Նաան

Նաան, ցորենի բլիթ, հնդկական ազգային խոհանոցի ուտեստ։ Բացի այդտեղից ուտեստը տարածված է Աֆղանստանում, Իրանում, Նեպալում, Պակիստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում և հարակից շրջաններում։ Թյուրքական լեզուներում (օրինակ՝ ղազախերեն, ղրղզերեն, ուզբեկերեն, ույղուրերեն և այլն) հացը կոչվում է նան (փոխառություն է պարսկերենից)։

Նաան
Նաանի բաղադրիչները
Պակիստանի խոհանոց և Հնդկական խոհանոց
Ենթատեսակլոշիկ
Առաջացման երկիր Հնդկաստան և  Չինաստան
Հիմնականցորենի ալյուր և Յոգուրտ
 Naan Վիքիպահեստում

Բլիթի թխման հիմքը հացահատկային թթխմորն է։ Գառան աղացած միսը, բանջարեղենը, պանիրը և կարտոֆիլը ավելացվում են որպես լցոն։ Համեմունքներից օգտագործվում է քեմոն, սխտոր և չամիչ։

Այն մատուցում են ապուրի կամ թեյի հետ, ինչպես նաև կարող է հանդիսանալ որպես հիմնական ուտեստ։

Տարատեսակներ

Ինդոնեզիա

Ինդոնեզիայում նաանը տարածված է ինդոնեզական և արաբական համայքներում, ինչպես նաև մալայական, աչեխական և մինանգկաբաում՝ ռոթիի այլ տարատեսակի հետ, ինչպիսին օրինակ ռոթի չանաի։ Այս ուտեստը, որը սովորաբար հայտնի է որպես ռոթի նաան կամ ռոթի նան, պատրաստվում է ինդոնեզական համեմունքներով, ինչպիսիք են սխտորը տեղական համեմունքներով[1]։

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաան» հոդվածին։