Ջենարո Գատուզո

իտալացի ֆուտբոլիստ

Ջենարո Իվան Գատուզո (իտալ.՝ Gennaro Ivan Gattuso, հունվարի 9, 1978(1978-01-09)[1][2], Կորիլիանո Կալաբրո, Կոզենցա, Կալաբրիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ և մարզիչ։ Աշխարհի 2006 թվականի առաջնության հաղթող Իտալիայի հավաքականի կազմում։ 1999 թվականից հանդես է եկել «Միլանում», որի հետ 2 անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգան։

Ջենարո Գատուզո
իտալ.՝ Gennaro Gattuso
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա
ՄականունՊիտբուլ, Ռինո, Քաջ Սիրտ
Ծննդյան ամսաթիվհունվարի 9, 1978(1978-01-09)[1][2] (46 տարեկան)
ԾննդավայրԿորիլիանո Կալաբրո, Կոզենցա, Կալաբրիա, Իտալիա
Հասակ177 սմ
Քաշ77 կգ
Դիրքկիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1990-1997Իտալիա Պերուջա
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1996-1997Իտալիա Պերուջա10 (0)
1997-1998Շոտլանդիա Ռեյնջերս34 (3)
1998-1999Իտալիա Սալերնիտանա25 (0)
1999-2012Իտալիա Միլան335 (9)
2012-2013Շվեյցարիա Սյոն27 (1)
1996-2013Ընդհանուր կարիերայում431 (13)
Ազգային հավաքական
1995-1996Իտալիա Իտալիա (մինչև 18)14 (3)
1998-2000Իտալիա Իտալիա (մինչև 21)21 (1)
2000-2010Իտալիա Իտալիա73 (1)
Մարզչական կարիերա
2013Շվեյցարիա Սյոն
2013-2014Իտալիա Պալերմո
2014-2015Հունաստան ՕՖԻ
2015-2017.Իտալիա Պիզա
2017-Իտալիա Միլան
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա

Խաղացողի կարիերա

Ջենարո Գատուզոն «Միլանի» կազմում

Գատուզոն իր ֆուտբոլային կարիերան սկսել է իտալական «Պերուջայում», որի կազմում նորամուտը նշել է 1996 թվականի դեկտեմբերի 22-ին Սերիա Ա-ի շրջանակներում կայացած «Բոլոնիայի» դեմ խաղում։

Իտալիայի պատանեկան հավաքականի կազմում Գատուզոն մասնակցել է Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությանը։ Երիտասարդական ակումբների շարքում 2000 թվականի Եվրոպայի չեմպիոն է։

1997 թվականի հուլիսին տեղափոխվեց շոտլանդական «Ռեյնջերս», որտեղ արժանացավ երկրպագուների հիացմունքը, իսկ նրա «ուլտրա-ագրեսիվ» տեխնիկան մեղմացավ մարզումների և Վոլտեր Սմիթի ազդեցությամբ, ով միաժամանակ նաև «Ռեյնջերսի» մարզիչն էր։ Հետագայում Ջենարոն նրան նկարագրում էր որպես իր 2-րդ հայր։ Մարզչական պաշտոնում Սմիթի հաջորդը՝ Դիկ Ադվոկատը, թիմում Գատուզոյի համար տեղ չգտավ, ինչի արդյունքում 1998 թվականի հոկտեմբերին նա վաճառվեց «Սալերնիտանա» իտալական ակումբին։

Սերիա Ա-ի 1998/99 մրցաշրջանում Գատուզոն այդ թիմի կազմում անցկացրեց 25 խաղ։

10 ամիս անց 8 միլիոն եվրոյի դիմաց Գատուզոն տեղափոխվեց «Միլան»։ Առաջին անգամ «Միլանի» կազմում խաղացել է 1999 թվականի սեպտեմբերի 15-ին Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կայացած «Չելսիի» դեմ խաղում։ Առաջին մրցաշրջանում անցկացրեց 22 խաղ և դարձավ 1 գոլի հեղինակ։ Հաջորդ մրցաշրջաններում նա խաղաց համապատասխանաբար 24 և 32 խաղ։ 2009 թվականի օգոստոսի 22-ին Գատուզոն «Միլանի» կազմում խաղաց իր 400-րդ խաղը։

Իտալիայի հավաքականում իր նորամուտը նշել է 2000 թվականի փետրվարին Շվեդիայի հավաքականի դեմ խաղում։ Մասնակցել է 2000 թվականի ամառային խաղերին, ինչպես նաև 2002-2010 թվականների ընթացքում կայացած բոլոր աշխարհի և Եվրոպայի առաջնություններին։ 2006 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ Ջենարոն հավաքականի առանցքային խաղացողներից մեկն էր։ Նա խաղացել է առաջնության 7 խաղերից 6-ում[4][5]։ Ֆրանսիայի դեմ եզրափակչում խաղադաշտում անց է կացրել 120 րոպե, բայց հետխաղյա 11 մետրանոցաշարի ժամանակ չի խփել։ Առաջնության արդյունքներով Գատուզոն ընդգրկվել է առաջնության 23 աստղերի հավաքականի մեջ։

Իտալիայի հավաքականի կազմում միակ գնդակը Ջենարոն խփել է 2000 թվականի նոյեմբերի 15-ին Թուրինում՝ Անգլիայի հավաքականի դեմ ընկերական խաղում (1:0)։ 2010 թվականի աշխարհի առաջնության նախօրեին հայտարարեց, որ որոշել է առաջնությունից հետո ավարտել ելույթները հավաքականի կազմում[6]։

2012 թվականի մայիսի 13-ին «Միլանի» մարզաշապիկով խաղաց վերջին խաղը։ Ամբողջ 90 րոպեն խաղաց ավագի թևկապով։ Իր 8 համարը «Միլանում» կտակեց Անտոնիո Նոչերինոյին, ով խաղում է նույն դիրքում։

2012 թվականի հունիսի 15-ին համացանցում հայտնվեց տեղեկություն, որ «Միլանի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել շվեյցարական «Սյոն»։ Տեղեկությունը հաստատվեց, և մի քանի օր հետո Գատուզոյի տրանսֆերի մասին պաշտոնապես հայտարարվեց։ Ինչպես հետո խաղացողն անձամբ ասաց.

«Ես եկել եմ այստեղ, որպեսզի օգնեմ Սյոնին մրցակցել և հաղթել Բազելին չեմպիոնական տիտղոսի համար։ Ես հավաստիացրեցի կառավարությանը, որ թիմը կստանա աշխատասեր մարտիկ՝ հանձին ինձ»։

Զբաղեցրեց խաղացող մարզչի պարտականությունը, բայց 2013 թվականի մայիսի 13-ին անբավարար արդյունքների պատճառով թողեց մարզչի պաշտոնը, չնայած մնաց «Սյոնի» խաղացող։

Մարզչական կարիերա

2013 թվականի հունիսի 4-ին «Պալերմոյի» նախագահ Մաուրիցիո Ձամպարինին հայտարարեց, որ Ջուզեպե Սաննինոյի հետ պայմանագրի բոլոր հարցերը կարգավորելուց հետո Ջենարո Գատուզոն կդառնա իր թիմի գլխավոր մարզիչը[7]։

2014 թվականի հունիսի 5-ին Գատուզոն գլխավորեց հունական «ՕՖԻ»-ն՝ կնքելով 1 տարվա պայմանագիր[8].

Ելույթների վիճակագրություն

Ակումբային

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԵվրոգավաթներԱյլքԸնդամենը
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Պերուջա ՖԱ1995-9620------20
1996-9780------80
Ընդամենը100100
Ռեյնջերս1997-982939021--404
1998-99501051--111
Ընդամենը34310072515
Սալերնիտանա1998-99250------250
Ընդամենը250250
Միլան ՖԱ1999-002211050--281
2000-0124020100--360
2001-0232050100--470
2002-0325030140--420
2003-04331208120452
2004-053202011010460
2005-0635330110--493
2006-0730140130--471
2007-08311109020431
2008-09120--41--161
2009-102201010--240
2010-113122050--382
2011-1260----1070
Ընդամենը335926010126046811
Սյոն2012-1327150----321
Ընդամենը27150321
Ամբողջ կարիերայի ընթացքում4311341010846058617

Հավաքականում

ՀավաքականՄրցաշրջան
ԽաղերԳոլեր
Իտալիա
200061
200130
2002100
200340
200490
200580
2006100
200760
200890
200950
201030
Ընդամենը731

Մարզչական կարիերա

ԹիմԵրկիրԱշխատանքի սկիզբըԱշխատանքի վերջըԽՀՈՊВ%
ՍյոնՇվեյցարիա15.06.1213.05.13361271733.33
ՊալերմոԻտալիա15.05.1303.06.14422511654.34
ՕՖԻՀունաստան05.06.1412.11.1424721529.16

«Միլան»

Գաետանո Շիրեայի մրցանակ (2012)

Իտալիայի հավաքական

  • Եվրոպայի մինչև 21 տարեկանների չեմպիոն (1). 2000
  • 2006 թվականի աշխարհի չեմպիոն (1). 2006
  • Արդյունք։ 2 տիտղոս

Անձնական կյանք

Գատուզոն ամուսնացած է իր հին ընկերուհի Մոնիկայի հետ, ով ծնվել է Շոտլանդիայում, բայց ունի իտալական արմատներ։ Նրա հետ Գատուզոն ծանոթացել է այն ժամանակ, երբ խաղում էր «Ռեյնջերսում»։ Ջենարոն և Մոնիկան ունեն 1 աղջիկ՝ Գաբրիելան, և 1 տղա՝ Ֆրանչեսկոն։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջենարո Գատուզո» հոդվածին։