Ֆելիքս Ձերժինսկի

Ֆելիքս Էդմունդովիչ Ձերժինսկի (ռուս.՝ Феликс Эдмундович Дзержинский, լեհ.՝ Feliks Dzierżyński [ˈfɛliks dʑerˈʐɨɲski], օգոստոսի 30, (սեպտեմբերի 11), 1877, Զերժինովո կալվածք (ներկայումս Մինսկի մարզի Մաոլբցիի շրջանում) - հուլիսի 20, 1926, Մոսկվա), լեհ բոլշևիկ հեղափոխական, խորհրդային պետական և կուսակցական գործիչ, հեղափոխական շարժման ակտիվ մասնակից։ 1917-1926 թվականների ընթացքում գլխավորել է Խորհրդային Միությում ձևավորված պետանվտանգության առաջին երկու կառույցները՝ ՉԵԿԱ և ՆԿԳԲ։ ԽՍՀՄ քաղաքական բռնաճնշումների և զանգվածային սպանությունների (Կարմիր ահաբեկչություն, կազակազերծում) կազմակերպիչ-պատասխանատուներից է։

Ֆելիքս Ձերժինսկի
Feliks Dzierżyński
Ձերժինսկին 1918 թվականին
Դրոշ
Դրոշ
ՀԱԿ-ի Ներկայացուցիչ
դեկտեմբերի 20, 1917 - հուլիսի 8, 1918
ՀաջորդողՅակով Քրիստափորիչ Պետերս
օգոստոսի 22, 1918 - մարտի 1, 1922
 
Կուսակցություն՝ԽՄԿԿ, Լեհաստանի և Լիտվայի Թագավորության սոցիալ-դեմոկրատիա, Լիտվայի սոցիալ դեմոկրատական կուսակցություն և Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների)
Կրթություն՝Սանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ և հեղափոխական
Ազգությունռուս
Դավանանքչդավանող կաթոլիկ
Ծննդյան օրսեպտեմբերի 11, 1877
ԾննդավայրՄինսկի մարզ, Մոլբցիի շրջան
Վախճանի օրհուլիսի 20, 1926
Վախճանի վայրՌուսաստան Մոսկվա
ԹաղվածԿրեմլի պատի պանթեոն
ԴինաստիաՁերժինսկիներ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն[1][2],  ՌԽՖՍՀ և  ԽՍՀՄ[3]
ՀայրԷդմունդ Իոսվիչ Ձերժինսկի
ՄայրԵլենա Իգնատևնա Յանուշևսկի
ԱմուսինՍոֆիա Մուշկատ Սիգիզմունդովա
ԶավակներՅան
 
ԻնքնագիրИзображение автографа
 
Պարգևներ


Ձերժինսկու մահվան 25-ամյակին նվիրված խորհրդային նամականիշ

Կենսագրություն

  • 1895 թվականին մտել է Լիտվական խորհրդային դումայի կազմակերպության (Վիլնո) մեջ՝ հարելով դրա ձախ թևին։ 1896 թվականին, հեռանալով գիմնազիայից, դարձել է պրոֆեսիոնալ հեղափոխական։ *1897 թվականին հեղափոխական աշխատանք է ծավալել Կաունասում (Կովնո), լեհերեն հրատարակել է «Կովենսկի ռաբոչի» անլեգալ թերթը։
  • 1897 թվականի հուլիսին ձերբակալվել և 1898 թվականի օգոստոսին 3 տարով աքսորվել է Վյատկայի նահանգ։
  • 1899 թվականի օգոստոսին փախել է աքսորից և Վարշավայում մասնակցել խորհրդային դումայի կազմակերպության վերականգնմանը։
  • 1900 թվականի հունվարին դարձյալ ձերբակալվել և 1902 թվականի հունվարին 5 տարով աքսորվել է Վիլյույսկ, բայց հիվանդության պատճառով թողնվել է Վերխոլենսկում։
  • 1902 թվականի հունիսին փախել է և վերադարձել Վարշավա։ Լեհաստանի թագավորության և Լիտվայի սոցիալ-դեմոկրատիայի (ԼԹ և ԼՍԴ) 4-րդ համագումարում (Բեռլին, 1903) ընտրվել է նրա գլխավոր վարչության անդամ։ Մասնակցել է 1905-1907 թվականների հեղափոխությանը։

Իբրև ԼԹ և ԼՄԴ գլխավոր վարչության անդամ գլխավորել է 1905 թվականի մայիսմեկյան ցույցը Վարշավայում։

