Գոսենսը հանդես է եկել տարբեր ակումբների երիտասարդական թիմերում։ 2012 թվականի հուլիսի 4-ին նա միացավ Վիտեսի ակադեմիային[3]։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց 2013 թվականի օգոստոսի 13-ին[4]։ 2014 թվականի հունվարի 14-ին Գոսենսը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվեց Դորդրեխտ։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց հունվարի 17-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Էքսելսիոր Ռոտերդամի դեմ խաղում[5][6]։ Առաջին գոլը խփեց փետրվարի 7-ին՝ Էմմենի դեմ խաղում[7][8]։ Իր առաջին մրցաշրջանում Գոսենսը անցկացրեց 20 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ և օգնելով Դորդրեխտին տեղափոխվել Էրեդիվիզի։
2014 թվականի մայիսի 29-ին Դորդրեխտը երկարաձգեց Գոսենսի վարձավճարը 1 տարով։ Առաջին հանդիպումը Էրեդիվիզիում գերմանացին անցկացրեց օգոստոսի 9-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Հերենվենի դեմ խաղում[9][10]։ Իր առաջին գոլը Նիդերլանդների առաջնությունում խփեց սեպտեմբերի 20-ին՝ Էքսելսիոր Ռոտերդամի դեմ խաղում[11][12]։ Դեկտեմբերի 20-ին նա գոլ խփեց Գրոնինգենի դեմ հանդիպման 83-րդ րոպեին՝ փրկելով իր թիմին պարտությունից[13]։ Դորդրեխտի կազմում Գրոսենսը անցկացրեց 53 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։
2015 թվականի հունիսի 4-ին Գոսենսը ազատ գործակալի կարգավիճակում միացավ Հերակլես Ալմելոյին[14][15]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 16-ին՝ փոխարինման մտնելով ՆԵԿ-ի դեմ խաղում[16]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում Գոսենսը խփեց սեպտեմբերի 23-ին՝ Նիդերլանդների գավաթի Վիտեսի դեմ խաղում[17]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2016 թվականի հուլիսի 28-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Արոկայի դեմ խաղում[18]։ Օգոստոսի 28-ին Գոսենսը գոլի հեղինակ դարձավ ԱԴՕ Դեն Հաագի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[19]։ 2017 թվականի ապրիլի 8-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Գո Ըհեդ Իգլզի դեմ խաղում[20]։ Հերակլեսի կազմում Գոսենսը անցկացրեց 70 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում Գոսենսը նշեց 2019 թվականի սեպտեմբերի 18-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով խմբային փուլի Դինամո Զագրեբի դեմ խաղում[36]։ Հոկտեմբերի 6-ին՝ Լեչեի դեմ խաղում գերմանացին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ 3-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[37]։ Չեմպիոնների Լիգայում իր առաջին գոլը խփեց դեկտեմբերի 11-ին՝ խմբային փուլի Շախտյոր Դոնեցկի դեմ խաղում[38][39]։ 2020 թվականի հունվարի 6-ին Գոսենսը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պարմայի դեմ խաղում[40]։ Հունվարի 11-ին նա գոլ խփեց Ինտեր Միլանի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[41][42]։