Jump to content

Ֆլորիոգրաֆիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանուշակագույն եղրևանին ծաղիկների լեզվով խորհրդանշում է «սիրո առաջին հուզումները»

Ֆլորիոգրաֆիա (ծաղիկների լեզուն), տարբեր ծաղիկներին տրվող նշանակություն, խորհրդանիշ՝ այս կամ այն տրամադրությունը, զգացմունքը կամ գաղափարը արտահայտելու համար։ Վիկտորյական դարաշրջանում ծաղիկների լեզուն օգտագործվում էր զգացմունքները գաղտնի արտահայտելու համար, այն դեպքում, երբ դրանց մասին չէր կարելի բացահայտ խոսել։

Ծաղիկների լեզուն կարելի է իրացնել ինչպես գույնզգույն առարկաների, օբյեկտների ներկելու միջոցով, այնպես էլ բույսերից (ծաղկեփունջ, ծաղկեպսակ և այլն) ծաղկային կոմպոզիցիաների պատրաստմամբ։

Պատմությունխմբագրել կոդը

Ծաղիկների լեզուն ի հայտ է եկել Արևելքում։ Արևելյան ավանդույթում կարևոր է, թե ինչպես է տրվում ծաղիկը, ինչպես է նվիրողը բռնում այն՝ գլխիկը վերև թե ներքև, աջ կամ ձախ ձեռքով, այրդյոք ծաղկեփունջը զարդարված է տերևներով, և մաքրած են վարդի փշերը։

Ծաղիկների լեզվի մասին պատկերացումը Եվրոպա է հասել Օբրի դե լյա Մոտրեի (ֆր.՝ Aubry de la Mottraye) և Մերի Մոնտեգյուի գրառումների շնորհիվ[1]։

Օբրի դե լյա Մոտրեն իր «Ճանապարհորդություն․․․ Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում» երկհատորյակում նկարագրել է 1727 թվականին Թուրքիայում իր կեցությունը Շվեդիայի արքա Կառլ XII-ի արքունիքում։

1717 թվականին Ստամբուլում բրիտանական դեսպանի կինը՝ Մերի Մոնտեգյոն, 1763 թվականին հրատարակված նամակներում նկարագրել է սիրային նամակների գաղտնի լեզուն, որը կոչվում էր նաև առարկաների և ծաղիկների լեզու։ Նամակները հրատարակվել են նրա մահից հետո և հայտնի դարձրել նրան։

Չկա այնպիսի ներկ, գույն, խոտ, միրգ, քար, փետուր, որը չունենա իրեն համապատասխան բանաստեղծություն, և դուք կարող եք վիճել, կշտամբել, ուղարկել կրքի, ընկերության, սիրալիրության նամակներ, կամ փոխանակել լուրեր՝ միևնույն ժամանակ չկեղտոտելով սեփական մատները[2]։
- Մերի Մոնտեգյո

Ծաղկային բառարանները հրատարակվել են 18-րդ դարի ընթացքում՝ պատմելով այս կամ այն բույսի նշանակության մասին։ Ծաղիկների լեզուն շատ հայտնի էր նաև Ֆրանսիայում և Անգլիայում Վիկտորյա թագուհու ժամանակաշրջանում։

1830 թվականին Պետերբուրգում հրատարակվել է ռուս գրող Օզնոբիշինի «Ծաղիկների լեզուն» գիրքը, որտեղ նկարագրվել է ավելի քան 400 բույսի նշանակություն։ Խորհրդանիշները և ծաղիկների նշանակությունները հիմնականում արտացոլում էին ընդունված ասոցիացիաները՝ հաճախ մտացածին։ Գիրքը շատ հայտնի էր երիտասարդության շրջանում։ Օզնոբիշինը ներմուծել է նաև ֆանտ խաղը, որը սկսվում է «Ես այգեպան եմ․․․» բառերով։

