Ջրհեղեղներ Եվրոպայում (2021)

Ջրհեղեղները Եվրոպայում մի շարք հեղեղումներ են, որոնք սկսվել են 2021 թվականի հուլիսի 12-ին՝ Բեռնդ ցիկլոնի (Bernd) հետևանքով առաջացած հորդառատ անձրևներից հետո։ Մի քանի գետային լողավազաններ դուրս են եկել ափերից։ Հիմնական վնասը հասցվել Է Գերմանիային։ Ջրհեղեղը խոշորագույնն Է ճանաչվել վերջին 100 տարվա ընթացքում[6]։ Առնվազն 209 մարդ է զոհվել Գերմանիայում, 36-ը՝ Բելգիայում, 1-ը՝ Իտալիայում, 1-ը՝ Ավստրիայում, 2-ը՝ Ռումինիայում, հարյուրավոր մարդիկ անհետ կորել են[7][8][9][10]։

Ջրհեղեղներ Եվրոպայում
Տեսակջրհեղեղ և տարերային աղետներ
Երկիր Բելգիա[1][2],  Ֆրանսիա,  Գերմանիա[3][4][5],  Իտալիա,  Լյուքսեմբուրգ,  Նիդերլանդներ,  Շվեյցարիա,  Միացյալ Թագավորություն,  Ռումինիա,  Խորվաթիա և  Չեխիա
Տարեթիվ2021
Զոհվածներ242 մարդ
Անհայտ կորածներ670
 July 2021 floods in Europe Վիքիպահեստում

Գերմանիա

Հորդառատ անձրևների պատճառով հուլիսի 12-ից Գերմանիայի արևմուտքում և հարավ-արևմուտքում ափերից դուրս են եկել Հռենոս Ար և Մոզել վտակները, ինչպես նաև մի քանի փոքր գետեր։ Տարերքի հիմնական հարվածը հասցվել է Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա և Ռայնլանդ Պֆալց նահնգների հողերին։ Ավելի քան 165 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության, վնասվել են երկաթուղային մայրուղիները[11]։ Ջրի հոսքով ավերվել են կամուրջներն ու տները։ Գերմանիայի ՊՆ-ն հայտարարեկ է ռազմական աղետի ռեժիմ երկրի արևմուտքում[12]։ Ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 169 մարդ, ավելի քան 170-ը անհետ կորել են[7]։ Առնվազն 46 մարդ Է զոհվել Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա դաշնային հողում, առնվազն 121-ը՝ Ռայնլանդ-Պֆալցում (բոլորը՝ Արվայլերի շրջանում), մեկը՝ բավարական Բերխտեսգադեն շրջանում[13]։ Առնվազն 749 մարդ վնասվածքներ է ստացել[13]։ Ջհեղեղը Գերմանիայում դարձել է վերջին տասնամյակների ընթացքում ամենակործանարարն ու մահացուն[14][15]։

Գրանցվել են դիակապտության դեպքեր[16]։ Որոշ քաղաքներում խմելու ջրի մատակարարման խափանումներ են գրանցվել[17]։

Երկրի արևմուտքում շարքից դուրս են եկել հիդրոէլեկտրակայանները[18]։

Հուլիսի 18-ին ջրհեղեղը հարվածել է Գերմանիայի արևելքին[19]։ Չեխիայի հետ կանգնեցվել է երկաթուղային հաղորդակցություն[20]։

Բելգիա

Բելգիայում ջրհեղեղի հետևանքով 36 մարդ է զոհվել, ևս 70-ն անհետ կորել են, 57-ը հոսպիտալացվել են[8][21]։ Տարերքը ազդել է Լիեժ, Նամյուր, Վալոնյան Բրաբանտ, Լյուքսեմբուրգ, Անտվերպեն և Ֆլամանդական Բրաբանտ գավառների վրա։ Տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված են տարհանվել։ Տուժած շրջաններում էլեկտրականության խափանումներ են։ Ջրհեղեղն ամենաաղետալին է ճանաչվել երկրի ողջ պատմության ընթացքում[22]։

Լյուքսեմբուրգ

Լյուքսեմբուրգում տարհանվել են մի քանի համայնքներ[23]։

Նիդերլանդներ

Հուլիսի 16-ին սկսվել է Լիմբուրխի բնակիչների տարհանումը։ Նահանգում նկատվում են էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ[24]։ Տարհանվել է 15 000 մարդ[25]։

Իտալիա

Իտալիայի հյուսիսում վատ եղանակի հետևանքով զոհվել է 1 մարդ, վնասվել է ճոպանուղին[26]։ Հորդառատ անձրևները կարկուտով և ամպրոպներով սողանքներ են առաջացրել[27]։ Հուլիսի 18-ին հորդառատ անձրևները հեղեղումների են հանգեցրել մի քանի շրջաններում։ Ամենից շատ տուժել է Սիցիլիա կղզին։ Բացի այդ, Իտալիայի հյուսիսում գտնվող Հարավային Տիրոլում օդերևութաբանները ռեկորդային քանակությամբ տեղումներ են արձանագրել վերջին մեկ օրում[28]։

