Տանձ

բույս
Տանձ
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
Տիպ/ԲաժինԱնոթավոր բույսեր (Tracheophyta)
ԵնթատիպՍերմնավոր բույսեր (Spermatophytes)
ԿարգՎարդածաղկավորներ (Rosales)
ԸնտանիքՎարդազգիներ (Rosaceae)
ԵնթաընտանիքՍալորայիններ (Amygdaloideae)
ՏրիբաMaleae
ՑեղՏանձ (Pyrus)
L., 1753

Տանձենի (լատին․՝ Pýarm), վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի պտղատու ծառերի ցեղ։ Հայտնի է 60 տեսակ, Հայաստանում՝ 20։Մշակության մեջ կա մոտ 5000 սորտ։

Կենսաբանական նկարագիր

Տանձենի սովորական։ Բուսաբանական նկարազարդում

Ցողունը ճեղքվածքավոր է, մուգ մոխրագույն, ճյուղերը՝ մոխրագույն, կարմրավուն կամ դեղնավուն, հարթ՝ ոսպահատիկներով պատված, սաղարթը՝ սեղմված բրգաձև, խիտ ճյուղավորվող, բարձրությունը՝ 2-20 մ։ Տերևները ձվաձև են, երկարավուն, կլորավուն, մուգ կանաչ, փայլուն, հարթ, եզրերը՝ մանր ատամնավոր։

Ծաղկաբույլը վահանիկ է, 1 ծաղկաբույլում՝ 5-15 ծաղիկ, ծաղիկները՝ երկսեռ, խոշոր, սպիտակ, երբեմն՝ բաց վարդագույն։

Պտուղը կլորավուն է կամ տանձաձև, տարբեր չափերի (50-800 զ), դեղին կամ կանաչ, երբեմն՝ կարմրավուն երանգով։ Պտղամիսը բարձրորակ է, նուրբ, բուրավետ, զովացնող հաճելի համով։ Սերմերը մանր են, սևավուն։ Երկարակյաց է (ապրում է մինչև 200, Հայաստանում՝ 100-150 տարի)։ Յուրաքանչյուր ծառի բերքատվությունը 30-300 (առանձին դեպքերում՝ 1000) կգ է։

Հայաստանում

  • Տանձենի կովկասյան (Pýarm caucasica),
  • Տանձենի սուր-սղոցանման (Pýarm oxyprion),
  • Տանձենի Թախտաջյանի (Pýarm takhtadzhjanii),
  • Տանձենի ուռատերև (Pýarm salicifolia),
  • Տանձենի սիրիական (Pýarm syriaca) և այլն։
Տարածումը Հայաստանում

Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Մեծ թիվ են կազմում նաև տանձենու բնաշխարհիկ տեսակները՝

  • Տանձենի բարձր (Pýarm elata),
  • Տանձենի Զանգեզուրի (Pýarm zangezura),
  • Տանձենի խոնարհված (Pýarm nutans),
  • Տանձենի խառնված (Pýarm complexa) և այլն. տարածված են հիմնականում Սյունիքի մարզում։ Հայաստանի բոլոր մարզերում մշակության մեջ տարածված է
  • Տանձենի սովորականը (Pýarm communis

Արարատյան, նախալեռնային, հյուսիսարևելյան, Զանգեզուրի, Լոռի-Փամբակի գյուղատնտեսական գոտիներում (հաճախ առաջացնում են ինքնուրույն միադոմինանտհամակեցություններ՝ տանձուտներ)։

Պատմություն

Տանձենին հնագույն բույս է։ Հնդավորների մեջ զբաղեցնում է 2-րդ տեղը խնձորենուց հետո։ Տանձենու մասին հիշատակել է Ագաթանգեղոսը (5-րդ դար), ավելիուշ (15-րդ դար) Տանձենու Կարմրենի և Սինի սորտերը նկարագրել է Ամիրղովլաթ Ամասիացին։

