ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտները (անգլ.՝ List of World Heritage Sites in danger), Համաշխարհային ժառանգության օբյեկտներ են, որոնց սպառնում են լուրջ և որոշակի վտանգներ, ինչպիսիք են «զարգացող ավերածությունների արդյունքում ոչնչացման սպառնալիքը, լայնածավալ հասարակական կամ մասնավոր աշխատանքների նախագծերը, քաղաքների և զբոսաշրջության արագ զարգացումը, վայրի փոփոխության կամ հողի սեփականության փոփոխման հետևանքով ոչնչացումը, անհայտ պատճառներով լուրջ վնասները, ինչ-ինչ պատճառներով բնական աղետները, զինված հակամարտության վտանգը, մեծ հրդեհները, երկրաշարժերը, սողանքները, հրաբխային ժայթքումները, ջրի մակարդակի փոփոխությունները, ջրհեղեղները, հեղեղումները»[1]։

Ցուցակում ընդգրկելը նշանակում է Համաշխարհային ժառանգության օբյեկտների պահպանման կարևոր աշխատանքների անհրաժեշտություն, ֆինանսական օժանդակության տրամադրում համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի շրջանակներում։

Ցուցակը կազմվում է, թարմացվում և հրատարակվում է Համաշխարհային ժառանգության կոմիտեի կողմից, հանձնաժողովի ամենամյա նիստերի ընթացքում։ Արտակարգ իրավիճակների դեպքում կոմիտեն ցանկացած պահի կարող է ընդգրկել նոր վայր, արտահերթ նիստում[1]։

Երբ վտանգը վերանում է, օբյեկտը հեռացվում է ցուցակից։

Ցանկ

2017 թվականի դրությամբ ցանկում ընդգրկված է 53 օբյեկտ։

Ավստրիա

ՊատկերԱնվանումՏեղադրությունՍտեղծման ժամանակՑանկում ընդգրկվելու տարիՉափանիշներ
1 Վիեննայի պատմական կենտրոնՔաղաք՝ ՎիեննաXVI—XX դդ.20011033ii, iv, vi
2017 թվականին ընդգրկվել է վտանգված օբյետկների ցանկում, որպեսզի չխախտվի պատմական քաղաքի տեսողական ամբողջականությունը[2]։

Աֆղանստան

ՊատկերԱնվանումՏեղադրությունՍտեղծման ժամանակՑանկում ընդգրկվելու տարիՉափանիշներ
1 Բուդդայի բամիանական արձաններԲամիան շրջան2-րդ դար2003208i, ii, iii, iv, vi
Բուդդայի երկու հանրահայտ արձանները ավերվել են թալիբների կողմից 2001 թվականին։ 2003 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդգրկել է ողջ շրջակա հուշարձանները (փլուզված և պահպանված) ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկում։ 2007 թվականին իրականացվել է թալիբների ևս մեկ հարձակում, որի արդյունքում կրկին վնասվել է արձաններից մեկը[3]։
2 Ջամի մինարեԳոր շրջանXII դար2002211ii, iii, iv
2002 թվականին ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության և վտանգված օբյեկտների ցանկում (անկայուն քաղաքական դիրք, ջրհեղեղներ, երկրաշարժեր)[4][5]։

Բելիզ

ՊատկերԱնվանումՏեղադրությունՍտեղծման ժամանակՑանկում ընդգրկվելու տարիՉափանիշներ
1 Բելիզի արգելախութԿարիբյան ծովափ1996764vii, ix, x
Ցանկում ընդգրկվել է 2009 թվականին (մանգրենու անտառների հատում)[6]։

Վենեսուելա

ՊատկերԱնվանումՏեղադրությունՍտեղծման ժամանակՑանկում ընդգրկվելու տարիՉափանիշներ
1 Կորո քաղաքՖալկոն նահանգ1527 թվական1993658iv, v
Ներառված է և՛ Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում, և՛ վտանգված օբյեկտների ցանկում։ Ծղոտի և կավի խառնուրդից պատրաստված կառույցները չեն կարող դիմակայել առատ տեղումներին[7]։

