Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվա

Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվա (պորտ.՝ Luiz Inácio Lula da Silva, հոկտեմբերի 27, 1945(1945-10-27)[2][3][4], Կաետես, Պերնամբուկու, Բրազիլիա), բրազիլացի պետական և քաղաքական գործիչ, Բրազիլիայի նախագահ 2003 թվականի հունվարի 1-ից մինչև 2011 թվականը։ 2022 թվականի համընդհանուր ընտրություններում երրորդ անգամ ընտրվել է Բրազիլիայի նախագահ և կստանձնի այդ պաշտոնը 2023 թվականի հունվարի 1-ին։

Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվա
Luiz Inácio Lula da Silva
Դրոշ
Դրոշ
(35-րդ) Բրազիլիայի նախագահ
Դրոշ
Դրոշ
հունվարի 1, 2003 - հունվարի 1, 2011
ՆախորդողՖերնանդու Էնրիկե Կարդոզու
ՀաջորդողԴիլմա Ռուսեֆ
 
Կուսակցություն՝Աշխատավորների կուսակցություն[1]
Մասնագիտություն՝արհմիութենական գործիչ, քաղաքական գործիչ և turner
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օրհոկտեմբերի 27, 1945(1945-10-27)[2][3][4] (78 տարեկան)
ԾննդավայրԿաետես, Պերնամբուկու, Բրազիլիա
Քաղաքացիություն Բրազիլիա[5]
Ի ծնե անունպորտ.՝ Luiz Inácio da Silva
ՀայրAristides Inácio da Silva?
ՄայրEurídice Ferreira de Melo?
ԱմուսինMaria de Lurdes da Silva?[6], Մարիզա Լետիսիա Լուլա դա Սիլվա և Rosângela Lula da Silva?
ԶավակներՄարկոս Կլաուդիու Լուլա դա Սիլվա և Ֆաբիո Լուիզ Լուլա դա Սիլվա
 
Կայք՝lula.com.br
 
ԻնքնագիրИзображение автографа
 
Պարգևներ

Հարավային խաչի շքանշան

Բրազիլիայի աշխատավորական կուսակցության համահիմնադիր և պատվավոր նախագահն է։ Հինգ անգամ մասնակցել է նախագահական ընտրություններին, որոնցից երեքում ձախողվել է՝ 1989, 1994 և 1998 թվականներին։ 2002 թվականին ընտրվել է նախագահ, իսկ 2006 թվականին վերընտրվել այդ պաշտոնում։

2017 թվականին Սիլվան մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի և փողերի լվացման մեջ և դատապարտվել 9,5 տարվա ազատազրկման[7], դառնալով առաջին նախագահը Բրազիլիայի պատմության մեջ, որը քրեական պատասխանատվության է ենթարկվել երկրի նոր սահմանադրության ընդունումից հետո[7]։ 2021 թվականի ապրիլին դատավճիռն անվավեր է ճանաչվել Բրազիլիայի գերագույն դատարանի կողմից։

Կենսագրություն

Լուիս Ինասիու դա Սիլվան ծնվել է 1945 թվականի հոկտեմբերի 27-ին Բրազիլիայի Կաետես քաղաքում։ Եղել է Արիստիդիս Ինասիու դա Սիլվայի և Էդրիդիս Ֆերեյրա դի Մելուի ընտանիքի ութ երեխաներից յոթերորդը։ Նրա ծնունդից երկու շաբաթ հետո վերջինիս հայրը տեղափոխվել է Սանտուս։ 1952 թվականի դեկտեմբերին, այն ժամանակ, երբ Լուիսը ընդամենը յոթ տարեկան էր, նրա մայրը որոշեց տեղափոխվել Սանտուս՝ ամուսնու մոտ։ Հասնելով տեղ բացահայտվեց, որ իր Լուիսի հայրը Սանտուսում ստեղծել է երկրորդ ընտանիք՝ և երկու ընտանիքները ստիպված եղան ապրել միմյանց հետո։ Շուտով ապագա նախագահի հայրը դարձավ հարբեցող և 1978 թվականին մահացավ։

Լուիս Ինասիու դա Սիլվան երբեք հաջորդական և համակարգված կրթություն չի ստացել։ Մինչև տաս տարեկանը նա չի կարողացել կարդալ և գրել, քանի որ չորրորդ դասարանից ստիպված է եղել լքել դպրոցը և ընտանիքի կարիքները հոգալու համար 12 տարեկանից սկսել է աշխատել։ Նրա աշխատանքային կյանքը սկսվել է 12 տարեկանում, երբ վերջինս աշխատանքի ընդունվեց մի փողոցային վաճառականի մոտ, ով կոշիկ էր վաճառում։ 14 տարեկան Լուիսն աշխատանքի է ընդունվել պղնձի վերամշակման գործարանում։

19 տարեկան հասակում նա կորցրել է իր ձախ ձեռքի ճկույթը՝ դժբախտ պատահարի հետևանքով։ Ձեռքի մատը կորցնելուց հետո նա դիմել է մի քանի հիվանդանոցների, սակայն որևէ արձագանք չի ստացել։ Բրազիլիայում դիկտատուրայի հաստատումից հետո Լուիսը փոխեց իր քաղաքական հայացքները՝ դառնալով ձախակողմյան ընդդիմադիր ուժ։

1969 թվականին նա ամուսնացել է Մարիա դի Լուրդիսի հետ, ով նույն տարում մահանում է հեպատիտից։ 1974 թվականին Լուիսն ամուսնացել է Մարիզե անունով մի այրու հետ, որից հետագայում ունենում է երեք որդի (բացի այդ, Մարիզան առաջին ամուսնությունից ուներ մեկ որդի)։

Ծանոթագրություններ