Ֆաներոզոյի ժամանակաշրջան

Ֆաներոզոյի ժամանակաշրջանաշրջան, ֆաներոզոյ (հին հունարեն՝ φανερός «հստակ, բացահայտ, տեանելի» և ζωή «կյանք»), երկրաբանական ժամանակաշրջան, որը սկսվել է 538,8±0,2 միլիոն տարի առաջ[1] և շարունակվում է մինչ օրս՝ «հստակ» կյանքի դարաշրջանը[2] : Ֆաներոզոյը սկսվել է Քեմբրիի ժամանակաշրջանից, երբ տեղի է ունեցել կենսաբանական տեսակների կտրուկ աճ և հայտնվել են հանքային կմախքներ ունեցող օրգանիզմներ, հոդվածոտանիներ և քորդավորներ, ինչպես նաև առաջացել են բույսերի բարդ տեսակներ։ Նախորդ ժամանակաշրջանը կոչվել է Կրիպտոզոյ[3], այսինքն «թաքնված» կյանքի ժամանակաշրջան, քանի որ նրա լինելու մասին շատ քիչ տեղեկություններ կան (բացառություն են հանդիսանում ֆրանսվիլյան, հուայնանական և էդիաքարական բիոտները)։

Ֆաներոզոյում տեղի է ունեցել կենդանիների և բույսերի համաէվոլյուցիա, քանի որ հայտնվել են կենդանիներ, որոնք էկոլոգիապես կապված են եղել բույսերի որոշակի խմբի հետ և հակառակը։ Քանի որ կենդանիների բնակավայրը ձևավորվել է բույսերի համայնքների կողմից՝ կենդանիների էվոլյուցիան որոշակի ուշացումով է կայացել՝ բույսերի էվոլյուցիայի համեմատ[4]։

Ինչ վերաբերում է մայրցամաքներին, ապա վաղ պալեոզոյական ժամանակաշրջանում (538-335 միլիոն տարի առաջ) միակ խոշոր մայրցամաքը եղել է Գոնդվանան[5], որը գտնվում էր Հարավային բևեռի տարածքում։ Միանալով Լավրենտիայի և Սիբիրիայի հետ այն ձևավորել է Պանգեան։ Մեզոզոյան և Կայնոզոյան ժամանակաշրջանների ընթացքում երկրակեղևի սալերի շարժման արդյունքում ձևավորվել են ժամանակակից մայրցամաքները։ Այդ ժամանակաշրջանը նշանավորվել է նաև համաշխարհային օվկիանոսի մակարդակի պարբերական փոփոխություններով, կրկնվող ցրտերով, տաքացումներով կամ համաչափ ու տաք կլիմայի հաստատմամբ, նաև երկրագնդի բևեռների մագնիսականության ավելացմամբ[6]։

Ֆաներոզոյական դարաշրջանը բաժանված է երեք երկրաբանական մասերի (հնից մինչև նորը)։

Ֆաներոզոյին հաճախ վերագրում են նաև Պրոտերոզոյան դարաշրջանի վենդական շրջանը։

Առավել նշանակալից իրադարձություններ՝

  • «Քեմբրիական պայթյուն», որը տեղի է ունեցել մոտ 539 միլիոն տարի առաջ,
  • Ֆաներոզոյի հինգ ամենամեծ ոչնչացումները՝
    • օրդովիկոսիլուրիական ոչնչացում — 440 միլիոն տարի առաջ;
    • դևոնական ոչնչացում — 364 միլիոն տարի առաջ,
    • Պերմյան զանգվածային ոչնչացում — 251,4 միլիոն տարի առաջ,
    • Տրիասյան ոչնչացում — 199,6 միլիոն տարի առաջ,
    • կավիճ-պալեոգենային ոչնչացում — 66,0 միլիոն տարի առաջ։
Ֆաներոզոյական դարաշրջանում երկրագնդի վրա միջին ջերմաստիճանի փոփոխությունները

