Խիժ

Խիժ, դալ, մարդու և կաթնասուն կենդանիների կաթնագեղձերի արտազատուկ, որն արտադրվում է հղիության վերջին և ծննդաբերությունից հետո առաջին օրերին։ Խիժը դեղնավուն, թանձր, կպչուն, աղի և բնորոշ հոտով հեղուկ է։ Կաթից տարբերվում է բարձր թթվայնությամբ, չոր նյութերի, հատկապես սպիտակուցների (ալբումին, գլոբուլին), հանքային նյութերի և վիտամինների առավել քանակով, ճարպերի և շաքարի ցածր տոկոսով[1] ։ Խիժը անփոխարինելի սնունդ է նորածինների և գյուղատնտեսական կենդանիների մատղաշի համար։ Պարունակում է իմուն մարմիններ և հակաթույներ, որոնք նորածնի օրգանիզմը պաշտպանում են ախտածին մանրէներից, խթանում է մարսողական ուղիների բնականոն գործունեությունը։ Արդյունաբերական մշակման համար պիտանի չէ։

Մարդու խիժը և կաթը։

Հայտնի է, որ դալը պարունակում է իմունային բջիջներ՝ լիմֆոցիտներ[2], շատ հակամարմիններ՝ IgA, IgG և IgM։ Դալի մյուս իմունային բաղադրիչներն են բնածին իմունիտետի տարրերը, ինչպիսին օրինակ լակտոֆերինն է[3], լիզոցիմը[4], լակտոպերօքսիդազ[5], կոմպլեմենտի համակարգը[6] և պրոլինով հարուստ պեպտիդները[7]։ Խիժում հայտնաբերված են նաև մի շարք ցիտոկիններ[8], այդ թվում՝ ինտերլեյկիններ[8], ուռուցքի նեկրոզի գործոն[9], քեմոկիններ[10] և այլն։ Խեժում կան նաև մի շարք աճի գործոններ՝ ինսուլինանման աճի գործոն I (IGF-1)[11], և II[12], ձևափոխման ալֆա աճի գործոն[13] բետա 1 և բետա 2[14][15] ֆիբրոբլաստի աճի գործոններ[16] էպիդերմալ աճի գործոններ[17] գրանուլոցիտ մակրոֆագ խթանող աճի գործոն[18] թրոմբոցիտային աճի գործոն[18] անոթաէնդոթելային աճի գործոն[19] և գաղութ խթանող գործոն-1[20]։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 51