Մեծ տերություններ

Մեծ տերություններ, քաղաքական տերմին, որով նշվում են միջազգային հարաբերություններում առաջատար դեր խաղացող առավել հզոր ինքնիշխան պետությունները։ Պատմական տարբեր դարաշրջաններում որպես «Մեծ տերություններ» են դիտվել տարբեր պետություններ[1]։ «Մեծ տերություն» հասկացությունը պայմանական, ոչ իրավաբանական տերմին է, որը նախատեսված է այն պետությունները նշելու համար, որոնք, շնորհիվ իրենց քաղաքական ազդեցության՝ վճռորոշ դեր են խաղում «Միջազգային հարաբերությունների համակարգում և Միջազգային իրավական հարաբերություններում»[2]։

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի դահլիճը: 1945 թվականից ի վեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները՝ ԱՄՆ-ն, ՌԴ-ն, ՉԺՀ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ունեն վետոյի իրավունք և հանդիսանում են արդի աշխարհի օրինական միջուկային զենքի տեր մեծ տերությունները:

«Մեծ տերություն» հասկացությունը լայն տարածում ստացավ Նապոլեոնյան պատերազմներից և Միջազգային հարաբերությունների Վիեննայի համակարգի կամ, այլ կերպ ասած՝ «Եվրոպական համերգի» ստեղծումից հետո[3]։

«Մեծ տերություն» գիտաբառի ներմուծումը քաղաքական գիտության մեջ

Լեոպոլդ ֆոն Ռանկեն առաջիններից էր, ով փորձել է գիտականորեն «փաստաթղթավորել մեծ տերությունները»:

«Մեծ տերություն» գիտաբառը գիտության մեջ մտցրել է գերմանացի պատմաբան Լեոպոլդ ֆոն Ռանկեն, 1833 թվականին հրապարակած գերմ.՝ «Die großen Mächte» («Մեծ տերություններ») գրքում[4][5]։ Ժամանակակից աշխարհաքաղաքականությունում օգտագործվում է ՄԱԿ-ի տերմինաբանությունում (կիսապաշտոնապես), ինչպես նաև՝ քաղաքագետների և փորձագետների կողմից։

Պատմություն

Մեծ տերությունները Հին Աշխարհում և միջնադարում

Մեծ տերությունների Վիեննայի վեհաժողովը XIX դարի սկզբին:
Արդի փաստացի մեծ տերությունները աշխարհի քարտեզի վրա. նրանցից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները (5 մեծ տերություն) պատկերված են կապույտ գույնով, իսկ ոչ անդամները՝ կանաչով:
Արդի ժամանակաշրջանի փաստացի մեծ տերության կարգավիճակ ունեցող պետությունները և այդ կարգավիճակին մերձ երկրները աշխարհի քարտեզի վրա:

Որպես ժամանակակից գլոբալիզացված քաղաքականության նախակարապետներ իրենց ժամանակի փաստացի «մեծ տերությունների» կարգավիճակով էին հանդես գալիս Հին աշխարհի և միջնադարի մի շարք պետություններ։ Դրանցից, մասնավորապես, աչքի էին ընկնում Հին Եգիպտոսը, Բաբելոնական և Ասորեստանյան կայսրությունները, Խեթական տերությունը, Հին Չինաստանը, Մարաստանը, Աքեմենյան կայսրությունը, Հունա-մակեդոնական կայսրությունը՝ Ալեքսանդր Մակեդոնացու օրոք, Մեծ Հայքի թագավորությունը, Աշոկայի կայսրությունը, Տիգրան Մեծի տերությունը, Հռոմեական հանրապետությունը, ապա՝ Հռոմեական կայսրությունը, Բյուզանդական կայսրությունը, Արաբական խալիֆայությունը (մոտավորապես մինչև 750 թվականը), Մոնղոլական կայսրությունը, Մամլյուքների տերությունը, Մեծ մողոլների կայսրությունը, Ացտեկների կայսրությունը, Ինկերի կայսրությունը, Օսմանյան կայսրությունը, Հռոմեական սրբազան կայսրությունը, Իբերիական կայսրությունը (Իսպանիան՝ Պորտուգալիայի հետ միավորված), Կալմարյան ունիան (Դանիա, Շվեդիա և Նորվեգիա) և Պարսկաստանը (փլուզվեց XIX դարի սկզբներին)։

