Ջեյմս Միլներ

Ջեյմս Ֆիլիպ Միլներ (անգլ.՝ James Philip Milner հունվարի 4, 1986(1986-01-04)[1], Լիդս, Արևմտյան Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» եզրային կիսապաշտպան։

Ջեյմս Միլներ
անգլ.՝ James Milner
Անձնական տվյալներ
Ամբողջական անունJames Philip Milner
Քաղաքացիությունը Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվհունվարի 4, 1986(1986-01-04)[1] (38 տարեկան)
ԾննդավայրԼիդս, Արևմտյան Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ1.75 մ.
Քաշ70 կիլոգրամ
Դիրքկիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԼիվերպուլ
Համար7
Ազգային հավաքական
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2009 - ներկաԱնգլիա Անգլիա30 (0)

Ակումբային կարիերա

«Լիդս Յունդայթեդ»

Միլների նորամուտը «Լիդս Յունայթեդում» տեղի է ունեցել 2002 թվականի նոյեմբերի 10-ին «Վեստ Հեմ Յունայթեդի» դեմ խաղում։ Խաղավարտից 6 րոպե առաջ փոխարինման դուրս եկավ Ջեյսոն Ուիլկոկսի փոխարեն։ Դա տեղի ունեցավ երբ նա դեռ 16 տարեկան 309 օրական էր։ Այդ տարիքում նորամուտը նշելով դարձավ Պրեմիեր Լիգայի ամենաերիտասարդ 2 ֆուտբոլիստը, ով մասնակցել է պաշտոնական խաղի։ Նաև նա դարձավ Պրեմիեր Լիգայի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը ով գոլ է խփել։ Նա 16 տարեկան 356 օրական էր, իսկ այդ խաղը «Սանդերլենդի» դեմ հաղթական խաղն էր (2:1)[3]։ Հետո նրա այդ ռեկորդը գերազանցեց Ջեյմսոն Վոնը «Էվերթոնից»։

Ամիսներ անց «Չելսիի» դեմ խաղում, Միլները կրկին գոլ խփեց, որը գովասանքի արժանացավ մեկնաբանների կողմից։ Լրագրողները հիցած էին խաղի ընթացքում նրա աշխատասիրությամբ։ «Չելսիի» մարզիչ Կլաուդիո Ռանիերին խաղից հետո նշեց, որ Միլները իրեն դրսևորեց, ինչպես շատ փորձառու խաղացողներ[4]։

Այդ ժամանակներում «Լիդս Յունայթեդը» ֆինանսական ճգնաժամի մեջ էր, և ակումբից հեռացել էին շատ առանքցային խաղացողներ։ Երբ «Լիդս Յունայթեդը» դուրս մնաց Չեմպիոնշիպ, պարզ դարձավ, որ ֆուտբոլիստը պետք է փոխի ակումբային գրանցումը։ Նրանով սկսեցին հետաքրքրվել «Էվերթոնը», «Աստոն Վիլլան» և «Տոտտենհեմ Հոտսպուրը»։ «Լիդսը» ցանկանում էր պահել իր սանին, սակայն ֆինանսական խնդիրները թույլ չտվեցին նրան ակումբում պահել, և նա £ 3 600 000-ի դիմաց տեղափոխվեց «Նյուքասլ Յունայթեդ»[5]։ Չնայած նրան, որ Միլները չէր ցանկանում հեռանալ հարազատ ակումբից, նա կատարեց այնպես, որ 2004 թվականին կրկին հետ վերադարձավ ակումբ կնքելով 5-ամյա պայմանագիր։

«Սուինդոն Թաուն»

2003-04 մրցաշրջանում Միլները մի քանի ամսով վարձավճարով տեղափոխվեց երկրորդ դիվիզիոնի «Սուինդոն Թաուն» ակումբ, որտեղ նա պետք է առաջին ակումբում փորձ ձեռք բերեր։ Նա «Սուինդոնում» մեկ մրցաշրջանում 6 խաղի մասնակցեց և 2 գոլ խփեց «Պիտերբորո Յունայթեդին»[6] և Լուտոնին[7]։

