Եվա Գրին

Եվա Գաել Գրին (անգլ.՝ Eva Gaëlle Green, հուլիսի 6, 1980(1980-07-06)[2][3][4][…], Փարիզ, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի կինոյի թատրոնի դերասանուհի, մոդել։

Եվա Գրին
Հասակը168 սմ
Ծնվել էհուլիսի 5, 1980 (43 տարեկան)
ԾննդավայրՓարիզ, {{{2}}} Ֆրանսիա
ԿրթությունԴրամատիկական արվեստի Ուեբեր Դուգլասի ակադեմիա, Փարիզի ամերիկյան համալսարան, Ֆլորան դասընթացներ, École Internationale Bilingue- Victor Hugo School? և Lycée Fénelon Sainte-Marie?
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ազգություն{{{2}}} Ֆրանսիա
Կրոնքրիստոնեություն և հուդայականություն
ՄասնագիտությունԴերասանուհի
Ակտիվ շրջան2003–այժմ
ԺանրերԴրամա,
Մելոդրամա,
Ֆենտեզի
Ընտրանի"Երկնային արքայություն",
"Ոսկե կողմնացույց",
"Երազողները"
Ծնողներհայր՝ Վալտեր Գրին, մայր՝ Մառլեն Ժոբեր
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 1200692
ԿինոՊոիսկID 225974
imdb.com/name/nm1200692/

Եվա Գրինը դերասանական կարիերան սկսել է թատրոնում, այնուհետև տեղի է ունեցել նրա նորամուտը կինոյում՝ 2003 թվականին, «Երազողները» ֆիլմում։ Հանդիսատեսին հայտնի է «Երկնային արքայություն» («Kingdom of Heaven»), «Ոսկե կողմնացույց» («The Golden Compass»), «Երազողները» («The Dreamers»), «Կազինո Ռոյալ» («Casino Royale») և «Արսեն Լյուպեն» («Arsène Lupin»), «300 սպարտացիներ. Կայսրության ծաղկումը» («300: Rise of an Empire») ֆիլմերից։ BAFTA-ի հատուկ մրցանակի՝ «Ծագող աստղ»-ի դափնեկիր է։

Վաղ տարիները

Եվա Գրինը ծնվել է Փարիզում, զույգ քրոջից՝ Ջոյից, երկու րոպե առաջ։ Եվայի հայրը՝ Վալտեր Գրինը, ծագումով կիսով չափ շվեդ է, կիսով չափ ֆրանսիացի[6], աշխատում է ատամնաբույժ։ Մայրը հայտնի դերասանուհի է, հրեական ծագումով ալժիրյան ֆրանսուհի Մարլեն Ժոբեր[7][8], որը վերջին ժամանակներս զբաղվում է մանկական գրականությամբ։ Եվայի պապը հայտնի կինոօպերատոր Քրիստիան Բերգերն է, հորաքույրը՝ դերասանուհի Մարիկա Գրինը։

Գրինը իր ընտանիքը նկարագրում է որպես «բուրժուական»[9] և ասում, որ իր խայուրը շատ է տարբերվում իրենից[10]։

Գրինը սովորել է Փարիզի Ամերիկյան համալսարանում, անգլերեն լեզվի ուսումնասիրման հաստատությունում[11]։ Համալսարանում Գրինը հանգիստ աղջիկ էր[10] և հետաքրքրվում էր եգիպտոսագիտությամբ՝ 7 տարեկան հասակում Լուվր այցելելուց հետո։ 14 տարեկան հասակում, տեսնելով Իզաբել Աջանիին «Ադել Գ.-ի պատմությունը» ֆիլմում, Եվան որոշում է դերասանուհի դառնալ։ Նրա մայրը սկզբում վախենում էր, որ դերասանական կարիերան նրա համար բավականին ծանր կլինի, սակայն այնուհետև աջակցում է աղջկա նախասիրությունները[12]։

17 տարեկան հասակում Եվան լքում է Ֆրանսիան, որպեսզի անգլերեն լեզու ուսումնասիրի Ռամսգիտում, Քենթ կոմսությունում, իսկ այնուհետև վերադառնում է Փարիզ, որտեղ շարունաոկում է ուսուցումը ամերիկյան դպրոցում։ 1997 թվականից մինչև 2000 թվականը ընկած ժամանակատվածում Եվան դերասանական արվեստի և ռեժիսուրայի դասընթացներ է սովորել է մի շարք ուրիշ եվրոպական և ամերիկյան ամենահեղինակավոր համալսարաններում (Սուրբ Պավլի դպրոցը Փարիզում, Լոնդոնի Ուեբեր Դանգլի դրամատիկական արվեստի ակադեմիայում, Նյու Յորքի համալսարանին կից Տիշ արվեստի դպրոցում)։

Կարիերա

Թատրոն և կինո

Կրթություն ստանալուց հետո Գրինը վերադառնում է Փարիզ, որպեսզի սկսի դերասանական կարիերան։ Որպես դերասան Եվայի առաջին քայլերը դերերն էին մի քանի թատերական ներկայացումներում[12], ինչպիսին էին La Jalousie en Trois Fax (2001 թվական), որի համար նա անվանակարգվում է Մոլիերի մրցանակին և Turcaret (2002 թվական)[13]։ Ինչպես հետագայում խոստովանում է դերասանուհին, թատերական դպրոց հաճախելու ժամանակ նա խաղում էր բացառապես բացասական կերպարներ.

Եվա Գրինը Քովենտ Գարդեն թագավորական թատրոնում, 2007 թվական, փետրվար
Դա հիանալի միջոց է հաղթահարելու ամենօրյա զգացմունքները[14]։
-

Հենց թատրոնում է նրան նկատում հանրահայտ ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչին, որը հետագայում Գրինին անվանում է «անպարկեշտության աստիճանի գեղեցիկ»[15]։ Նա Գրինին հրավիրում է մասնակցելու իր «Երազողների» («The Dreamers») ֆիլմի նկարահանումներին։ Մերկության իմաստով գերանկեղծ Իզաբելի, շփացած փարիզուհու, որը հրապուրվում է կինոյով և ամոթխած ամերիկացիների ու իր եղբոր հետ սեքսուալ փորձառություններով, դերը ակնթարթորեն Եվային բերում է փառքի։ Քննադատները գովաբանում են Եվայի խաղը, նրանցից ոմանք, նույնիսկ, նրան համեմատում են Լիվ Թայլերի հետ[16]։ Դրամայի թողարկումից հետո, Գրինը «The Guardian» թերթին տված իր հարցազրույցում պատմում է, որ գործակալը և ծնողները հորդորում էին չնկարահանվել ֆիլմում, քանի որ նրանք երկյուղ էին կրում, որ Եվային կարող է սպասել «նույնպիսի ճակատագիր, ինչպիսին Մարիա Շնայդերինն էր»[17]։ Վերջինս ցավագին փորձ էր ձեռք բերել «Վերջին տանգոն Փարիզում» («Ultimo Tango a Parigi») դրամայի նկարահանումների ժամանակ[12]։ Ինքը՝ Գրինը, մերկ և սեքսուալ դրվագների նկարահանումների ժամանակ, իրեն կոմֆորտ էր զգում[18], սակայն շփոթված էր, երբ իր ընտանիքը դիտում է ֆիլմը[12]։

«Երազողները»-ից հետո Եվան նկարահանվում է ևս մեկ ֆրանսիական ֆիլմում՝ «Արսեն Լյուպեն» («Arsène Lupin»), որում կատարում է Կլարիսայի՝ Լյուպենի սիրուհու դերը։ Չնայած իր հերոսուհու նկատմամբ համակրանքին, Գրինը հայտարարում էր, որ նախընտրում է խաղալ ավելի բարդ կերպարներ։ Այնուհերև նրան հետևում է Հոլլիվուդում նկարահանվելու առաջարկ։

