Կաձուո Իսիգուրո

Կաձուո Իսիգուրո (անգլ.՝ Kazuo Ishiguro, ճապ.՝ カズオ・イシグロ, ծնվ. նոյեմբերի 8, 1954(1954-11-08)[1][2][3][…], Նագասակի, Ճապոնիա[4]), ճապոնական ծագմամբ բրիտանացի գրող։ 2017 թվականի Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր, քանի որ ««մեծ զգացմունքային ուժով լի վեպերով բացահայտել է մեր՝ աշխարհի հետ կապող պատրանքային զգացման միջև անդունդը»[11]։

Կաձուո Իսիգուրո
անգլ.՝ Kazuo Ishiguro
ճապ.՝ カズオ・イシグロ
Ծնվել էնոյեմբերի 8, 1954(1954-11-08)[1][2][3][…] (69 տարեկան)
ԾննդավայրՆագասակի, Ճապոնիա[4]
Մասնագիտությունվիպասան, գրող, սցենարիստ, հեղինակ, գիտաֆանտաստիկ գրող, երգերի հեղինակ և երգերի հեղինակ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[5][6] և  Ճապոնիա
ԿրթությունՔենթի համալսարան (1979), Արևելյան Անգլիայի համալսարան (1980) և Woking County Grammar School for Boys? (1973)
Ուշագրավ աշխատանքներAn Artist of the Floating World?, Օրվա մնացորդը, When We Were Orphans?, Չթողնես ինձ երբեք, Klara and the Sun? և A Pale View of Hills?
ԱնդամակցությունԹագավորական գրական ընկերություն և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրLondon Cyrenians Housing?
Պարգևներ
ԱմուսինLorna MacDougall?
ԶավակներNaomi Ishiguro?[10]
 Kazuo Ishiguro Վիքիպահեստում

Կենսագրություն

Կաձուո Իսիգուրոն ծնվել է 1954 թվականի նոյեմբերի 8-ին Նագասակի քաղաքում՝ օվկիանոսագետ Սիձուո Իսիգուրոյի ընտանիքում[12]։ 1960 թվականին ընտանիքի հետ բնակության է տեղափոխվում Անգլիայի Գիլֆորդ քաղաք։ Այստեղ ապագա գրողի հայրը աշխատում էր Օվկիանոսագրության ազգային ինստիտուտում (National Oceanography Centre)[12][13]։ Դպրոցն ավարտելուց հետո ճանապարհորդություն է ձեռնարկում դեպի ԱՄՆ և Կանադա։ 1974 թվականին ընդունվում է Քենթի համալսարան (University of Kent) և 1978 թվականին այն ավարտում Անգլերեն լեզվի և փիլիսոփայության բակալավրի աստիճանով[12]։ Այնուհետև սկսում է հաճախել Արևելյան Անգլիայի համալսարանի (University of East Anglia) Մալքոլմ Բրեդբերիի գրողական դասընթացը և 1980 թվականին այն ավարտում Արվեստի մագիստրոսի կոչումով[12][13]։ 1982 թվականին Կաձուո Իսիգուրոն ստանում է Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն[14]։

Մատենագիտություն

Վեպեր

  • 1982 - «Այնտեղ, որտեղ բլուրներ են մառախուղում» (A Pale View of Hills)
  • 1986 - «Անկայուն աշխարհի նկարիչը» (An Artist of the Floating World)
  • 1989 - «Օրվա մնացորդը» (The Remains of the Day)
  • 1995 - «Անմխիթարը» (The Unconsoled)
  • 2000 - «Երբ մենք որբ էինք» (When We Were Orphans)
  • 2005 - «Չթողնես ինձ երբեք» (Never Let Me Go)
  • 2015 - «Թաղված հսկան» (The Buried Giant)

Պատմվածքներ

  • 1981 - «Ներածություն 7. նոր գրողների պատմվածքներ» (Introduction 7: Stories by New Writers)
  • 1983 - «Ամառը պատերազմից հետո» (The Summer After the War)
  • 1990 - «Ընտանեկան ընթրիք» (A Family Supper)
  • 2001 - «Գյուղը մթնելուց հետո» (A Village After Dark)
  • 2009 - «Նոկտյուրններ. 5 երաժշտական պատմություն և երեկոյանալը» (Nocturnes: Five Stories of Music and Nightfall)

Մրցանակներ և պարգևներ

  • 1982 - Վինիֆրիդ Հոլթբիի հիշատակի մրցանակ (Winifred Holtby Memorial Prize) «Այնտեղ, բլուրների մառախուղում» վեպի համար[15]
  • 1983 - «Granta» հրատարակչության մրցանակ՝ լավագույն երիտասարդ գրող անվանակարգում (Published in the Granta Best Young British Novelists issue)[16]
  • 1986 - Ուիթբրեդ մրցանակ (Whitbread Prize) «Անկայուն աշխարհի նկարիչը» վեպի համար[15]
  • 1989 - Բուքերյան մրցանակ «Օրվա մնացորդը» վեպի համար[15]
  • 1993 - «Granta» հրատարակչության մրցանակ՝ լավագույն երիտասարդ գրող անվանակարգում (Published in the Granta Best Young British Novelists issue)[17]
  • 1995 - Բրիտանական կայսրության շքանշան (The Most Excellent Order of the British Empire)[15]
  • 1998 - «Արվեստի և գրականության շքանշան» (L'Ordre des Arts et des Lettres)[15]

Էկրանավորում

  • 1993 - «Օրվա մնացորդը» (The Remains Of The Day), ռեժիսոր՝ Ջեյմս Ֆրենսիս Այվորի (James Francis Ivory)[18]
  • 2005 - «Սպիտակ կոմսուհին» (The White Countess), ռեժիսոր՝ Ջեյմս Ֆրենսիս Այվորի (James Francis Ivory)[19]
  • 2010 - «Մի բաց թող ինձ» (Never Let Me Go), ռեժիսոր՝ Մարկ Ռոմանեկ (Mark Romanek)[20]

Գրականություն

  • Stefanie Fricke: Kazuo Ishiguro. In: Kritisches Lexikon zur fremdsprachigen Gegenwartsliteratur. Edition Text und Kritik, München 2009.
  • Barry Lewis: Kazuo Ishiguro. Manchester Univ. Press, Manchester 2000.
  • Sean Matthews, Sebastian Groes (Hrsg.): Kazuo Ishiguro: Contemporary Critical Perspectives. Continuum, London 2009.
  • Mike Petry: Narratives of Memory and Identity: The Novels of Kazuo Ishiguro. Lang, Frankfurt am Main 1999.
  • Brian W. Shaffer: Understanding Kazuo Ishiguro. Univ. of South Carolina Press, Columbia 1998.
  • Brian W. Shaffer, Cynthia F. Wong (Hrsg.): Conversations with Kazuo Ishiguro. Univ. Press of Mississippi, Jackson 2008.
  • Cynthia F. Wong: Kazuo Ishiguro. 2. Auflage. Northcote House, Tavistock 2005.

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաձուո Իսիգուրո» հոդվածին։