Կապիկի ծաղիկ (հիվանդություն)

Կապիկի ծաղիկ (անգլ.՝ monkeypox), հազվադեպ հանդիպող վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են կենդանիները և մարդիկ։ Բնորոշվում է տենդով, ընդհանուր ինտոկսիկացիայով և էկզանտեմայի (ցան) առաջացմամբ[2]։ Հարուցիչը պոքսվիրուսի[3] ընտանիքից է, որը գենետիկորեն մոտ է մարդու բնական ծաղիկ վիրուսին[4][5]։

Կապիկի ծաղիկ
Տեսակհիվանդության կարգ, ախտանիշ կամ նշան և notifiable disease?
Պատճառmonkeypox virus?
Փոխանցման ձևօդակաթիլային փոխանցում, կոնտակտային փոխանցում, օդակաթիլային փոխանցում և fomite transmission?
Հիվանդության ախտանշաններԿոշտուկ, տենդ[1], գլխացավ[1], միալգիա, կոկորդի ցավ, ավշային հանգույցների բորբոքում և քոր
Բուժաքննությունֆիզիկալ զննում, Լուսային մանրադիտակ, Էլեկտրոնային մանրադիտակ և Պոլիմերազային շղթայական ռեակցիա
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ՀՄԴ-9059.01
ՀՄԴ-10B04
Անվանվել էկապիկներ
 Monkeypox Վիքիպահեստում

Պատճառ

Հարուցիչը պոքսվիրուսների ընտանիքին պատկանող վիրուս է։ Այն առաջին անգամ անջատվել է 1958 թվականին հիվանդ կապիկներից[6]։ Կառուցվածքով և հատկություններով այն նման է մարդու ծաղիկի վիրուսին։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կապիկի ծաղիկի վիրուսը հակագենային առումով ավելի նման է բնական ծաղիկ վիրուսին, քան պատվաստանյութի և կովի ծաղիկ վիրուսներին։ Այն լավ է աճում և բազմանում հավի սաղմնաթաղանթում[2][7]։

Վարակի փոխանցումը հիմնականում տեղի է ունենում երկարատև անձնական շփման դեպքում, ինչը վարակման ամենամեծ վտանգի տակ է դնում հիվանդության սուր դեպք ունեցող անձի ընտանիքի անդամներին։ Փոխանցումը կարող է տեղի ունենալ նաև պատվաստման կամ պլասենցայի միջոցով (բնածին կապիկի ջրծաղիկ)[8]։

Ենթադրվում է, որ վիրուսն օրգանիզմ է մտնում վնասված մաշկի, շնչառական ուղիների կամ աչքերի, քթի կամ բերանի լորձաթաղանթի միջոցով[9]։ Կա տեսակետ, որ փոխանցումը տեղի է ունենում սեռական հարաբերության ժամանակ[10]։ Կենդանուց մարդուն փոխանցումը կարող է տեղի ունենալ խայթոցի կամ քերծվածքի, կենդանու մարմնի հեղուկների կամ վնասված մաշկի նյութի հետ անմիջական շփման կամ վնասվածքի նյութի հետ անուղղակի շփման միջոցով, օրինակ՝ աղտոտված անկողնային պարագաների միջոցով[11]։ Փոխանցման բարձր ռիսկը կապված է բերանի լորձաթաղանթ վիրուսի ներթափանցման հետ կապված գործոնների հետ[12]։

Համաճարակներ

Վարակի աղբյուրը կապիկներն են, սակայն եղել են դեպքեր, երբ վարակը փոխանցվել է մարդկանցից[13]։ Դեպքերը հիմնականում նկատվում են Եվրոպայում, բայց հանդիպում են նաև Հյուսիսային Ամերիկայում, Աֆրիկայում և Ավստրալիայում[14]։ Հիմնականում այս հիվանդությունը ախտորոշվում է 16 տարեկանից ցածր հիվանդների մոտ[7]։