Սահմանման առաջացում

Կյանքի ժամանակացույց
view • discuss • edit
-4500 —
-4000 —
-3500 —
-3000 —
-2500 —
-2000 —
-1500 —
-1000 —
-500 —
0 —
Ամենավաղ Երկիրը (−4540)
Ամենավաղ ջուրը
Ուշ ծանր ռմբակոծում
Ամենավաղ թթվածինը
Մթնոլորտային թթվածին
Թթվածնային ճգնաժամ
Ամենավաղ սեռական բազմացումը
Էդիակարյան բիոտա
Քեմբրյան պայթյուն
Ամենավաղ մարդը
Ֆ
ա
ն
ե
ր
ո
զ
ո
յ
ա
ն
Հ
ա
դ
ե
ա
ն
Պոնգոլա
Հուրոնիան
Կրիոգենիան
Անդյան
Կառու
Անթրոպոգենի
Առանցք սանդղակ: 1 000 000 տարի.
Նարնջագույն պիտակներ: Հայտնի սառցե դարաշրջան.
Տես նաեւ: Մարդ ժամանակացույց և Բնություն ժամանակացույց

Ֆաներոզոյ հասկացությունը ներդրվել է 19-րդ դարում՝ բարդ բազմաբջիջ օրգանիզմների արագ զարգացման շրջանը նշելու համար։ Նախորդ ժամանակները (որոնցից կենդանի օրգանիզմների բրածոները հայտնի չէին) կոչվում էին Մինչքեմբրիի ժամանակաշրջան (կրիպտոզոյ)՝ «թաքնված կյանքի դարաշրջան»։ Նրանց միջև սահմանը Քեմբրիյան պայթյունն է՝ կենդանիների բազմազանության կտրուկ աճը։ Հետագայում այս սահմանի տարիքը որոշվել է ռադիոիզոտոպային թվագրմամբ՝ 539 միլիոն տարի։ Կրիպտոզոյան հասկացությունը դուրս է եկել կիրառությունից։

Տեսակների բազմազանություն

Կենդանի օրգանիզմների բազմազանության փոփոխությունների դինամիկան Ֆաներոզոյան դարաշրջանում
Կենդանիների և բույսերի նոր խմբերի առաջացման ժամանակը ֆաներոզոյում (ձախ): Գլոբալ ջերմաստիճանը ըստ Սքոտեզեի (աջից)

Ֆաներոզոյի դարաշրջանը բնութագրվել է երկրի վրա բուսական և կենդանական աշխարհի մեծ բազմազանությամբ, որը սակայն մեծապես տատանվել է տարբեր ժամանակաշրջաններում։ Օրգանիզմների բազմազանության փոփոխություն ցույց տվող մոդելային մեծությունների ստեղծումը հայտնի է մնում բնակչության կենսաբանության միջավայրում։ Որոշ ուսումնասիրությունների արդյունքում նշվել է, որ տեսակների բազմազանությունը շատ ավելի մեծ է դարձել ֆաներոզոյի վերջին շրջանում։ Պատճառը կարող է լինել հենց այն ժամանակը, որը թույլ է տվել օրգանիզմներին վերածվել ավելի բազմազան տեսակների, կամ հաշվարկների սխալը, քանի որ հայտնի չէ, թե քանի մարդ է հայտնաբերել անհետացած բրածո տեսակներ[7]։

Ֆաներոզոյական դարաշրջաններ և ժամանակաշրջաններ

Ֆաներոզան բաժանվում է 3 դարաշրջանի, որոնք բաժանվում են 12 ժամանակաշրջանի։

Պալեոզոյ

Պալեոզոյան դարաշրջանը սկսվել է 539 միլիոն տարի առաջ և ավարտվել 252 միլիոն տարի առաջ։ Դարաշրջանի ընթացքում կյանքը բուռն զարգացում է ապրել և ջրից դուրս է եկել ցամաք։ Դարաշրջանի սահմանները որոշվում են Քեմբրիական պայթյունով (ստորին սահման) և Պերմյան զանգվածային ոչնչացմամբ (վերին սահման)։

Ֆաներոզոյի ամենաերկար դարաշրջանը, որը տևել է 287 միլիոն տարի, բաժանված է 6 ժամանակաշրջանի[8]։