«Նյուքասլ Յունայթեդ»

Միլները «Նյուքասլ Յունայթեդի» կազմում

Միլները իր առաջին խաղը «Նյուքասլ Յունայթեդի» կազմում անցկացրեց մինչմրցաշրջանային պատրաստության ժամանակ «Կիտչիի» դեմ ընկերական խաղում, որտեղ նա նաև դարձավ գոլի հեղինակ (1:1)[8]։

Պրեմիեր Լիգայում առաջին խաղն անցկացրել է 2004 թվականի օգոստոսի 18-ին «Միդլսբրոյի» դեմ խաղում, որտեղ նա խաղաց անսովոր դիրքում, աջ եզրում կատարելով վինգերի պարտականություններ[9]։ Ամսիներ անց նա նորամուտը նշեց եվրագավաթում, երբ «Նյուքասլ Յունայթեդը» խաղաց ՈՒԵՖԱ Գավաթում Իսրայելի «Բնեյ Սահնինի» դեմ, փոխարինաման դուրս գալով Շոլա Ամեոբիի փոխարեն[10]։

Սակայն իրավիճակը փոխվեց այն բանից հետո, երբ «Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Բոբբի Ռոբսոնը, ում Միլները համարում էր իր ուսուցիչ, հեռացավ իր պաշտոնից, և նրան փոխարինեց Գրեմ Սունեսը։ Սունեսի ժամանակ նա անցկացրեց 13 հանդիպում, սակայն մինչև 2005 թվականը ոչ մի խաղ չսկսեց առաջին րոպեներից։

2005-06 մրցաշրջանի սկզբում Միլները Ինտերտոտոյի գավաթի շրջանականերում կայացած «Դուբնիցայի» դեմ խաղում խփեց հաղթական գոլ, նաև գոլային փոխանցում կատարեց Ալան Շիրերին[11]։ Նրա լավ մարզավիճակը այդ առաջնությունում երեևաց, երբ հաջորդ տուրում գոլ խփեց «Դեպորտիվոյին»։ Չնայած այս գոլերին, նրա խաղը այլևս չէր երևում, երբ ակումբ եկավ Նոլբերտո Սոլանոն «Աստոն Վիլլայից»։ Ջեյմսը վարձավճարով տեղափոխվեց «Աստոն Վիլլա», որտեղ սկսեց մարզվել իր նախկին մրազչի՝ Դևիդ Օ'Լիրի հետ, ում ծանոթ էր դեռ «Լիդս Յունայթեդից»[12][13]։

Միլները 2006-07 մրցաշրջանում իրացնում է ազատ հարված

«Նյուքասլ Յունայթեդի» խաղացողները և մարզիչ Գլեն Ռեդերը ցանկացան հետ վերադարձնեն Միլներին 2006-07 մրցաշրջանում[14] Ռեդերը հավաստեցրեց, որ Միլները մրցաշրջանի ընթացքում կանցկացնի գրեթե բոլոր խաղերը։ Արդյունքում Միլները անցկացրեց մրցաշրջանի մեծ մասը[15]։ «Նյուքասլը» անհաջող սկսեց Պրեմիեր Լիգան, բայց եվրագավաթներում Միլները առանցքային դեր կատարեց, որ ակումբը դուրս եկավ Եվրոպայի Լիգայի խմբային փուլից։ Շուտով շշուկներ պտտվեցին, որ Միլները հունվարի տրանսֆրային պատուհանի ժամանակ կտեղափոխվի այլ ակումբ, սակայն Միլները և Ռեդերը հերքեցին բոլոր լուրերը[16]։