Կապիկի ծաղիկը որպես մարդու հիվանդություն առաջին անգամ բացահայտվել է 1970 թվականին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (նախկինում՝ Զաիր), Հասարակածային նահանգի Բասանկուսու քաղաքում[15]։ ԱՀԿ-ի հսկողությունը 1981-1986 թվականներին ԿԺԴՀ/Զաիրում գրանցել է 338 հաստատված դեպք և 33 մահ (դեպքերի մահացության մակարդակը 9,8%)[16]։ Երկրորդ բռնկումը հայտնաբերվել է ԿԺԴՀ/Զաիրում 1996-1997 թվականներին։ 1991-1999 թվականներին ԿԺԴՀ/Զաիրում գրանցվել է 511 դեպք[16]։ Կոնգոյի ավազանի հիվանդության կլադը (հին հունարեն՝ κλάδος - ճյուղ, շառավիղ) մնում է էնդեմիկ ԿԺԴՀ-ում և ունի մահացության բարձր մակարդակ[16]։

Եվս մեկ՝ MPXV գենետիկ կլադ է հայտնաբերվել Արևմտյան Աֆրիկայում։ Մահացությունը 1%-ից պակաս է։ Մինչև 2022 թվականին Եվրոպայում կապիկի ծաղիկի բռնկումը, մարդուց մարդուն վիրուսի փոխանցման դեպք չէր գրանցվել[16][17]։ Արևմտյան Աֆրիկայի կլադի առաջին բռնկումը Աֆրիկայի սահմաններից դուրս եղել է ԱՄՆ Միջին Արևմուտքում՝ տնային տափաստանային շների տերերի շրջանում 2003 թվականին։ Հաղորդվում է, որ վարակվել է 71 մարդ, նրանցից ոչ ոք չի մահացել[18]։

Կապիկի ծաղիկը ավանդաբար սահմանափակվել էր խոնավ արևադարձային անտառների էկոլոգիայով[16]։ Այս օրինաչափությունը խախտվել է 2005 թվականին, երբ Սուդանում (այժմ Հարավային Սուդան) գրանցվել է առանց մահվան 49 դեպք[19]։ Գենետիկական վերլուծությունը ցույց է տալիս, որ վիրուսը ծագել է ոչ թե Սուդանում, այլ, ամենայն հավանականությամբ, ներմուծվել է ԿԺԴՀ-ից[20]։

Կապիկի ծաղիկի շատ ավելի շատ դեպքեր են գրանցվել Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայում և մասնավորապես Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում՝ տարեկան 2000 հայտնի դեպք 2011-2014 թվականներին։ Հավաքագրված տվյալները հաճախ թերի են և չհաստատված, ինչը դժվարացնում է ժամանակի ընթացքում կապիկի ծաղիկի դեպքերի իրատեսական գնահատականը։ Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ 2018 թվականի դրությամբ գրանցվել է կապիկի ծաղիկի գրանցված դեպքերի աճ և աշխարհագրական բաշխվածության ընդլայնում[16]։

ԱՄՆ (2003)

Գամբիական համստեր առնետ

2003 թվականի մայիսին մի փոքրիկ երեխա է հիվանդացել ջերմության և ցանի ախտանիշներով այն բանից հետո, երբ նրան կծել էր սկյուռանմանների ընտանիքին պատկանող տափաստանային շուն (Prairie dog) կոչվող (հին հունարեն՝ κῠνο- +μῦς «շնամուկ») կրծողը, որը գնվել էր Վիսկոնսին նահանգի Միլուոքիի մոտակայքում գտնվող տեղական փողոցային շուկայից[21]։ Մինչև 2003 թվականի հունիսի 20-ը գրանցվել է կապիկի ծաղիկի 71 դեպք։ Բոլոր դեպքերը վերաբերում էին գամբիական համստեր առնետներին (Cricetomys gambianus), որոնք ներմուծվել էին Աքրայից (Գանա) 2003 թվականի ապրիլին Տեխասում էկզոտիկ կենդանիների դիստրիբյուտորի կողմից։ Մահվան դեպքեր չեն եղել[22]։ Էլեկտրոնային մանրադիտակային և սերոլոգիական հետազոտությունները հաստատել են, որ հիվանդությունը մարդկանց մոտ կապիկի ծաղիկ է[23]։