Նոր ժամանակներ

Նոր ժամանակներում «մեծ տերությունների» կարգավիճակն առաջին անգամ պաշտոնական ճանաչում ստացավ։ Դա տեղի ունեցավ, մասնավորապես, Վիեննայի վեհաժողովում, 1814—1815 թթ.[6][7]։

Քառյակ միության ստեղծմամբ, տվյալ կարգավիճակն ամրագրվեց հակաֆրանսիական դաշնախմբի հետևյալ չորս երկրների համար[8]՝ 

  1. Մեծ Բրիտանիա,
  2. Ավստրիական կայսրություն,
  3. Պրուսիա,
  4. Ռուսական կայսրություն,

Այնուհետև՝ 1818 թվականից, մեծ տերության կարգավիճակն ամրագրվեց նաև հենց իր՝ Ֆրանսիայի համար[8]։

Այսպիսով, առկա էր 5 մեծ տերություն.

  1. Մեծ Բրիտանիա,
  2. Ֆրանսիա,
  3. Ավստրիա,
  4. Պրուսիա,
  5. Ռուսաստան։

Միջազգային հարաբերությունների նոր համակարգի (այսպես կոչված «Եվրոպական համերգի» կամ «համերգային դիվանագիտության» համար) առանձնահատուկ գիծ դարձավ մեծ տերությունների համաձայնությունը հետ պատերազմյան (այսինքն՝ հետնապոլեոնյան) Եվրոպայում ցանկացած տարածքային փոփոխությունների հարցում[9]:.

1871 թվականից Պրուսիայի տեղը զբաղեցրեց միավորված Գերմանիան կամ այսպես կոչված Գերմանական երկրորդ ռայխը[1]։

Այսպես կոչված Ժողովուրդների գարունից կամ 1848-1849 թվականների եվրոպական հեղափոխություններից հետո միջազգային հարաբերությունների հաստատված համակարգում ուժերի հավասարակշռությունը սկսեց փոխվել։ Բազում աղբյուրների կարծիքները համընկնում են այն հարցում, որ XX դարի սկզբներին Եվրոպայում գոյություն ունեին 5-6 մեծ տերություն, որոնք հավակնում էին «մեծ տերության» կարգավիճակին[10]։

Դրանք էին՝

  1. Մեծ Բրիտանիան,
  2. Ֆրանսիան,
  3. Ռուսաստանը,
  4. Գերմանական կայսրությունը (որպես Պրուսիայի իրավահաջորդ),
  5. Իտալիո թագավորությունը, (1861—1946) (1860-ականներին տեղի ունեցած Իտալիայի Ռիսորջիմենտոյից հետո). Իտալիան միջազգային ասպարեզում այդ կարգավիճակն ուներ 19-րդ դարի վերջից։
  6. Ավստրո-Հունգարիան (1867-ից՝ որպես Ավստրիական կայսրության իրավահաջորդ)։

Դրանցից վերջինը հավիտյանս կորցրեց մեծ տերության կարգավիճակը՝ I աշխարհամարտում իր կրած պարտության և դրան հետևած Ավստրո-հունգարական կայսրության տրոհումից հետո։ Նույն կերպ տրոհվեց նաև մեծ տերության կարգավիճակին մերձեցած Օսմանյան կայսրություն[11]:.

Եվրոպայից դուրս մեծ տերությունների շարքին էին դասվում XIX դարի վերջին — XX դարի սկզբին աշխարհի նոր առաջին տնտեսապես հզոր երկիրը՝

  1. Ամերիկայի Միացյալ Նահանգերը (որոնք, ի միջի այլոց, մինչև I Աշխարհամարտի սկսվելը միջազգային քաղաքականության վրա մեծ ազդեցություն չէին գործում), մեծ տերություն ճանաչվեց 1898 թվականի իսպանա-ամերիկյան պատերազմից հետո,
  2. արդիականացվող Ճապոնիան. ասիական այս երկիրը մեծ տերությունների շարքն անցավ 1905 թվականի ռուս-ճապոնական պատերազմից հետո[1]։

Մեծ տերությունների շարքի համալրումը 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբներին

Այսպիսով մեծ տերությունների շարքը համալրվեց 2 ոչ եվրոպական (ԱՄՆ, Ճապոնիա) և 1 եվրոպական (Իտալիա) երկրներով։Մեծ տերությունների շարքն ընդունեց հետևյալ տեսքը.

