Fearless (ալբոմ)

Fearless, ամերիկացի քանթրի երգչուհի Թեյլոր Սվիֆթի երկրորդ ալբոմը, որը թողարկվել է 2008 թվականի նոյեմբերի 11-ին Big Machine լեյբլի կողմից։ Fearless ալբոմը ունեցել է միջազգային առևտրային հաջողություն։ Միանգամից առաջնաելույթ է ունեցել Billboard 200 հիթ-շքերթի առաջին հորիզոնականում՝ առաջին շաբաթում վաճառելով 2008 թվականի համար ռեկորդային 592 304 օրինակ տպաքանակով։ Ավելի քան 3,2 մլն տպաքանակ վաճառքով տարվա արդյունքներով ալբոմը դարձել է ԱՄՆ-ում 2009 թվականի ամենավաճառվող ալբոմը։ Սվիֆթը 18 տարեկան հասակում բեսթսելեր ալբոմների պատմության մեջ դարձել է ամբողջ տարվա ամենաերիտասարդ կատարողը։ ԱՄՆ-ում ընդհանուր տպաքանակը գերազանցել է 7 միլիոնը[1][2]։ Fearless ալբոմը գլխավորել է Կանադայի և Նոր Զելանդիայի հիթ-շքերթները և 6 երկրներում հասել մուլտիպլատինային կարգավիճակի։ Ընդհանուր առմամբ, 2011 թվականի մարտին Fearless ալբոմի համաշխարհային տպաքանակը գերազանցել է 8,68 միլիոնը[3]։ «Fearless» ալբոմը դարձել է քանթրի երաժշտության պատմության մեջ ամենաշատ մրցանակ ստացած ալբոմը, քանի որ տարվա չորս գլխավոր մրցանակաբաշխություններում («Գրեմմի» 52-րդ մրցանակաբաշխություն, American Music Awards 2009, Country Music Association Awards և Academy of Country Music Awards) արժանացել է «Տարվա ալբոմի» կոչմանը[4]։ 2017 թվականի դեկտեմբերի 1-ին «Fearless» ալբոմը դարձել է 121-րդ ալբոմը, որը ԱՄՆ-ում՝ 10,000,000 ալբոմային համարժեք միավորներ տպաքանակով հասել է Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի ադամանդե հավաստագրին[5]։

Fearless
Թեյլոր Սվիֆթի ստուդիական ալբոմ
Թողարկված11 նոյեմբերի, 2008
Ձայնագրված2007-2008
ԺանրՔանթրի, քանթրի-փոփ
Տևողություն53:33
Լեզուանգլերեն
ԼեյբլBig Machine
ՊրոդյուսերՍքոթ Բորչեթա, Նեյթան Չապման, Թեյլոր Սվիֆթ
Թեյլոր Սվիֆթի ալբոմների ժամանակագրություն
Beautiful Eyes (2008)Fearless (2008)Speak Now (2010)
Սինգլներ Fearless  ալբոմից
  1. ««Love Story»»
    Թողարկվել է՝ 12 սեպտեմբերի, 2008
  2. «White Horse»
    Թողարկվել է՝ 7 դեկտեմբերի, 2008
  3. «You Belong With Me»
    Թողարկվել է՝ 18 ապրիլի, 2009
  4. «Fifteen»
    Թողարկվել է՝ 30 օգոստոսի, 2009
  5. «Fearless»
    Թողարկվել է՝ 3 հունվարի, 2010

«Fearless» ալբոմում թողարկվել է հինգ սինգլ։ Հսկայական հաջողություն է ունեցել առաջին սինգլը՝ «Love Story», որի տպաքանակը աշխարհում կազմել է ավելի քան ութ մլն օրինակ (IFPI-ի տվյալներով)[6]։

Ստեղծում և թողարկում

Թեյլոր Սվիֆթը ալբոմի 13 երգերից 7-ը միայնակ է գրել, ինչպես նաև մասնակցել է մնացած 6 երգերի գրմանը։ «Forever & Always» երգը կապված է երգչուհու Jonas Brothers խմբի անդամներից մեկի՝ Ջո Ջոնասի հետ ունեցած նախկին հարաբերությունների հետ։