Կապիկի ծաղիկով հիվանդ մարդիկ սովորաբար ունեցել են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, դող և առատ քրտնարտադրություն։ Վարակված մարդկանց մոտավորապես մեկ երրորդն ունեցել է չոր հազ։ Այս նախնական փուլին հաջորդել է 1-10 օր հետո պապուլային ցանի զարգացումը, որը սովորաբար անցել է վեզիկուլյացիայի, պզուկուլյացիայի (թարախոտ ջրակալում), պորտանման խորության ձևավորման և կեղևավորման փուլերով։

Որոշ մարդկանց մոտ վաղ ախտահարումների դեպքում խոցեր են առաջացել։ Ցանի և վնասվածքների տարածումը տեղի են ունեցել գլխի, մարմնի և վերջույթների վրա․ շատ մարդիկ ունեցել են նախնական և ուղեկցող ախտահարումներ ափերի, ներբանների և վերջույթների վրա։ Որոշ մարդկանց մոտ ցանն ընդհանուր-դիսեմինացված բնույթ է կրել։ Ցանն առաջանալուց հետո մարդկանց մոտ սովորաբար ցանը զարգանում է տարբեր փուլերում։ Բոլոր վարակվածները հայտնել են տափաստանային շուն կրծողների հետ անմիջական կամ սերտ շփման մասին․ հետագայում պարզվել է, որ կենդանիները վարակված են եղել կապիկի ծաղիկի վիրուսով[24]։

Նիգերիա (2017-2019)

Կապիկի ծաղիկը տարածվել է Նիգերիայի հարավ-արևելքում և հարավում։ Որոշ նահանգներ և Նիգերիայի դաշնային կառավարությունը ուղիներ են փնտրում ծաղիկի տարածումը զսպելու, ինչպես նաև հիվանդության բուժման միջոց գտնելու համար[25]։ Հիվանդությունը տարածվել է Ակվա Իբոմ, Աբիյա, Բայէլսա, Բենուե, Կրոս Ռիվեռ, Դելտա, Էդո, Էկիտու, Իմո, Լագոս, Նասարավաս, Օյո, Պլատո, Ռիվերս, Նիգերիայի Դաշնային մայրաքաղաքային տարածքում[26][27]։ Համաճարակը սկսվել է 2017 թվականի սեպտեմբերին և մի քանի նահանգներում շարունակվել ըստ 2019 թվականի մայիսի տեղեկությունների[28]։

Մեծ Բրիտանիա (2018)

2018 թվականի սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը։ Ենթադրվում է, որ տղամարդը, որը Նիգերիայի քաղաքացի է, վարակվել է կապիկի ծաղիկով Նիգերիայում՝ նախքան Մեծ Բրիտանիա մեկնելը[29]։ Ըստ Անգլիայի հանրային առողջություն գործակալության տվյալների՝ տղամարդը գտնվել է Կոռնուոլի ռազմածովային բազայում, այնուհետև տեղափոխվել է Royal Free Hospital-ի մասնագիտացված վարակիչ հիվանդությունների բաժանմունք։ Այդ տղամարդու հետ շփվողներ են եղել, երբ նա արդեն վարակված էր կապիկների ջրծաղիկով[30]։ Երկրորդ դեպքը հաստատվել է Բլեքփուլ քաղաքում[31][32], և մեկ այլ դեպք եղել է բուժաշխատող, ով գործը վարել է Բլեքփուլից[33]։ Չորրորդ դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 3-ին, երբ Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող մարդու մոտ ախտորոշվել է կապիկի ծաղիկ։ Նրանք Մեծ Բրիտանիա էին եկել Նիգերիայից[34]։

Սինգապուր (2019)

2019 թվականի մայիսի 8-ին Նիգերիայից 38-ամյա տղամարդը հոսպիտալացվել է Սինգապուրի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մեկուսարանում այն բանից հետո, երբ հաստատվել է, որ երկրում կապիկի ծաղիկի առաջին դեպքն է գրանցվել[35]։ Արդյունքում 22 մարդ հայտնվել է կարանտինում։ Դեպքը, հնարավոր է, կապված է Նիգերիայում բռնկման հետ[28]։

Մեծ Բրիտանիա (2021)

կապիկի ծաղիկ, ցան CDC3

2021 թվականի մայիսի 24-ին Մեծ Ուելսի Հանրային առողջապահության վարչության Բրիտանիայում հայտնաբերել է կապիկի ծաղիկի երեք դեպք մեկ տնային տնտեսությունում։ Դեպքերի մասին հայտնել է նաև առողջապահության նախարար Մեթյու Հենկոկը՝ դիմելով պատգամավորներին։ Զրոյական հիվանդը հայտնաբերվել է մայիսի 24-ին Նիգերիայից դուրս գալուց հետո։ Երկրորդ դեպքը գրանցվել է հունիսի 2-ին, երրորդը՝ հունիսի 24-ին[36][37]։

2021 թվականի հուլիսի 16-ին Նիգերիա կատարած ուղևորությունից վերադարձող ամերիկացու մոտ ԱՄՆ-ում ախտորոշվել է կապիկի ծաղիկ։ Նա անմիջապես հոսպիտալացվել է[38]։

Բռնկում (2022)

2022 թվականի մայիսին աշխարհի շատ երկրներում հայտնաբերվել են կապիկների վարակի նոր դեպքեր։ Ըստ 2022 թվականի մայիսի19-ի տեղեկությունների՝ ընդհանուր առմամբ 135 դեպք 19 երկրներում[39]։

Կլինիկական պատկեր

Կապիկի ծաղիկով ախտահարման զարգացման փուլերը

Ինկուբացիոն շրջանը տևում է 7-ից 19 օր։ Հիվանդությունը սկսվում է սուր, հանկարծակի, մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, միանգամայն հնարավոր են նաև գլխացավեր և մկանային ցավեր, գլխապտույտ, սրտխառնոց, փսխում[40]։ Հիվանդության հետագա դինամիկան նման է բնական ծաղիկի ախտանիշներին, հաճախ թեթև և չափավոր ձևերի։ Կապիկի ծաղիկի և մարդու բնական ծաղիկի, ինչպես նաև այլ նման ախտանշաններ ունեցող վարակիչ հիվանդություններից (քոս, սիֆիլիս, ջրծաղիկ, կարմրուկ, բակտերիալ մաշկի վարակներ և այլն) հիմնական տարբերությունը ավշային հանգույցների բորբոքման (լիմֆադենիտի) առկայությունն է (հիվանդների գրեթե 90%-ի մոտ)[41]։

Փուլեր

Հիվանդության 3-4-րդ օրը ցան է առաջանում սկզբում դեմքի, ապա թևերի վրա, ապա ծածկում է մարմինը։ Այն սկսվում է մոտ 6-10 մմ տրամագծով բծի տեսքից, այնուհետև այս վայրում ձևավորվում է պապուլա, որը հետագայում վերածվում է վեզիկուլայի (թափանցիկ պարունակությամբ լցված բշտիկ), այնուհետև ձևավորվում է կեղև, որից հետո սպի է մնում։ Հիվանդի վիճակն այս պահին կտրուկ վատանում է, առաջանում է տախիկարդիա, հաճախանում է շնչառությունը, իջնում է արյան ճնշումը, ապա հիվանդի վիճակն աստիճանաբար բարելավվում է։ Նկատվում են նաև հիվանդության մեղմ ձևեր, որոնց դեպքում ընդհանուր վիճակը մնում է նորմալ։ Հիվանդության ընդհանուր տևողությունը 2-3 շաբաթ է[2][7]։