Աշխատանք

Աշխատել է ՌՄԴԲԿ Վարշավայի ռազմահեղափոխական կազմակերպությունում։

  • 1905 թվականի հուլիսին վարշավայի կուսկոնֆերանսում ձերբակալվել և բանտարկվել է Վարշավայի միջնաբերդում։ Հոկտեմբերին ազատվել է ներումով։ Եղել է ՌԱԴԲԿ 4-րդ (միավորիչ) համագումարի (1906) պատգամավոր, որտեղ առաջին անգամ հանդիպել է Վլադիմիր Լենինին։ Մտել է ՌՍԴԲԿ Կենտրոնական օրգանի խմբագրության մեջ՝ որպես ԼԹ և ԼԱԴ թվականի ներկայացուցիչ։
  • 1906 թվականին կուսակցական աշխատանք է կատարել Պետերբուրգում, Վարշավայում։ Մասնակցել է ՌՍԴԲԿ 2-րդ (1-րդ Համառուսաստանյան) կոնֆերանսին։
  • 1906 թվականի դեկտեմբերին ձերբակալվել է։ ՌՍԴԲԿ 5-րդ համագումարում (1907), հեռակա կարգով, ընտըրվել է Կենտկոմի կազմի մեջ։
  • 1907 թվականի մայիսին բանտից ազատվել է, սակայն 1908 թվականի ապրիլին կրկին ձերբակալվել ե 1909 թվականի օգոստոսին աքսորվել է Սիբիր՝ մշտական բնակության։
  • 1909 թվականի վերջին փախել է արտասահման (Բեռլին
  • 1910 թվականի հունվարին կուսակցությունը Ձերժինսկիին ուղարկել է Կապրի կղզի՝ բուժման, որտեղից 1910 թվականի մարտին վերադարձել է Կրակով։ 1910 դեկտեմբերին աշխատել է Վարշավայի, Չենստոխովի, Դոմբրովյան շրջանի կուսկազմակերպություններում։
  • 1911 թվականին մասնակցել է Փարիզում Վ. Ի. Լենինի կողմից հրավիրված արտասահմանում ապրող ՌՍԴԲԿ Կենտկոմի անդամների խորհրդակցությանը։
  • 1912 թվականի սեպտեմբերին դարձյալ ձերբակալվել և բանտարկվել է Վարշավայի միջնաբերդում։
  • 1914 թվականի ապրիլին դատապարտվել է 3 տարով, 1916 թվականին՝ 6 տարվա տաժանակրության։

Փետրվարյան հեղափոխության հաղթանակի շնորհիվ Ձերժինսկին ազատվել է Մոսկվայի «Բուտիրսկայա» բանտից և անմիջապես անցել ակտիվ կուսակցական գործունեության։ Եղել է Մոսկվայի քաղաքային կուսակցական 1-ին կոնֆերանսի (1917 թվականի ապրիլ), ՌՍԴԲ(բ) կ 7-րդ (Ապրիլյան) կոնֆերանսի և ՌԱԴԲ(բ) կ 6-րդ համագումարի պատգամավոր, որտեղ ընտրվել է կուսակցության ԿԿ անդամ։ 1917 թվականի հոկտեմբերի 16 (29)-ին ՌՄԴԲ(բ) կ ԿԿ ընդլայնված նիստում ընտրվել է ռազմահեղափոխական կուսակցական կենտրոնի կազմում՝ զինված ապստամբությունը ղեկավարելու համար, իսկ Պետրոգրադի խորհրդի կողմից՝ ՌՀԿ կազմում։

Պաշտոններ

Հոկտեմբերյան զինված խռովության կազմակերպիչներից է, ղեկավարել է կապը Սմոլնիի և ապստամբական ջոկատների միջև։ Եղել է խորհուրդների (սովետներ) Համառուսաստանյան 2-րդ համագումարի պատգամավոր. ընտրվել է ԿԴԿ թվականի և նրա նախագահության անդամ։ 1917 թվականի դեկտեմբերի 7(20)-ին, Լենինի առաջարկությամբ, նշանակվել է Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի (ՎՉԿ, ՉԵԿԱ) նախագահ, որը մեծ ռեսուրսներ ու լիազորություններ ստանալով անխնա հետապնդում և բռնաճնշումների էր ենթարկում «հակահեղափոխական» և «հակասովետական» ընկալվող տարրերի։ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի տարիներին կուսակցության Կենտկոմի և խորհրդային կառավարության հանձնարարականով Չեկան զբաղվել է քաղաքական հակառակորդների և դիվերսանտների ձերբակալմամբ ու զանգվածային գնդակահարություններով։

1921 թվականի հունվարի 27-ից ՀամԿ(բ)Կ-ին կից՝ «երեխաների կյանքը բարելավող հանձնաժողովի» նախագահն էր, որտեղ լայնածավալ աշխատանք է կատարել խորհրդային ու համաճարակից միլիոնավոր անապաստան երեխաների համար որբանոցներ կառուցելու գործում։ 1921 թվականի ապրիլի 14-ից՝ հաղորդակցության ճանապարհների ժողկոմ, մնալով ՎՉԿ նախագահ և ներքին գործերի ժողկոմ։

1924 թվականի փետրվարի 2-ից՝ ԽՍՀՄ «ԺՏԲԻ» նախագահ, մնալով ԽՍՀՄ ԺԿՍ-ին կից Միացյալ պետքաղվարչության նախագահ։ Ձերժինսկին եղել է կուսակցության 8-րդ, 10-14-րդ համագումարների պատգամավոր, 7-14-րդ համագումարներում ընտրվել է ԿԿ անդամ, 1920 թվականի ապրիլից՝ ՌԿ(բ) կ ԿԿ կազմբյուրոյի, 1924 թվականի հունիսից՝ ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու։ Համառուսաստանյան և ԽՍՀՄ ԿԴԿ անդամ էր։

Պարգևներ

Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ Աճյունն ամփոփված է Կրեմլի պատի մեջ։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիքս Ձերժինսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 701