  1. Մեծ Բրիտանիա,
  2. Ֆրանսիա,
  3. Ռուսաստան,
  4. Գերմանիա,
  5. Ավստրո-Հունգարիա,
  6. Իտալիա,
  7. Ամերիկայի Միացյալ Նահանգեր,
  8. Ճապոնիա։

Մեծ տերությունների դերը հայ ժողովրդի պատմական ճակատագրում

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Մեծ տերությունները նշանակալից դեր են խաղացել հայ ժողովրդի պատմական ճակատագրում։

Հետապնդելով իմպերիալիստական նպատակներ Մերձավոր և Միջին Արևելքում, Մեծ տերությունները Հայկական հարցը օգտագործել են Թուրքիայի վրա ճնշում գործադրելու և նրանից կոնցեսիաներ ու զանազան արտոնություններ կորզելու համար։

Հայ ժողովրդի քաղաքական անկազմակերպվածության և ազգային միասնական գաղափարախոսության ու հստակ ազգային շահերի չգիտակցման պայմաններում մեծ տերությունների դերը հայ ժողովրդի և Հայաստանի համար, բնականաբար, պետք է լիներ բացասական[1]։

Մեծ տերությունների շարքը 2-րդ Աշխարհամարտից հետո

1939-1945 թվականների Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մեծ տերություններ են համարվել հետևյալ պետությունները.

  1. Ամերիկայի Միացյալ Նահանգները,
  2. Մեծ Բրիտանիան,
  3. Խորհրդային Միությունը,
  4. Ֆրանսիան,
  5. Չինաստանը։

1991 թվականի օգոստոսին ԽՍՀՄ-ի փաստացի, իսկ դեկտեմբերին իրավականորեն փլուզվելու և պատմության ասպարեզից վերանալու հետևանքով նրա տեղը զբաղեցրեց Ռուսաստանը (Ռուսաստանի Դաշնություն

Մեծ տերությունները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներն են և պատասխանատվություն են կրում խաղաղության պահպանության համար[1]։

Մեծ տերությունները ճանաչված են միջազգային այնպիսի կառույցներում, ինչպիսին է, օրինակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը[12]։

Արդի փաստացի մեծ տերությունները 7-ն են։

  1. Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ,
  2. Ռուսաստանի Դաշնությունը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ,
  3. Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ,
  4. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ,
  5. Ֆրանսիական Հանրապետությունը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ,
  6. Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը,
  7. Ճապոնական Կայսրությունը։

Վերջին 2-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ չեն և միաժամանակ չունեն միջուկային զենք և, փաստորեն, այն ստեղծելու իրավունք։ Դրանք 2-րդ Աշխարհամարտում պարտություն կրած երկու մեծ տերություններն են (ավելի շուտ՝ Գերմանական երրորդ ռայխի և Ճապոնական կայսրության իրավահաջորդները)։

Մեկ այլ տեսակետից արդի աշխարհի փաստացի մեծ տերություններն ու այդ կարգավիճակին մերձ երկրներն են հետևյալները.

  1. Ամերիկայի Միացյալ Նահանգներ,
  2. Ռուսաստան,
  3. Չինաստան,
  4. Մեծ Բրիտանիա,
  5. Ֆրանսիա,
  6. Գերմանիա,
  7. Ճապոնիա,
  8. Հնդկաստան,
  9. Բրազիլիա։

Մրցակցություն

Ինչպես նշել է Ֆայնենշլ Թայմսը (Financial Times) 2014 թվականի հունիսին. «Աշխարհն արթնանում է գլոբալ կառավարման հետմոդեռնիստական երազներից մեծ տերությունների մրցակցության հերթական դարաշրջանում»[13]։

Պատերազմներ

Ըստ մի շարք պատմաբանների հաշվումների՝ մեծ տերություններն այս կամ այն կերպ մասնակցել են XIX—XX դարերի միջազգային հակամարտությունների մեծ մասին[14]։

Բնութագրեր

Սովորաբար հետազոտողները առանձնացնում են երեք «չափում», որոնցով կատարում են համապատասխան պետության՝ մեծ տերության կարգավիճակին համապատասխանության գնահատականը.