«Fearless» ալբոմն առաջին անգամ վաճառքի է հանվել ԱՄՆ-ում և Կանադայում 2008 թվականի նոյեմբերի 11-ին։ Դրան հաջորդել են թողարկումները Ավստրալիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում։

Սինգլներ

«Love Story» երգը, որը ալբոմի առաջատար սինգլն է, թողարկվել է ԱՄՆ-ում 2008 թվականի սեպտեմբերին և վաճառքի չի հանվել այլ երկրներում մինչև 2009 թվականի գարուն։ Սինգլի թողարկման հետ միաժամանակ թողարկվել է տեսահոլովակի ռոտացիան։ Երգը դարձել է շատ սիրված և հիթ-շքերթներում գրավել է առաջին հորիզոնականը։ Երկրորդ սինգլը՝ «White Horse», վաճառքի է հանվել ԱՄՆ-ում և Ավստրալիայում 2008 թվականի նոյեմբերին, սակայն չի կարողացել կրկնել նախորդի հաջողությունը։ Տեսահոլովակի ցուցադրությունը տեղի է ունեցել 2009 թվականի փետրվարին։ Մեծ Բրիտանիայում երկրորդ սինգլը դարձել է «Teardrops on My Guitar» երգը, որն ավելի վաղ թողարկվել է որպես «Taylor Swift» ալբոմի սինգլ։ 2009 թվականի ապրիլին ԱՄՆ-ում թողարկվել է երրորդ սինգլը՝ «You Belong with Me», իսկ նույն թվականի օգոստոսի 31-ին՝ «Fifteen» երգը։

Պրոմոտուր

Որպես նոր ալբոմի գովազդ՝ Թեյլոր Սվիֆթը երգը կատարել է տարբեր հեռուստաշոուների և մրցանակաբաշխություններ ժամանակ, ներառյալ Saturday Night Live, Late Show with David Letterman և The Ellen DeGeneres Show հաղորդումները։ Նաև «Գրեմմի» մրցանակաբաշխության 51-րդ արարողության ժամանակ «Fifteen» երգը կատարել է Մայլի Սայրուսի հետ։ 2009 թվականի փետրվարին Թեյլորը մեկնել է Մեծ Բրիտանիա և հեռուստատեսությամբ և ռադիոյով գովազդել «Love Story» գլխավոր սինգլը։

Ալբոմի աջակցման շրջագայությունը սկսվել է 2009 թվականի ապրիլի 23-ին՝ Ինդիանա նահանգի Էվանսվիլ քաղաքում կատարմամբ։ Սվիֆթը ընդհանուր առմամբ ելույթ է ունեցել ԱՄՆ-ի 50 քաղաքում, ինչպես նաև Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում գտնվող դպրոցում։ Հարցազրույցներից մեկում երգչուհին հայտարարել է, որ եթե ալբոմը լավ ընդունվի Մեծ Բրիտանիայում, նա իր համերգները կտա այս երկրում։ Բոլոր համերգների հատուկ հյուրերն են եղել Քելի Փիքլերը և «Գլորիանա» խմբի անդամները։

Քննադատական ընդունելություն

Մասնագիտական վարկանիշ
Aggregate scores
ԱղբյուրՎարկանիշ
Metacritic73/100[7]
Վերլուծություններ
ԱղբյուրՎարկանիշ
AllMusic [8]
Blender [9]
Entertainment WeeklyB[10]
The Guardian [11]
MSN MusicA–[12]
The Observer [13]
Q [14]
Rolling Stone Magazine [15]
Slant Magazine [16]
USA Today [17]

Ընդհանուր առմամբ, «Fearless» սինգլը դրական գնահատականներ է ստացել քննադատների կողմից[7]. AllMusic[8], Billboard[18], The Boston Globe[19], Robert Christgau]][12], Entertainment Weekly[10], The Guardian[11], Rolling Stone[15], Slant Magazine[16], The Village Voice[20], The Washington Post[21]:

Metacritic կայքի տվյալներով, որը մասնագիտացած է գրախոսության ոլորտում, ալբոմը 100 հնարավոր միավորից հավաքել է 73-ը[7]։ Newsday թերթն ալբոմին շնորհել է «А» վարկանիշը՝ «իմաստուն ոչ տարիներով» («wise beyond her years») բանաձևով։ The Boston Globe թերթից Ջեյմս Ռիդը դրական արձագանք է տվել ալբոմին[22][23]։ Allmusic կայքը նշել է, թե ինչպես է Սվիֆթը գրում իր երգերը և ինչպես է այս ալբոմը «աճել» նախորդի համեմատ[24]։ Rolling Stone ամսագիրը «Fearless» ալբոմին 2008 թվականի 50 լավագույն ալբոմների ցանկում 39-րդ տեղն է դասակարգել[25]։

Մրցանակներ և անվանակարգեր

«Գրեմմի» 52-րդ մրցանակաբաշխության ժամանակ «Fearless» ալբոմը «Տարվա ալբոմ» և «Լավագույն քանթրի ալբոմ» անվանակարգերում արժանացել է Grammy Award գլխավոր մրցանակին[26]։ Արդյունքում Սվիֆթը 20 տարեկանում դարձել է ամենաերիտասարդ երաժիշտը, որն Album of the Year անվանակարգում ստացել է մրցանակ՝ առաջ անցնելով Ալանիս Մորիսեթից, որը «Գրեմմի» մրցանակ է ստացել 21 տարեկանում «Jagged Little Pill» ալբոմի համար։ Վեց տարի անց, «Գրեմմի» 58-րդ մրցանակաբաշխության ժամանակ, Սվիֆթըը կրկին հաղթել է Album of the Year անվանակարգում «1989» սկավառակով և դարձել Գրեմմի կրկնակի մրցանակակիր իր աշխատանքի համար ամենահեղինակավոր կատեգորիայում։ «Fearless» ալբոմը դարձել է նաև պատմության մեջ ամենահեղինակավոր քանթրի-ալբոմն ու առաջին ալբոմը, որը մեկ տարվա ընթացքում արժանացել է ամենահայտնի երաժշտական մրցանակներին՝ American Music Award, Academy of Country Music Award, Country Music Association Award և Grammy Award (Album of The Year)[27]:

ՏարիԿազմակերպությունՄրցանակԱրդյունքՀղումներ
2009Canadian Country Music AssociationTop Selling AlbumՀաղթանակ[28]
Country Music Association AwardsAlbum of the YearՀաղթանակ[29]
Academy of Country Music AwardsՀաղթանակ[30]
American Music AwardsFavorite Country AlbumՀաղթանակ[31]
[32]
Favorite Pop/Rock AlbumԱռաջադրված
Teen Choice AwardsChoice Female AlbumՀաղթանակ[33]
[34]
2010Canadian Country Music AssociationTop Selling AlbumՀաղթանակ[28]
Juno AwardInternational Album of the YearԱռաջադրված[35]
Grammy AwardsAlbum of the YearՀաղթանակ[36]
Best Country AlbumՀաղթանակ

Երգացանկ

Բոլոր երգերի հեղինակն է Թեյլոր Սվիֆթը, բացի նշվածներից։ Բոլոր երգերի պրոդյուսերներն են Նեյթան Չապմանն ու Թեյլոր Սվիֆթը, բացի նշվածներից։. 

FearlessՍտանդարտ թողարկում
# Անվանում Տևողություն
1. «Fearless» (հեղինակներ՝ Սվիֆթ, Լիզ Ռոուզ, Հիլարի Լինդսի) 4:01
2. «Fifteen»   4:54
3. «Love Story»   3:55
4. «Hey Stephen»   4:14
5. «White Horse» (հեղինակներ՝ Սվիֆթ, Լիզ Ռոուզ) 3:54
6. «You Belong with Me» (հեղինակներ՝ Սվիֆթ, Լիզ Ռոուզ) 3:51
7. «Breathe» (Քոլբի Քեյլաթի մասնակցությամբ, հեղինակներ՝ Սվիֆտ, Քեյլաթ) 4:23
8. «Tell Me Why» (հեղինակներ՝ Սվիֆթ, Լիզ Ռոուզ) 3:20
9. «You're Not Sorry»   4:21
10. «The Way I Loved You» (հեղինակներ՝ Սվիֆթ, Ջոն Ռիչ) 4:04
11. «Forever & Always»   3:45
12. «The Best Day»   4:05
13. «Change»   4:40
53:29

