն իրեն դրսևորում է որպես դրամատիկական դերասան, դերակատարում ունենալով «Նոել» («Noel», 2004 թվական) ֆիլմում։ Ըստ սյուժեի, նա խաղում է Պենելոպե Կրուսի փեսացու-ոստիկան, ում Սուրբ Ծննդին մոտ հետապնդում է մի ծերունի, վստահ, որ երիտասարդը իր մահացած կնոջ վերամարմնավորումն է։ Ֆիլմում բազմաթիվ հայտնի դերասաններ կան՝ Սյուզան Սարանդոն և Ռոբին Ուիլյամս։

Հետագա աշխատանքներ

Հարցազրույց «Ֆորսաժ 5» ֆիլմի դերասանների հետ, 2011 թվական (Դուեյն Ջոնսոն, Լուդաքրիս, Ջորդանա Բրյուստեր, Վին Դիզել և Փոլ Ուոքեր )

Հաջորդ նախագիծը՝ «Փախիր առանց հետադարձ հայացքի» («Running Scared»), Ուքերին ամրագրում է որպես հեռանկարային դերասան, ով կարողանում է խաղալ ոչ միայն երկրորդական մարտաֆիլմերում։ Սակայն մռայլ քրեական դրաման, որը համեմատվում է Գրիմ եղբայրների պատմության հետ, քաղաքային հեքիաթի ոգով, նույնիսկ չի կարողանում փոխհատուցել իր 15-միլիոնանոց բյուջեն, հավաքելով ընդամենը $9,3 միլիոն։ Նույն թվականին թողարկված Ուոլթ Դիսնեյ ստուդիայի «Սպիտակ գերի» («Eight Below») արկածային կինոնկարը, Ուոքերի հետ գլխավոր դերում, դառնում է վարձույթի առաջատարը, հավաքելով $20 միլիոն առաջին իսկ հանգստյան օրերին[22]։

Այնուհետև Ուոքերը նկարահանվում է գլխավոր դերում «Դրախտային նախագիծ» («The Lazarus Project») անկախ ֆիլմում, որն անմիջապես թողարկվում է DVD-ով, 2008 թվականի հոկտեմբերի 21-ին։ Հաջորդ դերը հանդիսանում է «Ֆորսաժ» շարքի շարունակությունը՝ «Ֆորսաժ 4» («Fast & Furious», որտեղ նա կրկին աշխատում է Վին Դիզելի հետ, ով լքել էր ֆիլմում նկարահանումները առաջին մասից հետո[23]։

2010 թվականին թողարկվում է «Տղաներ-թալանչիներ» («Takers») քրեական դրաման[24], որտեղ Փոլը նկարահանվում է Մեթ Դիլոնի և Հեյդեն Քրիստենսենի հետ։ Կինոնկարն ունի բավականին դժվար վարձույթային ճակատագիր։ Նկարահանումները սկսվել էին դեռևս 2008 թվականի սեպտեմբերին, սակայն ֆիլմը էկրան է բարձրանում միայն 2010 թվականին։

2011 թվականի գարնանը վարձույթ է դուրս գալիս «Ֆորսաժ 5» («Fast Five») ֆիլմը[25], իսկ երկու տարի անց՝ «Ֆորսաժ 6» («Fast Six»)։ Յոթերորդ ֆիլմի նկարահանումները նա այդպես էլ չի հասցնում ավարտել[26]։

Անձնական կյանք

Ընտանիք

1993 թվականին Փոլ Ուոքերը կարճատև սիրավեպ ուներ հանրահայտ դերասանուհի Դենիզ Ռիչարդսի հետ[27], ում հետ նա նկարահանվում էր «Թեմի և Թի Ռեքս» երիտասարդական կատակերգությունում։ 1998 թվականին Ուոքերը «Ուսանողական թիմ» ֆիլմի նկարահանումների ժամանակ հանդիպում է Բլիս Էլիսին (անգլ.՝ Bliss Eliss), որտեղ աղջիկը մասնակցում էր մասսայական տեսարանին։ Զույգը հանդիպում է մի քանի տարի։ Դերասանուհի Ջեյմի Քինգի հետ սիրավեպը սկսվում է 2002 թվականին և տևում է մեկ տարուց քիչ ավել[27]։ Ըստ լուրերի, Ուոքերը նաև սիրավեպ է ունեցել դերասանուհի Ջեսիկա Ալբայի հետ, «Բարի գալուստ դրախտ» ֆիլմի իր խաղընկերուհու[27]։

