Մաուրիցիո Սարի

իտալացի ֆուտբոլային մարզիչ

Մաուրիցիո Սարի (իտալ.՝ Maurizio Sarri (Իտալերեն արտասանություն՝ [mauˈrittsjo ˈsarri], հունվարի 10, 1959(1959-01-10)[1], Նեապոլ, Իտալիա), իտալացի ֆուտբոլային մարզիչ։ Ներկայումս մարզում է Յուվենտուսը[2]։

Մաուրիցիո Սարի
Maurizio Sarri
Սարին 2019 թվականին
ՔաղաքացիությունըԻտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվհունվարի 10, 1959(1959-01-10)[1] (65 տարեկան)
ԾննդավայրՆեապոլ, Իտալիա
Հասակ1,89 մետր
Քաշ83 կիլոգրամ
Դիրքպաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԻտալիա Յուվենտուս (գլխավոր մարզիչ)
Մարզչական կարիերա
ՏարիԱկումբ
1990-1991Իտալիա Ստիա
1991-1993Իտալիա Ֆաելեզե
1993-1996Իտալիա Կավրիլիա
1996-1998Իտալիա Անտելյա
1998-1999Իտալիա Վալդեմա
1999-2000Իտալիա Տեգոլետո
2000-2003Իտալիա Սանսովինո
2003-2005Իտալիա Սանջիովանեզե
2005-2006Իտալիա Պեսկարա
2006-2007Իտալիա Արեցո
2007Իտալիա Ավելինո
2008Իտալիա Հելլաս Վերոնա
2008-2009Իտալիա Պերուջա
2010Իտալիա Գրոսետո
2010-2011Իտալիա Ալեսանդրիա
2011Իտալիա Սորենտո
2012-2015Իտալիա Էմպոլի
2015-2018Իտալիա Նապոլի
2018-2019Անգլիա Չելսի
2019-ներկաԻտալիա Յուվենտուս

Կարիերա

Վաղ կարիերա

Սարին իր կարիերան սկսել է Տոսկանայում՝ մարզելով մի քանի փոքր ֆուտբոլային ակումբներ և գրանցելով մի շարք հաջողություններ[3]։ 2000 թվականին նա պայմանագիր կնքեց Սանսովինոյի հետ՝ օգնելով թիմին տեղափոխվել Սերիա C[4]: Այստեղ նա աշխատեց 3 տարի՝ 2003 թվականին պայմանագիր կնքելով Սանջիովանեզեի հետ։

2005 թվականին Սարին պայմանագիր կնքեց Սերիա B-ում հանդես եկող Պեսկարայի հետ։ Այստեղ նա հաջողությունների չհասավ, ինչից հետո մարզեց մի շարք այլ իտալական ակումբներ, մասնավորապես՝ Արեցոն, Ավելինոն, Վերոնան, Պերուջան, Գրոսետոն, Ալեսանդրիան[5] և Սորենտոն։ Վերջինիս մարզելու ժամանակ, Սորենտոն սկսեց ցուցադրել գեղեցիկ հարձակվողական ֆուտբոլ՝ ձմեռային դադարի ժամանակ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը, ինչի շնորհիվ 2012 թվականին նա պայմանագիր կնքեց Էմպոլիի հետ։

Իր առաջին մրցաշրջանում Էմպոլիի հետ, ակումբը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը Սերիա B-ում՝ Սերիա A-ի փլեյ-օֆֆ փուլում պարտվելով Լիվորնոյին։ 2013-14 մրցաշրջանում Սարիի հետ Էմպոլին զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը և տեղափոխվեց Սերիա A: Թեև ֆուտբոլային երկրպագուները կարծում էին, որ 2014-15 մրցաշրջանում Էմպոլին հետ դուրս կմնա Սերիա B, սակայն նրանք զբաղեցրեցին 15-րդ հորիզոնականը։

Նապոլի

2015 թվականի հունիսի 11-ին Սարին 1 տարվա պայմանագիր կնքեց Նապոլիի հետ՝ փոխարինելով հեռացող Ռաֆայել Բենիտեսին[6][7]։

Իր առաջին մրցաշրջանում Սարին Նապոլի բերեց Էլսեիդ Հյուսային[8], Պեպե Ռեյնային[9], Ալանին[10], ովքեր միանգամից դարձան թիմի հիմնականի կազմի խաղացողներ, իսկ Նապոլին զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ զիջելով Յուվենտուսին, ինչից հետո Սարին երկարաձգեց իր պայմանագիրը 3 տարով։ Այնուամենայնիվ, հաջորդ ամռանը Նապոլին 90 միլիոն եվրոյի դիմաց վաճառեց Գոնսալո Իգուաինին, ով կարողացել էր հավասարվել Սերիա A-ի մրցաշրջանի ամենաշատ գոլերի ռեկորդին՝ հեղինակած 36 գոլերով։ 2016-17 մրցաշրջանում Նապոլին զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, իսկ Սարին ճանաչվեց Սերիա A-ի լավագույն մարզիչը և ստացավ Էնցո Բեարցոտի մրցանակը։