Պլատինե թողարկում

Диск 1 – CD[51]
# Անվանում Տևողություն
1. «Jump Then Fall»   3:56
2. «Untouchable» (հեղինակներ՝ Սվիֆթ, Cary Barlowe, Nathan Barlowe, Tommy Lee James) 5:11
3. «Forever & Always» (Piano Version) 4:27
4. «Come in with the Rain» (հեղինակներ՝ Սվիֆթ, Լիզ Ռոուզ) 3:58
5. «Superstar» (հեղինակներ՝ Սվիֆթ, Լիզ Ռոուզ) 4:21
6. «The Other Side of the Door»   3:57
7. «Fearless» (հեղինակներ՝ Սվիֆթ, Լիզ Ռոուզ Lindsey) 4:01
8. «Fifteen»   4:54
9. «Love Story»   3:55
10. «Hey Stephen»   4:14
11. «White Horse» (հեղինակներ՝ Սվիֆթ, Լիզ Ռոուզ) 3:54
12. «You Belong with Me» (հեղինակներ՝ Սվիֆթ, Լիզ Ռոուզ) 3:51
13. «Breathe» (Colbie Caillat մասնակցությամբ; հեղինակներ՝ Սվիֆթ, Caillat) 4:23
14. «Tell Me Why» (հեղինակներ՝ Սվիֆթ, Լիզ Ռոուզ) 3:20
15. «You're Not Sorry»   4:21
16. «The Way I Loved You» (հեղինակներ՝ Սվիֆթ, Rich) 4:04
17. «Forever & Always»   3:45
18. «The Best Day»   4:05
19. «Change»   4:40
79:19
Սկավառակ 2 – DVD[51]
# ԱնվանումՌեժիսոր Տևողություն
1. «Change» (երաժշտական տեսանյութ)Shawn Robbins 3:47
2. «The Best Day» (երաժշտական տեսանյութ)Սվիֆթ 4:34
3. «Love Story» (երաժշտական տեսանյութ)Trey Fanjoy 3:54
4. «White Horse» (երաժշտական տեսանյութ)Trey Fanjoy 4:03
5. «You Belong with Me» (երաժշտական տեսանյութ)Roman White 4:37
6. «Love Story» ("On the Set" Behind the Scenes)  22:00
7. «White Horse» ("On the Set" Behind the Scenes)  22:00
8. «You Belong with Me» ("On the Set" Behind the Scenes)  20:45
9. «Fearless Tour 2009 Photo Gallery»     
10. «Fearless Tour 2009 First Show Behind the Scenes!»    10:41
11. «CMT Awards Thug Story» (T-Pain մասնակցությամբ)Peter Zavadil 1:26

