Jump to content

Կառլես Պուչդեմոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլես Պուչդեմոն
 
Կուսակցություն՝Junts per Catalunya?[1]
Մասնագիտություն՝քաղաքական ակտիվիստ, լրագրող և քաղաքական գործիչ
Դավանանքքրիստոնեական աթեիզմ[2][3]
Ծննդյան օրդեկտեմբերի 29, 1962(1962-12-29)[4][5][6] (61 տարեկան)
ԾննդավայրԱմեր[4]
Քաղաքացիություն Իսպանիա
ՀայրՇավյեր Պուչդեմոն Օլիվերաս[7]
ՄայրՆուրիա Կասամաժո[7]
ԱմուսինՄարչելա Տոպոր[8]
 
Կայք՝carlespuigdemont.cat
 
ԻնքնագիրИзображение автографа

Կառլես Պուչդեմոն ի Կազամաժո (կատ.՝ Carles Puigdemont i Casamajó; դեկտեմբերի 29, 1962(1962-12-29)[4][5][6], Ամեր[4]), կատալոնացի լրագրող և քաղաքական գործիչ, Կատալոնիայի ներկայիս (130-րդ) նախագահը։ Անդամակցում է Կատալոնական Եվրոպական դեմոկրատական կուսակցությանը (PDeCAT):

Ծնվել է Ամերում։ Լրագրողական կարիերան սկսել է հայրենի քաղաքում՝ աշխատելով տեղի մի քանի թերթերում։ Արդյունքում, դարձել է Կատալոնիայի նորությունների գործակալության տնօրեն, ինչպես նաև անգլալեզու «Catalonia Today» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր։ 1983 թվականից հանդիսանում է «Կոնվերգենցիա և Միություն» քաղաքական միավորման ակտիվիստ։ 2006 թվականին սկսել է իր քաղաքական կարիերան՝ «Կոնվերգենցիա և Միություն» (CiU) կուսակցությունից ընտրվելով Կատալոնիայի խորհրդարանի անդամ։

2011 թվականին ընտրվել է Ժիրոնայի քաղաքապետ։ 4 տարի անց դարձել է «Կատալոնիայի անկախացման օգտին հանդես եկող մունիցիպալիտետների ասոցիացիայի» նախագահ։

2016 թվականի հունվարի 10-ին դարձել է Կատալոնիայի կառավարության ղեկավար[9][10][11]՝ այդ պաշտոնում փոխարինելով Արթուր Մեսային։ Իշխանափոխությունը հնարավոր է դարձել «Միասին «Այո»» և «Ազգային միասնության թեկնածություն» կուսակցության ձեռքբերած համաձայնության հիման վրա[12][13]։ Հունվարի 14-ին ներկայացրել է Կատալոնիայի նոր կառավարությունը։

Տիրապետում է կատալոներենի, իսպաներենի, անգլերենի, ֆրանսերենի և ռումիներենի։

Ծանոթագրություններխմբագրել կոդը

Արտաքին հղումներխմբագրել կոդը

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլես Պուչդեմոն» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան