Լուի Պաստյոր

Լուի Պաստյոր (ֆր.՝ Louis Pasteur, դեկտեմբերի 27, 1822(1822-12-27)[1][2][3][…], Դոլ, Բուրբոնների վերականգնում[4][5] - սեպտեմբերի 28, 1895(1895-09-28)[1][3][6][…], Castle of Villeneuve-l'Étang, Մարն-լա-Կոկետ[7][5]), ֆրանսիացի միկրոկենսաբան և քիմիկոս, Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1881)։ Ուսումնասիրելով մարդու բազմաթիվ ախտածին մանրէներ և հիվանդություններ՝ Պաստյորը հիմնադրեց իմունաբանությունը և միկրոկենսաբանությունը։ Նրա անունն է կրում իր կողմից հայտնաբերված պաստերիզացում երևույթը։ Նա շատ տաղանդավոր մարդ էր, հրապուրվել էր քիմիայով և 27 տարեկան հասակում արդեն պրոֆեսոր էր։ Նրա ուսումնասիրություններն ու հայտնագործությունները հիացնում էին գիտնականներին։ Եվ ոչ ոք չէր էլ կռահում, որ շուտով նա թողնելու է քիմիան և հետազոտություններ է կատարելու միանգամայն այլ բնագավառում։

Լուի Պաստյոր
Louis Pasteur
Ծնվել էդեկտեմբերի 27, 1822(1822-12-27)[1][2][3][…]
Դոլ, Բուրբոնների վերականգնում[4][5]
Մահացել էսեպտեմբերի 28, 1895(1895-09-28)[1][3][6][…] (72 տարեկան)
Castle of Villeneuve-l'Étang, Մարն-լա-Կոկետ[7][5]
բնական մահով[5]
Գերեզման[5][8] և Փարիզի Աստվածամոր տաճար[8]
Քաղաքացիություն Ֆրանսիա[5]
Ազգությունֆրանսիացի
Դավանանքկաթոլիկ
Մասնագիտությունմանրէաբան, քիմիկոս, համալսարանի դասախոս, կենսաքիմիկոս, գյուղատնտես, բնագետ, կենսաբան, վիմագրող, արվեստագետ և բուսաբան
Հաստատություն(ներ)Ստրասբուրգի համալսարան[5], Լիլի համալսարան[9][5], Բարձրագույն նորմալ դպրոց[5], Տեխնոլոգիական համալսարան Lille[5], Լիլի համալսարան, Պաստերի ինստիտուտ և Լիլի գիտության և տեխնիկայի համալսարան
Գործունեության ոլորտքիմիա[5] և մանրէաբանություն[5]
Պաշտոն(ներ)seat 17 of the Académie française?
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն[10], Փարիզի գիտափիլիսոփայական միություն[5], Լիլի գիտությունների, գյուղատնտեսության և արվեստների ընկերություն[5], Ֆրանսիական ակադեմիա[5][11], Լինչեի ազգային ակադեմիա[5], Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[5], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[12][5], Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա[5], Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա[5], Հունգարիայի գիտությունների ակադեմիա[5], Կոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն[5], Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա[5], Ֆրանսիական գիտությունների ակադեմիա[5][13], Կրթության բարեկամների Պոզնանի ընկերություն[5], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[5], Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[5], Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա[5], Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա[14][5], Ազգային բժշկական ակադեմիա[5] և Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա[5]
Ալմա մատերԲարձրագույն նորմալ դպրոց (1845)[5], Սենտ-Լուիսի լիցեյ[5] և Փարիզի համալսարան
Գիտական աստիճանբժշկության դոկտոր, բնական գիտությունների դոկտոր, պատվավոր դոկտոր և փիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[15][5][16]
Գիտական ղեկավարAntoine Jérôme Balard?[5]
Եղել է գիտական ղեկավարVictor Babeș?, Պիեռ Պոլ Էմիլ Ռու, Albert Calmette?, Նիկոլայ Գամալեյա և Étienne Wasserzug?
Հայտնի աշակերտներՇառլ Ֆրիդել[5], Charles Chamberland?[5] և Պիեռ Պոլ Էմիլ Ռու[5]
Պարգևներ
Ամուսին(ներ)Մարի Պաստյոր[5]
Երեխա(ներ)Marie-Louise Pasteur?[5] և Jean-Baptiste Pasteur?
ՀայրJean-Joseph Pasteur?[5]
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Pasteur
Ստորագրություն
Изображение автографа
 Louis Pasteur Վիքիպահեստում
Պաստյորի հուշարձանը Փարիզում
Պաստյորի ինստիտուտը Փարիզում