  • տերության հզորությունը (նրա ռեսուրսային ներուժը),
  • «տարածքային չափումը», կամ «աշխարհագրական շահերը» (այդ չափորոշիչը թույլ է տալիս մեծ տերությունը տարբերել տարածաշրջանային տերությունից),
  • կարգավիճակը (տվյալ պետության՝ «մեծ տերության» կարգավիճակը պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես ճանաչելը)[15]։

20-րդ դարի երկրորդ կեսի և 21-րդ դարի առաջին տասնամյակների գերտերությունները

Սառը պատերազմի ժամանակ երկու հակառակորդ գերտերությունների առաջնորդների՝ ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանի և ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի՝ հանդիպումը 1985 թվականի նոյեմբերին, շվեյցարական Ժնև քաղաքում:
Գերտերությունները 1945 թվականին. Բրիտանական կայսրություն, ԱՄՆ և ԽՍՀՄ:
Գերտերությունները XX դարի երկրորդ կեսին՝ 1956 թվականից հետո. ԱՄՆ և ԽՍՀՄ:

Մեծ տերություններից խոշորագույնները, որոնք վճռում էին և վճռում են աշխարհի պատմական ճակատագիրը, կոչվում են գերտերություններ։ Գերտերությունը, այլ երկրների մեծամասնության (այդ թվում նաև այլ մեծ տերությունների և միջուկային տերությունների) նկատմամբ հսկայական քաղաքական, տնտեսական և ռազմական (անպայման ընդգրկելով միջուկային զենքը ժամանակակից աշխարհում) գերակշռություն ունեցող պետություն է[16]։ Ըստ ժամանակակից քաղաքական գիտության բնորոշման (Большая актуальная политическая энциклопедия, Բրիտանական հանրագիտարան, Օքսֆորդի, Քեմբրիջի, Մերիամ-Վեբսթերի և Քոլինզի բառարաններ, American Heritage® Dictionary of the English Language, Random House Dictionary, © Random House, Inc. 2017)՝ գերտերությունը խիստ հզոր պետություն է, որն ունակ է ազդելու միջազգային իրադարձությունների և նվազ հզորությամբ պետությունների քաղաքականության վրա[17][18][19][20][21][22][23]։

Գերտերություն տերմինը քաղաքական գիտության մեջ շրջանառության է դրել ամերիկացի քաղաքագետ, պրոֆեսոր Ուիլիամ Ֆոքսը, 1944 թվականին։ 20-րդ դարի երկրորդ կեսին աշխարհում կար երեք գերտերություն.[24]

  1. Բրիտանական կայսրությունը[25],
  2. Ամերիկայի Միացյալ Նահանգները,
  3. Խորհրդային Միությունը։

1956 թվականի Սուեզի ճգնաժամից հետո Մեծ Բրիտանիան փաստացի զրկվեց գերտերության իր կարգավիճակից[26]։Այն ժամանակվանից մինչև 1991 թվականը աշխարհում կար երկու գերտերություն.

  1. ԱՄՆ-ն,
  2. ԽՍՀՄ-ը։

20-րդ դարի վերջին (1991 թ.) ԽՍՀՄ-ի փլուզմամբ ժամանակակից աշխարհի միակ գերտերությունը մնացել է ԱՄՆ-ը, որը միակ գերտերության իր կարգավիճակը պահպանում է 1991-ից մինչև 21-րդ դարի երկրորդ տասնամյակը ներառյալ[27][28]։