Հոլլիվուդյան կինոյում Եվայի նորամուտը հանդիսանում է ռեժիսոր Ռիդլի Սքոթի «Երկնային արքայություն» («Kingdom of Heaven», 2005 թվական) մեծամասշտաբ բեմադրությունը։ Դերասանուհին խաղում է Երուսաղեմի թագուհի Սիբիլայի դերը, որին սիրահարված է խաչակիր Բալիանը (Օռլանդո Բլում)։ Դերն ստանալու համար դերասանուհին ստիպված էր վեց անգամ կինոոփորձ անցնել և նա վարձվում է միայն ֆիլմի նկարահանումները սկսելուց մեկ շաբաթ առաջ։ Գրինը այդ գործընթացը նկարագրում է որպես «լարված և գրավիչ»։ Նաև Եվան, տպավորված ֆիլմի ոչմիարժեքութամբ[14], հիասթափված էր իր հերոսուհու էկրանին բավականին քիչ ներկայությամբ։ Շուտով, ռեժիսորական վարկածում նրա կերպարի բարդ սյուժետային դրվագների ավելացումից հետո, Գրինը բավարարվում է[19]։ Պատմական դրաման քննադատների կողմից խառն է ընդունվում, սական դերասանական կազմով նրանք տպավորված էին։ Ստեֆան Զախարեկը Salon.com կայքից, գովաբանում է նրա ելույթը և ասում. «Նա լիովին չգիտի, ինչ անել իր կերպարի անբնական երկխոսությունում, սակայն նա իրեն պահում է այնքան թագավորական, որ դուք այն չեք նկատի»[20]։ Նիվ Պիրսը BBC-ից, սակայն, նրա կերպարը անվանում է «կաղացող»[21]։

Հետագայում Եվան թեկնածու է հանդիսանում «Նվիրված այգեպանը» և «Սև խոլորձ» ֆիլմերում դերերի համար, սակայն դերերը բաժին են հասնում այլ դերասանների[12]։

Դերասանուհու հաջորդ ֆիլմը՝ «Կազինո Ռոյալ» («Casino Royale») մարտաֆիլմը, որտեղ նա վերամարմնավորվում է լեգենդար Ջայմս Բոնդի ընկերուհու Վեսպեր Լինդի, պրոդյուսերներ Մայքլ Ուիլսոն և Բարբարա Բրոկոլի, որոնք որոշել էին «թարմացնել» հանրահայտ «Գործակալ 007»-ի մասին սերիալը, Եվային գերադասեցին այլ աստղային անուններից։ Գրինին դերն առաջարկում են 2005 թվականի կեսերին, սակայն նա սկզբնապես հրաժարվում է[19]։ Հետագայում նա վերընթերցում է ֆիլմի սցենարը և հայտնաբերում, որ Վեսպերի խառնվածքը շատ ավելի խորիմաստ է Բոնդի այլ ընկերուհիներից և համաձայնվում է նկարահանվել[19]։ Գրինի դերասանական աշխատանքը շավ է ընդունվում։ «Entertainment Weekly»-ն նրան անվանում է «Բոնդի բոլոր ժամանակների լավագույն ընկերուհի»[22], իսկ IGN-ը նրան անվանում է «լավագույն ճակատագրական կին»[23]։ Վեսպերի դերի համար 2007 թվականին դերասանուհին արժանանում է «Empire» մրցանակի[24] և «Սատուրն» մրցանակի անվանակարգում։ Նույն թվականին, BAFTA մրցանակաբաշխությունում, նա շահում է մրցանակ «Ծագող աստղ» դասակարգում, ամբողջ տարվա ընթացքում ստեղծագործական նվաճումների համար[25]։

Եվա Գրինը, Ջունո Թեմպլը և Մարիա Վալվերդեն Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում, 2009 թվական

2007 թվականին Եվա Գրինը նկարահանվում է «Ոսկե կողմնացույց» ֆանտաստիկ հեքիաթի՝ Ֆիլիպ Պուլմանի «Սև սկիզբ» հանրահայտ գրքային սերիալի առաջին մասի էկրանավորումում։ Նա խաղում է վհուկների թագուհի Սերաֆինա Պեկկալայի դերը։ Բարձրությունից վախի պատճառով, նկարահանումների վերջին օրը դերասանուհին հրաժարվում է վերանկարահանել դրվագները, երբ նրա մոտ խնդիրներ առաջացան անվտանգության գոտու հետ կապված[26]։