Կենսագրություն

Լուի Պաստյորը ծնվել է Ֆրանսիայի արևելքում՝ Դոլ քաղաքում[25], կաշեգործի ընտանիքում։ Հայրը՝ Ժան-Ժոզեֆ Պաստյորը, ժամանակին մասնակցել էր Նապոլեոն Բոնապարտի ռազմական արշավանքներին, ճակատամարտերին[26]։

Լուին մանկությունն անց է կացրել Շվեյցարիայի հետ սահմանին մերձ Արբուա քաղաքում։ Այստեղ էլ հաճախել է դպրոց, այնուհետև՝ քոլեջ, որտեղ, չնայած տարիքով ամենփոքրը լինելուն, ջանասիրության, ընթերցասիրության, խելքի, ուշիմության շնորհիվ դարձել է դասախոսի օգնական։ Ի դեպ, դեռ վաղ հասակում դրսևորել է նաև նկարչի ու գրողի անուրանալի ձիրքեր, սակայն հետագայում չի զարգացրել դրանք՝ իրեն լիովին նվիրելով գիտությանը։

Ուսումը շարունակել է Բզանսոնում, այնուհետև՝ Փարիզում՝ լավագույն ուսումնական հաստատության համարում ունեցող Էկոլ նորմալ բարձրագույն դպրոցում (եղել է համբավավոր բնագետներ, պրոֆեսորներ Դյումայի և Բալարդի ուսանողը)։ Ուսումնառությունն ավարտելով՝ որոշ ժամանակ ֆիզիկա է դասավանդել Դիժոնի ավագ դպրոցում։ 1849 թվականին մեկնել է Ստրասբուրգ, որտեղ հաջողությամբ պաշտպանել է դոկտորական իր ատենախոսությունը։ Այդ նույն տարում ամուսնացել է Ստրասբուրգի համալսարանի ռեկտորի դստեր՝ Մարի Լորանի հետ, ունեցել են հինգ երեխա, որոնցից երեքը վաղ հասակում մահացել են որովայնային տիֆից (ի դեպ, անձնական այդ ողբերգությունն է դրդել, որ նա խորամուխ լինի մանրէաբանության մեջ)։

1854 թվականին Ստրասբուրգից ընտանիքով մեկնել է Լիլ՝ վերաբացելու տեղի համալսարանը։ Երեք տարի անց էլ նշանակվել է Փարիզի Էկոլ նորմալ բարձրագույն դպրոցի ուսումնական աշխատանքների գծով ղեկավար։ 1857 թվականը Լուի Պաստերի կյանքում նշանավորվել է նաև նրանով, որ վերջապես հրապարակել է ֆերմենտացիայի (խմորման) և նյութերի քայքայման բնագավառներում իր կատարած ուսումնասիրությունների արդյունքները։ Նա հետազոտել է հետվակցինային իմունիտետի երևույթը, հայտնաբերել մի շարք վակցիններ, այդ թվում՝ կատաղության, սիբիրախտի, խոլերայի դեմ։ Հայտնագործել է նաև բակտերիաների աճեցման մեթոդներ, առաջինը կիրառել հեղուկ միջոցներ։ Իր մեծարժեք հայտնագործությունների, անձնվեր աշխատանքի համար Լուի Պաստյորը արժանացել է Պատվո լեգեոնի ասպետի բարձր կոչման, դարձել աշխարհի մի շարք երկրների գիտական հաստատությունների, կազմակերպությունների պատվավոր անդամ[27]։