Մեծ տերությունների ցուցակ-աղյուսակ

1815188019001919193919462000
 Ավստրիական կայսրություն[29][30][31]  Ավստրո-Հունգարիա[32]  Ավստրո-Հունգարիա[33]
 Բրիտանական կայսրություն՝ Բրիտանական կայսրություն[29][30][31]  Բրիտանական կայսրություն՝ Բրիտանական կայսրություն[32]  Բրիտանական կայսրություն՝ Բրիտանական կայսրություն[33]  Բրիտանական կայսրություն՝ Բրիտանական կայսրություն[34]  Բրիտանական կայսրություն՝ Բրիտանական կայսրություն[35]  Բրիտանական կայսրություն՝ Բրիտանական կայսրություն[29][36][37]  Միացյալ Թագավորություն՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն[29][36][38]
Կաղապար:Դրոշավորում/Ցին կայսրություն[39]Կաղապար:Դրոշավորում/Չինական հանրապետություն[29][36]  Չինաստան՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն[29][36][38][40][41][42]
 Ֆրանսիա՝ Ֆրանսիայի Թագավորություն[29][30][31]  Ֆրանսիա՝ Երրորդ Ֆրանսիական հանրապետություն[32]  Ֆրանսիա՝ Երրորդ Ֆրանսիական հանրապետություն[33]  Ֆրանսիա՝ Երրորդ Ֆրանսիական հանրապետություն[34]  Ֆրանսիա՝ Երրորդ Ֆրանսիական հանրապետություն[35]  Ֆրանսիա՝ Չորրորդ Ֆրանսիական հանրապետություն[29][36]  Ֆրանսիա՝ Հինգերորդ Ֆրանսիական հանրապետություն[29][36][38]
 Պրուսիա՝ Պրուսիայի Թագավորություն[29][30][31]  Գերմանական կայսրություն[32]  Գերմանական կայսրություն[33]Կաղապար:Դրոշավորում/Երրորդ ռայխ[35]  Գերմանիա՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն[29][38]
 Իտալիա՝ Իտալիայի Թագավորություն[43][44][45][46]  Իտալիա՝ Իտալիայի Թագավորություն[33]  Իտալիա՝ Իտալիայի Թագավորություն[34]  Իտալիա՝ Իտալիայի Թագավորություն[35]
 Հնդկաստան՝ Հնդկաստանի հանրապետություն
 Ճապոնական կայսրություն[33]  Ճապոնական կայսրություն[34][47]  Ճապոնական կայսրություն[35]  Ճապոնիա[29][38][40][48]
 Ռուսական կայսրություն[29][30][31]  Ռուսական կայսրություն[32]  Ռուսական կայսրություն[33]  ԽՍՀՄ՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն[35]  ԽՍՀՄ՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն[29][36][37]  Ռուսաստան՝ Ռուսաստանի Դաշնություն[29][36][38][40]
 ԱՄՆ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ[33]  ԱՄՆ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ[34]  ԱՄՆ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ[35]  ԱՄՆ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ[29][36][37]  ԱՄՆ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ[29][36][38][49]

Մեծ տերությունները ժամանակագրական կարգով

Մեծ տերությունների ժամանակագրությունը՝ սկսած 19-րդ դարի Նապոլեոնյան պատերազմներից։Կաղապար:List of great powers by date

Մեծ տերությունների համեմատական աղյուսակ

Աշխարհում այդ պետությունների ունեցած բաժնի մասին տվյալները բերված են 2010—2013 թթ. դրությամբ։

ԵրկիրՀՆԱ (հաշվի առնելով գնողունակության պարիտետը) **
(%)
Արտահանում
(%)
միջազգային արժույթի պաշարներ
(%)
ՄԱԿ-ի ֆինանսավորում
(%)
Ռազմական ծախսեր
(%)
Զինված Ուժերի թվաքանակ (գործող)
(%)
Բնակչության թվաքանակ
(%)
Տարածք
(%)
պայմանական ինտեգրալ ցուցիչ
(%)
 ԱՄՆ16,48,91,022,036,67,14,46,416,4
 Չինաստան *16,314,633,45,110,810.719,36,413,6
 Ռուսաստան3.72,93,22,47.810.82,011,514,1
 Հնդկաստան6,61,72,40,52,76,617,72,24,7
 Ճապոնիա4,63,99,810,82,81,21,80,33,9
 Գերմանիա3,48,41,57,12,81,41,10,32,9
 Ֆրանսիա2,53,31,15,63,51,30,90,42,7
 Միացյալ Թագավորություն2,34,61,15,23,30,90,90,22,4
 Բրազիլիա3,01,12,12,91,81,42,85,72,3
 Իտալիա2,02,71,14,41,91,20,90.31,6

Ծանոթագրություն՝
 — ներառյալ Հոնկոնգը և ն

Տես նաև

Արտաքին հղումներ

Գրականություն

Լրացուցիչ գրականություն

  • The Tragedy of Great Power Politics. John J. Mearsheimer. New York. Norton, isbn 0393020258. 2001.
  • Theory of International Politics. Kenneth Waltz. Reading. Addison-Wesley. isbn 0201083493. 1979.
  • World Politics: Trend and Transformation. Eugene R. Witkopf. New York. St. Martin's Press, isbn 0312892462. 1981.
  • France and the Nazi Threat: The Collapse of French Diplomacy 1932–1939. Jean-Baptiste Duroselle. Enigma Books, isbn 1-929631-15-4.

Աղբյուրներ

Ծանոթագրություններ