Սկառլեթ Յոհանսոն

(Վերահղված է Սկարլեթ Յոհանսոնից)

Սկառլեթ Ինգրիդ Յոհանսոն (անգլ.՝ Scarlett Ingrid Johansson, ՄՀԱ [ˈskɑːrlɪt ʤəˈhænsən][16], նոյեմբերի 22, 1984(1984-11-22)[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի, երգչուհի։ Նրան առավել մեծ ճանաչում է բերել Վուդի Ալլենի («Մատչ-փոինթ») և Սոֆյա Կոպպոլայի («Թարգմանության դժվարությունները») հետ համագործակցությունը, ինչպես նաև Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի ֆիլմաշարում Սև այրու դերը[17]։ Կոնգլոմերատ Ariston, Dyson, Hansa, Hotpoint, Indesit, Scarlett, Timberk, Vitek, Verloni և Whirlpool։

Սկառլեթ Յոհանսոն
անգլ.՝ Scarlett Johansson
Ծնվել էնոյեմբերի 22, 1984(1984-11-22)[1][2][3][…] (39 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
ԿրթությունՊրոֆեսիոնալ երեխաների դպրոց[5], Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ[6] և P.S. 41?
Քաղաքացիություն ԱՄՆ[7]
Ազգությունաշկենազի
Կրոնհուդայականություն[8]
Մասնագիտությունկինոդերասանուհի, երգչուհի, մոդել, թատրոնի դերասանուհի, ձայնային դերասանուհի, ստուդիական երաժիշտ, կինոռեժիսոր և դերասանուհի
Ժանրերփոփ
Ծնողներհայր՝ Karsten Olaf Johansson?, մայր՝ Melanie Sloan?
Ամուսին(ներ)Քոլին Ջոսթ[9]
Համատեղ ապրող(ներ)Քոլին Ջոսթ[10][9]
Երեխա(ներ)Rose Dauriac?
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունԿինոարվեստի և գիտության ակադեմիա

2003 թվականին ստացել է «BAFTA» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար («Թարգմանությունների դժվարությունները» ֆիլմ)։ 2010 թվականին ստացել է «Թոնի» մրցանակ պիեսում երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար («Տեսարան կամրջից» պիես)։ 2014 թվականին արժանացել է «Սեզար պատվավոր մրցանակի»։ 2020 թվականին կրկնակի առաջադրվել է «Օսկար» մրցանակի։

Վաղ տարիներ և կրթություն

Լի Սթրասբերգի դերասանական դպրոցը, որտեղ մանուկ Յոհանսոնը սովորել է դերասանական արվեստ:

Սկառլեթ Յոհանսոնը ծնվել է 1984 թվականի նոյեմբերի 22-ին Նյու Յորքում։ Հայրը` Քարսթեն Յոհանսոնը (ծնված 1943 թվականին), դանիացի գրող, սցենարիստ և ռեժիսոր Այներ Յոհանսոնի (1922-2001) որդին է։ Քարսթենը Դանիայից գաղթած ճարտարապետ է[18]։ Մայրը՝ Մելանի Սլոունը (ծնված 1951 թվականին[19]), ծագում է լեհական (Գրուեց և Վարշավա[20]) և բելառուսական (Նեսվիժ) արմատներ ունեցող հրեական ընտանիքից. դերասանուհու պապն ընտանեկան Շլամբերգ ազգանունը փոխել է Սլոունի[21][22][23][24][25][26]։ Սկառլեթն ունի ավագ եղբայր՝ Էդրիանը (ծնված 1976 թվականին), ավագ քույր՝ դերասանուհի Վանեսա Յոհանսոնը (ծնված 1980 թվականին), երկվորյակ եղբայր՝ Հանթերը (ծնված 1984 թվականին), ինչպես նաև արյունակից ավագ եղբայր՝ Քրիստիանը, որը հոր նախորդ ամուսնությունից է[18]։