Նշանավոր գիտնականը մահացել է 1895 թվականին, Փարիզի Սեն Կլու արվարձանում։ Թաղվել է Փարիզի Աստվածամոր տաճարում։ Հետագայում նրա աճյունը տեղափոխվել և վերահուղարկավորվել է Ֆրանսիայի մայրաքաղաքի Լուի Պաստյորի անվան ինստիտուտի մոտ հատուկ այդ նպատակով կառուցված մատուռում։

Գիտական աշխատանքը

Պաստյորը հռչակվել է առաջին հերթին գինեթթվի երկու էնանտոմորֆ բյուրեղային ձևերի հայտնագործման շնորհիվ (1848 թ.)[28]: Նա առաջինն է առաջ քաշել այն վարկածը, որ գոյություն ունեն էնանտիոմերներ՝ իզոմերներ, որոնք միմյանցից տարբերվում են այնպես, ինչպես առարկան և դրա հայելային արտացոլանքը:Այս հայտնագործությամբ հիմք է դրվել գիտության մի նոր ճյուղի՝ ստերեոքիմիայի[29]։ 1857-1868 թվականներին նա նվիրվել է խմորման գործընթացների ուսումնասիրությանը, բացահայտել ու ցույց տվել, որ խմորումը՝ ֆերմենտացիան, միկրոբների ազդեցության հետևանք է։ Այդ ուսումնասիրությունների արդյունքում զարգացրել է սննդամթերքը ջերմային մշակման ենթարկելու միջոցով դրա տևական պահպանությունն ապահովելու մեթոդը, որը հայտնագործողի իսկ անունով ստացել է պաստերիզացիա անվանումը, ինչպես նաև ժխտել է միկրոբների ինքնավերականգնման տեսությունը։

Սակայն առավել մեծարժեք են համարվում Լուի Պաստյորի հայտնագործությունները բակտերիոլոգիայի և վիրուսոլոգիայի բնագավառներում, հայտնագործություններ, որոնց գագաթնակետը հանդիսացավ մարդապաշտպան առաջին վակցինի ստեղծումը։ Այդ ուսումնասիրությունները նա իրականացրել է 1881-1885 թվականներին։ Արդեն իսկ 1885 թվականին վակցինը առաջին անգամ հաջողությամբ կիրառվել է կենդանի մարդուն կատաղությունից բուժելու նպատակով։

Պաստյորի իրականացրած աշխատանքները միաժամանակ լավագույն նմուշօրինակ են ծառայում քիմիայի, անատոմիայի, ֆիզիկայի բնագավառներում հիմնարար և կիրառական ուսումնասիրությունները համակցելու առումով։

Կարևորագույն իրադարձություններ

  • 1848 թ. - գինեթթվի օպտիկականորեն ակտիվ իզոմերների վերաբերյալ ուսումնասիրությունների հրապարակում
  • 1862 թ. ապրիլի 20 - պաստերացման առաջին հաջող փորձի իրականացում (Կլոդ Բեռնարի հետ համատեղ)
  • 1885 թ. հունիսի 6 - կատաղության դեմ վակցինի առաջին կիրառում։ Դեղը ներարկվել է իննամյա Ժոզեֆ Միստերին, որին կծել էր կատաղած շունը։ Վակցինի ներարկման շնորհիվ հնարավոր է եղել փրկել տղայի կյանքը։
  • 1895 թ. - Լուի Պաստյորին շնորհվել է Լևենհուկի մեդալ, որը բարձրագույն պարգևն է միկրոկենսաբանների շրձանում։