Մեծ Բրիտանիա

Հուլիսի 12-ին տեղատարափ անձրևները պատուհասել են Լոնդոնը[29]։ Հեղեղվել են փողոցները, փակվել են մետրոյի մի քանի կայարաններ[30]։

Ֆրանսիա

Ֆրանսիայի արևելքում ջրհեղեղ է տեղի ունեցել, Սոնա և Լուարա դեպարտամենտներում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ են հայտարարել[31]։ Հեղեղումներ են նկատվում Լիոնում[32]։

Չեխիա

Հուլիսի 18-ին ջրհեղեղը հասել է Չեխիա[33]։ Տարհանվել են երկրի հյուսիսում գտնվող Լիբերեցկի երկրամասի երկու գյուղերի բնակիչները։ Դադրեցվել է Գերմանիայի հետ երկաթուղային հաղորդակցությունը[34]։

Ավստրիա

Հուլիսի 17-ին ջրհեղեղը հեղեղել է Զալցբուրգի հողում գտնվող Հալլայն քաղաքը և վնաս պատճառել մի քանի շրջանների[35][36]։ Զոհվել է մեկ մարդ[9]։

Ռումինիա

Հուլիսի 20-ին ջրհեղեղը հասել է Ռումինիա։ Սաթու Մարայում և Յասիում զոհվել է 2 մարդ[10]։ Ջրհեղեղներն ու վատ եղանակը վնասել են Կլուժ-Նապոկին, տուժել է 2 մարդ[37]։

Կապ կլիմայի փոփոխության հետ

Եվրոպական առաջնորդներն ու գիտնականները հայտարարել են, որ Եվրոպայում ջրհեղեղը կարող է պայմանավորված լինել կլիմայի փոփոխություններով[38][39]։ Տեղատարափ անձրեւներից մի քանի շաբաթ առաջ Գերմանիայում ուժեղ շոգ էր։ Օքսֆորդի համալսարանի շրջակա միջավայրի փոփոխությունների ինստիտուտից ֆրիդերիկե Օտտոն ասել է․

«Տեղատարափ անձրևները, որոնք մենք տեսել ենք Եվրոպայում վերջին մի քանի օրվա ընթացքում, ծայրահեղ եղանակային պայմաններ են։ Դրանց ինտենսիվությունն ուժեղացել Է կլիմայի փոփոխության հետևանքով։ Եվ այս ինտենսիվությունը շարունակելու է մեծացնել հետագա տաքացումը»[38]։

ՄԱԿ-ը նույնպես կապում է կլիմայի փոփոխությունների, Ռուսաստանի և Սիբիրի անտառային հրդեհների հետ[40]։ «Ֆոբոս» եղանակի կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը հայտարարել է, որ Ղրիմում և Կրասնոդարի երկրամասում ջրհեղեղները կապված են նույն ցիկլոնի հետ, ինչ Եվրոպայում[41]։

Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում ջրհեղեղի հետ միաժամանակ տեղի ունեցած լուրջ ջրհեղեղները տեղի ունեցան Թուրքիայում[42], Հնդկաստանում[43], Չինաստանում[44][45], վատ եղանակը ծածկել է Ուկրաինան և Բելառուսը[46][47][48]։ Տարերային աղետները հանգեցրել են ավերածությունների և մարդկանց մահվան։

Արձագանք

Ռայնլանդ Պֆալցի իշխանությունները 50 մլն եվրո են հատկացրել վատ եղանակի պատճառած վնասը վերացնելու համար[49]։

Գերմանիայի իշխանությունները ծրագրում են 400 մլն եվրո հատկացնել ջրհեղեղից տուժածներին հասցված վնասը վերացնելու համար[50]։

Երկրների ղեկավարները ցավակցություն են հայտնել Գերմանիային ջրհեղեղի բազմաթիվ զոհերի կապակցությամբ։

Հռոմի Պապը «հոգևոր մոտություն է հայտնել ջրհեղեղից բոլոր տուժածներին, ինչպես նաև վթարային-փրկարարական ծառայություններին, որոնք մասնակցում են տարերքի ավերածությունների հետևանքների վերացմանը»[51]։

Եվրամիությունը հայտարարել է տուժած շրջաններին օգնելու պատրաստակամության մասին[52]։

Բելգիայում հուլիսի 20-ը հայտարարվել է սգո օր[22]։

Բունդեսթագում իշխանությունների անփութությունը ջրհեղեղի և բազմաթիվ զոհերի պատճառ են համարել Գերմանիայում։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կիրակի այցելել է ողբերգության վայր[53]։ Նա կոչ է արել առավել վճռական պայքարել կլիմայի փոփոխության դեմ ուժեղ ջրհեղեղներից հետո[54][55]։

Ծանոթագրություններ