Սիմվոլիկախմբագրել կոդը

Որպես կանոն՝ գույները կապված են մարդու որոշակի հատկանիշների հետ։

Գույնխմբագրել կոդը

Հիմնական գույները, որոնք արտահայտում են զգացմունքներ, հարաբերություններ և գաղափարներ[3][4]

  • Կարմիր - կյանքի և սիրո գույն (այստեղից՝ վարդ՝ սիրո խորհրդանիշ, մեխակ՝ կրքի խորհրդանիշ), ինչպես նաև արյան գույն, զայրույթի և վրեժի խորհրդանիշ (պատերազմի և հեղափոխության խորհրդանիշ),
  • սպիտակ - մաքրության և անմեղության խորհրդանիշ (շուշան),
  • սև - սգի և տխրության խորհրդանիշ,
  • դեղին - զզվանքի, ատելության խորհրդանիշ, բացի ոսկեգույն երանգ ունեցող դեղինից՝ արևի և ուրախության խորհրդանիշ,
  • կանաչ - հույսի խորհրդանիշ[3],
  • երկնագույն - աստվածների գույն,
  • կապույտ - ճշմարտության (անմոռուկ, մանուշակ), հանգստության անվերջության խորհրդանիշ,
  • ծիրանեգույն - վեհության խորհրդանիշ,
  • նարնջագույն - երջանկության, ջերմության, բերքի և տոնի խորհրդանիշ,
  • մանուշակագույն - շքեղության և արժանապատվության, միստիկայի և հեղինակության խորհրդանիշ[5],
  • բաց կանաչ - մաքրություն, զվարճություն, առատություն,
  • վարդագույն - էլեգանտության, նրբության և նրբաճաշակության խորհրդանիշ,
  • մուգ կանաչ - հույսի և պտղաբերության գույն։

Ծաղիկների ու բույսերի լեզուխմբագրել կոդը

Կենդանի ծաղիկների ու բույսերի սիմվոլիկ նշանակությունը լայնորեն օգտագործվում է ծաղկեփնջեր կազմելիս, երբ կոմպոզիցիայի յուրաքանչյուր տարրին տրվում է լրացուցիչ, հուզական իմաստ։

