Շինզո Աբե
Շինզո Աբե (ճապ.՝ 安倍 晋三, Աբե Շինզո, սեպտեմբերի 21, 1954[2][3][4][…], Շինձյուկու, Տոկիո, Ճապոնիա - հուլիսի 8, 2022[5][6][7][…], Նարա բժշկական համալսարանի հոսպիտալ, Կաշիհարա, Ճապոնիա[8][9][10][…]), ճապոնացի պետական և քաղաքական գործիչ, Ճապոնիայի վարչապետ և Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ 2006-2007 և 2012-2020 թվականներին։ Ճապոնիայի պատմության մեջ այդ երկրի վարչապետի պաշտոնն ամենաերկար ժամանակ զբաղեցրած անձն էր։ Սպանվել է 2022 թվականի հուլիսի 8-ին։
Շինզո Աբե | |
Կուսակցություն՝ | Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Սեյկեյի համալսարան, USC Sol Price School of Public Policy?, Սեյկեյի տարրական դպրոց և Սեյկեյի բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն՝ | պետական գործիչ և քաղաքական գործիչ |
Ազգություն | Ճապոնացիներ |
Դավանանք | սինտոիզմ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 21, 1954[2][3][4][…] |
Ծննդավայր | Շինձյուկու, Տոկիո, Ճապոնիա |
Վախճանի օր | հուլիսի 8, 2022[5][6][7][…] (67 տարեկան) |
Վախճանի վայր | Նարա բժշկական համալսարանի հոսպիտալ, Կաշիհարա, Ճապոնիա[8][9][10][…] |
Թաղված | Kirigaya Funeral Hall[11] |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Հայր | Շինթարո Աբե[12][13] |
Մայր | Յոկո Աբե |
Ամուսին | Աքիե Աբե |
Կայք՝ | s-abe.or.jp |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Կենսագրություն
Ծնվել է Տոկիո քաղաքի Սինձյուկու հատուկ շրջանում՝ քաղաքական անցյալ ունեցող ընտանիքում։ Հայրը՝ Շինթարո Աբեն Ճապոնիայի արտաքին գործերի նախարարն է եղել․ պապը հոր կողմից՝ Քան Աբեն ևս քաղաքական գործիչ է եղել։ Շինզո Աբեի մայրը՝ Յոքո Քիշին 1957 թվականից մինչև 1960 թթ. Ճապոնիայի վարչապետ Նոբուսուքե Քիշիի դուստրն է։ 1930-ական թվականներին Նոբուսուքե Քիշին ազդեցիկ քաղաքական և տնտեսական գործիչ է եղել Ճապոնիայի կողմից օկուպացված Մանջուրիայում, ապա զբաղեցրել է մի շարք պաշտոններ Հիդեկի Տոձիոյի կառավարության մեջ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ։ Պատերազմի ավարտից հետո Քիշին ձերբակալվել է ամերիկյան օկուպացիոն ուժերի կողմից իբրև ենթադրյալ ռազմական հանցագործ, սակայն երեք տարի անց ազատ է արձակվել և կրկին քաղաքական գործունեություն է ծավալել։
Շինզո Աբեն հանրային կառավարում և քաղաքագիտություն է ուսանել Տոկիոյի Սեյկեյ համալսարանում, որն ավարտել է 1977 թվականին։ Երեք կիսամյակ սովորել է ԱՄՆ-ում՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում, այնուհետ վերադարձել է Ճապոնիա և գործի ընդունվել «Կոբե Ստիլ» պողպատագործական ընկերությունում։ 1982 թվականին թողել է ընկերությունը և անցել կուսակցական և քաղաքական գործունեության․ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության մեջ պաշտոններ է զբաղեցրել և աշխատել է իբրև իր հոր՝ այն ժամանակ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի քարտուղարը։
Տես նաև
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շինզո Աբե» հոդվածին։ |