Արտադրություն

Տանձենի արտադրող երկրների տասնյակը
(Տոննա)
ՀորիզոնականԵրկիր200920102011
1  Չինաստան14,416,43015,231,85815,945,013
2  Իտալիա872,368736,646926,542
3  ԱՄՆ868,357738,085876,086
4  Արգենտինա700,000704,242691,270
5  Իսպանիա463,969476,686502,234
6  Թուրքիա384,244380,003386,382
7  Հարավաֆրիկյան Հանրապետություն340,088368,495350,527
8  Նիդերլանդներ295,000274,000336,000
9  Հնդկաստան308,487336,049334,774
10  Ճապոնիա351,500284,900312,800
Համաշխարհային20,888,64722,731,08722,511,100
Աղբյուր։ ՄԱԿ-ի համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն[1]

Քիմիական կազմ

Տարբեր սորտերի պտուղները միջին հաշվով պարունակում են

  • շաքարներ՝ 8-15 %,
  • թթուներ՝ 0,1-0,3 %,
  • ազոտային նյութեր՝ 0,4 %,
  • աղաղանյութեր՝ 0,03 %,
  • A, B, C խմբերի վիտամիններ,
  • ճարպեր, որոնց մոտ կեսը միաչհագեցած և բազմաչհագեցած ճարպեր են, և չի պարունակում խոլեստերին,
  • պարունակում է մոտավորապես հավասար քանակի պղինձ և ցինկ (0,08 մգ և 0,1 մգ՝ 100 գ հումքի մեջ), 0,17 մգ երկաթ, 4,210 մգ

ասկորբինաթթու։

Սորտեր

Տանձենու մշակվող շատ տեսակներ պատկանում են Pyrus communis [syn. Pyrus domestica] տեսակներին

  • 'Մալաչա'
  • 'Սինի'
  • 'Ուիլյամս ' - Pyrus communis ‘Williams' Bon Chrétien’
  • 'Դյուշես'
  • 'Կարմրենի'
  • 'Սիբիրյան'
  • 'Անտառային գեղեցկուհի'
  • 'Ձմեռնուկ'
  • 'Բերե Բոսկ'
  • 'Բերե Արդանպոն'
  • 'Օլիվյե դը Սեր'
  • ' Նելիս ձմեռային'
Տանձենու սորտերի տարբերությունը

Որոշ տեսակներ գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։

Կուլտուրական սորտերը հիմնականում առաջացել են հետևյալ տեսակներից՝

  • տանձ սովորական կամ անտառային (Pýarm communis), որը վայրի վիճակում աճում է Եվրոպայում, Արևմտյան և Միջին Ասիայում,
  • տանձ կովկասյան (Pýarm cavcasica),
  • տանձ ուսուրիական (Pýarm ussuriensis),
  • տանձ չինական (Pýarm serotina),
  • ձյունատանձենի (Pýarm nivalis)։

Նշանակություն և կիրառում

Տանձի մուրաբան եփված կարմիր գինով

Պտուղներն օգտագործվում են թարմ և վերամշակված (չիր, շաքարաչիր, մուրաբա, կոմպոտ, պովիդլո, զովացուցիչ ըմպելիքներ)։

Տանձենու բնափայտը շատ արժեքավոր է, ժամանակի ընթացքում ստանում է մուգ շագանակագույն սաթի երանգ։ Փայտանյութի, ինչպես նաև տանձենու պտղի մեջ կան«քարային բջիջներ», որոնց թաղանթները բաղկացած են փայտացած բջջանքից։ Տանձենու պտուղներից պատրաստում են կոմպոտ, ջեմ, զանազան քաղցրավենիքներ.Եվրոպայում հայտնի է Շվեյցարիայում պատրաստվող տանձի դոշաբը։

Բժշկության մեջ

Թթու տանձը ամրացնում է օրգանիզմը։ Տանձի չիրը օգտակար է ստամոքսի համար։ Ամուր տանձն օժտված է չորացնող հատկությամբ։ Տանձը քայքայում է երիկամների օքսալատային և ուրատային քարերը։