Քեմբրիի ժամանակաշրջան (539—485 միլիոն տարի առաջ)

անոմալոկարիուս (քեմբրի)
օրթոցերաս (օրդովիկ)
պտերիգոտուս (սիլուրի)
Քեմբրիի, Օրդովիկի և Սիլուրիի խոշոր գիշատիչներ

Ժամանակաշրջանի հենց սկզբում տեղի է ունեցել քեմբրիական պայթյունը՝ կենդանի օրգանիզմների քանակի և բազմազանության կտրուկ աճ։ Հայտնվել են առաջին քորդավորները, ինչպիսիք են պիկայան և հայկոուիխտիսը, ինչպես նաև առաջին տրիլոբիտները և անոմալոկարիուսը՝ այդ ժամանակների ամենամեծ գիշատիչը (այս բոլոր կենդանիները ունեցել են կմախք)։ Առաջացել է «գիշատիչ-որս» համակարգը։

Օրդովիկի ժամանակաշրջան (485—443 միլիոն տարի առաջ)

Ժամանակաշրջանի սկզբում տեղի է ունենում «օրդովիկյան ճառագայթում»՝ երկրորդ խոշոր էվոլյուցիոն ճառագայթումը քեմբրրիականից հետո։ Հայտնվում են առաջին ծովոզնիները։ Օրթոցերաս փափկամարմինը դառնում է ժամանակաշրջանի ամենամեծ գիշատիչը։ Ցամաք են դուրս գալիս առաջին բույսերը

Դարաշրջանի վերջում տեղի է ունենում օրդովիկոսիլուրիական ոչնչացումը[9]։

Սիլուրի ժամանակաշրջան (443—419 միլիոն տարի առաջ)

Պալեոզոյան ամենակարճ ժամանակահատվածը տևել է 24 միլիոն տարի։ Ցամաքում սկսել է աճել Կուկսոնիան, հայտնվել են առաջին ցամաքային հոդվածոտանիները։ Պտերիգոտուսը համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ հոդվածոտանին, այն ապրել է ժամանակաշրջանի վերջում։

Դևոնի ժամանակաշրջան (419—359 միլիոն տարի առաջ)

Տիկտաալիկ

Ժամանակահատվածում բուսական և կենդանական աշխարհը զգալիորեն փոփոխվել է։

Հայտնվել են անոթավոր բույսեր և ծառեր։ Դա հանգեցրեց նրան, որ արդեն ժամանակաշրջանի ավարտին գրեթե ամբողջ ցամաքը ծածկված է եղել անտառներով։ Ժամանակաշրջանի վերջում բույսերի վրա արդեն առաջացել են տերևներ։

Օվկիանոսներում սկսվել է չորքոտանիների էվոլյուցիան։ Ձկների տեսակների քանակը դարձել է հսկայական, ինչի պատճառով դևոնյան ժամանակաշրջանը կոչվում է «ձկների դարաշրջան»։ Ի հայտ են եկել սաղմնային (այժմ ոչնչացված), ճառագայթալողակ, կռճիկային և բլթակավոր ձկների դասեր (մինչ այդ գոյություն ունեին միայն անծնոտանի ողնաշարավորներ)։

Բլթակավոր ձկների մոտ զարգանում են հինգմատնյա վերջույթներ։ 375 միլիոն տարի առաջ հայտնվել է տիկտաալիկը՝ ձկների և չորքոտանիների անցումային ձևը։ 10 միլիոն տարի անց հայտնվել են ականտոստեգան և իխտիոստեգան, որոնց մատներն արդեն ի հայտ եկած են եղել։

Ժամանակաշրջանի վերջում տեղի է ունեցել դևոնական վերացումը[10]։

Քարածխային ժամանակաշրջան (359—299 միլիոն տարի առաջ)

Մեգանևրա

Անտառների առատության և խոտակեր կենդանիների բացակայության պատճառով քարածխային ժամանակաշրջանում մթնոլորտում թթվածնի մակարդակը ժամանակաշրջանի վերջում աճել է մինչև 35%՝ դառնալով երկրի մթնոլորտում թթվածնի ամենաբարձր մակարդակը իր ողջ պատմության ընթացքում։ Դրա պատճառով ցամաքում հայտնվել են հսկայական հոդվածոտանիներ, ինչպիսիք են ճպուռանման միջատը՝ մեգանևրան և բազմոտիկ արթրոպլեվրան։ Միջին ջերմաստիճանը 20 °C է եղել, բայց ժամանաշրջանի կեսին այն իջել է մինչև 10 °C[11]:

Ողնաշարավորներն այնքան էլ մեծ չեն եղել, առավել հաճախ՝ մինչև 1 մ երկարության։ Հայտնվել են առաջին ամնիոտները՝ սողուններ, որոնք ժամանակաշրջանի վերջում բաժանվել են սաուրոպսիդների և սինապսիդների։ Վերջիններից հետագայում առաջացել են կաթնասուններ։

Երկկենցաղներից ամենատարածվածներն են եղել լաբիրինթոդոնտները (նախկինում հայտնի են եղել որպես ստեգոցեֆալներ և բարակ ողնշարավորներ։

Ժամանակաշրջանի վերջում թթվածնի բարձր մակարդակի պատճառով տեղի է ունենում մի իրադարձություն, որը հայտնի է որպես «քարածխային անտառների ճգնաժամ»։ Մոլորակի ջերմաստիճանը նվազում է[12]։

Պերմի ժամանակաշրջան (299—252 միլիոն տարի առաջ)

Ինոստրանցևիա

Պերմի ժամանակաշրջանում հայտնվել են խոտակեր ողնաշարավորներ, ինչի պատճառով մթնոլորտում թթվածնի մակարդակը նվազել է։ Հոդվածոտանիներըը կրկին փոքրացել են չափերով։ Մայրցամաքները հավաքվել են մեկ գերմայրցամաքում՝ Պանգեա։

Չորքոտանիների գերիշխող խումբը դառնում են սինապսիդները (հայտնի են նաև որպես գազանանման սողուններ), ինչպիսիք են գիշատիչներ դիմետրոդոն, ինոստրանցևիան և խոտակեր կենդանիներ մոսխոփսը և սկուտոզավրը։

Ժամանակաշրջանի վերջում տեղի է ունեցել Երկրի պատմության մեջ ամենազանգվածային ոչնչացումը, որը ոչնչացրել է ցամաքային կյանքի 70%-ը և ծովային կյանքի 96%-ը։ Ի թիվս այլոց՝ անհետացել են տրիլոբիտների և սինապսիդների մեծ մասը (մնացածները կամ սատկել են, կամ դարձել են կաթնասուններ)։ Որոշ փրկված սաուրոպսիդներ հետագայում վերածվել են արխոզավրերի (դինոզավրեր և ժամանակակից սողուններ)[13][14]։

Մեզոզոյ

Մեզոզոյան դարաշրջանը (հայտնի է նաև որպես դինոզավրերի դարաշրջան) սկսվել է 251 միլիոն տարի առաջ և ավարտվել 66 միլիոն տարի առաջ։ Կենդանիների գերիշխող խումբը դինոզավրերն են եղել, ինչպես նաև թռչող պտերոզավրերը, ծովում՝ իխտիոզավրերը։ Սինապսիդները վերածվել են պարզունակ կաթնասունների, իսկ որոշ դինոզավրեր՝ թռչունների։

Այն տևել է 185 միլիոն տարի, բաժանված է 3 ժամանակաշրջանի։

Տրիասի ժամանակաշրջան (252—201 միլիոն տարի առաջ)

Ցինոգնատ

Ժաամանակաշրջանի ընթացքում կլիման տաք է եղել։ Ժամանակաշրջանի սկզբում մոլորակին բնորոշ բնակիչներն են եղել լիստրոզավրերըը, էուպարկերիաները, տեմնոսպինոդիլները և լաբիրինթոդոնտները[15]։ Նրանք բոլորն էլ փրկվել են Պերմի զանգվածային ոչնչացումից։ 247 միլիոն տարի առաջ հայտնվել են ցինոգնաուսները` կաթնասունների նախնիներից մեկը, որոնք եղել են ցինոդոնտներ։ Հայտնվել են առաջին կոկորդիլոսները[16]։