Ախտորոշում

Մաշկի վնասվածքներից նմուշների պոլիմերազային շղթայական ռեակցիայով (PCR) լաբորատոր թեստավորմամբ կարել է վիրուսը տարբերակել, սակայն պետք է նկատի ունենալ, որ վիրուսը շատ երկար չի մնում արյան մեջ։ Թեստի արդյունքները մեկնաբանելու համար անհրաժեշտ է տեղեկատվություն ջերմության առաջացման ամսաթվի, ցանի առաջացման ամսաթվի, նմուշի հավաքման ամսաթվի, ցանի ներկա փուլի և հիվանդի տարիքի մասին[41]։

Հիմնականում այս հիվանդությունը ախտորոշվում է 16 տարեկանից ցածր հիվանդների մոտ[7]։

Բուժում

Կապիկի ծաղիկ հիվանդության բուժումը նույն սկզբունքներով է ընթանում, ինչպես մարդու բանական ծաղիկ հիվանդությունը[7]։

Եվրամիությունում տեկովիրիմատն (բնական ծաղիկը բուժելու դեղը) է հաստատված մի շարք պոքսվիրուսային հիվանդությունների, այդ թվում՝ կապիկի ծաղիկի բուժման համար[42]։

Կանխարգելում

Ենթադրվում է, որ բնական ծաղիկի դեմ պատվաստումը կարող է մարդուն պաշտպանել կապիկի ծաղիկով վարակվելուց, քանի որ դրանք սերտորեն կապված վիրուսներ են, և պատվաստանյութը կենդանիներին պաշտպանում է կապիկի ծաղիկ փորձարարական մահացու վարակից[43]։ Սա համոզիչ չէ մարդկանց համար, քանի որ ծաղիկի դեմ սովորական պատվաստումը դադարեցվել է ծաղիկի վերացումից հետո[44]։

Ջրծաղիկի դեմ պատվաստանյութը նվազեցնում է կապիկի ծաղիկի վտանգը Աֆրիկայում նախկինում պատվաստված անձանց շրջանում։ Ծաղկի վիրուսների նկատմամբ իմունիտետի նվազումը վարակված պոպուլյացիաներում կապիկի ծաղիկի տարածվածության գործոն է։ Դա պայմանավորված է ինչպես խաչաձև պաշտպանիչ իմունիտետի թուլացմամբ (այն մարդկանց շրջանում[12], ովքեր պատվաստված էին մինչև 1980 թվականը, երբ դադարեցվել է ծաղիկի դեմ զանգվածային պատվաստումը), այնպես էլ չպատվաստված անձանց համամասնության աստիճանական աճով։ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) խորհուրդ է տալիս այն անհատներին, ովքեր մտահոգ են ծաղիկի բռնկումներով և խնամում են վարակված մարդկանց կամ կենդանիներին, բնական ծաղիկ հիվանդության պատվաստանյութ ստանալ՝ կապիկի ծաղիկից պաշտպանվելու համար։ Այն անձինք, ովքեր սերտ կամ սեռական կապի մեջ են կապիկի ծաղիկով հիվանդ մարդկանց կամ կենդանիների հետ, նույնպես պետք է պատվաստվեն[45]։

CDC-ն խորհուրդ չի տալիս նախապես պատվաստվել անասնաբույժների, անասնաբուժական անձնակազմի կամ կենդանիներին հսկող անձնակազմի հետ շփվելու համար, եթե այդպիսի անձինք ներգրավված չեն դաշտային հետազոտություններում[45]։

Կանխատեսում

Սովորաբար հիվանդությունն ընթանում է բարորակ, մահացու ելք նկատվում է հիվանդների 10%-ի մոտ, հիմնականում՝ չպատվաստվածների[46]։ Հնարավոր բարդություններից են էնցեֆալիտ, մենինգոէնցեֆալիտ, թոքաբորբ և սեպսիս։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապիկի ծաղիկ (հիվանդություն)» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան