Մատտեո Ռենցի

Մատտեո Ռենցին (իտալ.՝ Matteo Renzi, Իտալերեն արտասանություն՝ [matˈtɛːo ˈrɛntsi]), հունվարի 11, 1975(1975-01-11)[1][2][3][…], Ֆլորենցիա, Իտալիա[4][5]), Իտալիայի վարչապետ։ Ծնվել է՝ 1975 թվականի հունվարի 11-ին՝ Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում։ 2009 թվականի հունվարի 22-ից մինչ 2014 թվականի մարտի 24-ը եղել է Ֆլորենցիայի քաղաքապետը։ 2014 թվականի փետրվարի 22-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերը եղել է Իտալիայի վարչապետը[9][10]։ Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Մատտեո Ռենցի
Matteo Renzi
Դրոշ
Դրոշ
(56-րդ) Իտալիայի Վարչապետ
Դրոշ
Դրոշ
 Փետրվարի 22, 2014
ՆախորդողԵնրիկո Լետտա
Դրոշ
Դրոշ
(13-րդ) Ֆլորենցիայի Քաղաքապետ
Դրոշ
Դրոշ
հունվարի 22, 2009 - Մարտի 24, 2014
ՆախորդողԼեոնարդո Դոմինիկի
ՀաջորդողԴարիո Նարդելլա
 
Կուսակցություն՝Italy Alive?
Կրթություն՝Ֆլորենցիայի համալսարան (1999) և Lc Dante?
Գիտական աստիճան՝մագիստրոս
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օրհունվարի 11, 1975(1975-01-11)[1][2][3][…] (49 տարեկան)
ԾննդավայրՖլորենցիա, Իտալիա[4][5]
Քաղաքացիություն Իտալիա[6]
ՀայրTiziano Renzi?
ՄայրLaura Bovoli?
ԱմուսինԱգնեսե Լանդինի[7]
 
Կայք՝matteorenzi.it
 
ԻնքնագիրИзображение автографа
 
Պարգևներ

Հակիրճ տեղեկատվություն

Մատտեո Ռենցին վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել այն բանից հետո, երբ իր ներկայացրած սահնանադրական բարեփոխումների նախագիծը մերժվել է 2016 թվականի դեկտեմբերին անցկացված համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով։ 2013-2018 թթ., կարճատև ընդմիջումներով, նա եղել է Իտալիայի ժողովրդավարական կուսակցության քարտուղարը։ 2018 թվականին Իտալիայում անցկացված համընդհանուր ընտրություններում կուսակցության կրած պարտությունից հետո հրաժարվել է նաև կուսակցության քարտուղարի պաշտոնից։ Մինչ այդ՝ 2004-2009 թթ. եղել է Ֆլորենցիայի մարզի նախագահը, իսկ 2009-2014 թթ.՝ Ֆլորենցիայի քաղաքապետը[11][12]։ 2018 թվականի մարտ ամսից դարձել է Իտալիայի սենատի անդամ[13]։

Իտալիայի կառավարության ղեկավար նշանակվելով 39 տարեկան և 42 օրական հասակում՝ Ռենցին փաստորեն եղել է Իտալիայի ամենաերտասարդ վարչապետը (52 օրով ավելի երիտասարդ է եղել, քան Բենիտո Մուսոլինին, ով այդ բարձր պաշտոնն ստանձնել է 1922 թվականին), ինչպես նաև՝ եղել է G7-ի՝ Յոթնյակի երկրների ամենաջահել ղեկավարը։ Իտալիայում առաջինն է եղել, ով քաղաքապետի պաշտոնից միանգամից նշանակվել է վարչապետի պաշտոնին։ Հաճախ նրան անվանում են Եվրոպայի սոցիալիստական կուսակցության de facto առաջնորդ՝ հակադրված Եվրոպայի ժողովրդական կուսակցությանն ու Անգելա Մերկելին (այս երկու առաջնորդներին հաճախ անվանում են Merkenzi)[14][15][16]: 2014 թվականին ամերիկյան Fortune ամսագիրը 40-ից ցածր տարիք ունեցող աշխարհի ամենաազդեցիկ անձանց ցանկում Ռենցիին հատկացրել է երրորդ տեղը, իսկ Foreign Policy-ն նրան ներառել է Top 100 Global Thinkers ցուցակում[17][18]։ Ավելին պետք է ասել. Ռենցին հայտնի է il Rottamatore (մենամարտող, մարտնչող) մականունով, որին արժանացել է Իտալիայի քաղաքական ողջ հաստատությունը՝ իսթաբլիշմենթը նորացնելու իր հավակնոտ (ամբիցիոզ) ձգտումների համար[19]։

Քաղաքական դիտորդները Ռենցիին համարում են կենտրոնամետ և ազատական՝ centrist և liberal[20]: Վարչապետի պաշտոնում Ռենցիի գտնված տարիների նրա ղեկավարած կաբինետը մի շարք բարեփոխումներ է նախաձեռնել՝ երկրի ընտրական համակարգը փոփոխելու, աշխատանքային օրենսդրությունը բարելավելու և տնտեսության խթանմանը առավելագույն արդյունավետությամբ ծառայեցնելու, քաղաքացիական դատավարության համակարգը պարզեցնելու, վարչարարությունն ընդհանրապես բարեփոխելու նպատակներով, ինչպես նաև վերացրել է մի շարք մանր հարկեր[21][22]։

Աշխատություններ

  • Ma le giubbe rosse non uccisero Aldo Moro. La politica spiegata a mio fratello. Florence: Giunti. 1999. ISBN 88-09-01483-9.
  • Tra De Gasperi e gli U2. I trentenni e il futuro. Florence: Giunti. 2006. ISBN 88-09-04793-1.
  • A viso aperto. Florence: Polistampa. 2008. ISBN 978-88-596-0448-8.
  • "La mi' Firenze". 1949–2009. Florence: Polistampa. 2010. ISBN 978-88-596-0755-7.
  • Fuori!. Milan: Rizzoli. 2011. ISBN 978-88-17-04899-6.
  • Stil Novo. La rivoluzione della bellezza tra Dante e Twitter. Milan: Rizzoli. 2012. ISBN 978-88-17-05642-7.
  • Oltre la rottamazione. Milan: Mondadori. 2013. ISBN 978-88-04-63298-6.
  • Avanti. Perché l'Italia non si ferma. Milan: Feltrinelli. 2017. ISBN 978-88-07-17313-4.

Գրականություն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Մատտեո Ռենցի հոդվածին

Տեսանյութեր