Վարզաղանի ուղղաթիռի վթար

2024 թվականի ավիավթար Իրանում

Վարզաղանի ուղղաթիռի վթար, ավիավթար, որ տեղի է ունեցել 2024 թվականի մայիսի 19-ին[5]։ Ուղղաթիռը կործանվել է Իրանի Վարզաղանում՝ Թավրիզ թռչելիս։ Ուղղաթիռում եղել են Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմաթին և Արևելյան Ատրպատանում Գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Մոհամմադ Ալի Ալե-Հաշեմը։ Քառասուն փրկարար թիմեր ներկայումս փորձում են գտնել ուղղաթիռը[6], որը, ըստ տեղեկությունների, կործանվել է Դիզմարի անտառի տարածքում[7]։ Ուղղաթիռի գտնվելու վայրը և ուղևորների վիճակը երկար ժամանակ մնացել է անհայտ[8]։

Վարզաղանի ուղղաթիռի վթար
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակուղղաթիռի վթար
Թվականմայիսի 19, 2024
Ժամանակ1:30
ՎայրBakrabad Rural District?, Varzaqan County?,  Իրան
Թռիչքի վայրGiz Galasi Dam?
Վերջնական կետTabriz Oil Refinery Company?
Զոհվածներ9 մարդ[1][2][3]
Նշանավոր անձիքԻբրահիմ Ռաիսի[4], Հոսեյն Ամիր Աբդոլլահիան[4], Սեյեդ Մոհամմադ Ալի Ալե-Հաշեմ և Մալեք Ռահմատի
Օդանավ
ՄոդելBell 212?
Ուղևորներ6
Անձնակազմ3
Կենդանի մնացած0[1][2]
Քարտեզ
Քարտեզ
 2024 Varzaqan helicopter crash Վիքիպահեստում

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ռաիսին ճանապարհորդել է Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ Ջոլֆա քաղաքի մոտ[9][10]։ Իրանական հեռուստատեսությունը հաղորդել է, որ փրկարարական աշխատանքները դժվարությունների են բախվում խիտ անտառային տեղանքի պատճառով, որը ուղեկցվում է եղանակային անբարենպաստ պայմաններով, ինչպիսիք են հորդառատ անձրևը, մառախուղը և ուժեղ քամին[9]։ Ուղղաթիռի որոնումներին օգնելու համար մոբիլիզացվել են անօդաչու սարքեր, որոնողափրկարարական խմբեր և հատուկ վարժեցված շներ[11]։

Իրանցի պաշտոնյան Ռոյթերսին ասել է, որ Ռաիսիի և Ամիր-Աբդոլլահիանի կյանքը վտանգված է[12]։

Ավելի ուշ՝ Իրանի Կարմիր մահիկի ընկերության տվյալներով՝ բոլոր ինը ուղևորներն ու անձնակազմը զոհվել են[13][14]։

Նախապատմություն

Ավելի վաղ՝ մայիսի 19-ին, Ռաիսին Ադրբեջանում էր՝ նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին Քըզ Քալասըի նոր ամբարտակի բացման համար։ Այս ամբարտակը նշանավորում է Արաքս գետի վրա Իրանի և Ադրբեջանի երրորդ համատեղ նախագիծը[15][16]։

Իրանի օրենսդրության համաձայն՝ նախագահի մահվան դեպքում նրան ժամանակավորապես փոխարինում է առաջին փոխնախագահը՝ ներկայումս՝ Մոհամմադ Մոխբերը։ Ընտրությունները պետք է անցկացվեն վեց ամսվա ընթացքում[17]։

Վթար

2024 թվականի մայիսի 19-ին Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանին, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմաթիին և Արևելյան Ատրպատականում Գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմին[18] տեղափոխող ուղղաթիռը երկու այլ ուղղաթիռների հետ մեկտեղ՝ շարասյունով թռելլ է Թավրիզ[19]։ Իրանի ստանդարտ ժամանակով մոտավորապես ժամը 13:30-ին Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել[19]։

Ինչպես հայտնում է Al Jazeera-ն, ուղղաթիռը կործանվել է Սունգուն պղնձի հանքի մոտ[20]։ Ուղղաթիռի ճշգրիտ վայրը և վիճակը հայտնի չեն[21]։ ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ հիմնվելով բնակիչների տվյալների վրա՝ ուղղաթիռը կործանվել է Դիզմարի անտառային շրջանում, որը գտնվում է Օզի և Փիր Դավուդ գյուղերի միջև։ Արևելյան Ատրպատական նահանգի հյուսիսային Վարզաքան շրջանի բնակիչները հայտնել են, որ մոտակայքից ձայներ են լսել[22]։

Փրկարարական աշխատանքներ

Թանձր մառախուղն ազդել է Վարզականի որոնողափրկարարական աշխատանքների վրա[23]։ Ըստ The Guardian-ի` ակնկալվել է, որ որոնողափրկարարական խմբերը կհասնեն վթարի վայր մինչև երեկոյան ժամը 20:00-ը[24]։ Քսան փրկարարական թիմեր՝ անօդաչու սարքերի հետ միասին, ուղարկվել են վթարի վայր։ Զգալի մտավախություն է եղել, որ գոտում վայրի կենդանիների առկայությունը կարող է ավելի մեծ վտանգ ներկայացնել Ռաիսիի համար, եթե վիրավորված լինի[25]։

IRIB-ը հայտնել է, որ ուղղաթիռը հայտնաբերվել է ժամը 21:16-ին[26], բայց Կարմիր մահիկը հերքել է դա, և պարզվել է, որ դա կեղծ դրական լուր է[27]։ Երկու կողմերի կողմից հաստատվել էր, որ ուղղաթիռը հայտնաբերվել է, որ վթարի վայրում «կենդանության նշան չկա»[28], և որ ուղղաթիռն ամբողջությամբ այրվել է[29]։ Հետագայում պարզվել է, որ փրկվածներ չկան[30]։

Անձնակազմ և ուղևորներ

Ուղղաթիռում եղել է 8 մարդ՝ անձնակազմի 3 անդամ և 5 ուղևոր[31]։

Ուղևորներ

Անձնակազմ

  • Թահեր Մոստաֆավի` օդաչու, գնդապետ[35],
  • Մոհսեն Դարյանոշ՝ երկրորդ օդաչու, գնդապետ[35],
  • Մայոր Բեհրուզ` տեխնիկական աշխատող[35]։

Արձագանք

Մինչև նախագահի մահվան հաստատումը

  • Իրանի կառավարությունը չեղարկել է կառավարության նիստը[36]։ Թավրիզ են մեկնել բարձրաստիճան պաշտոնյաներ և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի անդամներ[37]։ Աղոթք է կատարվել Ռայիսիի համար[5]։ Պետական հեռուստատեսությունը հեռարձակել է աղոթքներ Ռաիսիի համար, իսկ Fars News գործակալությունը խրախուսել է հեռուստադիտողներին աղոթել Ռաիսիի անվտանգության համար[38]։
  • Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հայտարարել է, որ տեղյակ է միջադեպի մասին։ Ըստ Սպիտակ տան` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղեկացված է[39]։
  • Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է․ «Մեր մտքերն ու աղոթքները դեպքի վայրում գտնվող նախագահ Ռաիսիի, նախարար Ամիրաբդոլլահիանի և մնացած բոլորի հետ են։ Մինչ փրկարարական աշխատանքները շարունակվում են, Հայաստանը, որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն»[40]։
  • Թուրքիան 32 ալպինիստներից բաղկացած թիմ և վեց հատուկ տեխնիկա է ուղարկել Իրան՝ օգնելու Ռաիսիի ուղղաթիռի որոնմանը, հաղորդել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը[41]։
  • Եվրոպական միության ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը հայտարարել է, որ Եվրամիությունը Իրանի խնդրանքով կակտիվացնի Copernicus Emergency Management Services արբանյակային քարտեզագրման ծառայությունը[42][43]։
  • Ռուսաստանը պատրաստ է փրկարարներ ուղարկել Իրանի նախագահի ուղղաթիռը որոնելու համար, Tasnim-ին հայտնել է Թեհրանում ՌԴ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը[44]։

Նախագահի մահվան հաստատումից հետո

Ռաիսիի և մյուս ուղևորների մահվան հաստատումից հետո մի շարք երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և պաշտոնյաներ իրենց վշտակցությունն ու ցավակցություններն են հայտնել, այդ թվում՝ Աֆղանստանի վարչապետի պաշտոնակատար Հասան Ախունդը[45], Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը[46], Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը[47], Բանգլադեշի նախագահ Մուհամմեդ Շահաբուդդին[48] և վարչապետ Շեյխ Հասինան[49], Բոսնիայի Նախագահության անդամ Ժելկո Կոմշիչը[50], Չինաստանի նախագահ Սի Ցզինպին[51], Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելը[52], Եգիպտոսի Նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին[53], Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը[54], ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը[55], Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը[56], Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին[57], Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա Ալ Սուդանին[58], Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան[59], Ճապոնիայի կառավարության խոսնակ Յոսիմասա Հայաշին[60], Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը[61], Քուվեյթի վարչապետ Ահմադ Ալ-Աբդուլլա Ալ-Սաբահը[62], Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրին[63], Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը[64], Մալդիվների նախագահ Մուհամեդ Մուիզզուն[65][66], ՕՊԵԿ գլխավոր քարտուղար Հայթամ ալ-Գայսը[67], Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը[68][69], Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբաս[70], Ֆիլիպինների նախագահ Բոնգբոնգ Մարկոս[71], Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդա[72], Պորտուգալիայի վարչապետ Լուիս Մոնտենեգրոն[73], Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին[74], Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը[75], Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը և թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը[76], Շրի Լանկայի նախագահ Ռանիլ Վիկրեմեսինգհեն[77], Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան[78], Սուդանի ռազմական առաջնորդ Աբդել Ֆաթահ ալ Բուրհանը[79], Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը[80], Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը[81], ԱՄԷ նախագահ Մուհամեդ բին Զայեդ Ալ Նահյանը[82] և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն[83]։ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հեռուստատեսային հեռարձակման ժամանակ հույս է հայտնել, որ ապագա իրանական կառավարությունը «կհանձնվի տարածաշրջանի կայունացմանն ու խաղաղությանը»[84]։ Լիբանանում, Պակիստանում և Սիրիայում պաշտոնական սգո օրեր են հայտարարվել[85]։

Վթարին Իսրայելի մասնակցության մեղադրանքների ֆոնին[86][87] իսրայելցի պաշտոնյան հայտարարել է, որ Իսրայելը միջադեպին չի մասնակցել[88][89][90]։ Թեև կառավարության կողմից պաշտոնական արձագանք չի եղել, իսրայելցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ավիգդոր Լիբերմանը ասել է, որ դա դժվար թե ազդի Իսրայելի նկատմամբ Իրանի քաղաքականության վրա՝ հավելելով, որ «մենք արցունք չենք թափի» Ռաիսիի մահվան կապակցությամբ[91]։

Զինյալ կազմակերպություններ

Իրանի կողմից աջակցվող մի քանի իսլամիստ զինյալ կազմակերպություններ իրենց ցավակցությունն են հայտնել։ Եմենի հութիների ներքին գործերի նախարար Մուհամեդ ալ-Հութին ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին, ղեկավարությանը և զոհվածների ընտանիքներին։ Համասը հայտարարության մեջ սգում է «պատվավոր աջակցի» կորուստը[92]։ Հըզբոլլահը նույնպես սգացել է Ռաիսիին՝ նրան բնութագրելով որպես Դիմադրության առանցքի պաշտպան[93]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարզաղանի ուղղաթիռի վթար» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