Փոլը նաև ունի դուստր՝ Միդոու Ռեյն (անգլ.՝ Meadow Rain, ծնվել է 1998 թվականի նոյեմբերի 4-ին), ով ապրում է իր մոր՝ Ուոքերի նախկին ընկերուհի Ռեբեկայի հետ, Հավայան կղզիներում[14][28]։

2006 թվականից հանդիպում էր Ժասմին Պիլչարդ Գոսնելի (անգլ.՝ Jasmine Pilchard-Gosnell)հետ, ով փոքր էր նրանից 16 տարով[29]։ Չնայած մամուլում բազմաթիվ հայտարարությունների, 2011 թվականի աշնանը նրանք այդպես էլ չնշանադրվեցին։ Զույգը բաժանվում է, այդ մասին Փոլը խոստովանում է հարցազրույցներից մեկում[30]։

Շատ մոտ էր իր կրտսեր եղբայրներ Քալեբի և Կոդի հետ, ովքեր գալիս էին իրենց եղբոր բառացիորեն բոլոր պրեմիերաներին[31]։

Հետաքրքրություններ

Դերասանն ուներ երկու տուն՝ Հանտինգտոն Բիչում և Սանտա Բարբարայում, և չեսապիկ բեյ ռետրիվեր տեսակի շուն՝ Լաբրադոր անունով[13][32], Կովբոյ ձի։ Դերասանը պաշտում էր սերֆինգը և լողափում զբոսանքները, հետաքրքրվում էր մեքենաներով և ավտմեխանիկայով։ Սիրում էր ճանապարհորդել և եղել է Հնդկաստանում, Ֆիջիում, Կոստա Ռիկայում, Բրունեյում, Բորնեոյում[16]։ Ընկերական հարաբերություններ էր պահպանում դերասանուհիներ-զույգեր Կայլի և Կիտոն Թինդալների հետ[16]։

Ուոքերը լրջորեն զբաղվում էր բրազիլական ջիու-ջիցուով[11]։ Ուներ ծիրանեգույն գոտի[33], այնուհետև՝ դարչնագույն գոտի։ Մարզվում էր Ռիկարդո Միլերի ղեկավարության տակ, ով իր աշակերտին հետմահու պարգևատրում է սև գոտիով[11]։ Ըստ Միլերի խոսքերի, Ուոքերը «միշտ ձգտում էր ցուցադրել ջիու-ջիցուն իր ֆիլմերում, …ցանկանում էր իր ֆիլմերը օգտագործել որպես բեմ հենց ջիու-ջիցուի ցուցադրման համար, …ինձ ասում էր, որ ցանկանում է հանդիսատեսի մոտ հիշվել ոչ միայն որպես ավտոարշավորդ, այլ, նաև, որպես ջիու-ջիցուի մասնագետ»[11]։

Բացի այդ, Ուքերը մասնակցություն էր ունենում «Redline Time Attack» մրցարշավների սերիայում, M3 E92 մեքենայով, «AE Performance» թիմի հետ։ Նրա մեքենան հովանավորում էին այնպիսի կազմակերպություններ, ինչպես «Etnies», «Brembo Brakes», «Ohlins» «Volk», «OS Giken», «Hankook», «Gintani» և «Reach Out Worldwide»[34]։

Այլ նախագծեր

Փոլը հայտնվել է երկու երաժշտական հոլովակներում՝ «Wrong Thing Right Then» (1997 թվական), «Mighty Mighty Bosstones» խմբի երգի հիման վրա («Դիմավորեք Դիդլներին» ֆիլմի համար) և «Act A Fool», Լուդաքրիսի երգի հիման վրա («Կրկնակի ֆորսաժ» ֆիլմի համար)[35]։

Դերասանը նկարահանվում է հաղորդավարի դերում սպիտակ շնաձկների մասին պատմող «National Geographic»-ի արտադրության վավերագրական ֆիլմում, հաղորդումը եթեր է հեռարձակվել 2010 թվականի հունիսին[36][37]։ Փոլը անց է կացրել 11 օր, նկարահանելով 7 շնաձկան Մեքսիկայի ափամերձ շրջանում[38]։ Արշավախումբը գլխավորում էր Քրիս Ֆիշերը։

2011 թվականի հունվարին դառնում է «Coty Prestige» օծանելիքային ընկերության «Davidoff Cool Water for Men» հոսքագծի դեմքը, որը մեկնարկում է 2011 թվականի հուլիսին[39]։