Առևտրային հաջողություն

2008 թվականի նոյեմբերի 29-ին ԱՄՆ-ում թողարկման առաջին շաբաթվա ընթացքում ավելի քան 592,000 օրինակ վաճառքով ալբոմը առաջնաելույթ է ունեցել Billboard 200 հիթ-շքերթում, սակայն քանթրի-ալբոմի խոշորագույն թողարկումը եղել է Eagles խմբի «Long Road out of Eden» ալբոմը, որը 2007 թվականի նոյեմբերին մեկ շաբաթում ունեցել է ավելի քան 711,000 օրինակ տպաքանակ[55]։ Այնուհետև սկավառակը իջել է չորրորդ հորիզոնական, ավելի քան 217,000 օրինակ տպաքանակով (նախորդ շաբաթվանից 63%-ով պակաս)[56]։ Երեք շաբաթ անց ալբոմը վերադարձել է առաջին հորիզոանական՝ ավելի քան 249,000 օրինակ տպաքանակով և ընդհանուր առմամբ 11 շաբաթ (անընդմեջ) մնացել Billboard 200 հիթ-շքերթի առաջին հորիզոանականում[57]։ Սա դարձել է առաջին հորիզոնականում ամենաերկար մնացած ալբոմը Supernatural խմբի «Santana» ալբոմից հետո, որը 1999 և 2000 թվականներին 12 շաբաթ մնացել է առաջին հորիզոնականում[58] և 2000-ականների ամենաերկար տասնամյակը[59]։ Ավելին, «Fearless» ալբոմը դարձել է ամերիկյան հիթ-շքերթի առաջին հորիզոնականում գտնվող քանթրի երգչուհու ալբոմն ու երկրորդն ընդհանրապես քանթրի-կատարողների համար (հաշվի առնելով տղամարդկանց և խմբերին)[60] և 6-րդը բոլոր ժանրերի կին երգչուհիներից[61]։ 2009 թվականի մարտին Billboard 200 հիթ-շքերթի իր բարձր դիրքին մնալուց հետո[57] ալբոմը մնացել է այնտեղ ամբողջ 2009 թվականին։ Մեկ տարվա ընթացքում ալբոմը վաճառվել է ավելի քան 3,217,000 օրինակ, և դարձել 2009 թվականի գլխավոր բեսթսելերը ԱՄՆ-ում, իսկ Սվիֆթը 20 տարեկանում դարձել է տարվա բեսթսելերի ամենաերիտասարդ տերը և այս նվաճման առաջին քանթրի երգչուհին[62]։ «Fearless» ալբոմը ունեցել հաջողություն մի քանի տարի անընդմեջ. 2010 թվականի հունվարի 30-ին ալբոմը 52-րդ շաբաթն է մնացել Billboard 200 հիթ-շքերթի լավագույն տասնյակում՝ դառնալով 18 ալբոմներից մեկը, որոնք այս տասնյակում մնացել են մեկ տարի կամ ավելի, և միակը 2000-ական թվականներին[63]։ Ալբոմը 58 շաբաթ է անցկացրել Top-10 լավագույն տասնյակում՝ այդ նվաճման մեջ գերազանցելով քանթրի երաժիշտների ռեկորդը[64]։ Billboards Top Country Albums հիթ-շքերթում «Fearless» ալբոմն առաջին հորիզոնականում է եղել 35 շաբաթ (ոչ անընդմեջ)[65]։ Ալբոմը Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի (RIAA) կողմից հավաստագրվել է ադամանդե կարգավիճակով՝ ավելի քան 10 մլն տպաքանակի համար[66]։ 2018 թվականի հունվարին ալբոմի տպաքանակը ԱՄՆ-ում գերազանցել է 7,13 միլիոն օրինակը[67]։ Ալբոմը վերջին 6 տարիների ընթացքում վեց բեսթսելերից զբաղեցրել է երկրորդ[68] և պատմության 6-րդ թվային բեսթսելլեր ալբոմի հորիզոնականը[69]։ 2017 թվականի դեկտեմբերից ալբոմը 254 շաբաթ է անցկացրել Billboard 200 հիթ-շքերթում (ոչ անընդմեջ, ընդմիջումներով)[70]։

2008 թվականի նոյեմբերի 29-ին Կանադայում «Fearless» ալբոմը շաբաթական ավելի քան 27,000 օրինակ տպաքանակով առաջնաելույթ է ունեցել հիթ շքերթի առաջին հորիզոանակնում[71]։ Ալբոմը Կանադայի հիթ-շքերթում մնացել է 66 շաբաթ, ներառյալ մեկ շաբաթ առաջին հորիզոնականում[72] և 320,000 օրինակ տպաքանակի համար Music Canada-ի կողմից հավաստագրվել է քառակի պլատինե հավաստագրի[73]։ Ալբոմը հաջողություն է ունեցել Ավստրալիայում, որտեղ 2008 թվականի նոյեմբերի 30-ին առաջնաելույթ է ունեցել 50-րդ հորիզոնականում և հետո դուրս մնացել հիթ-շքերթից։ Երկրորդ ալբոմը Australian Albums Chart հիթ-շքերթում ներառվել է 2009 թվականի հունվարի 25-ին՝ սկսելով 42-րդ հորիզոնականից և 9 շաբաթ անց (2009 թվականի ապրիլի 26-ին) հասնելով 2-րդ հորիզոնականին[74]։ «Fearless» ալբոմը 490,000 օրինակ տպաքանակի համար Երաժշտության ձայնագրման ընկերությունների ավստրալիական միության (ARIA) կողմից հավաստագրվել յոթակի պլատինե կարգավիճակով[75]։ 2009 թվականի մարտի 6-ին Նոր Զելանդիայում «Fearless» ալբոմը առաջնաելույթ է ունեցել 2-րդ հորիզոնականում և մեկ շաբաթ անց բարձրացել աղյուսակի առաջին հորիզոնական[76]։ Ձայնագրող ընկերությունների նորզելանդական միության (RIANZ) կողմից 45,000 օրինակ տպաքանակի համար ալբոմը հավաստագրվել է եռակի պլատինե հավաստագրով[77]։

