Մանգո (միրգ)

Mangifera Indica տեսակի պտուղը

Մանգո մանգո բույսի պտուղը, պատկանում է աղտորազգիների ընտանիքին։

Մանգոյի պտուղներ
Մանգո՝ ուտելու պտուղներ, բուրավետ մանգո (ձախից) և անուշահոտ մանգո (աջից)

Հնդկական մանգոն ունի գյուղատնտեսական մեծ նշանակություն։ 2009 թվականին ամբողջ աշխարհում աճեցվել է հնդկական մանգոյի ավելի քան 300 տեսակ[1]։ Դեռևս 1969 թվականին հայտնի է եղել միայն 200 տեսակ մանգո[2]։ Մանգոյի այս տեսակի ամենախոշոր արտահանողներից մեկը Հնդկաստանն է[3]։ Հնդկական մանգոն խավոտ է, քաղցր, կեղևը կարմիր, կանաչ կամ դեղին երանգ ունի, միջուկն ունի դեղին, կամ նարնջագույն երանգ։

Արտադրողներ

Մանգոյի ծագման մասին կոնկրետ տեղեկություներ չկան։ Ենթադրաբար հնդկական մանգոն առաջացել է Պակիստանից Ինդոնեզիա ընկած տարածքում[4]։

Հնդկաստանում հնդկական մանգոն համարվում է ազգային բուսատեսակներից մեկը[4]։

Հնդկաստանում տարեկան հավաքում են մոտ 13,5 միլիոն տոննա մանգո (2009 թվականի տվյալներ) և Հնդկաստանը հանդիսանում է «Ալֆոնսո» տեսակի գլխավոր արտադրողը։ Եվրոպայում մանգո մշակվում է Իսպանիայում՝ Կանարյան կղզիներում։

Համաշխարհային մանգո արտադրողներն ըստ տարեթվերիсрТг
ՏարիՀազարավոր տոննա
196511 486
197012 030
197512 768
198014 420
198516 545
199017 051
199522 446
200024 888
200531 203
200633 434
200734 456
200834 994
200935 124
20 գլխավոր մանգո արտադրողները — 2009
ԵրկիրՀազար տոննա մանգո
Հնդկաստան13 557
Չինաստան4 140
Թաիլանդ2 469
Ինդոնեզիա2 150
Պակիստան1 728
Մեքսիկա1 509
Բրազլիա1 197
Նիգերիա831
Բանգլադեշ828
Ֆիլիպիններ771
Վիետնամ540
Քենիա474
Եգիպտես450
Եմեն404
Կուբա354
Տանզանիա320
Դոմինիկյան Հանրապետություն257
Հայիթի244
Մադագասկար221
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն210
Աղբյուրը՝
ՄԱԿ-ի համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն (FAO)

Կիրառում

Մանգոյի կանաչ պտուղներ
Հնդկական մանգոյի հասած պտուղներ

Հնդկաստանում և ասիական այլ պետություններում մանգոյի պտուղները հաճախ օգտագործվում են տնային բժշկության մեջ։ Օրինակ՝ Հնդկաստանում մանգո օգտագործում են արյունահոսությունը կանգնեցնելու համար, սրտամկանի ամրացման համար և ուղեղի լավ աշխատանքի համար։

Կանաչ չհասած պտուղները իրենց մեջ մեծ քանակությամբ օսլա են պարունակում, որը պտղի հասնելուն զուգահեռ վեր է ածվում հասարակ ածխաջրի՝ բուսաշաքարի, գլյուկոզի և գարեշաքարի։ Բացի այդ չհասած մանգոն պեկտինների հարուստ աղբյուր է, սակայն պտղի մեջ կորիզի ձևավորումից հետո դրա քանակը կտրուկ նվազում է։ Նրա պարունակության մեջ եղած կիտրոնաթթվի, թրթնջկաթթվի, սաթաթթվի և խնձորաթթվի շնորհիվ չհասած պտուղը շատ թթու համ է ունենում։ Կանաչ մանգոն հարուստ է նաև վիտամին С-ով (15 մգ պարունակում է այնքան С վիտամին, որքան 30 մգ լայմի մեջ), կան նաև այլ վիտամիններ։

Հասուն պտուղը իր համով քաղցր է և ունի շատ հաճելի համ։ Նրա մեջ կան շատ վիտամիններ և ածխաջրեր և քիչ թթուներ։

Սննդային արժեք

Մանգոյի 100 գրամ միջուկը պարունակում է մոտ[5]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Манго // Ломбард — Мезитол. — М. : Советская энциклопедия, 1974. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 15).
  • Елена Волошина. — Русскоязычный телеканал в Доминиканской республике«Манго – король фруктов». Телеканал «RuDom TV».
  • Манго — национальный фрукт Индии // Индийский вестник : Бюллетень посольства Индии в России. — 2009. — Սեպտեմբեր.
  • «Mangos,raw». National Nutrient Database for Standard Reference Legacy Release (անգլերեն). United States Department of Agriculture, Agricultural Research Service — Содержание нутриентов в сырых плодах манго. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանգո (միրգ)» հոդվածին։