Դասակարգում

Հայտնի է 33 տեսակ[2], որոնք բաժանված են 2 բածիներով Pashia և Pyarm[3]։

Տանձենու Ծաղկաբույլը
sect. Pashiasect. Pyarm
  • Pyarm armeniacifolia T.T.Yu
  • Pyarm betulifolia Bunge
  • Pyarm calleryana Decne.
  • Pyarm cossonii Rehder
  • Pyarm dimorphophylla Makino
  • Pyarm fauriei C.K.Schneid.
  • Pyarm hondoensis Nakai & Kikuchi
  • Pyarm koehnei C.K.Schneid.
  • Pyarm pashia Buch.-Ham. ex D.Don
  • Pyarm pseudopashia T.T.Yu
  • Pyarm pyrifolia (Burm.f.) Nakai
  • Pyarm taiwanensis Iketani & H.Ohashi
  • Pyarm ussuriensis Maxim.
  • Pyarm xerophila T.T.Yu
  • Pyarm boissieriana Buhse
  • Pyarm communis L.
    • Pyarm communis L. subsp. caucasica (Fed.) Browicz [syn. Pyarm caucasica Fed.]
    • Pyarm communis L. subsp. pyraster (L.) Ehrh. [syn. Pyarm pyraster (L.) Burgsd.]
  • Pyarm cordata Desv.
  • Pyarm elaeagrifolia Pall.
  • Pyarm gharbiana Trab.
  • Pyarm glabra Boiss.
  • Pyarm korshinskyi Litv.
  • Pyarm mamorensis Trab.
  • Pyarm regelii Rehder
  • Pyarm sachokiana Kuth.
  • Pyarm salicifolia Pall.
  • Pyarm spinosa Forssk.
  • Pyarm syriaca Boiss.
  • Pyarm turcomanica Maleev
Հիբրիդներ
  • Pyarm ×bretschneideri Rehder
  • Pyarm ×canescens Spach [ = Pyarm ×nivalis × Pyarm salicifolia]
  • Pyarm ×complexa Rubtzov
  • Pyarm ×lecontei Rehder [ = Pyarm communis × Pyarm pyrifolia]
  • Pyarm ×michauxii Bosc ex Poir. [ = Pyarm amygdaliformis × Pyarm ×nivalis]
  • Pyarm ×nivalis Jacq. [ = Pyarm communis × Pyarm elaeagrifolia]
  • Pyarm ×phaeocarpa Rehder
  • Pyarm ×serrulata Rehder
  • Pyarm ×sinkiangensis T.T.Yu
  • Pyarm ×uyematsuana Makino [ = Pyarm dimorphophylla × Pyarm hondoensis]
Հիբրիդային տեսակի ներկայացուցիչներ
  • ×Sorbopyarm — Сорбопирус (= Sorbus × Pyarm)

Սննդային արժեք

Չվերամշակված տանձենի
(Սննդային արժեքը 100 g)

Ջուր։ 83,71 gԱնօրգանական նյութեր։ 0,33 gՍննդայի մանրաթելեր։ 3,1 gՄթերքի էներգետիկ արժեք։ 58 kcal
Մոնոսախարիդներ։ 9,80 gԱծխաջրեր։ 15,46 gՍպիտակուցներ։ 0,38 gՃարպեր։ 0,12 g
Միկրոտարրեր
Կալիում։ 119 mgՖոսֆոր։ 11 mgԿալցիում։ 9 mgՄագնեզիում։ 7 mg
Նատրիում։ 1 mgԵրկաթ։ 170 µgՊղինձ։ 82 µgՑինկ։ 100 µg
Վիտամիններ
Վիտամին С։ 4,2 mgՎիտամին B1։ 12 µgՎիտամին B2։ 25 µgՎիտամին B3։ 157 µg
Վիտամին B5։ 48 µgՎիտամին B6։ 28 µgՎիտամին B9։ 0 µgՎիտամին B12։ 0 µg
Վիտամին А։ 23 UIՌետինոլ։ 0 µgՎիտամին E։ 0,12 µgՎիտամին K։ 4,5 µg
Ճարպաթթուներ
Ճարպաթթուներ։ 6 mgՄոնո-ճարպաթթուներ։ 26 mgՊոլի-ճարպաթթուներ։ 29 mgԽոլեսթերին։ 0 mg

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Симиренко C. Опыт исследования крымского плодоводства и плодоторговли.
  • Груша // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.

Արտաքին հղումներ

Ընթերցե՛ք «տանձ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանձ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանձ» հոդվածին։