Ծնողների ամուսնալուծությունը մեծ ազդեցություն է ունեցել պատանի Սկառլեթի վրա։ Հետագայում հարցազրույցի ժամանակ նա խոստովանել է, որ հաճախ է տխրում «ամենատարբեր պատճառներով... այդ տխրությունը կրկնապատկվեց, երբ ծնողներս ամուսնալուծվեցին. այդ ժամանակից ի վեր՝ ցանկացած իրադարձության մեջ ես ակամա վերապրելու պատճառ եմ գտնում»։ Սկառլեթի մասնակցությամբ նկարահանված առաջին ֆիլմի («Նորթ», 1994) ռեժիսոր Ռոբ Ռայները նշել է, որ աղջիկը մի անգամ նրան ասել է՝ «...ինձ արտասվելու համար շատ քիչ բան է պետք։ Հիշել, թե ինչպես են հայրիկն ու մայրիկը վիճում հիմար մանրուքների պատճառով... բայց իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Պարզապես նրանցից սերը հեռանում է... և նրանք ծեծում են միմյանց մանրուքների համար։ Սա է իսկական ցավը...»[27]:

Ծնողների ամուսնալուծությունից հետո Սկառլեթը հերթափոխով ապրել է երկու քաղաքներում՝ Նյու Յորքում, որտեղ մնացել էր հայրը, և Լոս Անջելեսում։ Նյու Յորքում Սկառլեթը մանկուց հաճախել է Լի Սթրասբերգի դերասանական դպրոց[27], սակայն դերասանական գործունեությունն սկսել է Լոս Անջելեսում՝ 1992 թվականին մասնակցելով «Սոֆիստիկա» (անգլ.՝ Sophistry) արտաբրոդվեյյան ներկայացմանը, որտեղ խաղացել է Իթան Հոուքի հետ։

Սկառլեթն սկսել է ֆիլմերում նկարահանվել 9 տարեկանից. 11 տարեկանում նա արդեն խաղացել է Շոն Քոններիի հետ[27]։ Սկառլեթի առաջին դերից հետո «The Sun» թերթը գրել է, որ նա նման է «դիսնեյյան մուլտֆիլմից ուրախ խոզուկին»[27]։

2002 թվականին ավարտել է Նյու Յորք նահանգի Մանհեթենի դպրոցը։

Գործունեություն

Իր առաջին դերը Յոհանսոնն ստացել է «Նորթ» ֆիլմում, որտեղ խաղացել է պատանի Էլայջա Վուդի հետ[28]։ Ֆիլմի ռեժիսոր Ռոբ Ռայները հարցազրույցներից մեկում ասել է, որ «փոքրիկ Սկառլեթը չունի մանկական տաղանդ», և որ դերասանուհին հիշեցնում է «միջին տարիքի մի կնոջ, որը մի փոքր կռվարար է, շատ բծախնդիր, խստապահանջ և կյանքից հիասթափված»[27]։

Նրա հաջորդ դերերից մի քանիսը մնացել են աննկատ։ Սակայն 1996 թվականին Սկառլեթը «Մեննի և Լո» ֆիլմում խաղացել է իր առաջին գլխավոր դերը, որի համար «Independent Spirit Awards»-ում առաջադրվել է «Կնոջ լավագույն դեր» անվանակարգում։ 1998 թվականին Սկառլեթը Ռոբերտ Ռեդֆորդի «Ձիահմա» ֆիլմում խաղացել է Գրեյս Մաքլինի դերը, որը Միացյալ Նահանգներում հռչակ է բերել նրան։

Սկառլեթ Յոհանսոնը 2007 թվականի փետրվարին

Դրանից հետո Յոհանսոնը նկարահանվել է տարբեր որակի ֆիլմերում (այդ թվում՝ «Երևակայական աշխարհ» և «Մարդ, որը չի եղել»), քանի դեռ ռեժիսոր Սոֆյա Կոպպոլան նրան չէր հրավիրել նկարահանվելու «Թարգմանության դժվարությունները» ֆիլմում։ 2003 թվականին թողարկված ֆիլմում Շառլոտայի դերը Յոհանսոնին ճանաչում է բերել Ատլանտիկայի երկու կողմերում, ինչպես նաև մի շարք մրցանակներ (այդ թվում՝ «BAFTA» մրցանակ՝ որպես լավագույն դերասանուհի) և հեղինակավոր կինոմրցանակների անվանակարգեր («Ոսկե գլոբուսի» անվանակարգ՝ որպես կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերակատար)։ Նույն տարում Յոհանսոնը նկարահանվել է «Մարգարտե ականջօղով աղջիկը» ֆիլմում։ Սկառլեթն այնտեղ կերտել է հոլանդացի գեղանկարիչ Յան Վերմեերի սպասավորուհի Գրետային, որի համար նույն տարում ստացել է անվանակարգ «Ոսկե գլոբուսում»՝ արդեն որպես դրամայում կնոջ լավագույն դեր, և «BAFTA»-ում։