Գվինեա

ՊատկերԱնվանումՏեղադրությունՍտեղծման ժամանակՑանկում ընդգրկվելու տարիՉափանիշներ
1 Մաունթ Նիմբա բնական արգելոցԿոտ դ'Իվուար և ԳվինեաXX դար1981155ix, x
Ցանկում ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության օբյեկտի տարածքում հանքարդյունաբերության և գվինեական հատվածում մեծ թվով փախստականների ներհոսքի պատճառով[8]։

Գոնդուրաս

ՊատկերԱնվանումՏեղադրությունՍտեղծման ժամանակՑանկում ընդգրկվելու տարիՉափանիշներ
1 Ռիո Պլատանո կենսոլորտային արգելոցԳոնդուրասի հյուսիսարևելք1982196vii, viii, ix, x
Արգելոցն ընդգրկված է եղել ցանկում 1996-2007 թվականին։ 2011 թվականին Գոնդուրասը նորից անկարող է լինում վերհսկել տարածքը, որովհետև այս վայրը գտնվում է նարկոբարոնների ձեռքում[9]։

Եգիպտոս

ՊատկերԱնվանումՏեղադրությունՍտեղծման ժամանակՑանկում ընդգրկվելու տարիՉափանիշ
1 Աբու ՄենաԱլեքսանդրիայի արվարձաններIII—IV դարեր197990iv
Վտանգված օբյեկտների ցանկում ընդգրկվել է 2001 թվականից։ Մելիորացիայի արդյունքում գրունտային ջրերի մակարդակը բարձրացավ, ինչը հանգեցրեց համալիրի քայքայմանը[10][11]։

Երուսաղեմ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն համարում է, որ Երուսաղեմի հին քաղաքը հանդիսանում է Արևելյան Երուսաղեմի մի մասը, որի շուրջ վիճելի տարածք է Իսրայելի և Պաղեստինի միջև, և այն ընդգրկել է Համաշխարհային ժառանգության ցանկում մյուս երկրներից առանձին՝ նշելով այն որպես «տարածք, որն առաջարկվել է Հորդանանի կողմից»։

ՊատկերԱնվանումՏեղադրությունՍտեղծման ժամանակՑանկում ընդգրկվելու տարիՉափանիշներ
1 Երուսաղեմի հին քաղաքը և նրա պարիսպներըՔաղաք՝ Երուսաղեմ1981148ii, iii, vi

Ինդոնեզիա

ՊատկերԱնվանումՏեղադրությունՍտեղծման ժամանակՑանկում ընդգրկվելու տարիՉափանիշներ
1 Սումատրայի խոնավ արևադարձային անտառներՍումատրա20041167vii, ix, x
Օբյեկտը ցանկում ներառվել է 2011 թվականից սկսած՝ որսագողության, ապօրինի անտառօգտագործման, գուղատնտեսական նպատակներով օգտագործման, և ճանապարհաշինարարական աշխատանքների համար։

Իրաք

ՊատկերԱնվանումՏեղադրությունՍտեղծման ժամանակՑանկում ընդգրկվելու տարիՉափանիշներ
1 Աշուր քաղաքԲաղդադի մերձակայքՄ․ թ․ ա 3-րդ հազարամյակ20031130iii, iv
Օբյեկտը ցանկում ներառվել է 2003 թվականից սկսած՝ Իրաքյան պատերազմի պատճառով։ Բացի դրանից մոտակայքում պլանավորվում էր կառուցել ջրամբար, սակայն նախագիծը հետաձգվել է։ Աշուրի միջնաբերդը պայթեցվել է 2015 թվականի մայիսին, ԻԼԻՊ-ի մարտիկների կողմից[12]։.
2 Սամարա քաղաքՍամարաՄ․ թ․ ա 5-րդ հազարամյակ2007276ii, iii, iv
2007 թվականից սկսած օբյեկտը ընդգրկվել է ցանկում որպես վատ իրավիճակում գտնվող կառույցներ, ինչպես նաև Իրաքյան պատերազմի պատճառով։
3 Հատրա
مدينة الحضر
Նայնավայի մուհաֆազՄ․ թ․ ա III դար1985№ 277ii, iii, iv, vi
Օբյեկտը ցանկում ներառված է 2015 թվականից սկսած։ Հատրայի ավերակները վերացվել են 2015 թվականի մարտին, ԻԼԻՊ-ի մարտիկների կողմից։

