Jump to content

Բայթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բայթ (անգլ.՝ byte), ինֆորմացիայի քանակի չափման միավոր, բիթերի համախմբություն, վերամշակված համակարգչի կողմից միաժամանակ։ Ժամանակակից հաշվարկման համակարգերում բայթը կազմված է ութ հաջորդական բիթերից, և, համապատասխանաբար, նրա օգնությամբ կարող ենք կոդավորել 256 միմյանցից տարբեր պայմանանշաններ (28)։Հաշվարկային ճարտարապետության մեծամասնության մեջ բայթը համարվում է անկախ հասցեավորված տվյալների ամբողջություն։Համակարգչում ներկայացվող ցանկացած պայմանանշան երկուական կոդի վերածվելով՝ուղիղ մեկ բայթ է զբաղեցնում։ Հետևաբար՝ 13 տառ պարունակող կոմբինատորիկա բառը կզբաղեցնի 13 բայթ կամ 10 տառ պարունակող կոդավորում բառը կզբաղեցնի 10 բայթ։ Այսպես, օրինակ, եթե ենթադրենք, որ դասագրքի մեկ էջը պարունակում է տեքստի 34 տող, իսկ յուրաքանչյուր տողում կա 65 պայմանանշան, ապա դասագրքի մեկ էջը կզբաղեցնի 34x65=2210 բայթ։ Իսկ եթե դասագիրքը բաղկացած է տեքստի 200 էջից, ապա այն կզբաղեցնի 2210x200=442000 բայթ ծավալով հիշողություն[1]։

Պատմությունխմբագրել կոդը

«Բայթ» անվանումն առաջին անգամ կիրառվել է 1956 թվականին Վերներ Բուխհոլցի (գերմ.՝ Werner Buchholz) կողմից, ով նախագծել է առաջին սուպերհամակարգիչը IBM 7030 Stretch` նախատեսված մուտք-ելքի սարքերով միաժամանակ 6 բիթ ինֆորմացիայի փոխանցման համար։ Ավելի ուշ, նույն նախագծի սահմաններում, բայթն ընդլայնվեց մինչև ութ բիթ։Հիշողության մեջ առաջին անգամ բայթային հասցեավորումը կիրառվել է IBM System/360 համակարգում։Ավելի վաղ համակարգիչներում կարելի էր հասցեավորել միայն մեքենայական բառերով` կազմված մի քանի բայթից, որը դժվարացնում էր տեքստային ինֆորմացիայի վերամշակումը։Աստիճանաբար, 8 բիթային բայթը դարձավ ստանդարտ։ 1970 թվականից սկսած համակարգիչների մեծամասնությունում բայթը կազմված էր 8 բիթից, իսկ մեքենայական բառի չափը կրճատվեց մինչև 8 բիթ։

Արտահամակարգային միավորխմբագրել կոդը

Միավորների միջազգային (ՍԻ) համակարգի տասնապատիկ և բաժնեմասային միավորների անվանումները։

Արտահամակարգային միավոր[2]

Վիճակների (կոդերի) քանակը բայթումխմբագրել կոդը

Դիրքային կոդավորմամբ մեկ բայթի ընդունած վիճակների (կոդերի, արժեքների) քանակը որոշվում է կոմբինատորիկայում` հավասար փոփոխությունների կրկնությունների քանակությանը և որոշվում է հետևյալ բանաձևով.

հնարավոր վիճակները (կոդերը, արժեքները), որտեղ
  • — մեկ բայթում վիճակների (կոդերի, արժեքների) քանակն է,
  • — փոփոխությունների կրկնությունների քանակությունը,
  • — մեկ բիթում վիճակների (կոդերի, արժեքների) քանակն է, բիթն ունի 2 վիճակ` 0 կամ 1 (n=2),
  • — բայթում բիթերի քանակը, 8 բիթանոց բայթում k=8 և նրանում կարող է լինել 0-ից մինչև 8 միատեսակ բիթեր (կրկնություններ)[3]։

Տես նաևխմբագրել կոդը

Ծանոթագրություններխմբագրել կոդը

🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