Էնն Հեթեուեյ

ամերիկացի դերասանուհի

Էնն Հեթեուեյ (անգլ.՝ Anne Jacqueline Hathaway, նոյեմբերի 12, 1982(1982-11-12)[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք[4]), ամերիկյան դերասանուհի։ Հայտնի է դարձել «Արքայադստեր օրագրերը» ֆիլմում նկարահանվելուց հետո։ Այնուհետև նկարահանվել է «Սատանան կրում է Պրադա» (2006), «Ռեյչելն ամուսնացել է» (2008), «Մռայլ ասպետը. Լեգենդի վերածնունդը» (2012) ֆիլմերում։ Նրա ձայնով է խոսում «Ռիո» (2011) մուլտֆիլմի գլխավոր հերոսուհին։ «Թշվառները» ֆիլմում դերակատարման համար արժանացել է «Օսկարի» Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում։

Էնն Հեթեուեյ
անգլ.՝ Anne Hathaway
Ծնվել էնոյեմբերի 12, 1982(1982-11-12)[1][2][3][…] (41 տարեկան)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք[4]
ԿրթությունՆյու Յորքի համալսարան (1998), Վասար քոլեջ, Թատերական արվեստների ամերիկյան ակադեմիա (1993)[5] և Millburn High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և ձայնային դերասանուհի
ԸնտրանիԱրքայադստեր օրագրերը, Սատանան կրում է Պրադա, Մռայլ ասպետը. Լեգենդի վերածնունդը, Ռիո և Ռիո 2
Ծնողներհայր՝ Gerald T. Hathaway?, մայր՝ Kate McCauley Hathaway?
Ամուսին(ներ)Ադամ Շուլման
Պարգևներ և մրցանակներ

Վաղ կյանքը

Էնն Հեթուեյը

Էն Հեթուեյը ծնվել է 1982 թվականի նոյեմբերի 12-ին Բրուքլինում (Նյու Յորք)։ Էնի հայրը՝ Ջերարդ Հեթուեյը, փաստաբան էր, մայրը՝ Քեյթ Մաքքալեյը, դերասանուհի։ Էնին անվանել են Շեքսպիրի կնոջ՝ Էն Հեթուեյի պատվին։ Երբ Էնը 6 տարեկան էր նրանք ընտանիքով տեղափոխվեցին Նյու Ջերսի, հենց այստեղ էլ մեծացավ և ուսում ստացավ։ Էնն ունի երկու եղբայր՝ Թոմաս և Մայքլ։ Էնը հիմնականում ունի ֆրանսիական և իռլանդական ծագում, ինչպես նաև հեռավոր բարեկամներից ամերիակակն և գերմանական ամատներ։ Էնը փոքր տարիքում ցանկացել է դառնալ միանձնուհի։ Սակայն նրա վերաբերմունքը կաթոլիկական եկեղեցու նկատմամբ փոխվում են, երբ նա իմանում է, որ իր ավագ եղբայրը՝ Մայքլը համասեռամոլ է։ Էնը այս առիթով ասել է. «Ես հասկացա, որ իմ մեծ եղբարը եղել է համասեռամոլ և ես չեմ կարող աջակցել մի եկեղեցու, որը չի աջակցում իմ եղբորը։ Ես հիմա ինձ համարում եմ աղանդավորական, քանի որ ես չեմ գտել կրոնը ինձ համար»։ 2009 թվականին Էնը նշել է, որ իր կարծիքը կրոնի վերաբերյալ դեռ ընթացքի մեջ է։ Էնը ավարտել է Միլբուրնի ավագ դպրոցը, որտեղ մասնակցել է դպրոցական շատ մրցույթների, այդ մրցույթներից մեկի շնորհիվ նա դարձավ դպրոցի դերասանուհի, քանի որ մասնակցել էր նաև թատերական խմբակի (դպրոցում)։ Այդ ընթացքում Էնը խաղում էր Նյու Ջերսիի թատրոնում։ Էնը որպես սոպրանո (ամենաբարձր հնչող ձայն) երգել է քոլեջի խմբում։ Եվ նրա ձայնը համարվել է կատարյալ ձայն։