Եմեն

ՊատկերԱնվանումՏեղադրությունՍտեղծման ժամանակՑանկում ընդգրկվելու տարիՉափանիշ
1 Զաբիդ քաղաքՔաղաք՝ Զաբիդ1993611ii, iv, vi
Ցանկում ներառվել են 2000 թվականից։ Հին շինությունները փլուզվում են՝ փոխարինվելով բետոնե կառույցներով։
2 ՇիբամՔաղաք՝ ՇիբամIII դար1982192III, IV, VI
Օբյեկտը ցանկում ընդգրկվել է 2015 թվականից։ Վտանգված է Եմենում զինված հակամարտության պատճառով։
3 Սանաա քաղաքի պատմական կենտրոնՔաղաք՝ Սանա-1986385IV, V, VI
Ցանկում հայտնվել է 2015 թվականից սկսած`Եմենում զինված հակամարտության պատճառով։

Կոլումբիա

ՊատկերԱնվանումՏեղադրությունՍտեղծման ժամանակՑանկում ընդգրկվելու տարիՉափանիշ
1 Լոս Կատիոս ազգային պարկԴարիենի լեռնանցք1996711ix, x
Օբյեկտը ցանկում ներառվել է 2009 թվականից սկսած՝ անտառահատման և որսագողության պատճառով։

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն

ՊատկերԱնվանումՏեղադրությունՍտեղծման ժամանակՑանկում ընդգրկվելու տարիՉափանիշ
1 Գարամբա ազգային պարկԿոնգոյի հյուսիսարևելքXX դար1980136vii, x
2 Կահուզի-Բիեգա ազգային պարկԲուկավուի շրջակայքXX դար1980137x
3 Օկապի (արգելոց)Կոնգոյի հյուսիսարևելք, Աուվիմի գետի ջրավազան, Սուդանի և Ուգանդայի սահմանների մոտXX դար1996718x
4 Սալոնգա ազգային պարկԿոնգո գետի ավազանի կենտրոնական մասումXX դար1984280vii, x
5 Վիրունգայի ազգային պարկՈւգանդայի սահմանի մոտXX դար197963vii, viii, x

Կոտ դ'Իվուար

ՊատկերԱնվանումՏեղադրությունՍտեղծման ժամանակՑանկում ընդգրկվելու տարիՉափանիշ
1 Կոմոե ազգային պարկՇրջան՝ ԶանզանXX դար1983227ix, x
2 Մաունթ Նիմբայի բնական արգելոցԿոտ դ'Իվուար և ԳվինեաXX դար1981155ix, x

Լիբիա

ՊատկերԱնվանումՏեղադրությունՍտեղծման ժամանակՑանկում ընդգրկվելու տարիՉափանիշ
1 Կիրենա
Cyrene
Մունիցիպալիտետ՝ Ջաբալ ալ ԱխդարՄ․ թ․ ա․ 6301982№ 190ii, iii, vi
2 Լեպտիս Մագնա
Lepcis Magna
Մունիցիպալիտետ՝ Էն Նուքատ ալ ԽումսՄ․ թ․ ա․ 1100 թ1982№ 183i, ii, iii
3 Սաբրաթա
Sabratha
Մունիցիպալիտետ՝ Էզ ԶավիաՄ․ թ․ ա․ 500 թ1982№ 184iii
4 Տադրարտ Ակակուս լեռան ժայռապատկերներ
Rock-Art Sites of Tadrart Acacus
Մունիցիպալիտետ՝ ԳաթՎերին պալեոլիթ1985№ 287iii
5 Գադամես
Ghadames
Մունիիպալիտետ՝ ՆալութՄ․ թ․ ա․ I դար1986№ 362v
2016 թվականից բոլոր լիբիական օբյեկտներն ընդգրկվել են ցանկում, քանի որ երկրում 2011 թվականից շարունակվում է քաղաքացիական պատերազմը։ Զինված խմբերը գտնվում են այդ օբյեկտների կամ այդ տարածքների մոտ, ինչը նրանց պահպանման համար վտանգ է ներկայացնում։

