Աբու Բաքր ալ-Բաղդադի

Աբու Բաքր ալ-Բաղդադի (անգլ.՝ Abu Bakr al-Baghdadi, արաբ․՝ أبو بكر البغدادي‎‎, ի ծնե՝ Իբրահիմ Ավադ Իբրահիմ ալ-Բադրի, արաբ․՝ إبراهيم عواد إبراهيم علي محمد البدري السامرائي‎‎, հուլիսի 28, 1971(1971-07-28), Սամարրա, Սալադինի նահանգ, Իրաք - հոկտեմբերի 27, 2019(2019-10-27)[1], Barisha, Կուրկինայի շրջան, Հարեմի գավառ, Իդլիբի մարզ, Սիրիա[2]), հանրահայտ ահաբեկիչ, ով եղել է առաջնորդը[3][4][5][6] միջազգային[7] իսլամիստական ահաբեկչական կազմակերպության, որը 2003 թվականից հայտնի է տարբեր անվանումներով («Ալ Քաիդա», «Իրաքի իսլամական պետություն», «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն»)։ Հռչակվել է այսպես կոչված՝ «Իսլամական պետության» խալիֆ[8][9]): Հայտարարություն է արել՝ մուսուլմաններին կոչ անելով հրաժարվել ժողովրդավարություն, խաղաղություն և այլ արևմտյան հասկացություններից։

Աբու Բաքր ալ-Բաղդադի
արաբ․՝ أبو بكر البغدادي‎‎
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 28, 1971(1971-07-28)
ԾննդավայրՍամարրա, Սալադինի նահանգ, Իրաք
Մահացել էհոկտեմբերի 27, 2019(2019-10-27)[1] (48 տարեկան)
Մահվան վայրBarisha, Կուրկինայի շրջան, Հարեմի գավառ, Իդլիբի մարզ, Սիրիա
ՔաղաքացիությունԻրաք Իրաք
ԻԼԻՊ
ԱզգությունԻրաք Իրաքցի
Մայրենի լեզուարաբերեն
ԿրոնԻսլամ
ԿրթությունԲաղդադի համալսարան (2006)
Մասնագիտությունimam, զորավար, բռնարար և ահաբեկիչ
Զբաղեցրած պաշտոններLeader of the Islamic State?
ԿուսակցությունԻԼԻՊ
ԱնդամությունLeader of the Islamic State? և ԻԼԻՊ
 Abu Bakr al-Baghdadi Վիքիպահեստում

2011 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը հայտարարել է, որ 10 միլիոն ամերիկյան դոլար կվճարի Աբու Բաքր ալ Բաղդադիի ձերբակալմանը կամ մահվանը հանգեցնող տեղեկատվության համար[10]։ 2017 թվականին այդ գումարի չափը հասցվել է 25 միլիոն ամերիկյան դոլարի[11]։

Բաղդադին կազմակերպել և անմիջականորեն մասնակցել է բազմաթիվ ոճրագործությունների (եզդիների ցեղասպանություն Իրաքում, համատարած սեքսուալ ստրկություն, համակարգված բռնաբարությունների, կտտանքների, մահապատիժների կազմակերպում և իրականացում)։ Նա դաժանությունը համարել է իրենց կազմակերպության քարոզչական ջանքերի բաղկացուցիչ մասը, և նրա կարգադրությամբ ստեղծվել ու տարածվել են սեռական ստրկության դրսևորումներ, մարմնամասերի կոտրատումով, քարկոծումով, հրկիզումով մահապատժներ պատկերող տեսահոլովակներ։ Հենց ինքն էլ ունեցել է անձնական օգտագործման մի քանի սեքս ստրկուհի։

2019 թվականի հոկտեմբերի 27-ին մահապարտի ժիլետը պայթեցնելու միջոցով Բաղդադին սպանել է իրեն ու իր երկու զավակներին[12], որպեսզի չընկնի ռեյդի դուրս եկած ամերիկյան հատուկ ջոկատայինների ձեռքը։ Նրա մարմինը ծով է նետվել[13][14]։ Իսլամական պետության ղեկավարությունը հաստատել է նրա մահը և նրան փոխարինող ընտրել Աբու Իբրահիմ ալ Հաշիմի ալ Քուրաշիին[15]։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբու Բաքր ալ-Բաղդադի» հոդվածին։