Ասիայում 2011 թվականի փետրվարին ալբոմն ունեցել է ավելի քան 400.000 տպաքանակ[78]։ Ճապոնիայում սկավառակը 2009 թվականի հուլիսի առաջին շաբաթվա ընթացքում 4,945 օրինակ տպաքանակով առաջնաելույթ է ունեցել 22-րդ[79] ապա ութերորդ հորիզոնականում[80]։ Ձայնագրման ընկերությունների Ճապոնական ասոցիացիայի կողմից ալբոմը ավելի քան 100,000 տպաքանակի համար հավաստագրվել է ոսկե հավաստագրով[81]։ Եվրոպայում «Fearless» ալբոմը հասել է European Top 100 Albums միասնական հիթ շքերթի 8-րդ հորիզոնականին[82]։ Եվրոպական ամենամեծ հաջողությունը ալբոմն ունեցել է Անգլիայում, որտեղ UK Albums Chart հիթ-շքերթում 2009 թվականի մարտի 21-ից ի վեր առաջնաելույթ է ունեցել 5-րդ հորիզոնականում[83]։ Ալբոմը UK Albums Chart հիթ-շքերթում մնացել է 63 շաբաթ[83] և Ֆոնոգրամաների արտադրողների բրիտանական միության կողմից 300,000 օրինակ տպաքանակի համար հավաստագրվել պլատինե կարգավիճակով[84]։ Ալբոմը Իռլանդիայում հասել է 7-րդ հորիզոնականին[85] և Ձայնագրված երաժշտության իռլանդական միության (IPMA) կողմից 30,000 օրինակ տպաքանակի համար հավաստագրվել կրկնակի պլատինե կարգավիճակով[86]։ «Fearless» ալբոմը ավելի քիչ հաջողություն է ունեցել միջին Եվրոպայում՝ Ավստրիայում, Գերմանիայում, Հունաստանում, Նորվեգիայում, Ռուսաստանում և Շվեդիայի լավագույն քսանյակում։ Ընդհանուր առմամբ, 2017 թվականի հոկտեմբերին «Fearless» ալբոմը աշխարհում ունեցել է 9,775,000 օրինակ տպաքանակ[87]։

Դիրքեր հիթ-շքերթներում

Ալբոմը մի քանի խոշոր հիթ-շքերթներում, ներառյալ Billboard 200-ը առաջին հորիզոնակնում է հայտնվել։ «Fearless» ալբոմը մի քանի անգամ կորցրել է իր դիրքերը, սակայն 1999 թվականից ի վեր դարձել է առաջին ալբոմը, որն այդ հիթ-շքերթում զբաղեցրել է ընդհանուր առմամբ 11 շաբաթ, որոնցից 7-ը ընթացել են անընդմեջ[88][89]։ Այն նաև դարձել է քանթրի երաժշտության պատմության մեջ առաջին երգչուհու ալբոմը, որն Billboard 200 հիթ-շքերթում յոթ շաբաթից ավելի առաջին հորիզոնականում է հայտնվել։ «Fearless» ալբոմը Մեծ Բրիտանիայում և Նոր Զելանդիայում հավաստագրվել է ոսկե, Ավստրալիայում` պլատինե և ԱՄՆ-ում` յոթակի պլատինե հավաստագիրներով[90]։