Մադագասկար

ՊատկերԱնվանումՏեղադրությունՍտեղծման ժամանակՑանկում ընդգրկվելու տարիՉափանիշ
1 Ացինանայի արևադարձային անտառներԿղզու արևելյան մասում20071275ix, x
Թվով վեց արգելոցներ, որոնցում առկա են մեծ քանակությամբ էնդեմիկ տեսակներ, 2010 թվականին ընդգրկվել են վտանգված օբյեկտների ցանկում ապօրինի ծառահատումների պատճառով։

Մալիի Հանրապետություն

ՊատկերԱնվանումՏեղադրությունՍտեղծման ժամանակՑանկում ընդգրկվելու տարիՉափանիշ
1 Տոմբուկտու պատմական քաղաք
Timbuktu
Տոմբուկտու շրջանX դար1988119ii, iv, v
2012 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հանձնաժողովը 36-րդ նստաշրջանում ընդառաջում է Մալիի կառավարությանը և ընդգրկում Տոմբուկտու քաղաքն ու Ասկիա դամբարանը վտանգված օբյեկտների ցանկում, ինչը կօգներ պաշտպանել դրանք՝ շրջանում ընթացող զինված հակամարտության դեպքում։
2 Ասկիայի գերեզման
Tomb of Askia
Գաո շրջան149520041139ii, iii, iv
3 Ջեննե պատմական քաղաք
Old Towns of Djenné
Մոփտի շրջանՄ․ թ․ ա․ 250 թվական1988116iii, iv
Ընդգրկվել է ցանկում 2016 թվականին

Միկրոնեզիա

ՊատկերԱնվանումՏեղադրությունՍտեղծման ժամանակՑանկում ընդգրկվելու տարիՉափանիշ
1 Նան-Մադոլ կղզեխումբ, Արևելյան Միկրոնեզիայի կենտրոնը
(անգլ.՝ Ceremonial Centres of the Early Micronesian States: Nan Madol and Lelu )
Նահանգներ՝ Պոնպեի, ԿուսաիեVIII-XIII դարեր20161503i, iii, iv, v, vi
Ցանկում ընդգրկվել է ջրատարների և մագրենու թփերի առաջացրած վտանգների պատճառով։

Նիգեր

ՊատկերԱնվանումՏեղադրությունՍտեղծման ժամանակՑանկում ընդգրկվելու տարիՉափանիշ
1 Աիր և Տեներե արգելոցներՍահարա անապատ1991573vii, ix, x
Ցանկում ընդգրկվել է 1991 թվականին երկրի անկայուն քաղաքական վիճակի՝ քաղաքացիական պատերազմի պատճառով։

Պաղեստին

ՊատկերԱնվանումՏեղադրությունՍտեղծման ժամանակՑանկում ընդգրկվելու տարիՉափանիշ
1 Հիսուս Քրիստոսի հայրենիք, Սուրբ Ծննդյան տաճար և Սուրբծննդյան քարանձավՇրջան՝ Բեթղեհեմ
Քաղաք՝ Բեթղեհեմ
I դարից սկսած20121433iv, vi
2012 թվականին միաժամանակ ընդգրկվել է և՛ Համաշխարհային ժառանգության, և՛ Վտանգված օբյեկտների ցանկում․ Բազիլիկի կառույցին սպառնում է ջրի արտահոսքը։
2 Պաղեստին, ձիթապտղի և խաղողի երկիր։ Երուսաղեմի հարավային մասի մշակութային լանդշաֆտ՝ ԲատտիրՇրջան՝ Բեթղեհեմ20141492iv, v
2014 թվականին ընդգրկվել է միաժամանակ և՛ Համաշխարհային ժառանգության, և՛ Վտանգված օբյեկտների ցանկում․ սոցիալ-մշակութային և աշխարհաքաղաքական փոփոխությունները կարող են մեծ վնաս հասցնել օբյեկտի ամբողջականությանը՝ մասնավորապես բաժանարար պարսպի կառուցումը, որը կարող է արգելք դառնալ ֆերմերների համար դեպի իրենց դաշտեր, որոնք նրանք մշակել են դարեր շարունակ։
3 Հեբրոն հին քաղաքՇրջան՝ Հեբրոն20171565ii, iv, vi
2017 թվականին միաժամանակ ընդգրկվել է և՛ Համաշխարհային ժառանգության, և վտանգված օբյեկտների ցանկում՝ քաղաքական և սոցիալական բարդ իրավիճակի պատճառով։