Նույն թվականին նա հավանական թեկնածու է դիտվում «Ընտանեկան գաղտնիք» ֆիլմում դերակատհարման համար, սակայն դերը արդյունքում բաժին է ընկնում մեկ այլ ֆրանսիացի դերասանուհու՝ Սեսիլ դը Ֆրանսին[27]։ Բացի այդ, նա ծրագրում էր դեր ստանալ ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի «Հակաքրիստոս» ֆիլմում։ Թրիերը պնդում էր, որ Գրինը համաձայն էր նկարահանվել ֆիլմում, սակայն նրա գործակալները չթույլատրեցին ստորագրել պայմանագիրը։ Անգլո-ֆրանսիական դերասանուհի Շառլոտա Գենսբուրը հետագայում ստանում է դերը[28]։ Գրինը հետագայում ասում է, որ նա լավ հարաբերությունների մեջ էր Թրիերի հետ, «սակայն այդ ժամանակ մենք սկսեցինք խոսել մերկության, սեքսի և այլնի մասին։ Խոսակցությունը շատ հեռուն գնաց․․․ դա իմ երազանքն էր աշխատել նրա հետ, սակայն դա ամոթ էր, որ դա այդ ֆիլմի ժամանակ էր, որը համարյա տեղի ունեցավ։ Ես համոզված եմ, որ չարժեմ այնքան, որ աշխատեմ այդ ֆիլմում»[29]։

2009 թվականին Գրինը հայտնվում է «Ֆրանկլին» («Franklyn») ֆիլմում, որտեղ նա խաղում է Էմիլիայի դերը[30], որը տառապում է անձի երկատվածությամբ[31]։ Գրինի դերասանական խաղը սառն է ընդունվում քննադատների կողմից։ Դերեկ Էլլին թույլ է գնահատում դերասանների ընտրությունը, հայտարարելով, որ «Գրինը չկարողացավ վառ ցուցադրել իր երկակի դերը»[32]։ Նույն թվականին նա նկարահանվում է «Ճեղքվածքներ» («Cracks») անկախ ֆիլմում, որտեղ նա խաղում է ուսոուցչուհի Միսս Ջիի դերը, որը վեց աղջիկ երեխաների խնամակալում է դպրոց-ինտերնատում[26]։

2011 թվականին Եվա Գրինը աշխատում է «Կամելոտ» («Camelot») հեռուստասերիալում, որտեղ նա հանդես է գալիս փերի Մորգանայի կերպարում[33]։ Գրինը իր հերոսուհու մասին ասում է․ «Դա այսպիսի խորհրդանշական պատմություն է և դու ունես 10 դրվագ, որպեսզի ուսումնասիրես կերպարը։ Դա ընկերուհու դեր չէ, որին դուք կարող եք խաղալ կինոյում։ Դա իրական հաստատակամ խառնվածք է»[34]։

Նույն թվականին Գրինը ստանում է վհուկ Անժելիկա Բուշարի դերը «Մռայլ ստվերներ» տրագիկոմեդիայում, որտեղ նկարահանման հրապարակում նրա խաղընկերներն է հանդիսանում Ջոնի Դեփը[35]։ Հենց այս ֆիլմի առնչությամբ լուրեր են տարածվում Գրինի և Դեփի սիրավեպի մասին[36], որի հետևանքով վերջինս բաժանվում է Վանեսա Պարադիից[37]։ Ինքը՝ Եվան, հերքում է ադ լուրերը[38]։

Մոդելի կարիերա

Որպես մոդել Եվա Գրինը համագործակցել է այնպիսի հանրահայտ ընկերությունների հետ, ինչպիսին են «Լանկոմ» («Lancôme»), «Էմպորիո Արմանի» («Emporio Armani») և Քրիստիան Դիոր («Christian Dior»)[7]: Բացի այդ նրան կարելի է տեսնել «Հեյնիկեն» («Heineken»)[39] և «Midnight Poison» օծանելիքի[11][40] տեսահոլովակներում։ Հայտնվել է բազմաթիվ ամսագրերի կազմի վրա, այդ թվում «Վոգ» («Vogue»)[41], «L'Officiel»[42], «MAX»[43], «GQ»[44] և այլն։

Անձնական կյանք

Մարտոն Չոկաշի հետ «Երկնային արքայություն» ֆիլմի նկարահանման հրապարակում հանդիպումից հետո, Եվան նրա հետ հանդիպում է 5 տարվա ընթացքում։ 2009 թվականին զույգը հայտարարում է հարաբերությունների խզման մասին[45]։