«Fearless» ալբոմը դարձել է պատմության մեջ առաջին ալբոմը, որին մեկ տարվա ընթացքում հաջողվել է ստանալ American Music Award (AMA), Academy of Country Music Award (ACM), Country Music Association Award (CMA) և Grammy Award՝ Տարվա լավագույն ալբոմի համար[91]։

Շաբաթական հիթ-շքերթներ

Հիթ-շքերթներ (2008-2009)Լավագույն
արդյունք
 Ավստրալիա (Albums Chart)[74]2
 Ավստրալիա (Country Albums Chart)[92]1
 Ավստրիա (Ö3 Austria Top 40)[93]14
 Բելգիա (Ultratop 50, Flanders)[94]52
 Բելգիա (Ultratop 50, Wallonia)[95]68
 Բրազիլիա (Albums Chart)[96]18
 Կանադա (Canadian Albums Chart)[72]1
 Դանիա (Tracklisten)[97]23
 Եվրոպա (European Top 100 Albums)[82]18
 Ֆրանսիա (French Albums Chart)[98]26
 Գերմանիա (Media Control Charts)[99]12
 Հունաստան (IFPI Greece)[100]19
 Իռլանդիա (Irish Albums Chart)[85]7
 Ճապոնիա (Oricon)[80]8
 Մեքսիկա (Mexican Albums Chart)[101]37
 Նիդերլանդներ (MegaCharts)[102]43
 Նոր Զելանդիա (N.Z. Albums Chart)[76]1
 Նորվեգիա (VG-lista)[103]5
 Ռուսաստան (Russian Music Charts)[104]17
 Իսպանիա (Spanish Albums Chart)[105]28
 Շվեդիա (Sverigetopplistan)[106]12
 Շվեյցարիա (Swiss Music Charts)[107]35
 Միացյալ Թագավորություն (UK Albums Chart)[83]5
 Միացյալ Թագավորություն (UK Country)[108]1
 ԱՄՆ (Billboard 200)[57]1
 ԱՄՆ (Top Country Albums)[109]1

Տասնամյա հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (2000-2009)Հորիզոնական
Australian Albums (ARIA)[110]87
US Billboard 200[111]56
US Billboard Country Albums[112]10
Հիթ-շքերթ (2010—2019)Հորիզոնական
Australian Albums (ARIA)[113]55
US Billboard 200[114]98
US Billboard Country Albums[115]31

Վերջնական-տարեկան հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (2008)Հորիզոնական
US Billboard 200[116]66
US Top Country Albums[117]13
Worldwide[118]18
Հիթ-շքերթ (2009)Հորիզոնական
Australian Albums Chart[119]4
Canadian Albums Chart[120]2
New Zealand Albums Chart[121]2
UK Albums Chart[122]46
US Billboard 200[123]1
US Top Country Albums[124]1
Worldwide[125]4
Հիթ-շքերթ (2010)Հորիզոնական
Australian Albums Chart[126]17
Canadian Albums Chart[127]14
Japanese Albums Chart[128]75
New Zealand Albums Chart[121]31
UK Albums Chart[129]122
US Billboard 200[130]7
US Top Country Albums[131]2
Worldwide50
Հիթ-շքերթ (2011)Հորիզոնական
US Billboard 200[132]88
US Top Country Albums[133]42
Հիթ-շքերթ (2012)Հորիզոնական
US Billboard 200[134]126
Հիթ-շքերթ (2013)Հորիզոնական
US Billboard Catalog Albums[135]39
Հիթ-շքերթ (2017)Հորիզոնական
US Top Country Albums[136]65
Чарт (2018)Позиция
US Top Country Albums[137]42
Հիթ-շքերթ (2019)Հորիզոնական
US Top Country Albums[138]46

Բոլոր ժամանակների հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (All Time)Հորիզոնական
 Ավստրալիա (ARIA)[139]30
 Նոր Զելանդիա (RMNZ)[140]95
 Նոր Զելանդիա (Billboard 200)[141]4
 Նոր Զելանդիա (Billboard 200, Women)[142]2

