Բալ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բալ (այլ կիրառումներ)

Բալ (subgen. լատին․՝ Cerasus), Սալոր (Prunus) ցեղի Cerasus ենթացեղի բույս։

Անվան պատմությունը

Կեռասունդա (հունարեն՝ Κερασουντα)[1], փոքր քաղաքը, որ գտնվում էր Ֆարնակիայի և Տրապեզունդի, հայտնի դարձավ բալերով։ Հենց այդտեղ առաջին անգամ հռոմեացիները տեսան բալ անվանելով նրանց «կեռասունտական պտուղներ», լատին․՝ cerasi. Այստեղից և իտալական ciliega, ֆրանսիական cerise, իսպանական cereza, պորտուգալական cereja, գերմանական Kirsche, անգլիական cherry, ռուսական «черешня»[2]։

Ծագում և մշակման պատմություն

Հնագույն ժամանակներից ամենահայտնի բալի տեսակը՝ կեռասը կամ թռչնի բալն է։ Ենթադրվում է, որ կեռասը հայտնի է եղել դեռևս մ.թ.ա. 8000 թվականից Անատոլիայում և Եվրոպայում՝ ժամանակակից Դանիայի և Շվեյցարիայի տարածքների վրա[3]։

Բալի պտուղները թթվաքաղցր համ ունեն։ Բալի պտուղները օրգանական թթուներ են պարունակում (լիմոնաթթու, խնձորաթթու, սաթաթթու, սալիցիլաթթու), միկրոէլեմենտներ (պղինձ, երկաթ, ցինկ, յոդ, մարգանեց, քրոմ, ֆտոր, մոլիբդեն, բոր, վանադիում, կոբալտ, նիկել, ռուբիդիում), մակրոէլեմենտներ (կալիում, կալցիում, ֆոսֆոր, մագնիում), ինչպես նաև պեկտինային նյութեր, շաքար, վիտամին А, С, Е, В1, В2, РР, ֆոլաթթու։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալ» հոդվածին։