Գրինը իրեն համարում է նյորդ՝ մտավոր գործունեությամբ զբաղված մարդ․

Երբ մարդին առաջին անգամ ծանոթանում են ինձ հետ, նրանք ինձ գտնում են բավականին սառը։ Ես ինձ պահում եմ տարածության վրա և ես մտածում եմ, որ ահա ինչի համար է ինձ ձգում դերասանական վարպետությունը։ Դա ինձ թույլ է տալիս կրել դիմակ։
-

Գրինը հետաքրքրություն է արտահայտել թատրոն վերադառնալու մասին[18]։ Նա պատմում է, որ չի ծրագրավորում աշխատել Հոլլիվուդում«Հոլլիվուդի հետ խնդիրը նրանում է, որ կինոընկերությունները շատ հզոր են, նրանք ազդում են ավելի ծանր, քան ռեժիսորները։ Իմ նպատակը, տվյալ պահին, ուղղակի լավ սցենար գտնելն է։»

Եվա Գրինը աջակցում է ՅՈՒՆԻՍԵՖ-ին[26]։

2007 թվականին Գրինը ըստ «Empire» ամսագրի[46] վեցերորդն է ճանաչվում է «բոլոր ժամանակների սեքսուալ կինոաստղ»-երի շարքում։ 2011 թվականին, ըստ «Los Angeles Times Magazine»-ի վարկածի, Գրինը զբաղեցնում է 18-րդ տեղը կինոյի 50 ամենագեղեցիկ կանանց ցուցակում[47]։

