Իրանի նահանգներ

Իրանի նահանգներ, երկրի վարչատարածքային բաժանման խոշորագույն և առաջին կարգի միավորներ։ Իրանը բաժանված է երեսունմեկ նահանգների (պարս.՝ استان օսթան՝ «ոստան», պարս.՝ استانها օսթանհա)։ Դրանցից յուրաքանչյուրը կառավարվում է կենտրոնից (պարս.՝ مرکز, կենտրոն), որը սովորաբար ամենախոշոր քաղաքն է։ Իշխանությունը գլխավորում է նահանգապետը (պարս.՝ استاندار օսթանդար), որը նշանակվում է ներքին գործերի նախարարի կողմից` ենթակա կառավարության հաստատմանը։

2017 թվականի դրությամբ Իրանի նահանգներն ունեցել են հետևյալ տեսքը[1].

նահանգքաղաքտարածությունբնակչությունգավառնշումներքարտեզ
1ԱլբորզՔարաջ5,833 կմ22,712,4004մինչև 2010 թվականի հունիսի 23-ը Թեհրանի նահանգի մաս էր կազմում
2ԱրդաբիլԱրդաբիլ17,800 կմ21,270,4209մինչև 1993 թվականը Արևելյան Ադրբեջանի մաս էր կազմում[2]
3Արևելյան ԱդրբեջանԹավրիզ45,650 կմ23,909,65219
4Արևմտյան ԱդրբեջանՈւրմիա37,437 կմ23,265,21914
5ԲուշեհրԲուշեհր22,743 կմ21,163,4009Եղել է Ֆարսի նահանգի մաս
6ԳիլանՌաշթ14,042 կմ22,530,69616Նահանգից առանձնացել են Զանջանը և Քուրդիստանը
7ԳոլեսթանԳորգան20,195 կմ21,868,81991997 թվականի մայիսի 31-ին առանձնացել է Մազանդարանից
8ԹեհրանԹեհրան18,814 կմ213,267,637131986 թվականին առանձնացել է Կենտրոնական նահանգից։ 1995 թվականին անջատվում է Ղոմի գավառը՝ որպես առանձին նահանգ, իսկ մինչև 2010 թվականը այս նահանգի տարածքի մեջ էր մտնում նաև Ալբորզը
9ԶանջանԶանջան21,773 կմ21,057,4617Եղել է Գիլանի նահանգի մի մաս, նրան միացել են որոշ շրջաններ Կենտրոնական նահանգից։ 1996 թվականին դրանից անջատվել է Ղազվինի նահանգը
10ԻլամԻլամ20,133 կմ2580,1587Եղել է Քերմանշահի նահանգի մաս
11ԼոռեսթանԽորամաբադ28,294 կմ21,760,6499Եղել է Խուզեսթանի նահանգի մաս
12ԽուզեսթանԱհվազ64,055 կմ24,710,50918Նահանգից առանձնացել են Լոռսեթանը, Քոհգիլուե և Բոյեր-Ահմադը
13Մարքազի (Կենտրոնական)Արաք29,130 կմ21,429,47510Եղել է Մազանդարանի նահանգի մաս, որոշ շրջաններ անջատվել և միացվել են հարևան նահանգներին՝ Զանջան, Սեմնան, Սպահան
14ՀամադանՀամադան19,368 կմ21,738,2348Եղել է Քերմանշահի նահանգի մաս
15Հարավային ԽորասանԲիրջանդ151,913 կմ2768,89882004 թվականի սեպտեմբերի 29-ին Իրանի Խորասան նահանգը բաժանվել է երեք մասի՝ հյուսիսային, հարավային և Ռազավի Խորասան[3]
16ՀորմոզգանԲանդար Աբբաս70,669 կմ21,776,41511Եղել է Քերմանի նահանգի մասը
17Հյուսիսային ԽորասանԲոջնուրդ28,434 կմ2863,09262004 թվականի սեպտեմբերի 29-ին Իրանի Խորասան նահանգը բաժանվել է երեք մասի՝ հյուսիսային, հարավային և Ռազավի Խորասան[3]
18ՂազվինՂազվին15,549 կմ21,273,76151996 թվականի դեկտեմբերի 31-ին անջատվել է Զանջանի նահանգից
19ՂոմՂոմ11,526 կմ21,292,28311995 թվականին Թեհրանի նահանգից առանձնանում է Ղոմի գավառը՝ որպես առանձին նահանգ
20ՄազանդարանՍարի23,701 կմ23,283,582151997 թվականին նահանգից անջատվել է Գոլեսթանը
21ՅազդՅազդ129,285 կմ21,138,53310Եղել է Սպահանի նահանգի մաս, 1986 թվականից նրան կցվել են որոշ շրջաններ
22Չհարմահալ և ԲախտիարիՇահրքորդ16,332 կմ2947,7636Մինչև 1973 թվականը եղել է Սպահանի նահանգի կազմում
23Ռազավի ԽորասանՄաշհադ118,884 կմ26,434,501292004 թվականի սեպտեմբերի 29-ին Իրանի Խորասան նահանգը բաժանվել է երեք մասի՝ հյուսիսային, հարավային և Ռազավի Խորասան[3]
24ՍեմնանՍեմնան97,491 կմ2702,3604Եղել է Մազանդարանի նահանգի մաս, որոշ շրջաններ անջատվել և միացվել են հարևան նահանգներին՝ Զանջան, Սեմնան, Սպահան
25Սիստան և ԲելուջիստանԶահեդան180,726 կմ22,775,0148
26ՍպահանՍպահան107,029 կմ25,120,85021Նահանգից անջատվել են Յազդը, Չհարմահալ և Բախտիարին
27ՔերմանՔերման183,285 կմ23,164,71814Նահանգից առանձնացել է Հորմոզգանի նահանգը
28Քոհգիլուե և Բոյեր ԱհմադՅասուջ15,504 կմ2713,0525Եղել է Խուզեսթանի նահանգի մաս
29ՔերմանշահՔերմանշահ24,998 կմ21,952,43413Նահանգից առանձնացել են Իլամ, Համադան նահանգները
30ՔուրդիստանՍանանդաջ29,137 կմ21,603,0119Եղել է Գիլանի նահանգի մի մաս
31ՖարսՇիրազ122,608 կմ24,851,27423Նահանգից առանձնացել է Բուշեհրը
ԻրանԹեհրան1,628,554 կմ279,926,270342

Տես նաև

Ծանոթագրություններ