2004 թվականին Յոհանսոնը հրավիրվել է Կինոարվեստի և գիտության ակադեմիա, որի անդամներն ամեն տարի քվեարկությամբ շնորհում են «Օսկար» մրցանակը։ Նույն տարի դերասանուհին քիչ եկամտով «Սիրային տենդ» ֆիլմում խաղացած դերի համար ստացել է երրորդ անվանակարգը «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ։

Յոհանսոնը Փարիզում տեղի ունեցած Սեզար մրցանակաբաշխությանը

2005 թվականին Սկառլեթը նկարահանվել է արմատապես տարբերվող երկու ֆիլմում՝ ռեժիսոր Մայքլ Բեյի՝ կլոնավորման թեմատիկայով մեծ եկամուտ ունեցող «Կղզին» ֆանտաստիկ մարտաֆիլմում և հայտնի Վուդի Ալլենի «Մատչ-փոինթ» կամերային պատմությունում[29]։ Թեև «Կղզին» համաշխարհային վարձույթում շուրջ 180 մլն ԱՄՆ դոլար է հավաքել, Միացյալ Նահանգներում հանգանականությունները սպասվածից շատ ավելի համեստ էին, ընդ որում, ֆիլմի պրոդյուսերները ոչ պակաս մեղադրում էին Յոհանսոնին. նրանց խոսքով՝ «դերասանուհին ի վիճակի չէր իր անունով լայն լսարան գրավել»։ Բացի այդ, Յոհանսոնը վիճել է ֆիլմի ռեժիսոր Էվան ՄաքԳրեգորի հետ անկողնային տեսարանի նկարահանման ժամանակ. դերասանուհին համաձայն չէր մերկ կրծքով ներկայանալ, սակայն կինոնկարի ստեղծողները, վախենալով վարկանիշի խստացումից, ստիպել են նրան կրծքկալ հագնել[30]։ Երկրորդ ֆիլմը շատ ավելի հաջող էր իր գործունեության համար։ Վուդի Ալլենի «Մատչ-Փոինթ» ֆիլմն ընտրվել Է Կաննի 2005 թվականի կինոփառատոնի արտամրցութային ծրագրում, մամուլում ստացել է բազմաթիվ դրական արձագանքներ, վարձույթում հավաքել է գրեթե 80 միլիոն դոլար, ինչպես նաև Սկառլեթին բերել է չորրորդ անվանակարգը «Ոսկե գլոբուսում»[29]։

2006-2007 թվականներին թողարկվել են Սկառլեթ Յոհանսոնի մասնակցությամբ մի շարք ֆիլմեր։ Առաջին հերթին, սա ռեժիսոր Վուդի Ալլենի՝ Սկառլեթ Յոհանսոնի մասնակցությամբ երկրորդ նախագիծն է՝ «Սենսացիա», որտեղ Սկառլեթը խաղում է ամերիկացի ուսանողի կատակերգական դերը՝ սիրային կապ ունենալով անգլիական արիստոկրատի հետ (որի դերը խաղացել է ավստրալիացի դերասան Հյու Ջեքմանը)։ 2006 թվականի աշնանը թողարկվել է Բրայան դե Պալմայի «Սև խոլորձ» թրիլլեր-նուարը, որը քրեական պատմություն է։ Ֆիլմի սյուժեն ծավալվում Է 1940-ական թվականներին Հոլիվուդում տեղի ունեցած երիտասարդ դերասանուհի Էլիզաբեթ Շորթի սպանության շուրջ։ Սկառլեթից բացի ֆիլմում նկարահանվել են նաև Հիլարի Սուենկը, Ջոշ Հարթնեթը և Աարոն Էկհարտը։ Հարկ է նշել նաև նույն ժամանակահատվածում թողարկված երկու էկրանավորում. առաջինը՝ «Դայակի օրագրերը», որտեղ դերասանուհին խաղում է Նիկոլա Քրաուսի և Էմմա Մաքլաֆլինի համանուն գրքի հերոսուհուն՝ մի աղջկա, որը դայակ է աշխատում Նյու Յորքի հարուստ ընտանիքում, երկրորդը՝ Քրիստոֆեր Պրիստի «Հեղինակություն» գրքի էկրանավորումը, որի ռեժիսորը Քրիստոֆեր Նոլանն է։

