Տեխնեցիում


Տեխնեցիում (լատին․՝ Technetium), քիմիական նշանը՝ Тс, պարբերական համակարգի 5-րդ պարբերության 7-րդ խմբի ռադիոակտիվ տարր։ Կարգահամարը 43, ատոմական զանգվածը՝ 98,9062։ d տարր է, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s24p64d55s2։ К, L, M թաղանթները լրացված են։ Տարրը քիչ է ուսումնասիրված, քանի որ տարբեր պատճառներով կայուն իզոտոպներ չունի։ Հայտնի իզոտոպներից համեմատաբար կայունն է Tc98-ը։ Արծաթամոխրագույն մետաղ է, առաջին սինթեզված քիմիական տարրը։

43Մոլիբդեն

ՏեխնեցիումՌութենիում

Քիմիական տարրերի պարբերական համակարգՋրածինՀելիումԼիթիումԲերիլիումԲորԱծխածինԱզոտԹթվածինՖտորՆեոնՆատրիումՄագնեզիումԱլյումինՍիլիցիումՖոսֆորԾծումբՔլորԱրգոնԿալիումԿալցիումՍկանդիումՏիտանՎանադիումՔրոմՄանգանԵրկաթԿոբալտՆիկելՊղինձՑինկԳալիումԳերմանիումԱրսենՍելենԲրոմԿրիպտոնՌուբիդիումՍտրոնցիումԻտրիումՑիրկոնիումՆիոբիումՄոլիբդենՏեխնեցիումՌութենիումՌոդիումՊալադիումԱրծաթԿադմիումԻնդիումԱնագԾարիրՏելուրՅոդՔսենոնՑեզիումԲարիումԼանթանՑերիումՊրազեդիումՆեոդիմՊրոմեթիումՍամարիումԵվրոպիումԳադոլինիումՏերբիումԴիսպրոզիումՀոլմիումԷրբիումԹուլիումԻտերբիումԼուտեցիումՀաֆնիումՏանտալՎոլֆրամՌենիումՕսմիումԻրիդիումՊլատինՈսկիՍնդիկԹալիումԿապարԲիսմութՊոլոնիումԱստատՌադոնՖրանցիումՌադիումԱկտինիումԹորիումՊրոտակտինիումՈւրանՆեպտունիումՊլուտոնիումԱմերիցիումԿյուրիումԲերկլիումԿալիֆորնիումԷյնշտեյնիումՖերմիումՄենդելեևիումՆոբելիումԼոուրենսիումՌեզերֆորդիումԴուբնիումՍիբորգիումԲորիումՀասիումՄայտներիումԴարմշտադտիումՌենտգենիումԿոպեռնիցիումՆիհոնիումՖլերովիումՄոսկովիումԼիվերմորիումԹենեսսինՕգանեսոն
Քիմիական տարրերի պարբերական համակարգ
43Tc
Արծաթափայլ ռադիոակտիվ մետաղ
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվՏեխնեցիում / Technetium (Tc), Tc, 43
Խումբ, պարբերություն, բլոկ7, 5,
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
97,9072 զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա[Kr] 4d5 5s2
Ատոմի շառավիղ136 պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտ շառավիղ127 պմ
Իոնի շառավիղ(+7e)56 պմ
Էլեկտրաբացասականություն1,9 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալ0
Օքսիդացման աստիճաններ−1-ց մինչև +7, հանդիպում են նաև +7
Իոնացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 702,2 (7,28) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Հալման ջերմաստիճան2430 K (2157 °C, 3915 °F)
Եռման ջերմաստիճան4538 K (4265 °C (7709 °F)
Մոլյար ջերմունակություն24[2] Ջ/(Կ·մոլ)
Մոլային ծավալ8,5 սմ³/մոլ
Պարզ նյութի բյուրեղային ցանց
Բյուրեղացանցի կառուցվածքՎեցանկյուն
Բյուրեղացանցի տվյալներa=2,737 c=4,391
Դեբայի ջերմաստիճան653 Կ
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն(300 Կ) 50,6 Վտ/(մ·Կ)
CAS համարCAS գրանցման համար?
43
Տեխնեցիում
97,907
4d65s1

Պատմություն

Տարրի գոյությունը կանխատեսել էր Դ․ Մենդելեևը։ Այն առաջինը ստացել են իտալացի ֆիզիկոսներ Կ․ Պեռյեն և Է․ Սեգրեն (1937), մոլիբդենը արագ դեյտրոններով ռմբակոծելով։

Անվանում

Անվանվել է հին հունարեն՝ τεχνητός - «արհեստական» բառով։ Տեխնեցիումը կուտակվում է ատոմային ռեակտորների թափոններում։