Ֆիլմագրություն

ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումըԴերըԺանրՌեժիսորԽաղընկերներ
2003ԵրազողներըThe DreamersԻզաբելէրոտիկ դրամա,
Մելոդրամա
Բեռնարդո ԲերտոլուչիՄայքլ Փիթ,
Լուի Գարել,
Աննա Չենսելոր,
Ռոբեն Ռենուչի
2004Արսեն ԼյուպենArsène LupinԿլարիս դե Դրե-ՍուբիսՄարտական,
Մելոդրամա,
Քրեական,
Դետեկտիվ,
Արկածային
Ժան-Պոլ ՍալոմՌոմեն Դյուրիս,
Քրիստին Սքոթ Թոմաս,
Պասկալ Գրեգորի,
Ռոբեն Ռենուչի
2005Երկնային արքայությունKingdom of HeavenՍիբիլլաՄարտական,
Դրամա,
Արկածային,
Ռազմական,
Պատմական
Ռիդլի ՍքոթՕրլանդո Բլում,
Մարտոն Չոկաշ,
Դևիդ Տյուլիս,
Ղասան Մասուդ
2006Կազինո ՌոյալCasino RoyaleՎեսպեր ԼինդՄարտական,
Թրիլեր,
Քրեական
Մարտին ՔեմփբելԴենիել Կրեյգ,
Մադս Միքելսեն,
Ջուդի Դենչ,
Ջեֆրի Ռայթ
2007Ոսկե կողմնացույցThe Golden CompassՍերաֆինա ՊեկալաՖենտեզի,
Արկածային,
Ընտանեկան
Քրիս ՎայցՆիկոլ Քիդման,
Դանիել Քրեյգ,
Դակոտա Բլյու Ռիչարդս,
Բեն Ուոկեր,
Ֆրեդի Հայմոր
2008ՖրանկլինFranklynԷմիլիա/ՍալլիՖանտաստիկ,
Ֆենտեզի,
Թրիլեր,
Դրամա
Ջերալդ ՄակՄորոուՌայան Ֆիլիպ,
Սեմ Ռայլի,
Բերնարդ Հիլ,
Ջեյմս Ֆոլկներ
2009ՃեղքվածքներCracksՄիսս ՋիԴրամաՋորդան ՍքոթՋունո Թեմպլ,
Մարիա Վալվերդե,
Իմոջեն Պուտս,
Էլի Նան
2010ՈրովայնWombՌեբեկկաՖանտաստիկ,
Դրամա,
Մելոդրամա
Բենեդեկ ՖլիգաուֆՄեթ Սմիթ,
Լեսլի Մենվիլ,
Փիթեր Ուայտ,
Իշտվան Լենար
2011Վերջին սերը Երկրի վրաPerfect SenseՍյուզենՖանտաստիկ,
Դրամա,
Մելոդրամա
Դևիդ ՄակՔենզիՅուեն ՄակԳրեգոր,
Լորեն Թոմպանի,
Կոնի Նիլսեն,
Դենիս Լոսոն
2011ԿամելոտCamelotՄորգանաՖենտեզի,
Դրամա,
Պատմական
Միկաել Սալոմոն
Ստեֆան Շվարց
Կիարան Դոնելի
Ջոզեֆ Ֆայնս,
Ջեյմի Կեմպբել Բաուեր,
Տեմսին Էգերտոն,
Փիթեր Մունի,
Ֆիլիպ Ուինչեսթեր
2012Մռայլ ստվերներDark ShadowsԱնժելիկա ԲուշարՖենտեզի,
Մելոդրամա,
Կատակերգություն
Տիմ ԲյորտոնՋոնի Դեփ,
Միշել Պֆայֆեր,
Հելենա Բոնեմ Քարթեր,
Ջեքի Էրլ Հեյլի
2013ԿալլասCallasՄարիա ԿալլասԿենսագրական
2014Սպիտակ թռչունը փոթորկի մեջWhite Bird in a BlizzardԵվա ԿոննորԹրիլեր,
Դրամա
Գրեգ ԱրակիՇեյլին Վուդլի,
Քրիստոֆեր Մելոնի,
Ջեյկոբ Արտիստ,
Շայլո Ֆերնանդեզ
2014300 սպարտացիներ. Կայսրության ծաղկումը300: Rise of an EmpireԱրտեմիսիաՄարտական,
Դրամա
Նոամ ՄուրոՌոդրիգո Սանտորո,
Սալիվան Ստեպլտոն,
Ջեք Օ’Կոնել,
Գանս Մետիսոն
2014Մեղքերի քաղաք 2․ Կին, որի համար կարելի է սպանելSin City: A Dame to Kill ForԷվա Լորդմարտաֆիլմ,
թրիլեր
Ֆրենկ Միլլեր
Ռոբերտ Ռոդրիգես
Ջեսիկա Ալբա,
Միքի Ռուրկ,
Բրյուս Ուիլիս
2015ՓրկությունThe SalvationՄադլենավեսթերնՔրիսթիան ԼևրինգՄաքս Միկելսոն,
Ջեֆրի Դին Մորգան
2014-2015Սարսափ հեքիաթներPenny DreadfulՎանեսա Այզդրամա,
սարսափ,
թրիլեր
Ջոն ԼոգանՌիվ Կարնի,
Թիմոթի Դալթոն,
Ռորի Կիներ
2016Տարօրինակ երեխաների տունPeregrine's Home for PeculiarsՄիսս ՊերեգրինֆանտաստիկՊետեր Չերնին,
Ջենո Տոպինգ
Ասա Բաթերֆիլդ,
Սամուել Լի Ջեքսոն,
Էլիսոն Ջեննի

Պարգևներ և անվանակարգումներ

Ցուցակը բերված է համաձայն IMDb.com կայքի[48]։

ՊարգևԹվականԱնվանակարգՖիլմԱրդյունք
Սատուրն2007Երկրորդ պլանի լավագույն դերասանուհիԿազինո ՌոյալԱռաջադրված
BAFTA2007Ծագող աստղՀաղթանակ
Empire Awards2007Լավագույն կանացի նորամուտԿազինո ՌոյալՀաղթանակ
Եվրոպական կինոակադեմիաի մրցանակ2004Լավագույն դերասանուհիԵրազողներըԱռաջադրված
IFTA2007Լավագույն մեջազգային դերասանուհիԿազինո ՌոյալԱռաջադրված
National Movie Awards2007Լավագույն կանացի դերակատարումԱռաջադրված
Teen Choice Awards2005Ֆիլմի ընտրություն․ Համբույր (Օռլանդո Բլումի հետ)Երկնային արքայությունԱռաջադրված
Ֆիլմի ընտրություն․ Սիրային տեսարան․ (Օռլանդո Բլումի հետ)Առաջադրված

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվա Գրին» հոդվածին։