Յոհանսոնը 2013 թվականի Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ

Դերասանուհու անվան հետ կապված հիշատակում են մի նախագիծ՝ «Եվս մեկը Բոլեյնների տոհմից» պատմական դրաման, որտեղ Սկառլեթը խաղացել է Նատալի Փորտմանի և Էրիկ Բանայի հետ ու կերտել հայտնի Աննա Բոլեյնի քրոջ՝ Մարիա Բոլեյնի կերպարը։ Ֆիլմում քույրերը մրցակցում են Թյուդորների արքայատոհմի թագավոր Հենրի 8-րդի սրտի և մահճակալի համար։

2008 թվականի մայիսի 20-ին Յոհանսոնն իր առաջին «Anywhere I Lay My Head» ալբոմում հանդես է եկել որպես վոկալիստ, որը ներառում է Թոմ Ուեյթսի երգերի քավեր տարբերակները։ 2009 թվականի սեպտեմբերին կայացել է «Break Up» ալբոմի թողարկումը, որը նա ձայնագրել է Փիթ Յորնի հետ 2006 թվականին[31][32]։

2010 թվականին «Երկաթե մարդը 2» ֆիլմում խաղալով հատուկ գործակալ Նատաշա Ռոմանոֆֆի դերը՝ Յոհանսոնը համաձայնել է մասնակցել «Երկաթե մարդու» շարունակությանը՝ «Վրիժառուները» ֆիլմին, որը թողարկվել է 2012 թվականին[33]։ Բացի այդ, 2010 թվականի սեպտեմբերին՝ «Blu-ray» և «DVD» ձևաչափերով թողարկված «Երկաթե մարդ 2»-ի մամուլի ասուլիսի ժամանակ, «Marvel Studios»-ի նախագահ Քևին Ֆայգին հաստատել է, որ Սկառլեթ Յոհանսոնի մասնակցությամբ «Սև այրի» անհատական ֆիլմի շուրջ բանավեճեր են տեղի ունեցել[34]։ Ֆայգին նաև ասել է, որ իրենք սկսել են ֆիլմի մասին բանակցություններ վարել դերասանուհու հետ[35]։

Դերասանուհու մայրը՝ Մելանի Սլոանը, ինը տարեկանում դստեր առաջնելույթից ի վեր եղել է նրա մենեջերը։ 2009 թվականի նոյեմբերին Սկառլեթն ազատել է Սլոանին և վարձել հոլիվուդյան հայտնի գործակալ Ռիք Յորնին (Փիթ Յորնի եղբորը), որն աշխատել է Լեոնարդո ԴիԿապրիոյի, Ջասթին Թիմբերլեյքի և Քեմերոն Դիասի հետ[36]։

Դերասանուհի Սկառլեթ Յոհանսոնը Հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է աստղի։ Դերասանուհու անունով աստղի հանդիսավոր բացումը կայացել է 2012 թվականի մայիսի 2-ին Կալիֆոռնիայում[37]։

Ըստ Ֆորբս ամսագրի՝ 2018 թվականի օգոստոսի 16-ին Սկառլեթ Յոհանսոնը գլխավորել Է տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցանկը։ 12 ամսվա ընթացքում նա վաստակել է 40,5 միլիոն ԱՄՆ դոլար[38]։

Այլ գործունեություն

Սկառլեթ Յոհանսոնը ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի զինվորների հետ (2008 թվականի հունվար)

2004 թվականին Սկառլեթ Յոհանսոնը միացել է Դեմոկրատական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու Ջոն Քերիի ընտրական կամպանիային[39]։

Յոհանսոնը Կանանց երթին

Սկառլեթ Յոհանսոնը «Calvin Klein» ընկերության «Eternity Moment» օծանելիքի գովազդային արշավի դեմքն էր։ 2006 թվականին նա պայմանագիր է կնքել «L’Oréal» ընկերության հետ[40]։ 2009 թվականից դերասանուհին ներկայացնում է իսպանական «Mango» ապրանքանիշը[41]։

2016 թվականին Սկառլեթ Յոհանսոնը Հենրի Քավիլի հետ մասնակցել է «Huawei»-ի գովազդային արշավին՝ «Huawei P9» սմարթֆոնների առաջխաղացման համար[42]։

Դերասանուհին նկարահանվել է Բոբ Դիլանի[43] և Ջասթին Թիմբերլեյքի[44] տեսահոլովակներում։

