Նադիա Մուրադ

Նադիա Մուրադ Բասեե Թահա (քրդ.՝ نادیە موراد / Nadîye Murad, մարտի 10, 1994(1994-03-10), Kocho, Sinjar District, Նինվեի մարզ, Իրաքի Հանրապետություն[1][2]), եզդի իրավապաշտպան և ակտիվիստ[10][11], Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու[12][13]։ 2016 թվականի սեպտեմբերից հանդիսանում է ՄԱԿ-ի մարդկային թրաֆիքինգի կոմիտեի բարի կամքի դեսպան[14]։ Նադիա Մուրադը առևանգվել և եղել է գերության մեջ ԻԼԻՊ-ի գրոհայինների կողմից 2014 թվականի օգոստոսին[15]։

Նադիա Մուրադ
արաբ․՝ نادية مراد‎‎
Դիմանկար
Ծնվել էմարտի 10, 1994(1994-03-10) (30 տարեկան)
ԾննդավայրKocho, Sinjar District, Նինվեի մարզ, Իրաքի Հանրապետություն[1][2]
Քաղաքացիություն Իրաք[1]
ԿրոնԵզդիականություն
ԵրկերThe Last Girl (memoir)?[3]
Մասնագիտությունդասախոս, ակտիվիստ և քաղաքական ակտիվիստ
Զբաղեցրած պաշտոններԲարի կամքի դեսպան
Պարգևներ և
մրցանակներ
Կայքnadiasinitiative.org
 Nadia Murad Վիքիպահեստում

Կենսագրություն

Մուրադը ծնվել է Իրաքի հյուսիսում գտնվող եզդիաբնակ Սինջար նահանգի Քոչո գյուղում։ Նրա ընտանիքը ունի եզդիական ծագումնաբանություն։ Մեծացել է ֆերմայում[16]։

2014 թվականի օգոստոսին 21 ամյա Մուրադը ուսանող էր, երբ ԻԼԻՊ-ի գրոհայինները կոտորեցին գյուղի եզդի ազգաբնակչությանը՝ սպանելով մոտ 600 մարդու, ներառյալ նաև Մուրադի 6 հարազատ եղբայրներին և զարմիկներին։ Նրանք երիտասարդ կանանց գերեվարում էին ստրկության։ Այդ տարի Մուրադը այն 6700 եզդի կանանցից մեկն էր, ով գերեվարվեց ահաբեկիչների կողմից[17]։ Նա պահվել է որպես ստրկուհի Իրաքի Մոսուլ քաղաքում, որտեղ ծեծվել է։ Նրա մարմնի վրա հայտնաբերվել են ծխախոտից ստացված այրվածքներից հետքեր։ Առաջին անգամ երբ փորձել է փախչել, բռնվել է և դաժանաբար բռնաբարվել։ 2014 թվական նոյեմբերին, Նադիան կարողացավ փախչել, երբ իր տիրացուն մոռացել էր կողպել տան դուռը[18]։ Նրան վերցրեց ճանապարհից մի ընտանիք, ովքեր կարողացան փախցնել աղջկան ԻԼԻՊ-ի կողմից չվերահսկվող տարածքներ՝ հնարավորություն տալով նրան հասնելու Իրաքի հյուսիսում գտնվող Դուհոկի ճամբար։ Այնոււհետև Նադիան տեղափոխվեց Գերմանիայի Շտուտգարտ քաղաք[19][20]։

Պարգևներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