Ակաբայի ծովածոց

Ակաբայի ծովածոց (արաբ․՝ خليج العقبة‎‎, եբրայերեն՝ מפרץ אילת‎), ծովածոց Կարմիր ծովի հյուսիսում, որ Սինայի թերակղզին առանձնացնում է Արաբականից։ Մակերեսը կազմում է 239 կմ²։

Ակաբայի ծովածոց
Տեսակծոց
Երկիր Եգիպտոս,  Իսրայել,  Հորդանան և  Սաուդյան Արաբիա
Լայնություն26 կմ
Խորություն1850 մետր
Մակերես239 կմ²
Կազմված էMarsa el-Marakh?
Մասն էԿարմիր ծով
Ավազանի երկիր Եգիպտոս,  Իսրայել,  Հորդանան և  Սաուդյան Արաբիա
Քարտեզ
Քարտեզ
Ծովածոցի իսրայելյան ափը

Ծովածոցն ունի երկարավուն ձև. երկարությունը 175 կմ է, լայնությունը՝ 29 կմ։ Աշխարհագրական առումով այն կազմում է Արևելաաֆրիկյան մեծ բեկվածքի մասը։ Ծովածոցը Կարմիր ծովին միացված է Տիրան նեղուցով, որտեղ գտնվում են մի շարք փոքր կղզիներ։ Ծովածոցի արևմտյան ափը (Սինայի թերակղզին) պատկանում է Եգիպտոսին, արևելյան ափը՝ Սաուդյան Արաբիային։

Ծոցի հյուսիսային ծայրամասում ափի մի փոքր մասը պատկանում է Իսրայելին և Հորդանանին. այնտեղ գտնվում են իսրայելական Էյլաթ նավահանգիստը (այդ պատճառով Իսրայելում տարածված է Էյլաթի ծովածոց անունը, եբրայերեն՝ מפרץ אילת‎) և Հորդանանի Ակաբա նավահանգիստը, որի անունը կրում է ծովածոցը։ Հորդանանի համար այն երկրի միակ ելքն է դեպի ծով, Իսրայելի համար՝ Կարմիր ծով մուտքի հնարավորությունը։ Վերջին տարիներին Ակաբա-Էյլաթ շրջանը ձեռք է բերել առողջարանային տարածքի կարևորություն։ Դրա հարևանությամբ գտնվում է Եգիպտոսի տարածքում տեղակայված Տաբա հանգստավայրը՝ եգիպտական ռիվիերայի սկիզբը։ Ծովածոցի հյուսիսային մասում միանգամից կարելի է տեսնել չորս պետության տարածքներ։

Զբոսաշրջիկներին գրավում են մաքուր ծովային ջուրը և ծովածոցի հարուստ ստորջրյա կենդանական աշխարհը։

Պատմություն

Իսրայելական նավերի դեմ Եգիպտոսի ծովային շրջափակումը ծոցի հարավային մասում հանգեցրել է 1967 թվականի Վեցօրյա պատերազմին[1]։

Զբոսաշրջություն

Ակաբա ծովածոցն աշխարհի ամենահայտնի դայվինգի վայրերից մեկն է։ Ծովածոցի 11 կմ երկարությամբ իսրայելական հատվածում տարեկան կատարվում է շուրջ 250,000 սուզում, և դայվինգն ապահովում է այս տարածաշրջանի բոլոր եկամուտների 10 %-ը[2]։ Նախքան Արաբական գարունը Եգիպտոսում ժողովրդականություն է վայելել Թաբայի մերձակայքում գտնվող Փարավոնի կղզին[3]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակաբայի ծովածոց» հոդվածին։