ԾաղիկՆշանակություն[6]
Աբեցեդարիումզրուցասիրություն
Ակացիաթաքնված սեր
Ականթ (արջի թաթ)արվեստ
Լեռնավարդզսպվածություն
Ընձախոտմիզանտրոպիա
Ամրոսզգացմունքների վերադարձ
Կռատուկերախտագիտություն
Հալվեդառնություն, սուգ
Նուշշփում
Տերեփուկնրբագեղություն
Հավակատարանմահ սեր
Հողմածաղիկհրաժարում, հիվանդություն
Անգրեկումվեհություն
Խնձորենի ծաղիկնախընտրություն
Կենսածառ արևելյանմշտական ընկերություն
Պատրինջհամամիտություն կամ համակրանք
Հինածաղիկանհամբերություն
Դափնու տերևտոնակատարություն
Խոլորձջանք
Զանգակմտածում եմ քո մասին
Իռլանդական զանգակներհաջողություն
Եղջերառվույտ եղջրավորվրիժառություն
Տոսախճշտություն
Ջրուռիհամեստություն կամ հնազանդություն
Շամբիհնազանդություն
Հրանունկհարստություն
Կաղամբօգտակարություն
Ճապոնական կամելիահամեստ առավելություն
Զանգակածաղիկ միջիներախտագիտություն
Մեխակվարդագույնկանացի սեր, անմեղ սեր (առաջին)
սպիտակարհամարհանք
ծիրանեգույնինքնահաճություն, անկանխատեսելի անկայունություն
կարմիրիմ սիրտը կրքոտությամբ ձգտում է քեզ, կիրք, սիրով համակում
դեղինդու ինձ հիասթափեցրել ես, մերժում, արհամարհանք
զոլավորչընդունում, անընդունելիություն
Կանթեղախոտերջանկություն
Սակուրալավ կրթություն
կյանքի արագ ընթացք (Ճապոնիայում)
կանացի գեղեցկություն (Չինաստանում)
Շագանակենիքննադատիր ինձ
Աստղածաղիկսիրո բազմազանություն
Քրիզանթեմկարմիրես սիրում եմ
սպիտակճշմարտություն
դեղինմերժված սեր
Կատվալեզուաշխուժություն և ուրախություն
Գարնանածաղիկհաղթող շնորհ
Երեքնուկկարմիրջանասիրություն
սպիտակերդում
Գինձայրվող ցանկություն
Նարգիզհեզություն, հնազանդություն, երախտագիտություն, հարգանք կամ անպատասխան սեր
Գեորգենինրբություն, ինքնագնահատում
Մարգարտածաղիկանմեղություն, բարոյականություն, համեստություն, ազնվություն, հանձնված սեր
Մարգարտածաղիկ բազմամյաանհայտ տիրոջ գեղեցկություն
Խատուտիկկոկետություն
Մասրենիբուժել վերքերը
Կտտկենիկարեկցություն
Հոռոմ-սամիթ սովորականանառիկություն, դիմադրողականություն
Անմոռուկճշմարիտ սեր
Խորդենիազնվականություն
Որոճհամբերատար կապվածություն, սեր՝ տարվա ցանկացած եղանակին
Խոտաբույսերհնազանդություն
Արևադարձնվիրվածություն, հմայք
Բաղրջուկհազվագյուտ, նրբագեղ գեղեցկություն
Տուղտավարդ վարդագույնինքնասիրություն
Ցախակեռասսիրո կապանքները, հավատարմությունը սիրելիին
Գառնադմակտնտեսավարություն, խնայողականություն
Դրախտավարդսառնություն, անտարբերություն, անսիրտություն
Բաղեղկախվածություն, վստահություն
Նարգիզզգացմունքների վերականգնում
Մշտականաչ բռինչխորհրդանիշ, նշան, տարբերություն
Նարդոսբարեպաշտություն, կասկածներ
Կիտրոն-ծաղիկներազատություն, խոհեմություն
Հազար«սառցե սիրտ»
Քարաքոսերմիայնություն
ԾաղիկՆշանակություն
Եղրևանիծիրանագույնառաջին սեր
սպիտականմեղություն
Շուշանսպիտակմաքրություն, անարատություն
ալվեհ մտադրություն
դեղին1) ուրախություն և երախտագիտություն 2) սուտ և թեթևամտություն
նարնջագույնատելություն և նողկանք
վագրայինառատություն, ծաղկունք, ինքնավստահություն, հպարտություն
Հովտաշուշանհուսալիություն, արժանահավատություն
Լայմի ծաղիկներանառակություն, դավաճանություն
Լոբելիաչարություն, անբարիացկամություն
Լոտոսմաքրություն, կուսություն
Հավակատարանհուսալիություն
Մագնոլիաբնության հանդեպ սեր
Փիփերթ«սիրո չարչարանքներ»
Թավշածաղիկհուսահատություն
Սողացող էպիգեալավագույն ցանկություններ
Հափուկարժեքավոր
Դաղձկասկած
Առավոտյան փայլանպատասխան սեր
Խռնդատբարեհոգություն
Հնդկոտեմհայրենասիրություն
Կաղնի տերևներուժ
Ցանովի վարսակերաժշտականություն
Ձիթենի եվրոպականխաղաղություն
Սպիտակածաղիկհամբերություն
Դեղձենի ծաղիկներերկարակեցություն
Տանձի ծաղիկներամուր ընկերություն
Խեժոտ սոճու տերևներփիլիսոփայություն
Խաշխաշսովորականանվերջ քուն, մոռացում, ֆանտազիա
կարմիրբավականություն
սպիտակերազանքների սփոփում, ժամանակակից տարբերակ՝ խազազություն
դեղինհարստություն, հաջողություն
Վարդթեյագույնգեղեցկությունը միշտ նոր է
կարմիրիրական սեր
կապույտգաղտնիություն, անհնարինին հասնելը
սպիտականվերջ սեր, լռություն և անմեղություն, կարոտ, բարեգործություն, մաքրություն, համեստություն, երկյուղ և հաշտություն
սևմահ, ատելություն, ներում, մահից բաժանում
դեղինընկերություն, երջանկություն, ուրախություն[7]
վարդագույնքաղաքավարություն, սիրալիրություն
մուգ վարդագույներախտագիտություն
բաց վարդագույնցանկություն, կիրք, կյանքի երջանկություն, երիտասարդություն, էներգիա
մուգ կարմիրանակնկալ գեղեցկություն
մարջանեցանկություն, կիրք
բաց մանուշակագույնսեր առաջին հայացքից
սպիտակակարմիրմիասնականություն, միասնական նախասիրություն
կարմրադեղինհիացմունք և ալեկոծություն
առանց փշերիսեր առաջին հայացքից
Կալաերկրպագման, հարգանքի, հիացմունքի բարձրագույն աստիճան, նվիրողը ծնկաչոք է ձեր առջև, դուք հիասքանչ եք
Հազրեվարդհիշողություններ
Սազապթախիծ, զղջում
Ամաչկոտ պատկառուկզգայունություն
Ձնծաղիկսփոփում, հույս
Ornithogalum arabicumհույս
Սոլոմամիասնականություն
Արևածաղիկվեհություն, մաքուր մտքեր
Ալ կարմիր մասրենիպարզություն
Արջընկույզխաբեություն
Տատասկափուշերախտագիտություն
Ուրցխնայողություն
Քնարածառ վարդկակաչանմանփառք
Վարդակակաչկարմիրսիրո խոստովանություն
դեղինսիրելի մարդու ժպիտով հիացմունք/ անհույս սեր
Մանուշակկապույտօրինապահություն, ճշմարտություն
սպիտակհամեստություն
Ուռենիմերժված սեր
Քամու կողմից տարածվող ցանկացած բույսի սերմդեսպանորդ
Hamamélisհմայություն
Ցորենհարստություն և ծաղկունք
Hyssópusմաքրություն, հնազանդեցում