Առաջնորդության պատմություն

Նախորդող:
Մթնշաղ — Various artists
CircusԲրիթնի Սփիրս
The Fray — The Fray
Billboard 200. № 1 ալբոմ ԱՄՆ-ում
28 նոյեմբերի 2008
27 դեկտեմբերի 2008 - 7 փետրվարի 2009
28 փետրվարի - 14 մարտի 2009
Հաջորդող:
I Am... Sasha FierceԲիյոնսե
Working on a DreamԲրյուս Սպրինգստին
No Line on the Horizon — U2
Նախորդող:
Play — Բրեդ Փեյսլի
Feel That Fire — Դիրկս Բենթլի
American Saturday Night — Բրեդ Փեյսլի
Keep on Loving YouՌիբա Մաքինթայր

#1's... and Then Some by Brooks & Dunn
American Ride — Թոբի Քիթ
Southern Voice — Թիմ Մակգրո
Play OnՔերի Մարի Անդերվուդ

Top Country Albums. ԱՄՆ-ում № 1 քանթրի-ալբոմ
29 նոյեմբերի 2008 - 14 փետրվարի 2009
28 փետրվարի - 4 ապրիլի 2009
1-15 օգոստոսի 2009
19 սեպտեմբերի 2009
3-10 հոկտեմբեր 2009
31 հոկտեմբեր 2009
14 նոյեմբեր 2009
12 դեկտեմբեր 2009 - 6 փետրվար 2010
Հաջորդող:
Feel That Fire — Դիրկս Բենթլի
Shine — Martina McBride
Live on the Inside — Sugarland
#1's... and Then SomeBrooks & Dunn
RevolutionՄիրանդա Լամբերտ
Southern Voice — Թիմ Մակգրո
Play OnՔերի Մարի Անդերվուդ
Need You Now — Lady Antebellum
Նախորդող:
As I AmԱլիշա Քիզ
Տարվա լավագույն ալբոմ (Billboard)
2009
Հաջորդող:
RecoveryԷմինեմ
Նախորդող:
Long Road Out of EdenEagles
Տարվա լավագույն քանթրի ալբոմ (Billboard)
2009
Հաջորդող:
Need You Now — Lady Antebellum

Հավաստագրումներ

ՏարածաշրջանՀավաստագրումՎաճառք
Ավստրալիա (ARIA)[75]7× Platinum500,000[143]
Ավստրիա (IFPI Austria)[144]Gold10 000x
Կանադա (Music Canada)[73]4× Platinum320 000^
Գերմանիա (BVMI)[145]Gold100 000^
Իռլանդիա (IRMA)[86]2× Platinum30 000x
Ճապոնիա (RIAJ)[81]Gold100 000^
Նոր Զելանդիա (RIANZ)[77]3× Platinum45 000^
Նորվեգիա (IFPI Norway)[146]Gold15 000*
Philippines[147]9× Platinum140,000[148]
Մեծ Բրիտանիա (BPI)[84]2× Platinum600 000^
ԱՄՆ (RIAA)[66]Diamond7,180,000[149]
Ընդհանուր
Worldwide12,000,000[143]

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Սինգլներ

ՏարիՍինգլԼավագույն դիրքը հիթ-շքերթումՀավաստագրում
US Country
[150]
US
[151]
US Pop Songs
[152]
US AC
[153]
US Adult
[154]
US Digital
[155]
CAN
[156]
AUS
[157]
UK
[158]
2008«Love Story»141133412
  • US: 6× Պլատինե[66]
  • AUS: 3× Պլատինե[159]
  • CAN: 2× Պլատինե[73]
  • UK: Պլատինե[84]
«White Horse»213 — — —5434160
  • US: 2× Պլատինե[66]
  • CAN: Ոսկե[73]
2009«You Belong with Me»1221233530
  • US: 4× Պլատինե[66]
  • AUS: 2× Պլատինե[160]
  • CAN: 2× Պլատինե[73]
  • UK: Արծաթե[84]
«Fifteen»723101216311948 —
2010«Fearless»109 — — —369 —111
  • US: Պլատինե[66]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