Mojang Studios (շվեդ.՝ mojäng), ընկերություն, որը զբաղվում է Xbox Game Studios-ին պատկանող համակարգչային խաղերի մշակմամբ։ Առավել հայտնի է որպես Minecraft խաղի մշակող։ Հիմնադրվել է 2009 թվականի մայիսին Մարկուս Պերսոնի կողմից։ 2014 թվականին 2,5 միլիարդ դոլարով գնվել է Microsoft ընկերության կողմից[2]։ Ընկերության գրասենյակը գտնվում է Ստոկհոլմում։
2009 թվականի մայիսին Մարկուս Պերսոնը հիմնադրել է «Mojang SBO» ընկերությունը։
Փաստացի ընկերությունը հիմնադրվել է միայն 2010 թվականի սեպտեմբերին Մարկուս Պերսոնի, Կառլ Մանեհի և Ջեյկոբ Պորսերի կողմից, քանի որ Պերսոնն ուզում էր Minecraft-ի շարունակական մշակման համար ունենալ սեփական ստուդիան։ Ստուդիան ստացել է նոր անվանում՝ «Mojang AB»[3]։
2014 թվականի սեպտեմբերին Microsoft ընկերությունը 2,5 միլիարդ դոլարով գնել է Minecraft խաղի իրավունքներն ու «Mojang» ստուդիան և Մարկուս Պերսոնը մի քանի այլ մշակողների հետ հեռացել է ընկերությունից[2]։
«Mojang» ընկերությունը իր 11-ամյակի կապակցությամբ հայտարարել է ամբողջական ռեբրենդինգի մասին և վերանվանվել «Mojang Studios»[4]։