Կարիերան

2001-2004 թվականներ. կարիերայի սկիզբը և զարգացումը

Առաջին ֆիլմը նկարահանվել է 2001 թվականին, Ջոն Գրոբերսի սցենարով, իսկ ֆիլմի անունն է «Երկնային մյուս կողմը»։ Մինչ այս ֆիլմը, ավելի փոքր հասակում նկարահանվել էր «Արքայադստեր օրագիրը» ֆիլմում, որտեղ նա մարմնավորում էր Միա Դերմոփոլիսի կերպարը (գլխավոր դեր)։ Ֆիլմը արժեցավ 165 միլիոն ամերիկյան դոլլար։ 2003 թվականին նկարահանվեց ֆիլմի «շարունակությունը» արդեն «Թագուհու օրագիրը 2» վերնագրով։ Այս անգամ այն արժեցավ 95.1 միլիոն ամերիկյան դոլլար։

2005-2010 թվականներ. կարիերայի փոփոխությունները

Էն Հեթուեյը

Այս տարիներին նրան մեծ ճանաչում բերեց 2006 թվականին նկարահանված «Սատանան կրում է Պրադա» ֆիլմը։ Նա մարմնավորել է Էմիլի Բլանտի կերպարը։ Ֆիլմը պատմում է նորաձևության և մի աղջկա մասին։ Էննը ֆիլմի պրեմիերայից հետո հարցազրույցներից մեկի ժամանակ խոսել է իր արագ նիհարելու մասին. «Ես հիմնականում ուտում էի մրգեր, բանջարեղեններ և ձկներ։ Ես խորհուրդ կտայի, որ ես և Էմիլի Բլանտը գրկեինք իրար և լաց լինենիք, որովհետև մենք այնքան սոված էինք»։ 2008 թվականին նկարահանված ֆիլմը, որը կոչվում է «Ռեյչելն ամուսնացել է», Էնին բերեց մեծ հաջողություններ։

Անձնական կյանքը

Էն Հեթուեյը 2008 թվականին

Հարաբերությունները

2004 թվականին ռոմանտիկ սիրավեպ է ունեցել Ռաֆաելլո Ֆոլիերի հետ։ Շփման ընթացքում Էնը մասնակցել է Ֆոլիերի բարեգործական ընկերության ակցիաներին, տվել է արյուն, մասնակցել է հիմնադրամի այլ միջոցառումների մինչև 2007 թվական։ Նրանց հարաբերությունները խզվեցին, որովհետև 2008 թվականի հունիսի 24-ին Ֆոլիերին ձերբակալեցին միլիոնավոր դոլլարներ գողանալու համար։ Այդ գումարները նա փոխանցել էր Վատիկանում բացված իր գաղտնի հաշվին։ Էնը հայտնվեց մամուլի ուշադրության ներքո։ Իսկ 2008 թվականի հոկտեմեբրի 23-ի դատավարությունից հետո Ֆոլիերին դատապարտեցին 4 տարի ազատազրկման։2008 թվականի նոյեմբերին Էնը սկսեց շփվել դերասան Ադամ Շուլմանի հետ։ Այս զույգը նշանադրվեց 2011 թվականի նոյեմբերին և ամուսնացավ 2012 թվականի սեպտեմբերի 29-ին Կալիֆորնիայում։

Հետաքրքրությունները

2008 թվականին Էնը դադարեցրեց ծխախոտի օգտագործումը։ Դերասանուհին, ով սկսվել էր ծխել իր ծանր վիճակի պատճառով, «Ռեյչելն ամուսնացել է» ֆիլմի նկարահանումների ժամանակ դադարեցրեց այն։ Սակայն Ֆոլիերի հետ կապված սթրեսային դեպքերի պատճառով նա վերսկսում է օգտագործել ծխախոտ։ Նա դադարեցրեց այն իր սթրեսային վիճակի փոքր մեղմացումից հետո, և հայտարարեց, որ նա այլևս բուսակեր չէ։ Սակայն 2012 թվականի սկզբին նա հայտարարեց, որ վերադառնում է բուսակերությանը։

Նկարներ

Ֆիլմագրություն

ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումըԴերըԺանրՌեժիսորԽաղընկերներ
1989 –ՍիմփսոններըThe SimpsonsՋեննի (հնչյունավորում)Սերիալ,
Մուլտֆիլմ,
Կատակերգություն,
Ընտանեկան
Մարկ Քըրքլենդ
Սթիվեն Դին Մուր
Ջիմ Ռիրդոն
Դեն Կասթելանետա,
Ջուլի Կավներ,
Նենսի Կարտրայտ,
Յարդլի Սմիթ,
Գարի Շիրեր
1999-2000Զգա քեզ ինչպես տանըGet RealՄեգան ԳրինՍերիալ,
Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Ընտանեկան
Ջեֆրի Լևի
Սթիվեն Կրեգ
Ջեյմս Ուիտմոր կրտ.
Ջոն Տենի,
Դեբրա Ֆարենտինո,
Քրիստինա Պիկլզ,
Էրիկ Քրիստիան Օլսեն
2001Արքայադստեր օրագրերըThe Princess DiariesՄիա ԹերմոփոլիսԴրամա,
Կատակերգություն,
Ընտանեկան
Գերի ՄարշալՋուլի Էնդրյուս,
Հեկտոր Էլիզոնդո,
Հիզեր Մատարացո,
Մենդի Մուր
2001Երկնքի մյուս կողմըThe Other Side of HeavenԺան ՇաբինԴրամա,
Արկածային,
Կենսագրական
Միթչ ԴևիսՔրիստոֆեր Հոռամ,
Ջո Ֆոլաու,
Նետանիել Լիս,
Միրիամա Սմիթ
2002Կատվի վերադարձըNeko no ongaeshiՀարու (հնչյունավորում, անգլիական տարբերակ)Անիմե,
Մուլտֆիլմ,
Ֆենտեզի,
Արկածային,
Ընտանեկան
Հիրոյուկի ՄորիտաՉիզուրու Իկևակի,
Յոսիհիկո Հակամադա,
Ակի Մաեդա,
Տակայուկի Յամադա,
Հիթոմի Սատո
2002Նիքոլաս ՆիքլբիNicholas NicklebyՄադելին ԲրեյԴրամա,
Մելոդրամա
Դուգլաս ՄակԳրատՋեյմի Բել,
Ջիմ Բրոուդբենտ,
Թոմ Կորտնի,
Ալան Կամինգ,
Էդվարդ Ֆոքս
2004Կախարդված ԷլլանElla EnchantedԷլլաՖենտեզի,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Ընտանեկան
Թոմի Օ’ՀեյվերՀյու Դենսի,
Կերի Էլվիս,
Էյդան ՄակԱրդլ,
Ջոաննա Լամլի
2004Արքայադստեր օրագրերը. Ինչպես դառնալ թագուհիThe Princess Diaries 2։ Royal EngagementՄիա ԹերմոփոլիսՄելոդրամա,
Կատակերգություն,
Ընտանեկան
Գերի ՄարշալՋուլի Էնդրյուս,
Գեկտոր Էլիզոնդո,
Ջոն Ռիս-Դևիս,
Հիզեր Մատարացո
2005Կարմիր Գլխարկի ճշմարիտ պատմությունըHoodwinked!Կարմիր Գլխարկ (հնչյունավորում)Մուլտֆիլմ,
Կատակերգություն,
Ընտանեկան
Կորի Էդվարդս
Տոդ Էդվարդս
Թոնի Լիչ
Գլեն Կլոուզ,
Ջեյմս Բելուշի,
Պատրիկ Վարբերտոն,
Էնտոնի Անդերսոն
2005ԿործանումHavocԷլիսոն ԼանգԹրիլեր,
Դրամա,
Քրեական
Բարբարա ԿոփլԲիժու Ֆիլիպս,
Շիրի Էփլբի,
Մայքլ Բին,
Ջոզեֆ Գոռդոն-Լևիթ
2005Սապատավոր լեռBrokeback MountainԼուրին ՆյուսոմԴրամա,
Մելոդրամա
Էնգ ԼիՀիթ Լեդջեր,
Ջեյք Ջիլենհոլ,
Ռենդի Քուեյթ ,
Միշել Ուիլյամս
2006Սատանան կրում է ՊրադաThe Devil Wears PradaԱնդրեա 'Էնդի' ՍաչսԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Դևիդ ՖրենկելՄերիլ Սթրիփ,
Էմիլի Բլանտ,
Ստենլի Տուչի,
Սայմոն Բեյքեր
2007Ջեյն ՕսթինBecoming JaneՋան ԱուսթինԴրամա,
Մելոդրամա,
Կենսագրական
Ջուլիան ՋարոլդՋեյմս ՄակԷվոյ,