2007 թվականի հունվարի 1-ին Միլները «Մանչեսթեր Յունաթեդի» դարպասին գոլ խփեց, որը նաև նրա առաջին գոլ էր այդ մրցաշրջանում։ Գոլը խփեց «ցնցող» հարվածով՝ 23 մետր հեռավորությունից[17]։ Նա նաև հաջորդ 3 շաբաթների ընթացքում 2 գոլ խփեց՝ «Բիրմինգհեմ Սիթիի» և «Վեստ Հեմ Յունայթեդի» դեմ խաղերում։ Երկու գոլնել հեռահար հարվածով էր։ Այդ մրցաշրջանի ընթացքում Ռեդերը ասաց, որ բարձր է գնահատում Միլների գործոնը, և կարծում է, որ ավելի է կատարելագործվելու ակումբում։ Մրցաշրջանի միջնամասում Միլները ցույց տվեց իր ունիվերսալությունը (կարողանում էր խաղալ տարբեր դիրքերում), նաև այն, որ տիրապետում է հզոր հարվածների երկու ոտքովել[18]։

Արդյունքում Միլները հունվարին նոր պայմանագիր կնքեց «Նյուքասլ Յունայթեդի» հետ, և ակումբի հետ կապեց իր ապագան մինչև 2011 թվականը[19][20]։ Նա հերթական 4-ամյա պայմանագիրը կնքեց 2007 թվականի մայիսին, երբ Սեմ Էլլարայդսը «Նյուքասլում» զբաղեցրեց գլխավոր մարզչի պաշտոնը[21]։ Էլլարայդսը հայտարարեց, որ Միլները ֆիզիկապես այդքանել ուժեղ չէ և ինքը անհանգստանում է նրա համար։ Արդյունքում մրցաշրջանի առաջին կեսում նա միայն փոխարինման էր դուրս գալիս[22]։

Հոկտեմբերի վերջին Միլները «Տոտտենհեմի» դեմ հաղթական խաղում խփեց Պրեմիեր Լիգայում «Նյուքասլի» պատմության 500-րդ գոլը տնային խաղում[23]։ Ոտքի վնասվածքի պատճառով նա բաց թողեց մրցաշրջանի հաջորդ ինը հանդիպումները[24], և լուրեր պտտվեցին, որ նա հայտնվել է «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում[25]։ Չնայած նրան, որ մրցաշրջանը սկսել էլ «Նյուքասլի» կազմում, գոլ էր խփել Ֆուտբոլային լիգայի գավաթի շրջանականերում կայացած «Կովենտրի Սիթիի» դեմ հաղթական խաղում, ակումբի ղեկավարության գրավոր հարցում ուղարկեց, որպեսզի առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ իրեն տրանսֆերի հանեն[26]։

«Աստոն Վիլլա»

Միլները նորամուտը «Աստոն Վիլլայի» դեմ խաղում նշել է 2005 թվականի սեպտեմբերի 12-ին «Վեստ Հեմ Յունայթեդի» դեմ խաղում։ 5 օր անց Միլները «Տոտտենհեմի» դեմ խաղում իր առաջին գոլը խփեց նոր ակումբում։ Իսկ արդեն Ֆուտբոլային լիգայի գավաթի շրջանակներում կայացած «Ուիկոմ Ուոնդերերսի» դեմ խաղում, երբ ակումբը պարտվում էր 1:3 հաշվով, Ջեյմսը 2 գոլ խփեց և ակումբին օգնեց հաղթել 8:3 հաշվով[27]։

Միլները «Վիլլայի» համար դիտարկվում էր որպես մրցաշրջանի մի քանի դրական հանգամանքներից մեկը[28]։ Գլխավոր մարզիչ Դևիդ Օ'Լիրին հայտարարեց, որ ցանկանում էր Ջեյմսի հետ հավերժական պայմանագիր կնքել, բայց խոստովանեց, որ նման հնարավորությունը քիչ հավանական էր[29]։ Նա նույնիսկ հրաժարվեց Ռոբերտ Հուտին գնելուց, որպեսզի Միլներին ձեռք բերելու միջոցներ ունենա[30]։ Վարձավճարի ժամկետի ավարտից մի փոքր առաջ ակումբների միջև բանակցույթնուններն սկսվեցին։