Սկառլեթ Յոհանսոնը 2007-2014 թվականներին ակտիվորեն համագործակցել է Օքսֆամ կազմակերպության հետ[45][46]։ Հարաբերությունների խզման պատճառ են հանդիսացել իսրայելական ապրանքների բոյկոտի հարցում տարաձայնությունները։ Սկառլեթ Յոհանսոնը մասնակցել է իսրայելական «SodaStream» ընկերության գովազդային արշավին, որի արտադրական հարթակը գտնվում է Մաալե Ադումիմ քաղաքում՝ «կանաչ գծի» սահմաններից դուրս։ Դրա հիման վրա ձախ արմատական պրոարաբական խմբերը Յոհանսոնին մեղադրել են «իսրայելական ապարտեիդին» աջակցելու մեջ։ Նույն դիրքորոշումն ուներ նաև Օքսֆամի ղեկավարությունը։ Սկառլեթը հայտնել է․

Ես աջակցում եմ ժողովրդավարական Իսրայելի և Պաղեստինի միջև կոոպերացիային և սոցիալական փոխազդեցությանը։ «SodaStream»-ն ընկերություն է՝ նվիրված ոչ միայն շրջակա միջավայրի պաշտպանությանը, այլև խաղաղ գոյակցության գաղափարին։ Այն հարևաններին (արաբներին և հրեաներին) թույլ է տալիս աշխատել միասին, նրանց ապահովում է աշխատանքի հավասար վարձատրությամբ և հավասար իրավունքներով։ Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր գիտակից գնորդ ինքն է որոշելու, թե ինչն է իրեն հարմար…

2014 թվականին «Jerusalem Post» լրագիրը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ 50 հրեաների ցանկը։ Այս վարկանիշում Սկառլեթ Յոհանսոնն զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը[47]։

Անձնական կյանք

Սկառլեթ Յոհանսոնը «Վրիժառուները» ֆիլմի պրեմիերային (2012)

2006 թվականին տված հարցազրույցում Յոհանսոնը կարծիք է հայտնել, որ մարդու համար անբնական է լինել մոնոգամ[48]։ Մյուս կողմից՝ Սկառլեթը հերքել է իր հնարավոր անկանոն սեռական կապերի մասին լուրերը՝ ասելով, որ նա խաղընկերոջ հետ հարաբերություններում ջանում է հասնել մոնոգամիայի[49]։

2006 թվականին նա հաղորդել է, որ տարեկան երկու անգամ հանձնում է ՄԻԱՎ-ի թեստ և «զզվելի» ու «անպատասխանատու» է համարում, երբ մարդիկ դա չեն անում[50]։

Յոհանսոնը տոնում է ինչպես Սուրբ ծնունդը, այնպես էլ Խանուկան։ Նա նաև պնդում է, որ չի սիրում, երբ մարդիկ մրցանակներ ստանալու ժամանակ շնորհակալություն են հայտնում Աստծուն կամ Հիսուսին[51]։

Յոհանսոնը 2017 թվականին

Սկառլեթն ունի Թրուփեր անունով կատու և Մեգգի անունով շուն։

Սկառլեթն իր նկատմամբ բավականին ինքնաքննադատորեն է տրամադրված. նա կարծում է, որ «ունի բազմաթիվ թերություններ, այդ թվում՝ ցելյուլիտ, 163 սմ հասակ, անկանոն ատամնանստվածք, կրծած եղունգներ, անբնական խռպոտ ձայն..., կուզություն, վշտանալու հավերժական պատրաստակամություն և կենցաղին ամբողջովին անհարմարվածություն»։ Իր դրական հատկանիշների մասին Սկառլեթն ասում է, որ հավատարիմ ընկեր է, ունի մեծ սիրո գաղափար և հավատում է սեփական կարողություններին. բացի այդ, նա չի խմում, չի ընդունում թմրանյութեր և չի ծխում[27]։

Յոհանսոնն իր անձնական կյանքի մանրամասներով չի կիսվում մամուլի հետ, սակայն նրա անունը հաճախ է հայտնվում թաբլոիդների էջերում։ Սկառլեթը հանդիպել է դերասան Ջոշ Հարթնեթի հետ. զույգը ծանոթացել է «Սև խոլորձ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Բայց 2006 թվականի վերջին զույգը բաժանվել է։ Սկառլեթ Յոհանսոնին վերագրել են Մարկ Ուոլբերգի և Ջասթին Թիմբերլեյքի հետ սիրավեպեր[52]։ Դերասանուհու խոստովանությամբ՝ նա հոգնել է իրեն վերագրվող տղամարդկանց մեծ քանակից, որոնցից կեսին անգամ ծանոթ չէ։