Ջուլի Ուոլտերս,
Ջեյմս Կրոմուել,
Մեգի Սմիթ
2008Լարիր գալարներդGet SmartԳործակալ 99Մարտական,
Կատակերգություն,
Արկածային
Փիթեր ՍիգալՍթիվ Կարել,
Ալան Արկին,
Դուեյն Ջոնսոն,
Թերենս Ստեմփ
2008Ռեյչլն ամուսնանում էRachel Getting MarriedKymԴրամա,
Մելոդրամա
Ջոնաթան ԴեմեՌոզմարի ԴեՈւիթ,
Բիլ Իրվին,
Տունդե Ադեբիմպե,
Մետեր Զիկել
2008ՈւղևորներըPassengersԿլերԹրիլերՌոդրիգո ԳարսիաՊատրիկ Ուիլսոն,
Անդրե Բրոգեր,
Դայենն Ուիսթ,
Դևիդ Մորս
2009Հարսնացուների պատերազմBride WarsԷմմաՄելոդրամա,
Կատակերգություն
Գարի ՎինիկՔեյթ Հադսոն,
Բրայան Գրինբերգ,
Քրիս Պրեթ,
Սթիվ Հոուի
2010Սուրբ Վալենտինի օրըValentine's DayԼիզՄելոդրամա,
Կատակերգություն
Գերի ՄարշալՋեսիկա Ալբա,
Ջեսիկա Բիլ,
Բրեդլի Կուպեր,
Ջենիֆեր Գարներ
2010Ալիսան հրաշքների աշխարհումAlice in WonderlandՍպիտակ թագուհինՖենտեզի,
Արկածային,
Ընտանեկան
Թիմ ԲյորտոնՋոնի Դեփ,
Միա Վասիկովսկա,
Հելենա Բոնեմ Կարտեր,
Քրիսփին Գլովեր
2010Սեր և ուրիշ դեղամիջոցներLove and Other DrugsՄեգգի ՄարդոքԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Էդվարդ ՑվիկՋեյկ Ջիլենխոլլ,
Օլիվեր Պլաթ,
Խենկ Ազարիա,
Ջոշ Գադ
2010Գրիֆինները. Սա թակարդ էFamily Guy Presents։ It's a TrapHot Blonde (հնչյունավորում)Մուլտֆիլմ,
Ֆանտաստիկ,
Կատակերգություն
Փիթեր ՇինՍեթ ՄակՖարլեյն,
Ալեքս Բորշտեյն,
Սեթ Գրին,
Միլա Կունիս,
Մայկ Գենրի
2011ՌիոRioՋեվել (հնչյունավորում)Մուլտֆիլմ,
Երաժշտական,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Կարլոս ՍալդանաՋեսի Այզենբերգ,
Ջեյմի Ֆոքս,
Ուիլ Այ Էմ,
Ռոդրիգո Սանտորո
2011Մեկ օրOne DayԷմմաԴրամա,
Մելոդրամա
Լոնե ՇերֆիգՋիմ Ստորջես,
Ռեյֆ Սպոլ,
Պատրիսիա Կլարքսոն,
Թոմ Միսոն
2012Մռայլ ասպետը. Լեգենդի վերածնունդըThe Dark Knight RisesՍելինաՖանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Քրիստոֆեր ՆոլանՔրիստիան Բեյլ,
Թոմ Հարդի,
Ջոզեֆ Գոռդոն-Լևիթ,
Մարիոն Կոտիյար
2012ԹշվառներըLes MisérablesՖանտինիԵրաժշտական,
Թրիլեր,
Դրամա,
Մելոդրամա
Թոմ ՀուփերՀյու Ջեքման,
Ռասսել Քրոու,
Ամանդա Սայֆրեդ,
Էդի Ռեդմեյն
2013Girl RisingGirl RisingNarrationՌիչարդ ՌոբբինսՍելենա Գոմես,
Մերիլ Սթրիփ,
Քերրի Վաշինգտոն
2014Ռիո 2Rio 2Ջեվել (հնչյունավորում)Մուլտֆիլմ,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Կարլոս ՍալդանաԼեսլի Մանն,
Ջեսի Այզենբերգ,
Ջեյմի Ֆոքս,
Ռոդրիգո Սանտորո
2014ՌոբոկալիփսիսRobopocalypseՖանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր
Սթիվեն ՍփիլբերգՔրիս Հեմսվորտ,
Բեն Ուիշոու
ՓեսացունThe FianceՄելոդրամա,
Կատակերգություն
Բյոր Սթիրս

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնն Հեթեուեյ» հոդվածին։