«Նյուքասլ Յունայթեդի» նոր մարզիչ Գլեն Ռեդերը գնահատում էր Միլներին, քան Գրեմ Սունեսին, և իր ցանկությունը հայտնեց, որպեսզի նրան պահեն ակումբում[31]։ ՍՄԻ-ի վարկածով «Վիլլան» մինչև £ 4 000 000 էր առաջարկում նրա համար։ Տեղափոխությունը կարծես թե եղել էր. համաձայնություն կար, սակայան վերջին պահին «Նյուքասլ Յունայթեդի» ղեկավարության հետ զրույցից հետո Միլները հրաժարվեց, և տրանսֆերը ավարտվեց անհաջողությամբ[15][32]։

Միլները 2008 թվականի օգոստոսի 29-ին «Աստոն Վիլլայի» հետ 4-ամյա պայմանագիր կնքեց, ինչը արժեցավ 20 միլիոն ֆունտ[33][34]

Միլները մարզվում է Վիլլա Պարկում

Ջեյմսը «Վիլլայի» կազմում նորամուը նշեց 2008 թվականի օգոստոսի 31-ին, փոխարինման դուրս գալով «Լիվերպուլի» դեմ խաղում[35]։ Առաջին գոլը «Աստոն Վիլլայի» կազմում Պրեմիեր Լիգայում խփեց 2009 թվականի հունվարի 17-ին՝ «Սանդերլենդի» դեմ խաղում[36]։

2009 թվականի փետրվարի 7-ին տպավորելով իր խաղով, առաջին անգամ հրավիրվեց Անգլիայի հավաքական[37]։ Միլները շարունակում էր տպավորել բոլորին և «Բլեքբեռն Ռովերսի» դեմ խաղում մրցաշրջանում իր երկրորդ գոլը խփեց։ Նա հայտարարեց, որ 23 տարեկանում 13 մարզչի ղեկավարությամբ է մարզվել, և կարծում է ժամանակը պետք է անցկացնի «Վիլլա Պարկում»[38][39]։

2010 թվականի մայիսի 9-ին «Մանչեսթեր Սիթին» Ջեյմս Միլների տրնասֆերի համար 20 միլիոնանոց առաջարկ կատարեց, ինչը մերժվեց[40]։ 2010 թվականի հուլիսի 22-ին «Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Մարտին Օ'Նիլը հայտարարեց, որ Միլները ցանկանում էր ակումբից հեռանար հանուն «Սիթիի», բայց չվաճառվեց, այն պատճառով, որ չվճարվեց «Վիլլայի» պահանջած գումարը[41]։ Օգոստոսի 14-ին չնայած նրան, որ գրեթե ամեն ինչ պատրաստ էր «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու համար, Միլները մասնակցեց առաջին տուրում կայացած «Վեստ Հեմ Յունայթեդի» դեմ խաղին, և խփեց ակումբի 3-րդ գոլը։ Խաղից հետո հանդիսատեսը նրան պատվազրկեց[42]։

«Մանչեսթեր Սիթի»

2014 թվականին Անգլիայի գավաթի շրջանակներում կայացած «Արսենալի» դեմ խաղում

2010 թվականի օգոստոսի 17-ին հայտարարվեց, որ «Աստոն Վիլլան» և «Մանչեսթեր Սիթին» հաձայնության են եկել և Միլները ուղարկվել է բժշկական ստուգման։ Ինչպես հայտարարվեց տրանսֆերը արժեցել է 24 միլիոն ֆունտ ստերլինգ[43], և Սթիվեն Այրլենդի տրանսֆերը (որը գնահատվում էր 8 միլիոն ֆունտ ստերլինգ)[44]։ Միլները նորամուտը «Սիթիի» կազմում նշել է 2010 թվականի օգոստոսի 23-ին «Լիվերպուլի» դեմ 3:0 հաղթանակի ժամանակ, որի ժամանակ էլ գոլային փոխանցում է կատարել Գարեթ Բարրին[45]։