Ուշագրավ փաստեր

  • Պաստյորը ողջ գիտակից կյանքի ընթացքում զբաղվել է կենսաբանությամբ, բուժել հիվանդների՝ չունենալով ո՛չ կենսաբանի և ո՛չ էլ բժշկի կրթություն[30].
  • Ճանաչված նկարիչ Ժան-Լեոն Ժերոմը, ծանոթանալով Լուի Պաստյորի պատանեկան տարիների նկարչական աշխատանքներին, գոհունակություն է հայտնել, որ նա ընտրել է գիտնականի, և ոչ թե նկարչի մասնագիտությունը, և այդպիսով ինքն ազատվել է շատ ուժեղ մրցակցից։
  • 1868 թվականին՝ 45 տարեկան հասակում, Պաստյորն ունեցավ արյան զեղում ուղեղում, և նա հաշմանդամ դարձավ. ձախ ձեռքը լիովին կաթվածահարվեց, ձախ ոտքն էլ մի կերպ քարշ էր տալիս։ Մահից մազապուրծ՝ ի վերջո փոքր-ինչ կարգավորեց իր առողջական վիճակը։ Եվ՝ դեռ ավելի՛ն. դրանից հետո է, որ նա կատարեց իր մեծագույն հայտնագործությունները. ստեղծեց կատաղության և սիբիրախտի դեմ վակցին-ներարկումները։ Իսկ երբ մահացավ, հետազոտությունը ցույց տվեց, որ ուղեղի հսկայական մասը քայքայված է եղել։
  • Ռուս անվանի բժիշկ, գիտնական Իլյա Մեչնիկովի վկայությամբ՝ Պաստյորը բոցավառ հայրենասեր էր, իր ողջ էությամբ ատում էր թշնամի գերմանացիներին։ Երբ փոստը բերում էր գերմանական ինչ-որ հրատարակություն, երկու մատով բռնում էր ու գերագույն նողկանքով մի կողմ շպրտում։
  • Պաստյորի մահից տարիներ անց նրա անունով է կոչվել բակտերիաների մի տեսակ (պաստերելլա - Pasteurella[en]), որոնք սեպտիկ հիվանդություններ են առաջ բերում (թեև գիտնականը այդ բակտերիաների հետ որևէ առնչություն, թերևս, չի էլ ունեցել)։
  • Պաստյորն արժանացել էր աշխարհի գրեթե բոլոր երկրների բարձրագույն պետական պարգևների՝ շքանշանների. նա ուներ շուրջ երկու հարյուր այդպիսի պարգև։

Հիշատակի հավերժացում

Աշխատություններ

Գրականություն

  • Debré, P.; E. Forster (1998). Louis Pasteur. Baltimore, Maryland: Johns Hopkins University Press. ISBN 0-8018-5808-9.
  • Duclaux, E.Translated by Erwin F. Smith and Florence Hedges (1920). Louis Pasteur: The History of a Mind. Philadelphia, Pennsylvania: W. B. Saunders Company. ASIN B001RV90WA.
  • Geison, Gerald L. (1995). The Private Science of Louis Pasteur. Princeton, New Jersey: Princeton University Press. ISBN 0-691-03442-7.
  • Latour, Bruno (1988). The Pasteurization of France. Boston: Harvard University Press. ISBN 0-674-65761-6.
  • Reynolds, Moira Davison. How Pasteur Changed History: The Story of Louis Pasteur and the Pasteur Institute (1994)
  • Williams, Roger L. (1957). Gaslight and Shadow: The World of Napoleon III, 1851–1870. NY: Macmillan Company. ISBN 0-8371-9821-6.
  • Абрамов В. Я. Два великих француза: благодетель человечества Луи Пастер и апостол образования Жан Масэ. — СПб.: М. Городецкий, 1897.
  • Валлери-Радо Р. Жизнь Пастера. — М., 1950.
  • Завадовский М. М. Л. Пастер. — М., 1934. — 172 с. — (Жизнь замечательных людей). — 50 000 экз.
  • Шлегель Г. Г. История микробиологии. — М: УРСС, 2002.
  • Гамалея Н. Ф., Мечников И. И., Тимирязев К. А. Пастер. — М.: Изд-во АН СССР, 1946. — 52 с. — (Научно-популярная серия). — 15 000 экз.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Պաստյոր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Պաստյոր» հոդվածին։