Բարեգործական ծրագիր

Հիշելով իր պատանեկական երազանքները, երբ նա ցանկանում էր դառնալ ծովային կենսաբան, ինչպես նրա կուռք Ժակ Կուստոն[38], 2006 թվականին Փոլ Ուոքերը միանում է Թրաձկան պաշտպանության ֆոնդին[40]։

2010 թվականի մարտին Ուոքերը ուղևորվում է Չիլի, որտեղ օգնություն էր ցուցաբերում երկրաշարժից տուժածներին, որը տեղի էր ունեցել փետրվարի 27-ին և գնահատվում էր 8,8 բալ։ «REACH OUT Worldwide» իր բժշկական կազմակերպության հետ միասին դերասանը տեղակայվում է Մաուլում, ինչպես նաև այցելում է Իլոկա քաղաք, Կուրանիպե և Պելյուուե ավաններ, բժիշկների հետ զբաղվելով հիվանդների պատվաստումներով[41]։

Մահ

2013 թվականի նոյեմբերի 30-ին, ուղիղ ժամը 15:30-ին (ըստ UTC-8-ի) Ուոքերը և նրա ընկեր Ռոջեր Ռոդասը այցելում են «Reach Out Worldwide» բարեգործական ֆոնդի միջոցառում Հայան թայֆունի[8][42] զոհերի համար միջոցներ հավաքելու նպատակով, որը տեղի էր ունեցել վերջերս Ֆիլիպիններում։ Դրանից քիչ անց նրանք կարմիր «Porsche Carrera GT» մեքենայով, որը պատկանում էր Ռոդասին, հեռանում են։ Ճանապարհին վարորդը չի կարողանում կառավարել մեքենայի ղեկավարությունը և մեքենան բախվում է լապտերասյանը և կողքին աճած ծառին Վալենցիում, Սանտա Կլարիտա, Կալիֆորնիա և անմիջապես հրդեհվում է[8][10][43][44]։

Լոս Անջելեսի շերիֆի բաժանմունքը հայտարարում է, որ վարորդը և ուղևորը մահացել են անմիջապես ավտովթարի վայրում[43][45]։ Առաջինը այդ լուրը հաղորդում է «TMZ» ռեսուրսը այն բանից հետո, երբ Ուոքերի հրապարակախոս Էյմ Վան Այդենը հաստատում է դերասանի մահը[8]։ Ռոդասը Ուոքերի վաղեմի ընկերն էր և օգնել է հիմնադրելու «Reach Out Worldwide» ֆոնդը։ Նա հանդիսանում էր «Always Evolving»-ի գործադիր տնօրենը, ավտոսալոն, տեղակայված Վալենցիում[46][47]։

Փոլի վերջին խոսքերն են եղել՝ <<5 րոպեից տանը կլինեմ>>։ Այս խեսքերը ասել է դստեր՝ Մեդոու Ուոքերի հետ հեռախոսազանգի ժամանակ։

Ուոքերի հուղարկավորությունը տեղի է ուենում 2013 թվականի դեկտեմբերի 14-ին, Գլենդելում (Կալիֆորնիա նահանգ)[48]։