Միլները «Մանչեսթերի» կազմում իր առաջին գոլը խփեց Անգլիայի գավաթում՝ «Լեսթեր Սիթիի» դեմ խաղում, որը ավարտվեց 2:2[46]։ Միլները Պրեմիեր Լիգայում «Սիթիի» կազմում իր առաջին գոլը խփել է սեպտեմբերի 24-ին՝ «Էվերթոնի» դարպասին։

2011 թվականի մայիսի 14-ին «Ուեմբլի» մարզդաշատում «Սիթին» հաղթելով «Սթոք Սիթիին» հաղթեց նաև Անգլիայի գավաթը, իսկ Միլները մնաց պահեստայիններին[47]։

2013 թվականի դեկտեմբերի 10-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում մյունխենի «Բավարիայի» դարպասին խփեց հաղթական գոլ։ Խաղը ավարտվեց 3:2 հօգուտ անգլիական ակումբի։

«Լիվերպուլ»

2015 թվականի հունիսի 4-ին Միլները ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Լիվերպուլ»։ 2015 թվականի օգոստոսի 7-ին նշանակվեց «Լիվերպուլի» 2-րդ ավագ[48]։

Հավաքական

Միլները ռեկորդակիր է Անգլիայի երիտասարդական հավաքականի կազմում անցկացրած հանդիպումների քանակով - 46 (2004-2009)։

Հանդիպումների վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2016 թվականի մայիսի 10-ի դրությամբ

ԵլույթներԼիգաԵրկրի գավաթԼիգայի գավաթԵվրոգավաթԸնդհանուր
ԱկումբԼիգաՄրցաշրջանԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Լիդս ՅունայթեդՊրեմիեր Լիգա2002-03182400000222
2003-04303101000323
Ընդհանուր485501000545
Սուինդոն ԹաունԵրկրորդ դիվիզիոն2003-046200000062
Ընդհանուր6200000062
Նյուքասլ ՅունայթեդՊրեմիեր Լիգա2004-052514010141442
2005-063000004272
Աստոն ՎիլլաՊրեմիեր Լիգա2005-06271303200333
Նյուքասլ ՅունայթեդՊրեմիեր Լիգա2006-073532130130534
2007-08292211000323
2008-092000110031
Ընդհանուր946829331314214
Աստոն ՎիլլաՊրեմիեր Լիգա2008-09363330040436
2009-103675064214912
2010-111100000011
Ընդհանուր10012113946112620
Մանչեսթեր ՍիթիՊրեմիեր Լիգա2010-11320311050411
2011-12263103060363
2012-13264601020354
2013-14311403061442
2014-15325222081448
Ընդհանուր1471316310027220018
ԼիվերպուլՊրեմիեր Լիգա2015-162754010112437
Ընդհանուր2754010112437
Ամբողջ կարիերա4224344830769756565

Անգլիայի Սուպերգավաթի 3 խաղ այս աղյուսակում հաշվարկված չէ

Միջազգային վիճակագրություն

2015 թվականի հոկտեմբերի 23-ի դրությամբ

ՀավաքականՄրցաշրջանԸնկերականԱռաջնությունԸնդհանուր
ԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլ
Անգլիա2009303060
2010405090
2011404080
20124071111
20135050100
2014504090
2015103040
Ամբողջ կարիերայի ընթացքում260311571

Խաղերը և գոլերը հավաքականում

2016 թվականի հունիսի 11-ի դրությամբ

Արդյունքում։ 61 հանդիպում/ 1 գոլ; 38 հաղթանակ, 16 ոչ ոքի, 7 պարտություն.

Նվաճումներ

«Մանչեսթեր Սիթի»

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Միլներ» հոդվածին։