Քաղաքացիական պատերազմը ԱՄՆ-ում

Ամերիկայի քաղաքացիական պատերազմ (Հյուսիսի և Հարավի պատերազմ, անգլ.՝ American Civil War), քաղաքացիական պատերազմ ԱՄՆ-ում 1861-ից 1865 թվականներին Հյուսիսի (Միություն) և հարավի (Համադաշնություն) միջև։ Պատերազմի սկիզբը արդյունք էր երկարատև հակամարտության ստրկության հարցի շուրջ։ Պատերազմն սկսվեց 1861 թվականի ապրիլին, երբ անջատողականները հարձակվեցին Ֆորտ Սամտերի վրա Հարավային Կարոլինայում Աբրահամ Լինքոլնի կողմից որպես ԱՄՆ-ի նախագահ երդմնակալությունից շատ չանցած։ Միության կողմնակիցները Հյուսիսում, որը նաև ընդգրկում էր աշխարհագրորեն արևմտյան և հարավային նահանգներ, հայտարարեցին իրենց աջակցությունը Սահմանադրությանը։ Նրանց դիմակայում էին Համադաշնային նահանգների անջատողականները, որոնք դեմ էին ստրկության վերացմանը։

Ամերիկայի քաղաքացիական պատերազմ

Գետիսբուրգի ճակատամարտը
ԹվականԱպրիլի 12, 1861 – Ապրիլի 9, 1865
ՎայրՀարավային, հյուսիսարևելյան, արևմտյան ԱՄՆ, Ատլանտյան օվկիանոս
ՊատճառՀարձակումը Ֆորտ Սամտերի վրա
ԱրդյունքՀյուսիսի հաղթանակը
  • ԱՄՆ-ի տարածքային միասնության վերականգնումը
  • Ստրկության վերացումը
Հակառակորդներ
ՀյուսիսՀարավ
Հրամանատարներ
Աբրահամ ԼինքոլնՋեֆերսոն Դեվիս
Կողմերի ուժեր
2,100,0001,064,000
Ռազմական կորուստներ
140,414 զոհված
275,200 վիրավոր
72,524 զոհ
137,000+ վիրավոր
Ընդհանուր կորուստներ
620 հազար զոհ,
ավելի քան 412 հազար վիրավոր

ԱՄՆ 34 նահանգից յոթ հարավային ստրկատիրական նահանգները 1861 թվականի փետրվարին հայտարարեցին երկրից անջատման մասին և Ամերիկայի Համադաշնային Նահանգներ ապստամբություն իրականացրեցին ԱՄՆ-ի սահմանադրական կառավարության դեմ։ Համադաշնությունը հսկողության տակ առավ նվազագույնը տասնմեկ նահանգի նկատմամբ և նրանց միացան նաև Կենտուկի և Միսսուրի նահանգների կառավարությունները, սակայն առանց իրենց տարածքի կամ բնակչության։ Այս նահանգներին լիիրավ իրավունք տրվել ներկայացվելու Համադաշնության Կոնգրեսում Քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Մնացած երկու ստրկատիրական նահանգներ Դելիվերը և Մերիլենդը հրավիրվեցին միանալ Համադաշնությանը, սակայն հետագա զարգացումներ չունեցան։

Համադաշնային նահանգները երբեք դիվանագիտորեն չեն ճանաչվեց ԱՄՆ-ի կառավարության կամ որևէ այլ երկրի կողմից։ ԱՄՆ կառավարությանը հավատարիմ մնացած նահանգները կոչվեցին Միություն։ Միությունը և Համադաշնությունը արագորեն կամավորագրեցին զինվորներ և կռիվները հիմնականում տեղի ունեցան Հարավում։ Սպանվեցին 620.000-ից 750.000 զինվորական, ինչն ավելի շատ էր քան ԱՄՆ-ի բոլոր պատերազմները միասին վերցրած[1]։

Պատերազմն ավարտվեց 1865 թվականի ապրիլի 9-ին, երբ գեներալ Ռոբերտ Էդվարդ Լին հանձնվեց գեներալ Ուլիսես Ս. Գրանթին Ապպոմատոքսի ճակատամարտում։ Այնուամենայնիվ Համադաշնության գեներալները շարունակեցին պայքարել, վերջինը անձնատուր եղավ հունիսի 23-ին։ Հարավի ենթակառուցվածքի մեծ մասն ավերված էր, հատկապես տրանսպորտային համակարգը։ Համադաշնությունը կազմալուծվեց, ստրկությունն արգելվեց և չորս միլիոն սևամորթ ստրուկներ ազատ արձակվեցին։ Պատերազմին հաջորդեց Վերակառուցման ժամանակաշրջանը, ազգային միասնությունը դանդաղորեն վերականգնվեց, ազգային կառավարությունը մեծացրեց իշխանությունը և քաղաքացիական և քաղաքական իրավունքներ տրվեցին ազատված սևամորթներին սահմանադրության և դաշնային օրենքների փոփոխությամբ[2]։

Ծանոթագրություններ