Բնության մեջ

Տեխնեցիւմ պարունակող ուրանի հանքաքար

Բնության մեջ հանդիպում է աննշան քանակներով, ուրանի հանքերում, որպես 235Ս-ի քայքայման արդյունք (1 տ ուրանում՝ 10−10 գ․ տեխնեցիում)։

Ստացում

Տեխնեցիումի ստացման հիմնական աղբյուրը ատոմական արդյունաբերության թափոններն են։ 99Tc անջատում են ուրանի և պլուտոնիումի քայքայման արդյունքներից։ Մետաղական տեխնեցիումը անջատում են վերականգնելով ջրածնով կամ էլեկտրոլիզով։

Ֆիզիկական հատկություններ

Տեխնեցիումի օրգանական կոմպլեքսը

Արծաթամոխրագույն մետաղ է, հալման ջերմաստիճանը 2200±l0 °C, եռմանը՝ մոտ 4600 °C, խտությունը 11487 կգ/մ3։ Պարամագնիսական է, -265,5 °C-ից ցածր ջերմաստիճաններում՝ գերհաղորդիչ։ Քիմիական հատկություններով նման է ռենիումին։ Քիմիապես կայուն է, սովորական պայմաններում օդում չի օքսիդանում։ Մետաղների լարվածության շարքում գտնվում է ջրածնից հետո։ Միացություններում ցուցաբերում է -1-ից +7 օքսիդացման աստիճաններ (առավել կայուն է +7-ը)։

Քիմիական հատկություններ

Տաքացնելիս միանում է թթվածնի (առաջանում են օքսիդները՝ Тс2O7, ТсO2), ֆտորի, քլորի (TcX6, ТсХ5, TcX4), ծծմբի (Tc2S7, TcS2) հետ։

Տեխնեցիումի (VII) օքսիդը բաց դեղին, պինդ նյութ է, լուծվում է շրում, առաջացնելով տեխնեցիումական թթու՝ НТсО4։

Գերտեխնեցիումատները ուժեղ հակաօքսիդիչներ են․ օրինակ KTcO4-ի լուծույթով (0,001%) նախօրոք թրջած պողպատը տարիների ընթացքում չի ժանգոտվում։ Տեխնեցիումի համաձուլվածքներ է առաջացնում մի շարք մետաղների (Mo, Zr, Nb, Ti, Se, Hg, V, Та, Cr, W, Mn, Fe, Al, Zn) հետ։

Ստացվել են տեխնեցիումի կարբոնիլները, կոմպլեքսային և մետաղօրգանական միացությունները։ Տեխնեցիումը լուծվում է ազոտական և խիտ ծծմբական թթուներում, արքայաջրում, ջրածնի գերօքսիդում, բրոմաջրում։

Իզոտոպներ

Հայտնի են 92-108 զանգվածային թվերով ռադիոակտիվ իզոտոպները։ Կայուն իզոտոպներ չունի։ Առաջին արհեստական տարրն է։ Կարևոր են 99Tc (T1/2=2,12•105 տարի) և 99mTc(T1/2 =6,04 Ժամ) իզոտոպները[3]։

Զանգվածային թիվՏրոհման ժամանակըՏրոհման տեսակ
924,3 րոպեβ+, էլեկտրոնային բռնկում
9343,5 րոպեէլեկտրոնային բռնկում(18%), իզոմերային անցում (82%)
932,7 ժամէլեկտրոնային բռնկում (85%), β+ (15%)
9452,5 րոպեէլեկտրոնային բռնկում (21%), իզոմերային անցում (24%), β+ (55%)
944,9 ժամβ+ (7%), էլեկտրոնային բռնկում (93%)
9560 օրէլեկտրոնային բռնկում, իզոմերային անցում (4%), β+
9520 ժամէլեկտրոնային բռնկում
9652 րոպեիզոմերային անցում
964,3 օրէլեկտրոնային բռնկում
9790,5 օրէլեկտրոնային բռնկում
972,6×106 տարիէլեկտրոնային բռնկում
981,5×106 տարիβ
996,04 ժամիզոմերային անցում
992,12×105 տարիβ
10015,8 վրկβ
10114,3 րոպեβ
1024,5 րոպե / 5 վրկβ / γ/β
10350 վրկβ
10418 րոպեβ
1057,8 րոպեβ
10637 վրկβ
10729 վրկβ

Նշանակություն

99Tc իզոտոպն օգտագործվում է բժշկության մեջ, որպես γ ճառագայթման աղբյուր։ տեխնեցիումը հեռանկարային մետաղ է․ կարող է օգտագործվել որպես կատալիզատոր և գերհաղորդիչ մագնիսներ պատրաստելու համար, իսկ միացությունները՝ որպես հակակոռոզային ինհիբիտորներ։

Տես նաև

Ծանոթագրություններ

Մատենագիտություն

Գրականություն

Արտաքին հղումներ