Ֆիլմագրություն

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԴեր
1985-1994Դպրոցական արձակուրդները «CBS»-ում. Հատուկ թողարկումCBS Schoolbreak SpecialԴիլլ
1985-1986Ուղի դեպի երկինքHighway To HeavenԷրիկ Տրևերս/Թոդդ Բրայանտ
1986Հրեշը պահարանիցMonster In The Closet«Պրոֆեսոր» Բեննետ
1987Ծրագրավորված սպանությանProgrammed To KillՋեյսոն
1988Դա Ես եմ ձեզ ասումI’m Telling!մասնակից
1990Չարլզը պատասխանատու էCharles In ChargeՌասսել Դևիս
1991ՀիմարիկWhat A DummyՌիկ
1991Ո՞վ է տան տերըWho’s The Boss?Մայքլ Հեյնս
1992-1993Երիտասարդ և հանդուգնThe Young & The RestlessԲրենդոն Քոլինզ
1994Տղաների վերադարձըThe Boys Are BackՋեսի Հենսոն
1994Թեմի և Թի ՌեքսTammy & The T-RexՄայքլ
1996Հրեշտակի հպումըTouched By An AngelՋոնաթան
1998Դիմավորեք ԴիդլներինMeet The DeedlesՖիլ Դիդլ
1998ՊլեզանտվիլPleasantvilleՍկիպ Մարտին
1999Ուսանողական թիմVarsity BluesԼենս Հարբոր
1999Այդ բոլորը նա էShe’s All ThatԴին Սեմփսոն
1999Ավերված պալատըBrokedown PalaceՋեյսոն
2000ԳանգերThe SkullsՔալեբ Մենդրեյկ
2001ՖորսաժThe Fast & The FuriousԲրայան Օ’Քոններ
2001Ահա քեզ ուղևորությունJoy RideԼյուիս Թոմաս
2003Կրկնակի ֆորսաժ2 Fast, 2 FuriousԲրայան Օ’Քոններ
2003Ժամանակի թակարդումTimelineՔրիս Ջոնսոն
2004ՆոելNoelՄայկ Ռայլի
2005Բարի գալուստ դրախտInto The BlueՋարեդ
2006Փախիր առանց հետադարձ հայացքիRunning ScaredՋոուի Գազել
2006Սպիտակ գերիEight BelowՋերի Շեպարդ
2006Մեր հայրերի դրոշներըFlags Of Our FathersՀենկ Հենսոն
2007ԱՄՆ պատմություններStories USAՄայկի
2007ՓոխարինումThe Death and Life Of Bobby ZԹիմ Կիրնի
2008Դրախտային նախագիծThe Lazarus ProjectԲան Հարվի
2009Ֆորսաժ 4Fast & FuriousԲրայան Օ’Քոններ
2010Տղաներ-թալանչիներTakersՋոն Ռոուվեյ
2011Ֆորսաժ 5Fast FiveԲրայան Օ’Քոններ
2013Մեքենա № 19Vehicle 19Մայքլ Վուդս
2013Ֆորսաժ 6Fast SixԲրայան Օ’Քոններ
2013Հաշված ժամերHoursՆոլան
2013Գրավատան քրոնիկներPawn Shop ChroniclesՌոու Դոգ
201413-րդ շրջան. Աղյուսե առանձնատներBrick MansionsԴեմիեն
2015Ֆորսաժ 7Furious 7Բրայան Օ’Քոններ

Մրցանակներ[49]

ԹվականՄրցանակԱնվանակարգՖիլմԱրդյունք
1988Երիտասարդ դերասան (en:Young Artist Award)Երիտասարդ դերասանի լավագույն հյուրային դեր ցերեկային սերիալում
«A Special Love» դրվագի համար
Ճանապարհ ԴրախտԱռաջադրված
1993Երիտասարդ դերասան (en:Young Artist Award)Լավագույն երիտասարդ դերասան ցերեկային սերիալումԵրիտասարդ և հանդուգնԱռաջադրված
1994en:Soap Opera Digest AwardԱկանավոր էկրանային նորամուտԱռաջադրված
Երիտասարդ դերասան (en:Young Artist Award)Երիտասարդ դերասանի լավագույն տղամարդու դեր օճառային օպերայումԱռաջադրված
2000Երիտասարդ Հոլիվուդ (en:Young Artist Award)Նոր սեքսուալ աստղԱռաջադրված
2001Հոլիվուդյան բեկումՏղամարդու տարվա բեկում
Ստացել է Hollywood Film Festival-ում
Հաղթանակ
Երիտասարդ Հոլիվուդ (en:Young Artist Award)Տղամարդու նոր ոճՀաղթանակ
2002en:MTV Movie AwardsԼավագույն էկրանային թիմ
Վին Դիզելի հետ
ՖորսաժՀաղթանակ
Իղամարդու տարվա բեկումԱռաջադրված
2003en:Teen Choice AwardsԱվենավառ սիրավեպ
Փոլ Ուոքերին և նրա մեքենային
Կրկնակի ֆորսաժՀաղթանակ
2009en:Teen Choice AwardsՄարտաֆիլմի լավագույն դերասանՖորսաժ 4Առաջադրված
2011en:Teen Choice AwardsՄարտաֆիլմի լավագույն դերասանՖորսաժ 5Առաջադրված
en:Black Reel AwardsԼավագույն թիմ
Ֆիլմի դերասանների հետ
Տղաներ-թալանչիներԱռաջադրված
2014en: MTV Movie AwardsԼավագույն էկրանային զույգ
Վին Դիզելի հետ
Ֆորսաժ 6Հաղթանակ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Ուոքեր» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան