Ծնվել է 1925 թվականի սեպտեմբերի 16-ին Միսիսիպիի Բենա գյուղում։ Նա կիթառով զբաղվել է ազատ ժամանակ։ Որպես երաժիշտ Քինգը առաջին անգամ հանդես է եկել 1946 թվականին Մեմֆիսում, բայց մի քանի ամսվա ծանր կյանքից հետո նա վերադառնում է Միսիսիպի։ Նա որոշեց հաջորդ «ճամփորդությանը» ավելի լավ պատրաստվել, որը տեղի կունենա 2 տարի անց։ Սկզբանակն շրջանում նա աշխատեց ռադիոյում, որտեղ նրան սկսեցին անվանել «Բլյուզ երիտասարդը Բիլ Սթրիթից»[11]։ Այստեղ նա ծանոթանում է Տի-Բոուն Ուոկերի հետ, որը Քինգի մասին ասել է հետևյալը. «Առաջին անգամ լսելով նրան ես հասկացա, որ անգամ ինձ է պետք էլեկտրական կիթառ։ Անհրաժեշտ է, արժե գողանալ նրան»։Հետագա քայլը եղավ այն, որ Բի Բի Քինգը սկսեց հավաքել իր սեփական խումբը։ Այն բաղկացած էր հետևյալ անձանցից։
«Իմ կյանքը սովորական բլյուզային պատմություն է, չէ՞ որ բլյուզը սովորական երաժշտություն է, իսկ ես՝ սովորական մարդ։ Ես միայնակ մարդ եմ, և քիչ եմ խոսում, բառերը իմ ընկերները չեն։ Ես շփվում եմ երաժշտության, նոտաների, ձայների և ռիթմերի միջոցով։ Երաժշտությունը համազգային է, այն պետք չէ թարգմանել, նա քաղաքականությունից դուրս է»։