2008 թվականի մայիսի 5-ին Յոհանսոնը հայտարարել է իր և Ռայան Ռեյնոլդսի (ծնված 1976 թվականին) նշանադրության մասին։ 2008 թվականի սեպտեմբերի 28-ին (այլ տվյալներով՝ սեպտեմբերի 27-ին[27]) զույգն ամուսնացել է Վանկուվերի մոտ գտնվող Տոֆինո լեռնային կուրորտում[53]։ 2010 թվականի դեկտեմբերի 14-ին նրանք հայտարարել են իրենց ամուսնալուծության մասին[54]։

2011 թվականի սեպտեմբերի 14-ին համացանցում հայտնվել են Սկառլեթի բջջային հեռախոսից գողացված լուսանկարները[55], որտեղ դերասանուհին լուսանկարել է իրեն առանց հագուստի[56]։ Ինչպես Յոհանսոնն է ասել, լուսանկարներն ուղարկվել են իր նախկին ամուսնուն՝ Ռայան Ռեյնոլդսին, միջադեպից երեք տարի առաջ[57][58]։ Հետաքննության արդյունքում իրեն մեղավոր է ճանաչել Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքից Քրիստոֆեր Չեյնին։ Ի հավելումն բանտային կալանքի՝ դատախազները Չեյնիից պահանջել են 66 179 դոլարի չափով վճարի փոխհատուցում[59]։

2014 թվականի հոկտեմբերի 1-ին Սկառլեթն ամուսնացել է երկրորդ անգամ, այս անգամ լրագրող Ռոմեն Դորիաքի հետ, որի հետ մինչև ամուսնությունը հանդիպել է 2 տարի[60]։ 2014 թվականի սեպտեմբերի 4-ին ծնվել է նրանց դուստրը՝ Ռոուզ Դորոթի Դորիաքը[61]։ 2016 թվականի ամռանը զույգը բաժանվել է[62]։ 2017 թվականի մարտին Սկառլեթը նախաձեռնել է ամուսնալուծության գործընթաց[63]։ 2017 թվականի սեպտեմբերի 12-ին պաշտոնապես ձևակերպվել է զույգի ապահարզանը[64]։

Նույն տարվա դեկտեմբերին հաստատվել է, որ Յոհանսոնը հանդիպում է կատակերգու դերասան և «Saturday Night Live» հաղորդման սցենարիստ Կոլին Ջոսթի հետ[65][66][67]։

