Դինո Ձոֆ

իտալացի ֆուտբոլիստ
(Վերահղված է Դինո Ձոֆֆից)

Դինո Ձոֆ (իտալ.՝ Dino Zoff, փետրվարի 28, 1942(1942-02-28)[1][2][3], Մարիանո դել Ֆրիուլի, regional decentralization entity of Gorizia, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ, դարպասապահ։ Համարվում է Իտալիայի հավաքականի ամենատարեց աշխարհի չեմպիոնը[7]։ Այդ ժամանակ նա եղել է 40 տարեկան, եղել է թիմի հիմնական դարպասապահը և թիմի ավագը։ 1972-1974 թվականներին նա պաշտոնական խաղերի ժամանակ հավաքականի դարպասը 1 142 րոպե պահել է անառիկ։ Խաղերի քանակով (112 խաղ) հավաքականում համարվում է հինգերորդ ֆուտբոլիստը՝ զիջելով Անդրեա Պիռլոյին, Պաոլո Մալդինիին, Ֆաբիո Կանավառոյին և Ջանլուիջի Բուֆֆոնին։ Խաղացել է «Ուդինեզեյում», «Մանտովայում», «Նապոլիիում» և «Յուվենտուսում»։ Համարվում է XX դարի 3-րդ լավագույն դարպասապահը՝ ըստ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (անգլ.՝ International Federation of Football History & StatisticsԼև Յաշինից և Գորդոն Բենկսից հետո։ Դասվել է ՖԻՖԱ 100 ֆուտբոլիստների շարքին։ 2003 թվականին Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ճանաչվել է վերջին 50 տարիների Իտալիայի լավագույն ֆուտբոլիստ։

Դինո Ձոֆ
Dino Zoff
Քաղաքացիությունը Իտալիա
Ծննդյան ամսաթիվփետրվարի 28, 1942(1942-02-28)[1][2][3] (82 տարեկան)
ԾննդավայրՄարիանո դել Ֆրիուլի, regional decentralization entity of Gorizia, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա
Հասակ182 սանտիմետր
Քաշ78 կիլոգրամ
Դիրքդարպասապահ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
1961-1963Իտալիա Ուդինեզե38(0)
1963-1967Իտալիա Մանտովա131(0)
1967-1972Իտալիա Նապոլի143(0)
1972-1983Իտալիա Յուվենտուս330(0)
Ընդհանուր642(0)
Ազգային հավաքական
1968-1983Իտալիա Իտալիա112(0)
Մարզչական կարիերա
1988-1990Իտալիա Յուվենտուս
1990-1994Իտալիա Լացիո
1996-1997Իտալիա Լացիո
1998-2000Իտալիա Իտալիա
2001Իտալիա Լացիո
2005Իտալիա Ֆիորենտինա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն

Դինոն ծնվել է Մարիանո դել Ֆրիուլիում (կոմունա Իտալիայում)։ Իր կարիերայի սկզբում՝ 14 տարեկանում, նրան մերժել են «Ինտերն» ու «Յուվենտուսը»։ Պատճառն այն էր, որ նա կարճահասակ էր։ 5 տարի անց նրա հասակը աճեց 33 սմ-ով։ Մեկնարկային առաջին խաղը Սերիա A-ում 1961 թվականի սեպտեմբերի 24-ին էր, «Ուդինեզեի» կազմում, որի ժամանակ իր թիմը մրցում էր Ֆիորենտինայի հետ։ Դինոյի թիմը պարտվց 5-2 հաշվով, սակայն բաց թողնված գոլերն իր մեղքով չէին[8]։ Առաջին մրցաշրջանում Ձոֆը «Ուդինեզեի» կազմում անցկացրեց 4 խաղ։ Թիմը դուրս մնաց Սերիա A-ից Սերիա B։ Հաջորդ մրցաշրջանում նա դարձավ թիմի հիմնական դարպասապահը, և թիմը վերադարձավ Սերիա A։

Դինո Ձոֆը «Մանտովայի» մարզաշապիկով, 1964 թվական

1963 թվականին նա տեղափոխվել է «Մանտովա», որտեղ անց է կացրել 4 մրցաշրջան՝ խաղալով 131 խաղ։ 1967 թվականին տեղափոխվել է «Նապոլի», որտեղ անց է կացրել 5 մրցաշրջան՝ խաղալով 143 խաղ։ Այդ ժամանակահատվածում մեծ ճանաչում է ձեռք բերել և 1968 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ հայտնվել է հավաքականում, և այդ ժամանակ էլ Իտալիայի հավաքականը դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Հավաքականում հաջորդ լուրջ ձեռքբերումը 1970 թվականին էր, Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ՝ Դինո Ձոֆի հավաքականը Մեքսիկայում նվաճեց արծաթե մեդալ։ Իտալիայի հավաքականում անց է կացրել 112 խաղ, որից 59-ը՝ թիմի ավագի թևկապով[9]։

1972 թվականին տեղափոխվեց «Յուվենտուս», որի կազմում անցկացրեց 11 մրցաշրջան՝ 6 անգամ հաղթելով Իտալիայի առաջնությունը, 2 անգամ՝ Իտալիայի գավաթը և 1 անգամ ՈՒԵՖԱ գավաթը։

1988 թվականին սկսել է մարզչական կարիերան։ Մարզել է «Յուվենտուսը», «Լացիոն», Իտալիայի ազգային հավաքականը և «Ֆիորենտինան»

Նվաճումներ

Ֆուտբոլիստ

Յուվենտուս
Իտալիայի հավաքական

Մարզիչ

Յուվենտուս
Իտալիայի հավաքական

Անհատական

  • Իտալիայի Ոսկե խաղացող. վերջին 50 տարիների լավագույն իտալացի ֆուտբոլիստ. նոյեմբեր 2003
  • ՈՒԵՖԱ-ի հոբելյանական քվեարկություն. #5
  • Ոսկե գնդակ (երկրորդ տեղ). 1973
  • ՖԻՖԱ 100
  • ՖԻՖԱ Մերիտի շքանշան. 1984
  • Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքական. 1968, 1980
  • Աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքական. 1982
  • Աշխարհի առաջնության լավագույն դարպասապահ. 1982
  • Golden Foot-ի «Ֆուտբոլի լեգենդներ» մրցանակ. 2004
  • Իտալական ֆուտբոլի փառքի սրահ. 2012
  • Իտալական սպորտի փառքի ծառուղի. 2015
  • World Soccer ամսագրի 20-րդ դարի 100 լավագույն ֆուտբոլիստներ. 1999
  • IFFHS-ի լեգենդ

Աղբյուրներ

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դինո Ձոֆ» հոդվածին։