Յոսիհիդե Սուգա

Յոսիհիդե Սուգա (ճապ.՝ 菅 義偉, դեկտեմբերի 6, 1948(1948-12-06), Akinomiya, Ogachi district, Ակիտա, Ճապոնիա), Ճապոնացի պետական և քաղաքական գործիչ. Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ 2020 թվականի սեպտեմբերի 14-ից, Ճապոնիայի վարչապետը 2020 թվականի սեպտեմբերի 16-ից։

Յոսիհիդե Սուգա
 
Կուսակցություն՝Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝Հոսեյ համալսարան և Q11595480?
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ
Ծննդյան օրդեկտեմբերի 6, 1948(1948-12-06) (75 տարեկան)
ԾննդավայրAkinomiya, Ogachi district, Ակիտա, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
ՀայրWasaburō Suga?
ԱմուսինMariko Suga?[1]
 
Կայք՝sugayoshihide.gr.jp
 
ԻնքնագիրИзображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն

Ծնվել է Ակինոմիա գյուղում, Օգատիի գավառում (այժմ Յուձավա քաղաք), Ակիտա պրեֆեկտուրա, Ճապոնիա։ Ելակի ֆերմերի և ուսուցչուհու ընտանիքում[3][4]։ Ստացել է բակալավրի աստիճան Տոկիոյի Հոսեյ համալսարանում։ 11 տարվա ընթացքում աշխատել է որպես խորհրդարանի պատգամավորի օգնական, այնուհետև՝ արտաքին առևտրի և արդյունաբերության նախարարությունում 1984 թվականին, որից հետո՝ Յոկոհամայի քաղաքային խորհրդի անդամ։

Առաջին անգամ Ճապոնիայի խորհրդարան է ընտրվել 1996 թվականին Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ցուցակով։ Սկզբում խմբակցության անդամ է եղել Կեյձո Օբուտին, բայց խմբակցությունից դուրս է եկել 1998 թվականին կուսակցության ղեկավարի ընտրություններում Օբուտիի թեկնածությունը չսատարելուց հետո։

Շինզո Աբեի առաջին կաբինետում 2006 թվականի սեպտեմբերից մինչև 2007 թվականի օգոստոս զբաղեցրել է ներքին գործերի և հաղորդակցությունների նախարարի պաշտոնը։

Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար (2012-2020)։

2020 թվականի սեպտեմբերի 14-ին ընտրվել Է Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահի պաշտոնում։ 2020 թվականի սեպտեմբերի 16-ին խորհրդարանը հաստատել է երկրի վարչապետի պաշտոնում[5]։

2021 թվականին Եսիհիդե Սուգան կարգադրել Է Ճապոնիայի Նախարարների կաբինետում նոր պաշտոն ստեղծել մի պաշտոնյայի համար, որը կոչված է առաջնորդելու մենակության դեմ պայքարը[6]։

Քննադատություն

Մեկնաբանելով հայտնի երգիչ Մասահարու Ֆուկույամայի և դերասանուհի Կաձուե Ֆուկիսիի հարսանիքը՝ Սուգան հայտարարել է. Հուսով եմ, որ այդ ամուսնությունը մայրերին դրդում է երեխաներ ունենալ։ Խնդրում եմ, շատ երեխաներ ծնեք։ Որից հետո ֆեմինիստուհիները մեղադրել է պաշտոնյային մեղադրել են սեռական խտրականության մեջ, իսկ ձախ ճամբարի  ընդդիմախոսները նրանում, որ նա գնում է ճապոնական միլիտարիստների ճանապարհով, որոնք կոչ էին անում կանանց, ծննդաբերել ավելի շատ ապագա զինվորներ։ Քննադատությանն ի պատասխան Սուգան հայտարարել է, որ, իհարկե, յուրաքանչյուրը ազատ է ինքնուրույն որոշել՝ պետք է ամուսնանալ, թե երեխաներ ունենալ, բայց կառավարությունը պետք է աշխատի այնպիսի հասարակություն ստեղծելու ուղղությամբ, որտեղ մարդկանց հարմար կլիներ ամուսնանալ և երեխաներ դաստիարակել[7]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոսիհիդե Սուգա» հոդվածին։