Պանամա

ՊատկերԱնվանումՏեղադրությունՍտեղծման ժամանակՑանկում ընդգրկվելու տարիՉափանիշ
1 Պորտոբելո և Սան-Լորենցո․ Պանամայի Կարիբյան ափերի ամրաշինություններԿոլոն շրջանXVII և XVIII դարեր1980135i, iv
2012 թվականին ընդգրկվել է վտանգված օբյեկտների ցանկում։ Պատճառը շրջակա միջավայրի դրությունն է, խնամքի պակասը և քաղաքաշինության անվերահսկելիությունը։

Պերու

ՊատկերԱնվանումՏեղադրությունՍտեղծման ժամանակՑանկում ընդգրկվելու տարիՉափանիշ
1 Չան Չան (հնավայր)Տրուխիլիոյի շրջակայքՇուրջ 1300 թվական1986366i, iii
Վտանգված օբյեկտների ցանկում ընդգրկվել է 1986 թվականին՝ կլիմայի փոփոխության պատճառով, ինչի արդյունքում փլուզվում են կառույցները։

Սենեգալ

ՊատկերԱնվանումՏեղադրությունՍտեղծման ժամանակՑանկում ընդգրկվելու տարիՉափանիշ
1 Նիոկոլո-Կոբա ազգային պարկԳվինեա Բիսաուի սահմանի մոտXX դար1981153x

Սերբիա

ՊատկերԱնվանումՏեղադրությունՍտեղծման ժամանակՑանկում ընդգրկվելու տարիՉափանիշ
1 Կոսովոյի միջնադարյան հուշարձաններԿոսովոյի ՀանրապետությունXIII-XIV դարեր2004724ii, iii, iv
Հուշարձանները ցանկում ընդգրկվել են 2006 թվականին տարածաշրջանում ընթացող քաղաքացիական պատերազմի պատճառով

Սիրիա

ՊատկերԱնվանումՏեղադրությունՍտեղծման ժամանակՑանկում ընդգրկվելու տարիՉափանիշ
1 Դամասկոսի հին քաղաքԴամասկոսVIII դարից սկսած197920i, ii, iii, iv, vi
2 Բոսրայի հին քաղաքԲոսրաII դար198022i, iii, vi
3 Պալմիրայի հնագիտական հուշարձաններI - II դարեր198023i, ii, iv
4 Հալեպի հին քաղաքՀալեպXII դարից սկսած198621iii, iv
5 Ասպետների ամրոց և Սալահ ալ-Դինի բերդՀոմսի և Լաթակիայի մարզերXI - XIII դարեր20061229ii, iv
6 Հյուսիսային Սիրիայի հին գյուղեր (40 բնակավայրերի ավերակներ)Հալեպի և Իդլիբի մարզերI - VII դարեր20111348iii, iv, v
Բոլոր հուշարձանները ընդգրկված են վտանգված օբյեկտների ցանկում, քանի որ 2011 թվականից սկսած երկրում ընթանում են քաղաքացիական պատերազմներ։ Սիրիայի տարածքի մի մասը գրավել են ԻԼԻՊ-ի ահաբեկիչները, որոնք պարբերաբար ոչնչացնում են ոչ միայն Սիրիայի, այլ նաև Իրաքի հուշարձանները։ Դրանք ավերվել են ռազմական գործողությունների պատճառով, իսկ ոմանք էլ մասամբ կործանվել։ Օբյեկտները ցանկում ընդգրկվել են 2013 թվականին։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