Սկառլեթը ձախլիկ է[68][69]։

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
1994ֆ«Նորթ»NorthԼաուրա Նելսոն
1995ֆ«Արդար դատաստան»Just CauseՔեյթ Արմսթրոնգ
1996ֆ«Եթե Լյուսին ընկնի»If Lucy FellԷմիլի
1996ֆ«Մեննի և Լո»Manny & LoԱմանդա
1997ֆ«Անկում»Fallփոքրիկ աղջնակ
1997ֆ«Տանը մենակ 3»Home Alone 3Մոլլի
1998ֆ«Ձիահմա»The Horse WhispererԳրեյս Մաքլին
1999ֆ«Իմ եղբայր խոզը»My Brother the PigՔեթի Քելդվել
2001ֆ«Ամերիկյան ռափսոդիա»An American RhapsodyՍյուզանը 15 տարեկանում
2001ֆ«Երևակայական աշխարհ»Ghost WorldՌեբեկկա
2001ֆ«Մարդ, որը չի եղել»The Man Who Wasn’t ThereՌեյչել «Բերդի» Էբանդես
2002ֆ«Սարդերի գրոհ»Eight Legged FreaksԷշլի Պարկեր
2003ֆ«Թարգմանության դժվարությունները»Lost in TranslationՇառլոտա
2003ֆ«Մարգարտե ականջօղով աղջիկը»Girl with a Pearl Earring (film)Գրիտ
2004ֆ«Ամենաբարձր միավոր»The Perfect ScoreՖրանչեսկա Կյորտիս
2004ֆ«Սիրային տենդ»A Love Song for Bobby LongՊերսի Ուիլ
2004ֆ«Լավ կին»A Good WomanՄեգ Ուինդերմեր
2004մֆ«Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատիկ»The SpongeBob SquarePants MovieՄինդի
2004ֆ«Հիանալի ընկերություն»In Good CompanyԱլեքս Ֆորմեն
2005ֆ«Մատչ-փոինթ»Match PointՆոլա Ռայս
2005ֆ«Կղզին»The IslandՋորդան 2 Դելտա / Սառա Ջորդան
2006ֆ«Սենսացիա»ScoopՍոնդրա Պրանսկի
2006ֆ«Սև խոլորձ»The Black DahliaՔեյ Լեյք
2006ֆՀեղինակությունThe PrestigeՕլիվիա
2007ֆ«Դայակի օրագրերը»The Nanny DiariesԷննի
2008ֆ«Եվս մեկը Բոլեյնների տոհմից»The Other Boleyn GirlՄարիա Բոլեյն
2008ֆ«Վիկի Քրիստինա Բարսելոնա»Vicky Cristina BarcelonaՔրիստինա
2008ֆ«Վրիժառուն»The SpiritՇելկ
2009ֆ«Խոսք տալ չի նշանակում ամուսնանալ»He's Just Not That into YouԱննա
2010ֆ«Երկաթե մարդը 2»Iron Man 2Նատաշա Ռոմանոֆ / Սև Այրի
2011ֆ«Մենք գնեցինք կենդանաբանական այգի»We Bought a ZooՔելլի
2012ֆ«Վրիժառուները»The AvengersՆատաշա Ռոմանոֆ / Սև Այրի
2012ֆ«Հիչքոկ»HitchcockՋանեթ Լի
2013ֆ«Մաշկի մեջ»Under the SkinԼաուրա
2013ֆ«Դոն Ժուանի կրքերը»Don JonԲարբարա Շուգարմեն
2013ֆ«Նա»HerՍամանթա
2014ֆ«Կապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորը»Captain America: The Winter SoldierՆատաշա Ռոմանոֆ / Սև Այրի
2014ֆ«Խոհարար անիվների վրա»ChefՄոլլի
2014ֆ«Լյուսի»LucyԼյուսի
2015ֆ«Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը»Avengers: Age of UltronՆատաշա Ռոմանոֆ / Սև Այրի
2016ֆ«Ջունգլիների գիրքը»The Jungle BookԿաա
2016ֆ«Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ»Captain America: Civil WarՆատաշա Ռոմանոֆ / Սև Այրի
2016ֆ«Կեցցե Կեսարը»Hail, Caesar!Դիանա Մորան
2016մֆ«Երգի՛ր»SingԷշ
2017ֆ«Խեցեպատ ուրվականը»Ghost in the ShellՄայոր Միրա Կիլիան/Մոկոգո Կուսանագի
2017ֆ«Շատ վատ աղջիկներ»Rough NightՋեսս
2018մֆ«Շների կղզի»Isle of DogsՄինդալկա
2018ֆ«Վրիժառուները։ Անվերջության պատերազմ»Avengers: Infinity WarՆատաշա Ռոմանոֆ / Սև Այրի
2019ֆ«Կապիտան Մարվել»Captain MarvelՆատաշա Ռոմանոֆ / Սև Այրի
2019ֆ«Վրիժառուները. Վերջնախաղ»Avengers: EndgameՆատաշա Ռոմանոֆ / Սև Այրի
2019ֆ«Ջոջո Ճագար»Jojo RabbitՌոզի Բեցլեր
2019ֆ«Ամուսնական պատմություն»Marriage StoryՆիկոլ
2020ֆ«Սև այրի»Black WidowՆատաշա Ռոմանոֆ / Սև Այրի

Սկավառակագրություն

  • «Anywhere I Lay My Head» (2008)
  • «Break Up» (Փիթ Յորնի հետ) (2009)[31][32]
  • «The Singles - Candy - Single» (2015)
  • «Apart» (Փիթ Յորնի հետ) (2018)

Աշխատանք թատրոնում

ՏարիՆերկայացումԴերԾանոթագրություն
2010«Տեսարան կամրջից»ՔեթրինԹատրոն «Կորթ»
2013«Կատուն շիկացած տանիքում»ՄարգարետՌիչարդ Ռոջերս (թատրոն)

Մրցանակներ և անվանակարգեր

Մրցանակների և անվանակարգերի ամբողջական ցուցակը «IMDb»-ի կայքում է[70].

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Հարցազրույց

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկառլեթ Յոհանսոն» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