Առաջին դինոզավրերը հայտնվել են 233 միլիոն տարի առաջ։ 5 միլիոն տարի անց հայտնվեցին պտերոզավրերը։

Ժամանակաշրջանի վերջում տեղի է ունեցել զանգվածային ոչնչացում, որը թույլ է տվել դինոզավրերին դառնալ կենդանիների գերիշխող խումբ ցամաքում, իսկ պտերոզավրերին՝ օդում[17][18][19][20]։

Յուրայի ժամանակաշրջան (201—145 միլիոն տարի առաջ)

Ստեգոզավր

Այս ժամանակահատվածում դինոզավրերը հասել են հսկայական բազմազանության։ Հայտնվել են այնպիսի խմբեր, ինչպիսիք են սաուրոպոդները, ստեգոզավրերը, տիրանոզավրերը և ալոզավրերը։ Պանգեան բաժանվել է Լաուրազիայի և Գոնդվանայի։

Երկնքում այդ ժամանակ եղել են պտերոզավրեր։ Հայտնվել է առաջին թռչունը՝ Արխեոպտերիքս։

Ցինոդոնտները վերածվել են պարզունակ կաթնասունների, ինչպիսիք են յուրամայան, վոլատիկոտերիումը և կաստորոկաուդան։ Դինոզավրերի պատճառով այս կենդանիները փոքր են եղել և գաղտնի ապրելակերպ են վարել՝ գիշատիչների կողմից չհոշոտվելու համար[21]։

Կավճի ժամանակաշրջան (145—66 млн лет назад)

Լավրասիան և Գոնդվանան բաժանվել են ժամանակակից մայրցամաքներին։ Կաթնասունները շարունակում են էվոլյուցիա ապրել՝ բաժանվելով միանցքանիների և պարկավորների։

Ի հայտ են եկել դինոզավրերը, ինչպիսիք են տրիցերատոպսը, տիրանոզավր ռեքսը, տրոդոնը, պախիկեֆալոզավրը, պարասաուրոլոֆուսը և այլն։ Երկնքում հայտնվել են ամենամեծ թռչող կենդանիները՝ պտերանոդոնները և կեցալկոատլուսը[22]։

Ժամանակաշրջանի վերջում տեղի է ունեցել ոչնչացում, որի արդյունքում մահացել են բոլոր դինոզավրերը, պտերոզավրերը և իխթիոզավրերը[23][24]։ Այնուամենայնիվ կան վիճարկելի և հակասական ցուցումներ այն մասին, որ որոշ չթռչող դինոզավրեր կարողացել են գոյատևել ոչնչացումը և դրանից հետո ապրել մի քանի միլիոն տարի։

Կայնոզոյ

Կենոզոյի դարաշրջանը սկսվել է 66 միլիոն տարի առաջ և շարունակվում է մինչ օրս։ Դինոզավրերի ոչնչացումից հետո կաթնասունները գերիշխող դիրք են գրավել ցամաքում՝ էվոլյուցիայի արդյունքում ստանալով ամենատարբեր ձևերը։ Երկնքում գերիշխող դիրք են գրավել թռչունները։

Բաժանվում է երեք մասի։

Պալեոգեն (66—23 միլիոն տարի առաջ)

Չնայած իր անվանմանը՝ բազիլոզվրը եղել է կետանման

Ժամանակաշրջանի սկզբում կաթնասունները գրավել են դինոզավրերի թողած բոլոր էկոլոգիական խորշերը։ Հայտնվել են պլասենցային կաթնասուններ՝ պրիմատներ, գիշատիչներ, կրծողներ, չորքոտանիներ և այլն։ Նրանք բոլորը սկսում են արագ զարգանալ։

Չնայած նմանատիպ բազմազանությանը, պալեոգենի սկզբում այս կենդանիները փոքր են եղել և մինչ օրս թաքնված, քանի որ երկրագնդի վրա շրջել են խոշոր գիշատիչ թռչուններ, ինչպիսին է Գաստորնիսը։ Պալեոգենի կեսերին նրանք այլևս վտանգ չեն ներկայացրել կաթնասունների համար, իսկ անթրոպոգենի շրջանում լիովին անհետացել են։

Ժամանակաշրջանի վերջում հայտնվել են առաջին կաթնասունները, որոնք կարելի է վերագրել մեգաֆաունային, օրինակ՝ ինդրիկոթերիումը, որն ամենամեծ ցամաքային կաթնասունն է եղել։

Նեոգեն (23—2,58 միլիոն տարի առաջ)

Սառցե դարաշրջանի ֆաունան՝ մամոնտներ և բրդոտ ռնգեղջյուրներ
Ստելլերյան կովը ոչնչացվել է հայտնաբերումից ընդամենը 27 տարի անց

Այս ժամանակահատվածում կլիման դարձել է ավելի զով։ Կաթնասուններն ու թռչունները էվոլյուցիայի արդյունքում ստացել են իրենց ժամանակակից տեսքը (չնայած որոշ ժամանակակից տեսակներ հայտնվել են միայն սառցե դարաշրջանից հետո)։ Ավելի բարձր պրիմատները վերածվել են մեծ մարդանման կապիկների, որոնցից շատերը դարձել են ավստրալոպիտեկներ՝ ժամանակակից մարդկանց նախնիները։

Մայրցամաքները ձեռք են բերել ժամանակակից ուրվագծեր։ 5 միլիոն տարի առաջ Միջերկրական ծովում տեղի է ունեցել աղիության մեսինյան գագաթնակետը, որի ընթացքում ծովը մի քանի հազար տարի ամբողջությամբ չորացել է։

Անթրոպոգենի ժամանակաշրջան (սկսվել է 2,58 միլիոն տարի առաջ)

Կլիմայի սառեցման պատճառով սկսվել է ներկայիս սառցե դարաշրջանը։ Ի հայտ են եկել կենդանիների ժամանակակից շատ տեսակներ, այդ թվում՝ բանական մարդը։ Տեղի է ունեցել մեգաֆաունայի ոչնչացում, ոչնչացել են մամոնտները, սմիլոդոնները, եվրոպական առյուծները և շատ այլ կենդանիներ։ Կենդանիների որոշ տեսակներ, ինչպիսիք են շունը, կատուն և կովը՝ ընտելացվել են մարդու կողմից։

Մարդկային գործունեության պատճառով վերացել են կաթնասունների և թռչունների շատ տեսակներ, առնվազն 322 տեսակ վերացել է արդյունաբերական հեղաշրջումից հետո[25][26]։ 20-րդ դարից սկսած մարդկությունը փորձում է պահպանել անհետացող տեսակները, դրանք գրանցվում են Կարմիր գրքում, դրանց որսն արգելված է։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Markov, Alexander V.; Korotayev, Andrey V. (2007). «Phanerozoic marine biodiversity follows a hyperbolic trend». Palaeoworld. 16 (4): 311–318. doi:10.1016/j.palwor.2007.01.002.
  • Miller, K. G.; Kominz, M. A.; Browning, J. V.; Wright, J. D.; Mountain, G. S.; Katz, M. E.; Sugarman, P. J.; Cramer, B. S.; Christie-Blick, N; Pekar, S. F.; և այլք: (2005). «The Phanerozoic record of global sea-level change» (PDF). Science. 310 (5752): 1293–1298. Bibcode:2005Sci...310.1293M. doi:10.1126/science.1116412. PMID 16311326. S2CID 7439713.
  • Иорданский Н. Н. Развитие жизни на Земле. — М.: Просвещение, 1981.
  • Короновский Н. В., Хаин В. Е., Ясаманов Н. А. Историческая геология : Учебник. — М.: Академия, 2006.
  • Ушаков С. А., Ясаманов Н. А. Дрейф материков и климаты Земли. — М.: Мысль, 1984.
  • Ясаманов Н. А. Древние климаты Земли. — Л.: Гидрометеоиздат, 1985.
  • Ясаманов Н. А. Популярная палеогеография. — М.: Мысль, 1985.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաներոզոյի ժամանակաշրջան» հոդվածին։