Սարին 2016 թվականին

2018 թվականի ձմռան դադարին Նապոլին զբաղեցնում էր 1-ին հորիզոնականը առաջնությունում՝ 26 տարվա մեջ առաջին անգամ[11]։ Թիմը սկսեց մրցաշրջանը լավ մարզավիճակում՝ գրանցելով ակումբի հաջորդական հաղթանակների ռեկորդը՝ 8 հաղթանակով[12]։ 2017-18 մրցաշրջանը Նապոլին ավարտեց 2-րդ հորիզոնականում՝ 4 միավորով զիջելով Յուվենտուսին[13][14]։ 2018 թվականի մայիսի 23-ին թիմի գլխավոր մարզիչ նշանակվեց Կառլո Անչելոտտին[15][16]։

Չելսի

2018 թվականի հուլիսի 14-ին Սարին նշանակվեց Չելսիի գլխավոր մարզիչ[17][18]՝ փոխարինելով Անտոնիո Կոնտեին, ով հեռացվել էր նախորդ օրը[19][20]։ Իր առաջին խաղում որպես թիմի մարզիչ, Չելսին պարտվեց Անգլիայի սուպերգավաթի Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[21][22]։ Սարին դարձավ պատմության առաջին մարզիչը, որը անպարտելի է եղել Պրեմիեր Լիգայի իր առաջին 12 հանդիպումներում[23]։ Այս շարքը դադարեցվեց նոյեմբերի 24-ին, երբ Չելսին պարտվեց Տոտենհեմին[24][25]։ 2019 թվականի փետրվարի 24-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչի Մանչեսթեր Սիթիի դեմ հանդիպման վերջում Սարին փորձեց փոխարինել դարպասապահ Կեպա Արիսաբալագային[26][27], սակայն Կեպան հրաժարվեց լքել խաղադաշտը, իսկ Չելսին պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[28][29]։ Մայիսի 29-ին Սարին նվաճեց իր առաջին գավաթը մարզչական կարիերայում՝ Չելսիի հետ հաղթելով ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգան[30][31]։ 2018-19 մրցաշրջանի վերջում նա հայտարարեց ակումբից հեռանալու մասին[32][33]։

Յուվենտուս

2019 թվականի հունիսի 16-ին Սարին 3 տարվա պայմանագիր կնքեց Յուվենտուսի հետ[34][35][36]։ Օգոստոսին նրա մոտ հայտնաբերվեց թոքաբորբ, ինչի պատճառով Սարին բաց թողեց 2 հանդիպում[37][38][39]։

Մարզչական վիճակագրություն

2019 թվականի հոկտեմբերի 5-ի դրությամբ

ԹիմՍկսածՄինչևԱրդյունք
ԽՀՈՈՊՀ %
Անտելյա199619986026181643.33
Վալդեմա199819991756629.41
Տեգոլետո199920002689930.77
Սանսովինո2000200312062332551.67
Սանջիովանեզե2003Հունիսի 18, 20058234291941.46
ՊեսկարաՀուլիսի 9, 2005Հունիսի 30, 20064314121732.56
ԱրեցոՀոկտեմբերի 31, 2006Մարտի 13, 20072268827.27
ԱվելինոՀուլիսի 18, 2007Օգոստոսի 23, 200710010.00
ՎերոնաԴեկտեմբերի 31, 2008Փետրվարի 28, 200860150.00
ՊերուջաՍեպտեմբերի 23, 2008Փետրվարի 15, 200922611527.27
ԳրոսետոՄարտի 24, 2010Հունիսի 24, 20101127218.18
ԱլեսանդրիաՀուլիսի 6, 2010Հունիսի 24, 2011361513841.67
ՍորենտոՀուլիսի 6, 2011Դեկտեմբերի 13, 20111986542.11
ԷմպոլիՕգոստոսի 12, 2012Մայիսի 31, 201513252453539.39
ՆապոլիՀունիսի 12, 2015Մայիսի 23, 201814797252565.99
ՉելսիՀուլիսի 14, 2018Հունիսի 16, 20196339131161.9
ՅուվենտուսՀունիսի 16, 2019Ներկա862075.0
Ընդհանուր81838023919946.5

Նվաճումներ

Ակումբային

Չելսի

Անհատական

  • Արծաթե նստարան․ 2013–14[40]
  • Ոսկե նստարան․ 2015–16[41]
  • Էնցո Բեարցոտի մրցանակ․ 2017[42]
  • Սերիա A-ի տարվա լավագույն մարզիչ․ 2016–17[43]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաուրիցիո Սարի» հոդվածին։