Ծաղիկների սիրախաղխմբագրել կոդը

Ծաղիկների սիրախաղ - 19-րդ դարում հայտնի արիստոկրատ թղթախաղ։

Խաղաքարտերի վրա գրված են ծաղիկների անուններ, և յուրաքանչյուր ծաղիկի համապատասխանում է որոշակի արտահայտություն։ Բոլոր խաղաքարտերի վրա ծաղիկների անունները միանման են, սակայն արտահայտությունները տարբեր են։ Խաղի մասնակիցները բարձրաձայն արտասանում են ծաղիկի անունը և փոխանցում խաղաքարտը զրուցակցին։ Զրուցակիցը այդ խաղաքարտի և հնչեցված անվան միջոցով իմանում է, թե ինչ էին ցանկանում նրան ասել։ Այս մեթոդով միայն երկու մարդ է իմանում խոսակցության ճշմարիտ բովանդակությունը, իսկ մնացածի համար դա մնում է ուղղակի ծաղկի անուն։

Տես նաևխմբագրել կոդը

Ծանոթագրություններխմբագրել կոդը

Գրականությունխմբագրել կոդը

  • Анна Саксе Сказки о цветах = Pasakas par ziediem / пер. с латыш. Д. Глезер. — Рига: Лиесма, 1969. — 296 с.
  • Басманова Э. Б. Старинный цветочный этикет. Цветочные традиции и цветочный этикет в частной и общественной жизни России XVIII — начала XX века / Редактор: О. Еремина. — Белый город, 2011. — 416 с. — (Обо всем на свете). — ISBN 978-5-7793-2164-8
  • «Цветов язык». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