Jump to content

Սայմոն Կուզնեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սայմոն Կուզնեց
անգլ.՝ Simon Kuznets
Ծնվել էապրիլի 30, 1901(1901-04-30)[1][2][3][…]
Պինսկ, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 8, 1985(1985-07-08)[1][4] (84 տարեկան)
Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ և վիճակագրագետ
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան, Ջոնս Հոփքինսի համալսարան և Փենսիլվանիայի համալսարան
Պաշտոն(ներ)նախագահ
ԱնդամակցությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[5], Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[5], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[6]
Ալմա մատերPinsk Realschule?, Կոլումբիայի համալսարան և Q4496322?[7]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Գիտական ղեկավարՈւեսլի Քլեր Միտչել
Եղել է գիտական ղեկավարՄիլթոն Ֆրիդմեն, Jacob Schmookler?, Richard Easterlin?, Stanley Engerman?, Ռոբերտ Ֆոգել, Subramanian Swamy?, Lance Taylor?, Robert E. Gallman?, Yoram Ben-Porath?, W. Lee Hansen?[8], Harley Henry Hinrichs?[8], Morris Hamburg?[9] և J. Parker Bursk?[9]
Պարգևներ
 Simon Kuznets Վիքիպահեստում

Սայմոն (Սեմյոն) Սմիթ Կուզնեց (անգլ.՝ Simon Smith Kuznets, ծննդյան անունը՝ ռուս.՝ Семён Абрамович Кузнец, ապրիլի 30, 1901(1901-04-30)[1][2][3][…], Պինսկ, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 8, 1985(1985-07-08)[1][4], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկյան տնտեսագետ, տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակակիր (1971 թվական)։

Ծնվել է Պինսկում (այժմ՝ Բելառուս), առևտրական Աբրամ Կուզնեցի ընտանիքում։ Հայրը լքել է ընտանիքը և 1907 թվականին բնակություն հաստատել ԱՄՆ-ում՝ թողնելով որդուն և կնոջը՝ Պոլինա Կուզնեցին (ծնունդով՝ Ֆրիդման)։

Սեմյոնն ավարտելով ռեալական ուսումնարանը, ընդունվել է Խարկովի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, միաժամանակ դասընթացներ անցնելով նաև տնտեսագիտությունից։ Համալսարանում սովորելու տարիներին նյութական պայմաններից դրդված նա աշխատել է արհմիութենական կազմակերպություններում։ Առաջին գիտական աշխատանքը լույս է տեսել 1921 թվականին, Խարկովում։

Արտասահման գնալու նպատակով եղբոր՝ Սոլոմոնի հետ նախ գնում է Լեհաստան, որտեղից էլ 1922 թվականին՝ Նյու Յորք։ Այստեղ եղբայրները ընդունվում են Կոլումբիայի համալսարան։ 1921 թվականին Սեմյոնը, արդեն՝ Սայմոնը, ստանում է բակալավրի, իսկ 1926 թվականին՝ դոկտորի գիտական կոչում։ Երիտասարդ գիտնականի հայացքների ձևավորմանը զգալիորեն նպաստել է անվանի գիտնական Ու. Մետչելլը։

Նա շուրջ 35 տարի աշխատել է այդ մեծ գիտնականի հետ՝ տնտեսագիտական հետազոտությունների Ազգային բյուրոյում (1927-1961 թվականներ), միաժամանակ աշխատելով Փենսիլվանիայի համալսարանում (1930-1954 թվականներ)։

Սայմոնն հռչակվում է իր ժամանակի խոշոր տնտեսագետներից։ Մեկը մյուսին հետևում են նրա աշխատությունները տնտեսագիտության զարգացման խնդիրների վերաբերյալ, որոնցից գլխավորը նա համարում էր ազգային եկամտի աճը և օգտագործված հնարավորությունները։

Սայմոնն ամուսնանում է իր աշխատակցուհի Էդիթ Հանդլերի հետ, ունենում է երկու զավակ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1942-1944 թվականներին, նա գլխավորել է ԱՄՆ-ի սպառազինությունների ծրագրավորման և վիճակագրության Կոմիտեի բյուրոն։

1949 թվականին ընտրվում է Ամերիկյան վիճակագրական ասոցացիայի նախագահ, 1954 թվականին՝ Ամերիկյան տնտեսագիտական ասոցացիայի նախագահ։ 1954 թվականից դասավանդել է Բալթիմորի Ջոն Հոֆինս անվան համալսարանում։

Նա ոչ միայն մեծ տնտեսագետ էր, այլ նաև բազմակողմանի զարգացած մանկավարժ։ Գիտնականը լուրջ հետազոտություններ է նվիրել նաև Իսրայելի տնտեսության վերելքին։

1971 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի՝ տնտեսագիտության գծով։

Վախճանվել է Քեմբրիջում։

Ծանոթագրություններխմբագրել կոդը

Աղբյուրներխմբագրել կոդը

Վիքիպեդիայում կա պորտալ
Տնտեսագիտություն
  • Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 80-81։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սայմոն Կուզնեց» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