Զուզանա Չապուտովա

Զուզանա Չապուտովա (սլովակ.՝ Zuzana Čaputová, հունիսի 21, 1973(1973-06-21)[2], Բրատիսլավա, Չեխոսլովակիա[3][4]), սլովակ իրավաբան, հասարակական և քաղաքական գործիչ։

Զուզանա Չապուտովա
սլովակ.՝ Zuzana Čaputová[1]
Դիմանկար
Ծնվել էհունիսի 21, 1973(1973-06-21)[2] (50 տարեկան)
ԾննդավայրԲրատիսլավա, Չեխոսլովակիա[3][4]
Քաղաքացիություն Չեխոսլովակիա և  Սլովակիա
ԿրթությունԲրատիսլավայի Յա․ Կոմենսկու անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1996) և Կոմենսկու անվան համալսարան (1996)[5]
Մասնագիտությունիրավաբան, քաղաքական գործիչ, ակտիվիստ, բնապահպան և փաստաբան
ԱմուսինIvan Čaputa?[6]
Զբաղեցրած պաշտոններPresident of Slovakia?
ԿուսակցությունProgressive Slovakia?[4]
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Zuzana Čaputová Վիքիպահեստում

Սլովակիայի Հանրապետության 5-րդ նախագահ։ Պաշտոնավարում է 2019 թվականի հունիսի 15-ից[19]։

Կենսագրություն

1996 թվականին Զուզանան ավարտել է Բրատիսլավայի Կոմենսկու անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Չապուտովա եղել է Պեզինոկ քաղաքի վարչակազմի ղեկավարի տեղակալ, երկար տարիներ աշխատել է VIA IURIS քաղաքացիական ասոցիացիայում։ 2016 թվականին ստացացել է Goldman բնապահպանական մրցանակ։

Նա հանդիսանում է «Առաջադեմ Սլովակիա» սոցիալ-լիբերալ կուսակցության հիմնադիրներից և փոխնախագահներից մեկը։

Չապուտովան ամուսնալուծված է, ունի երկու դուստր։

2019 թվականին ընտրվել է Սլովակիայի նախագահ և Չեխոսլովակիայի փլուզումից հետո կդառնա անկախ Սլովակիայի առաջին կին նախագահը։

Մրցանակներ

2016 թվականին Պեզինոկի աղբավայրի վերաբերյալ վճռական առաջնորդոության համար Չապուտովան արժանացել է Գոլդման բնապահպանական մրցանակի[20]։ Այս մրցանակի դափնեկիրներն ընտրվում են միջազգային ժյուրիի և աշխարհի տարբեր փորձագետների կողմից։ Գոլդմանի մրցանակը Չապուտովային հանձնվեց Սան Ֆրանցիսկոյում։ Նրա երկար ու հաղթական պայքարը համեմատվել է ամերիկացի Էրին Բրոկովիչի հետ[21]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զուզանա Չապուտովա» հոդվածին։