Ռայներ Վայս

ամերիկացի ֆիզիկոս

Ռայներ Վայս (անգլ.՝ Rainer Weiss, սեպտեմբերի 29, 1932(1932-09-29)[1][2][3][…], Բեռլին, Վայմարյան Հանրապետություն), ամերիկացի ֆիզիկոս, լազերներների և լազերային ինտերֆերոմետրիայի բնագավառի մասնագետ։ LIGO գիտական համագործակցության հիմնադիրներից մեկը, գրավիտացիոն ալիքների գրանցման ոլորտի մասնագետ։ Ներկայումս Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր[16] Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի 2017 թվականի մրցանակակիր։

Ռայներ Վայս
անգլ.՝ Rainer Weiss
Ծնվել էսեպտեմբերի 29, 1932(1932-09-29)[1][2][3][…] (91 տարեկան)
Բեռլին, Վայմարյան Հանրապետություն
Բնակության վայր(եր)Բեռլին
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի դասախոս և աստղաֆիզիկոս
Հաստատություն(ներ)Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Թաֆթսի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկա[3] և աստղաֆիզիկա[3]
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Columbia Grammar & Preparatory School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[4][3]
Գիտական ղեկավարJerrold R. Zacharias?
Եղել է գիտական ղեկավարNergis Mavalvala?, Nelson Lloyd Christensen?[5], Rana Adhikari?[5], Peter Kurt Fritschel?[5], Brett Bochner?[5], Joseph Anthony Giaime?[5], Brian Thomas Lantz?[5], Ryan Christopher Lawrence?[5], Partha Saha?[5], Michelle Stephens?[5], Julien Sylvestre?[5], Shaoul Ezekiel?[5], Joseph Michael Kovalik?[5], Dirk Joachim Muehlner?[5], David Kingston Owens?[5], Patricia Marie Downey?[5], Daniel Dewey?[5] և Jeffrey Clark Livas?[5]
Ազդվել էՌոբերտ Դիքե
Պարգևներ
 Rainer Weiss Վիքիպահեստում

Կենսագրություն

Վայսը ծնվել է Բեռլինում 1932 թվականին և նույն թվականին՝ հոր ձերբակալությունից հետո, նրա ընտանիքը տեղափոխվել է Պրահա։ Հոր կոմունիստական հայացքների և. հրեաական ծագման պատճառով 1938 թվականին ընտանիքը լքել էնացիստական գերմանիայի օկուպացրած Չեխոսլովակիան, և 1939 թվականի հունվարին հասել են ԱՄՆ[17]։

Նյու Յորքում հայրը՝ Ֆրեդերիկ Վայսը (անգլ.՝ Frederick A. Weiss), մասնագիտությամբ նյարդաբան, դարձել է հոգեվերլուծաբան, սկսել է մասնավոր պրակտիկա և հրապարակել է մի շարք աշխատություններ այդ ոլորտում[18]։ Մայրը՝ Գերտրուդ Լոսները (անգլ.՝ Gertrude Loesner), նախքան արտագաղթելը սկսնակ դերասանուհի է եղել, և Նյու Յորքում նա աշխատել է վաճառողուհի հանրախանութում[19]։

Վայսն իր երիտասարդությունն անցկացրել է Վերին Վեսթսայդում։ Սովորել է սկզբում պետական դպրոցում, այնուհետև հեղինակավոր Կոլումբիայի քերականական մասնավոր դպրոցում (անգլ.՝ Columbia Grammar School) որից հետո 1950 թվականին ընդունվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ։ Մասնագիտացել է ճարտարագիտության մեջ, երկրորդ կուրսում տեղափոխվել է ֆիզիկայի բաժին։ 1953 թվականին թողել է ուսումը, բայց շուտով վերադարձել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ որպես տեխնիկ Ջերոլդ Ռ․ Զաքարիայի լաբորատորիայում՝ զբաղվել է առոմային ժամացույցի նախագծմամբ, համարյա երկու տարի անց նա կրկին դարձել է ուսանող՝ համատեղելով ուսումը լաբորատորիայում աշխատանքի հետ[17][19]։ 1955 թվականին ստացել է բակալավրի կոչում, իսկ 1962 թվականին՝ ֆիզիկայի դոկտորի կոչում Թաֆթս համալսարանից։ 1962-1964 թվականներին հետդոկտորական ասպիրանտուրա է անցել Փրինսթոնի համալսարանում՝ Ջերոլդ Ռ Զաքարիայի լաբորատորիայում։ 1964 թվականից աշխատել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, որտեղ 1973 թվականին դարձել է պրոֆեսոր։

1970-ականներին Վայսը տիեզերական միկրոալիքային ֆոնային ճառագայթման սպեկտրը չափելու ռահվիրաներից մեկն էր, իսկ ավելի ուշ՝ COBE արբանյակային գիտական թիմի խորհրդատուն։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայներ Վայս» հոդվածին։