ՊատկերԱնվանումՏեղադրությունՍտեղծման ժամանակՑանկում ընդգրկվելու տարիՉափանիշ
1 Էվերգլեյդս ազգային պարկՖլորիդա197976viii, ix, x
Արևմտյան կիսագնդի ամենամեծ մանգրենու անտառները 1992 թվականի փոթորիկի պատճառով ընդգրկված են եղել վտանգված օբյեկտների ցանկում (1993—2007)։ 2010 թվականին ազգային պարկը կրկին ընդգրկվել է ցանկում շարունակական դեգրադացիայի պատճառով։ Մեքսիկական ծոցի էկոլոգիական ճգնաժամը, որն իրականացվել է Ֆլորիդայի մոտ, չի համարվում ցանկում ընդգրկվելու նախապայման։

Սողոմոնյան Կղզիներ

ՊատկերԱնվանումՏեղադրությունՍտեղծման ժամանակՑանկում ընդգրկվելու տարիՉափանիշ
1 Իսթ Ռեննելլ
(անգլ.՝ East Rennell)
1998Остров: Ռեննելլ կղզի
Ռեննելլ և Բելլոնա պրովինցիաներ
854ix
Վտանգված օբյեկտների ցանկում ընդգրկվել են 2013 թվականից անտառահատման և դրա հետևանքով տեղի էկոհամակարգի վրա ազդեցության պատճառով։

Տանզանիա

ՊատկերԱնվանումՏեղադրությունՍտեղծման ժամանակՑանկում ընդգրկվելու տարիՉափանիշ
1 Կիլվա Կիսիվանիի ավերակներ և Սոնգա- ՄանարաՏանզանիա1981144iii
Ցանկում ընդգրկվել է 2004 թվականին, քանի որ պալատական համալիրը կարող է փլուզվել։

Ուգանդա

ՊատկերԱնվանումՏեղադրությունՍտեղծման ժամանակՑանկում ընդգրկվելու տարիՉափանիշ
1 Բուգանդայի արքաների դամբարանները ԿասուբիումՈւգանդա188220011022i, iii, iv, vi
2010 թվականի մարտին տեղի ունեցած հրդեհը պատճառ դարձավ, որպեսզի օբյեկտն ընդգրկվի ցանկում։ Հուղարկավորված մնացորդները չեն վնասվել, և կառավարությունը խոստացել է վերստին կառուցել համալիրը։

Ուզբեկստան

#ՊատկերԱնվանումՏեղադրությունՍտեղծման ժամանակՑանկում ընդգրկվելու տարիՉափանիշներ
1 Շահրիսաբզ քաղաքի պատմական կենտրոնԿաշկադարյայի մարզXV - XVI դարեր2000№ 885iii, iv
Վտանգված օբյեկտների ցանկում ընդգրկվել է 2016 թվականին անտարբերության պատճառով՝ կառույցները փլուզվում են, իսկ դրնց կից կառուցվում են բարձրահարկ հյուրանոցներ։

Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն

ՊատկերԱնվանումՏեղադրությունՍտեղծման ժամանակՑանկում ընդգրկվելու տարիՉափանիշ
1 Մանովո-Գոունդա Սեն Ֆլորիս ազգային պարկԲամբինգի-Բանգորան պրեֆեկտուրաXX դար1988475ix, x
Ցանկում ընդգրկվել է 1997 թվականից՝ շարունակական որսագողության, և դրա համար արագընթաց մեքենաներ և ավտոմատներ գործածելու պատճառով։

Չիլի

ՊատկերԱնվանումՏեղադրությունՍտեղծման ժամանակՑանկում ընդգրկվելու տարիՉափանիշ
1 Համբերսթոունի և Սանտա Լաուրայի կալիումի նիտրատի արտադրությունՏարապակա շրջանXIX դար20051178ii, iii, iv
Երբեմնի ծաղկուն քաղաք-գործարանն անկում ապրեց 20-րդ դարի սկզբին առավել կատարելագործված տեխնոլոգիայով արտադրություն բացելու պատճառով։ 1960 թվականին քաղաքը դարձավ լքված բնակավայր։ Ընդգրկվել է վտանգված օբյեկտների և միևնույն ժամանակ Համաշխարհային ժառանգության ցանկում։ Լքված գործարանը տուժել է երկրաշարժից։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկ» հոդվածին։